Մատ տնկելը
| Այս հոդվածը տեղեկատվական աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք օգնել նախագծին՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով այդ աղբյուրներին հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Մատ տնկելը մարդկային ժեստ է, որով մի անձը կարող է վիրավորել մյուսին: Այն կատարվում է միջնամատի օգնությամբ և կարող է նշանակել «Ռա՜դ եղիր»: Նախապես տարածված է եղել արևմտյան մշակույթում և հատկապես` ԱՄՆ-ում: Ամերիկացիները մատնային ժեստը ցուցադրելիս հաճախ դիմացինին փորձում են վիրավորել «Fuck You» արտահայտությամբ
Մատնատնկումը կատարվում է միջնամատի օգնությամբ` այն բարձրացնելով, իսկ, մյուս մատներն ամուր սեղմելով բռան մեջ.
:
Ծագումը[խմբագրել]
Ըստ ամենատարածված և թերևս գրավոր ստույգ աղբյուրների` միջնամատ ցույց տալու ժեստը հնուց է եկել։ Հանդիպում է հռոմեացի և հույն պատմիչների մոտ։ Ասվում է, որ միջնամատը կոչվում էր «ամոթանքի մատ» և անգամ կայսրերն էին այդ ժեստնանում[փա՞ստ]։
Ըստ տարածված առասպելի, հարյուրամյա պատերազմի ժամանակ, ֆրանսիացի զինվորները սպառնում էին կտրել անգլիացի աղեղնավորների ցուցամատն ու միջամատը, երկար աղեղի օգտոգործումը անհնարին դարձնելու համար։ Անգլիացիների հաղթանակից հետո, նրանք ցուցամատն են ցուցադրում պատրված ֆրանսիացիներին, որպես վերջիններիս պարտության նշան։ Նույն առասպելը փորձում է բացատրել նաև V–անման ժեստի (հաղթանակի նշանի)ծագումը։