Հայկ Ղուկասյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հայկ Ղուկասյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Ղուկասյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Հայկ Ղուկասյան
Ծնվել էհոկտեմբերի 21, 1976 (47 տարեկան)
ԾննդավայրՀայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն Երևան, Հայկական ԽՍՀ
ՔաղաքացիությունՀայկական Խորհրդային Սոցիալիստական ՀանրապետությունՀայաստան
ԱզգությունՀայաստան Հայ
Կայքarmfc.com

Հայկ Արամայիսի Ղուկասյան (ծնվ.` հոկտեմբերի 21, 1976), հայ մարտարվեստի վարպետ, սպորտային մեկնաբան, Պրոֆեսիոնալ «Արմֆայթինգ» ընդհանուր մենամարտերի և գրապլինգի ֆեդերացիայի նախագահ, պրոմոտեր, մարզիչ, դասախոս, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի խորհրդական։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1976 թվականի հոկտեմբերի 21-ին Երևանում։

1983-1993 թվականներին սովորել և ավարտել է Րաֆֆու անվան թիվ 36 միջնակարգ դպրոցը։

1993-1994 թվականներին սովորել է Օլիմպիական Հերթափոխի Հանրապետական ուսումնարանում։

1994-1998 թվականներին սովորել և ավարտել է Ֆիզիկական Կուլտուրայի Հայկական Պետական Ինստիտուտը։

1993-1998 թվականներին Երևանի թիվ 2 մարզադպրոցում աշխատել է որպես ազատ ոճի ըմբշամարտի ավագ մարզիչ։

1997-1998 թվականներին Գեղեցիկ Արվեստների Ազգային Համալսարանում աշխատել է որպես դասախոս։

1998 թվականի հունիսի 17-ին զորակոչվել է պարտադիր զինվորական ծառայության։

1998 թվականից մինչև 2009 թվականը զինվորական ծառայության ժամանակ զբաղեցրել է ֆիզիկական պատրաստության և սպորտի պետի, Բարձրագույն Սպայական Դասընթացների պետի տեղակալի և Ռազմաբժշկական ֆակուլտետի պետի տեղակալի պաշտոնները։

2001-2003 թվականներին սովորել և ավարտել է Համակարգչային Ծրագրավորման Ինստիտուտը։

2002-2003 թվականներին սովորել և ավարտել է Բարձրագույն Սպայական Դասընթացները, ստանալով Շտաբի պետի և Մոտոհրաձգային Գումարտակի հրամանատարի որակավորում։

2003-2004 թվականներին սովորել և ավարտել է Միջազգային Կարմիր խաչի դասընթացները և ստացել Զինված Հակամարտությունների Հրահանգիչ որակավորումը։

2003-2004 թվականներին սովորել և ավարտել է «British Council ELT Centre & Armenian MoD»-ը։

ՀՀ ազատ ոճի ըմբշամարտի սպորտի վարպետ է, կոչումով՝ փոխ-գնդապետ, Կազակական Զորքերի գնդապետ։ Արժանացել է Հայ-Կազակական Բարեկամության Լորիս Մելիքովի Առաջին Խաչի աստիճանին։

2005-2010 թվականներին աշխատել է «Կենտրոն» Հեռուստաընկերությունում, որպես «Մարտական Ակումբ» հաղորդման հեղինակ և մարզական մեկնաբան։

2010-2011 թվականներին աշխատել է «TV 5» Հեռուստաընկերությունում, որպես «Մարտական Ակումբ» հաղորդման հեղինակ և մարզական մեկնաբան։

2005 թվականից առ այսօր հանդիսանում է «Պրոֆեսիոնալ «ԱրմՖայթինգ» ֆեդերացիայի» նախագահը և Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչը։ Ֆեդերացիան ղեկավարում է երկու հիմնական մարզաձևեր՝ «Մարտեր առանց կանոնների» (MMA) և գրապլինգ։

2005 թվականին ստեղծել է տարածաշրջանի առաջին «ArmFC» ընդհանուր մենամարտերի միջազգային կազմակերպությունը, և մինչ օրս անցկացրել թվով 13 միջազգային առաջնություններ և մեկ աշխարհի թիմային առաջնություն։

2006 թվականին ԱրմՖայթինգ ֆեդերացիան Բուլղարիայի Սոֆիա քաղաքում «Գրապլինգ» մարզաձևից եվրոպայի չեմպիոն պարգևեց Հայաստանի հանրապետությանը։

2010 թվականից Հայկ Ղուկասյանը մարզում է Ուկրաինայի, Վրաստանի, Գերմանիայի, Իրանի Իսլամական Հանրապետության և Կոստա Ռիկայի հատուկ նշանակության ուժային ստորաբաժանումները։

2012 թվականին ստեղծել է տարածաշրջանի երկրորդ «EmperorFC» ընդհանուր մենամարտերի միջազգային կազմակերպությունը և առ այսօր անցկացրել է թվով 6 միջազգային առաջնություն Ռուսաստանում։

2012 թվականին ԱրմՖայթինգ ֆեդերացիան «Ընդհանուր մենամարտերից» Հայաստանի հանրապետությանը պարգևեց աշխարհի առաջին հայ չեմպիոն։

2014 թվականի հունիսի 2-ից նշանակվել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի խորհրդական։ Ամուսնացած է, ունի երկու դուստր։ Բնակվում է Երևան քաղաքում։