Միջնամատ
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Միջնամատ (լատ.՝ digitus medius), ձեռքի երրորդ, մեջտեղի մատը, սովորաբար համարվում է ամենաերկար մատը։ Կարևոր դեր է կատարում բռնելու ժամանակ, քանի որ ամենամեծ ուժը գործադրում է հենց միջնամատը։ Համեմատաբար ազատ շարժունակության շնորհիվ, (մասամբ) կարող է փոխարինել ցուցամատին։
Միջնամատ ցույց տալը գրեթե արևմտյան երկրներում համարում է անպարկեշտ և վիրավորական։ Նախկինում ավելի տարածված էր ցուցամատի և միջնամատի միջև բութ մատը՝ որպես հայհոյանքի նշան։ Անգլիայում նույն նշանակությունն ունի ցուցամատի և միջնամատի միասին պարզումը։
Տարբեր երկրներում միջնամատ ցույց տալը պատժելի է օրենքով։ Օրինակ, Նիդերլանդների քրեական օրենսգրքում ոստիկանին միջնամատ ցույց տալու համար սահմանվում է առավելագույնը 3 ամիս կալանք։
| Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Միջնամատ կատեգորիայում։ |
|
|
|
|---|---|
| բութ • ցուցամատ • միջնամատ • մատնեմատ • ճկույթ |