Մասնակցի քննարկում:Narek75
[խմբագրել] Request for translation. Yanka Kupala and Yakub Kolas
Warm greeting from Belarusian Wikipedia! This year we celebrate 130. birthday of Belarusian great poets en:Yanka Kupala and en:Yakub Kolas Could you help us to translate articles into your unique and honourable language? Thank you in advance! --Rymchonak 09:32, 18 Հունվարի 2012 (UTC)
-
- Dear Narek, thank you for your greeting words. You can give me some articles about Great Armenian people. I will translate with pleasure. --Rymchonak 09:47, 18 Հունվարի 2012 (UTC)
Narek75 ջան, ինչպես երևի նկատեցիր արդեն ստեղծել եմ բելառուս գրողների մասին այդ երկու հոդվածները: Իսկ Յակուբ Կոլասը երկար ժամանակ գրում էի, ասեց, որ մեկ այլ մասնակից խմբագրել է տեսա Դու էր բայց արդեն ես գրել էի: Կներես եղբայր եթե առաջ եմ ընկել ինչ-որ բանից: ERJANIK 19:04, 18 Հունվարի 2012 (UTC)
Չէ ախպերս, ոչ մի խնդիր, շատ լավ էլ գրել ես: Կարևորը որ գրվել է, թե չէ կարևոր չի դու ես գրել, ես թե մեկ ուրիշը: --Narek75 20:09, 18 Հունվարի 2012 (UTC)
Եղավ, շնորհակալ եմ ճիշտ ու գրագետ մոտեցմանդ համար ախպերս: ERJANIK 07:42, 19 Հունվարի 2012 (UTC)
[խմբագրել] Բասկետբոլի պորտալ և մի քանի կետ
Ողջույն, Narek75: Շնորհակալություն հայերեն Վիքիփեդիայում ձեր ներդրումների համար, և ուրախ եմ, որ մտադրված եք զարգացնել սպորտային և հատկապես բասկետբոլի վերաբերող բաժինները: Եթե մտածում եք ստեղծել բասկետպոլի պորտալ, ամենահեշտ ճանապարհը կլինի նայել այլ Վիքիփեդիաներում համարժեք պորտալին, օրինակ անգլերեն կամ ռուսերեն պորտալին, ապա նրանց խմբագրման էջի պարունակությունը ամբողջությամբ պատճենել հայերեն Վիքիփեդիա, Պորտալ:Բասկետբոլ անվան ներքո, և ապա թարգմանել պորտալի ամբողջ բովանդակությունը (պորտալները սովորաբար նաև ունենում են ենթաէջեր, որոնք նաև պատճենման և թարգմանման կարիք կունենան): Եթե պատճենելիս և թարգմանելիս խնդիրների հանդիպեք, կարողության չափ ուրախ կլինեմ օգնել:
Նաև, մի քանի փոքր կետ Վիքիփեդիայի հոդվածների մասին՝
- Որպես կոնվենցիա, որևէ կետադրությունից (ստորակետ, վերջակետ, և այլն) հետո տեղադրվում է բացատ (space), որը նաև օգնում է տեքստի ավելի հեշտ ընթերցման:
- Հոդվածները ստեղծելիս, ցանկալի է նրանց վերջում տեղադրել հղում դեպի ուրիշ լեզուներով Վիքիփեդիաների համարժեք հոդվածները: Օրինակ, բասկետբոլ հոդվածը գրելիս, կարելի է մտնել օրինակ անգլերեն Վիքիփեդիայի en:basketball հոդվածը, բացել խմբագրման էջը, և էջի ներքևից պատճենել բոլոր
[[af:Basketbal]]
[[ar:كرة السلة]]
[[an:Baloncesto]]
[[ast:Baloncestu]]
...
