Ճկույթ
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ճկույթ, մարդու և այլ կենդանիների ձեռքի ամենակարճ մատը։ Շատ լեզուներում ճկույթի համար առանձին բառ չկա և օգտագործվում է «փոքր մատ» եզրույթը (օրինակ՝ անգլերեն little finger, գերմաներեն Kleiner Finger)։ Հին հայերենում ճկույթը կոչվել է նաև «ծիծառ»։
Մշակութային նշանակություններ [խմբագրել]
Արևելա-ասիական մշակույթներում ինչ-որ մեկին ճկույթ մեկնելը համարվում է վիրավորական նշան (ինչպես եվրոպական երկրներում միջնամատը)։ Ինդոնեզիայում իշխանավորները իրենց հպատակներին մոտ էին կանչում ճկույթով՝ ի նշան նրանց միջև եղած դասակարգային տարբերության։
Անտերվերպեն քաղաքում գինետան այցելուները մատուցողին ճկույթ են ցույց տալիս, ինչը նշանակում է «խնդրում եմ, մեկ գավաթ գարեջուր». ավանդությունը ծագում է «pink» (ճկույթ) և «pint» (գարեջուր) բառերի նմանությունից։
Տես նաև [խմբագրել]
| Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Ճկույթ կատեգորիայում։ |
|
|
|
|---|---|
| բութ • ցուցամատ • միջնամատ • մատնեմատ • ճկույթ |