Ցուցամատ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ցուցամատ

Ցուցամատ (լատին․՝ digitus secundus), ձեռքի երկրորդ մատը։ Գտնվում է բութ մատի և միջնամատի միջև։ Սովորաբար ամենազգայուն և արագաշարժ մատն է։ Ցուցամատը որոշ մարդկանց մոտ մատնեմատից կարճ է, մյուսների մոտ՝ երկար։

Ցուցամատի ամենակարևոր ֆունկցիաներից մեկը մատնացույց անելն է (որից էլ անունը)։ Չնայած տարբեր մշակույթներում ցուցամատով մատնացույց անելը համարվել է վիրավորական և դրա փոխարեն օգտագործվել են միջնամատը (հին հույներ) կամ բութ մատը (ասիական երկրներ)։
Ցուցամատով կանչելը համարվում է վիրավորական ժեստ։

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Տնկած ցուցամատը, երբ մյուս մատները ծալված վիճակում են, նշանակում է «մեկ» կամ «մի հատ»։
  • Աջ ու ձախ կամ առաջ ու հետ թափահարելիս զգուշացում է կամ սպառնալիք («մատ թափ տալ»)։
  • Շուրթերին մոտեցված ցուցամատը նշանակում է՝ խնդրել կամ պահանջել լռություն։
  • Ցուցամատը և բութ մատը ծայրերը կպցրած և օ-ի տեսքով ցույց տալը նշանակում է՝ «Ամեն ինչ լավ է»[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Պատկերում է անգլերեն ՕK կամ okay արտահայտության օ-ն։
Ձեռքի մատներ

բութ ցուցամատ միջնամատ մատնեմատ ճկույթ