տեսք ունեցող տողերը, և նրանց պատճենել հայերեն Վիքիփեդիայի բասկետբոլ հոդվածի ներքևում: Նաև հայերեն հոդվածի ցանկում ավելացնել [[en:Basketball]] տողը, իսկ անգլերեն հոդվածում՝ [[hy:Բասկետբոլ]], որն էլ երկկողմանի հղումների ստեղծման պատճառով, առիթ կտա հետագայում լրացվեն և ավտոմատիկաբար թարմացվեն բոլոր այդ հոդվածի հետ կապված միջլեզվային հղումները:
Եթե այլ խնդիրներ/հարցեր լինեն, խնդրեմ չհապաղել դիմել ինձ կամ այլ մասնակիցներին: Chaojoker 16:21, 24 Մայիսի 2010 (UTC)
-
- Ես կփորձեմ օգնել ձեզ, Նարեկ, Բասկետբոլի պորտալի ստեղծման հարցով:)--Պանդուխտ 08:42, 29 Հունիսի 2010 (UTC)
[խմբագրել] Պորտալ:Բասկետբոլ
Ողջույն, Նարեկ: Վերջապես [Պորտալ:Բասկետբոլ]ը պատրաստ է: Մնում է միայն սարքել պատկերանիշները ներքևում, բայց դա հենց այս պորտալի հետ կապ չունի: Շուտով կանեմ: Դե, հանձնում է քեզ, եթե օգնության որևէ կարիք ունենաս առանց ամաչելու դիմի ինձ:)--Պանդուխտ 19:22, 21 Հուլիսի 2010 (UTC)
Ուրախ եմ որ ուր եկավ:)--Պանդուխտ 19:37, 21 Հուլիսի 2010 (UTC)
Բարև, Նարեկ: Անցիր իմ քննարկման էջ: Կաղապարներից երեքը վերջացրել, մնում է մեկը: Վերջացրածները արդեն կարող ես օգտագործե:--Պանդուխտ 20:58, 23 Հուլիսի 2010 (UTC)
- Կաղապար:Տեղեկաքարտ Ըմբշամարտիկ
- {{Տեղեկաքարտ Բասկետբոլային ակումբ}}
- ռեստլեր
- {{NBA}}
- http://en.wikipedia.org/wiki/Wikipedia:Userboxes/Sports
- http://hy.wikipedia.org/wiki/%D4%BF%D5%A1%D5%BF%D5%A5%D5%A3%D5%B8%D6%80%D5%AB%D5%A1:%D5%8E%D5%AB%D6%84%D5%AB%D6%83%D5%A5%D5%A4%D5%AB%D5%A1:%D5%8F%D5%A5%D5%B2%D5%A5%D5%AF%D5%A1%D6%84%D5%A1%D6%80%D5%BF%D5%A5%D6%80
[խմբագրել] Վայիի...
Ապրես գարեջրի համար:) Բաց արի քննարկումը և հիշեցի, որ կաղապար եմ խոստացել:Օ Կներես, ընդհանրապես գլխիցս դուրս է եկել:(--Պանդուխտ 17:28, 16 Սեպտեմբերի 2011 (UTC)
- Նորից բարև: Դեմ չես լինի եթե մի քաին բան խնդրեմ? Քանի որ ես բասկետբոլից ավելի հեռու եմ, քան Լուսնից, ինձ պետք է մի քանի բառի կոնկրետ և վերջնական թարգմանություն տաս (ի դեպ՝ Կաղապար:Տեղեկաքարտ ԲԱԱ կենսագրություն), կամ էլ եթե չկարողանաս ուղղակի բացատրիր ինձ և ես կփորձեմ թարգմանել:)՝
- draft_round —
- draft_pick —
- letter —
- bbr —
- HOF/HOF_player/HOF_coach —
--Պանդուխտ 19:27, 23 Սեպտեմբերի 2011 (UTC)
Հա, մոռացա, նաև լավ կլիներ որ թարգմանես jersey number հոդվածը, որ կաղապարում կարմիր հղում չլինի:--Պանդուխտ 19:32, 23 Սեպտեմբերի 2011 (UTC)- Միգուցե «NBA դրաֆթեր» ավելի ճիշտ է քան «NBA դրաֆթներ»?--Պանդուխտ 16:30, 24 Սեպտեմբերի 2011 (UTC)
- Իսկ որ լինի «դրաֆթի ընտրական համար», կամ էլ ուղղակի «դրաֆթի համար»? Տրամաբանորեն այդպես կարելի է?--Պանդուխտ 16:49, 24 Սեպտեմբերի 2011 (UTC)
-
- Նոր հոդվածներ ստեղծելիս ցանկալի է միայն չսահմանափակվել {{անավարտ}} կաղապարի տեղադրումով, այլ նշել հնարավոր կատեգորիաները (հավանաբար դրանք պետք է թարգմանել անգլերեն Վիքիպեդիայից):Պանդուխտ 19:29, 24 Սեպտեմբերի 2011 (UTC)
[խմբագրել] <ԲՌ> թեգը
Ողջույն Narek75 և շնորհակալություն ձեր ներդրումների համար։ Մի փոքր նշում՝ <br /> պիտակը, ըստ ԷյրԹիԷմԷլ ստանդարտի օգտագործվում է, ոչ թե նոր պարբերության համար, այլ ուղղակի տողը «ջարդելու» համար։ Նոր պարբերություն սկսելու համար, պետք է պարզապես երկու անգամ սեղմել Մուտք/Enter ստեղնը, ստանալով պարբերությունների միջև մեկ դատարակ տող (ինչը ծրագիրը կձևափոխի արդեն <p>…</p> պիտակների զույգի)։ Լավագույն մաղթանքներով --Ալեքսեյ a.k.a. Xelgen քննարկում 15:47, 25 Սեպտեմբերի 2011 (UTC)
[խմբագրել] Գրեգորի Պեկ
Ողջույն Narek75 ջան: Եթե թույլ կտաս մի քանի բան ասեմ էլի.
Գիտեմ որ Դու էլ ես Վիքիփեդիայում ստեղծում նաև կինոշխարհին վերաբերվող հոդվածներ, մի բան խնդրեմ.
Նախ կեցցես, որ Գրեգորի Պեկի անունով հոդված ես ստեղծել, թեկուզ անավարտ, ես ել էի ուզում ստեղծեի, բայց ազգանվան հետ կապված գիտես գուցե թարգմանության առումով Դու ճիշտ ես, Պեք , բայց ասեմ, ես հաստատ հիշում եմ, որ նրա ազգանունը հայկական մամուլում և ֆիլմերի տիտրերում գրվում է Պեկ:
Ու ասեմ ես իմ ստեղծած հոդվածների մեջ նրա ազգանուը գրել եմ Պեկ
Քանի որ Դու ես ստեղծել խնդրում եմ փոխես Պեկ, եթե գտնում ես ասածներս ճիշտ: Պատրաստ եմ քննարկման:
Շնորհակալություն: ERJANIK 06:58, 31 Հոկտեմբերի 2011 (UTC)
Շատ շնորհակալություն Narek75 ջան նախ արձագանքի, ապա և լավ խոսքերի համար: Ուրախ եմ, որ գրածս հոդվածները Քո դուրը եկան, ասեմ, որ Դու էլ ես լավ հոդվածներ ստեղծել: Կոնկրետ կինոների կամ ֆուտբոլի և (չնայած գրեթե ցանկացած) հոդվածի հետ կապված պատրաստ եմ և ուրախ կլինեմ համագործակցել Քո նման լավ այսպես ասած Վիքիփեդիստի հետ:
ERJANIK 13:43, 31 Հոկտեմբերի 2011 (UTC)
[խմբագրել] Խնդրանք
Հարգելի Narek75, եթե հնարավոր է փոխեք Մետ Հարդի և Յոզեֆ Բլատեր էջերի անվանումները, առաջին դեպքում Մեթ Հարդի, իսկ մյուսը Զեպպ Բլատեր:
[խմբագրել] Բասկետբոլիստների տեղեկաքարտը
Նարեկ, չկարծես, որ կաղապարի վրա չեմ աշխատում: Այդ տեղեկաքարտեը տասնյակ ենթակաղապարներ ունի, որոնք նույնպես պետք է թարգմանել անգլերեն բաժնից, բայց որոշ դժվարություն են ներկայացնում: Այդ պատճառով ձգձվում է կաղապարի շահագործման սկիզբը:Պանդուխտ 14:33, 7 Նոյեմբերի 2011 (UTC)
[խմբագրել] քվեարկություն
Խնդրում եմ մասնակցել ընտրյալ հոդվածների այս («Այս հրաշալի կյանքը») քվեարկությանը ERJANIK 09:59, 11 Դեկտեմբերի 2011 (UTC)
[խմբագրել] Շնորհավոր Նոր Տարի
[խմբագրել] Քվեարկություն. տարվա հոդված
| Տարվա հոդված | ||
| Հարգելի Narek75, Վիքիփեդիայի մասնակիցները ընտրում են 2011 թ. լավագույն հոդվածը, առաջարկում այս էջում մասնակցել քվեարկությանը։ Հարգանքներով VacioBot 19:43, 2 Հունվարի 2012 (UTC)|} |
[խմբագրել] Նախագիծ 10.000
Ողջույն Նարեկ։ Արդեն չեմ հիշում, երեկ քեզ էլ. նամակ չե՞մ ուղարկել, թե՞ դու դեռ չես պատասխանել։ --vacio 11:24, 6 Հունվարի 2012 (UTC)
- Նարեկ, խնդրում եմ պատասխանիր իմ էլ նամակին, որպեսզի կարողանամ քեզ ուղարկել ֆայլերը։ Հարգանքով՝ --vacio 11:58, 7 Հունվարի 2012 (UTC)
[խմբագրել] Կատեգորիաներ
Ողջույն Նարե՛կ։ Ուրախ եմ, որ հարստացնում ես Հայերեն Վիքիպեդիայի բուսական աշխարհը։ Միայն մեկ փոքրիկ խնդրանք. դրանք ոչ թե կատեգորացրու ըստ այն ընտանիքի, որին դրանք պատկանում են՝ ընդհանուր «Բույսեր» կատեգորիայի մեջ ընդգրկելու փոխարեն։ Ասենք ծնեբեկի դեպքում՝ Կատեգորիա:Շուշանազգիներ, ծխախոտի դեպքում՝ Կատեգորիա:Մորմազգիներ, և այլն։ Շնորհակալություն ուշադրության համար, vacio 10:36, 17 Հունվարի 2012 (UTC)
[խմբագրել] Բեթ Դևիս թե Բեթ Դեյվիս
Narek75 ջան շնորհակալ եմ, որ ուշադիր ես հոդվածների հանդեպ: Բայց խնդրում եմ ասա կա կոնկրետ տառադարձության կանոն, որից ելնելով Դևիսը փոխել ես Դեյվիս: Նշի աղբյուրը կամ հիմքը, որպեսզի ես իմանամ, քանի որ էլի կինոդեմքերի մասին հոդվածներ եմ ստեղծելու: Իսկ կոնկրետ այս դերասանուհու հետ կապված ասեմ, որ նրա մասին հայկական աղբյուր դժվար է գտնել (ինչպես և իմ ստեղծած հոդվածների շատ այլ անուններ ևս), իսկ իմ հիշելով կարդացած մամուլում գրվել է հենց Դևիս: Ինչևէ, սպասում եմ արձագանքիդ ախպերս: ERJANIK 09:45, 20 Հունվարի 2012 (UTC)
ERJANIK ջան օգտվել եմ անգլերենի ուղղագրությունից. ամեն ինչ դնելով մի կողմ կարող ենք նույնիսկ այս կերպ նայել այս հարցին. օրինակ Dave տղամարդու անունը կարդացվում է Դեյվ => Davis --- դառնում է Դեյվիս, ոչ Դևիս (Եթե նկատեցիր երկու դեպքերում էլ նույն վիճակն է` 1 բաղաձայն 2 ձայնավորների արանքում): Այսքանը, եղբայր, եթե կգտնես, որ փաստարկներս բավականաչափ համոզիչ չեն, ապա արա այնպես, ինչպես ինքդ հարմար կգտնեիր:
Փաստարկի խնդիր չի, Dave տղամարդու անունը կարդացվում է Դեյվ , դա դեռ տառադարձման հիմք չի: Ես էլ 100 տոկոսով չգիտեմ, բայց իմ համար էլ մի այլ բան եմ մտածում: Քո նշած Դեյվիսը ռուսահունչ անունից ենք լսել, իսկ ռուսերենում և տառ չկա: Եթե քո ասած ձևով լինի, փաստորեն կստացվի , որ.
- հայերեն և տառը չի օգտագործվի ոչ մի անունի թարգմանության մեջ
- և հետո եյվ երեք տառերը դժվար թե հայկական լինի, գոնե տառերի քանակով այն փոխարինվում է մեկ և տառով:
Ինչևէ կփորձեմ հայոց լեզվի որևէ իսկական մասնագետից ավելի ճիշտ փաստեր իմանալ: ERJANIK 12:06, 20 Հունվարի 2012 (UTC)
Երջ ջան, թարսի պես Դեյվիս-ը հենց անգլահունչ տարբերակն է և ոչ ռուսահունչ:--Narek75 18:47, 20 Հունվարի 2012 (UTC)
Նարեկ ջան, ախպերս թեկուզ անգլահունչ, կարևորը որ հայաշունչ չի, բա ափսոս չի մեր գյոզալ և տառը, եթե օտարահունչերին նայենք իրանք ուղղակի չունեն մեր տառերից շատերը, գիտես, մերը 39-ին են, կոնկրետ ռուսներինն ու անգլիացիներինը մեր տառերից քիչ են: Կատակը կատակ, բայց ես անպայման լուրջ հայերեն լեզու իմացողներից ճշտելու եմ կամ անձամբ կարդալու եմ թարգմանության մասին: ERJANIK 19:42, 20 Հունվարի 2012 (UTC)
[խմբագրել] Կաղապար
Այսպիսի մի բան` Կաղապար:Տեղեկաքարտ ԱԲԱ բասկետբոլիստ2, փորձիր ու թերությունների մասին գրիր: Դեռ աշխատելու տեղ կա` թիմերի գույներ և այլն:--Bekoքննարկում 16:40, 23 Հունվարի 2012 (UTC)
[խմբագրել] Թոմն ու Ջերին
Նարեկ ջան, շատ լավ ես արել, որ Թոմն ու Ջերին հոդվածը ստեղծել ես, բայց մի բան ասեմ, արդյո՞ք Թոմն ու Ջերին հեռուստաշոու է, հոդվածում օգտագործել ես Հեռուստաշոուի կաղապար: Ես ստեղծել եմ Կաղապար:Տեղեկաքարտ Մուլտֆիլմ, համաձայն ե՞ս Քո թույլտվությամբ հոդվածդ փոփոխեմ ըստ մուլտֆիլմի կաղապարի, քանի որ Թոմն ու Ջերին ավելի շատ մուլտֆիլմ է, քան հեռուստաշոոու: Սպասում եմ արձագանքիդ ախպերս: ERJANIK 14:06, 21 Փետրվարի 2012 (UTC)
Անշուշտ ախպերս: Հազար ներողություն ուշ պատասխանիս համար: Պարզապես հեռուստաշոուի կաղապար վերցրել էի սերիների քանակ մասի համար: Բայց դե քեզ հետ իրոք համաձայն եմ, Երջանիկ ջան:--Narek75 18:09, 23 Փետրվարի 2012 (UTC)
Վայ ներողության կարիք չկա Նարեկ ջան, ապրես: Դե կփոխեմ մուլտֆիլմի: ERJANIK 18:24, 23 Փետրվարի 2012 (UTC)
[խմբագրել] Օրվա հոդված – Բասկետբոլ
Հարգելի Narek75։ Շնորհավորում եմ, ձեր ստեղծած Բասկետբոլ հոդվածն ընտրվել է 2012 թ. Մարտի 14-ին Գլխավոր էջում ներկայացվելու համար։ Շնորհակալություն ձեր ներդրման համար։ --vacio 22:28, 8 Մարտի 2012 (UTC)
[խմբագրել] Վիքիաստղ
| Վիքիաստղ | ||
| Հարգելի Narek75, նվիրում եմ Ձեզ այս վիքիաստղը Հայերեն Վիքիփեդիայում բասկետբոլին վերաբերող հոդվածների քանակը շատացնելու համար: ERJANIK 11:17, 17 Մարտի 2012 (UTC) |
Барев ахпер джан вонцес э?
[խմբագրել] Ջնջվել է – BKMA logo.png
Հարգելի Narek75, Ձեր բեռնած BKMA logo.png պատկերը ջնջվել է։ Պատճառի համար, տես այստեղ։ --vacio 06:21, 26 Մայիսի 2012 (UTC)