Էքսպոնոմետր
Էքսպոնոմետր (լատիներեն՝ expono) սարք է, որը հաշվում է լույսի քանակը, որի շնորհիվ լուսանկարիչը կամ օպերատորը որոշում է պահաժամը և դիաֆրագման: Նման սարքեր են նաև ֆլեշմետրը և մուլտիմետրը:
Բովանդակություն |
[խմբագրել] Էքսպոնոմետրի տեսակները
[խմբագրել] Աղյուսակային
Իրենից ներկայացնում է աղյուսակ, որտեղ մանրամասնորեն նկարագրված են նկարահանման պայմանները և այն, թե ինչ կարգավորումներ պետք է տեղադրել ֆոտո կամ կինոխցիկի վրա:
[խմբագրել] Օպտիկական
Այս տեսակի էքսպոնոմետրում գլխավոր համեմատական տարրը հանդիսանում է մարդու աչքը:
[խմբագրել] Ֆոտոէլեկտրոնային
Լույսը, ընկնելով ֆոտոէլեմենտի վրա, սլաքի օգնությամբ ցույց է տալիս տվյալը աղյուսակի կամ էկրանի վրա: Ֆոտոէլեկտրոնային էքսպոնոմետրները իրենց հերթին բաժանվում են ևս մի քանի տեսակների:
[խմբագրել] Սելենային
Սարքի էքսպոնոմետրի ֆոտոէլեմենտը կազմված է սելենային ֆոտոդիոդներից: Սելենային էքսպոնոմետրները իրենց կառուցվածքով բավականին պարզ են և չեն պահանջում հոսանքի աղբյուր (մարտկոց)՝ աշխատելու համար: Սելենային էքսպոնոմետրները մենք կարող ենք հանդիպել «Լենինգրադ 1,2,3,4,7,8,10» սարքերի և «Զենիտ-Ե», «Զենիտ-11», «ՖԵԴ-4» ու «ՖԵԴ-5» ֆոտոխցիկներում:
[խմբագրել] Ֆոտորեզիստորային
Այսպիսի էքսպոնոմետրների հիմքում ընկած է գալվանոմետրը: Նման էքսպոնոմետրները հանդիպում են «Սվերլովսկ 2,4,6», իսկ ֆոտորեզիստորային էքսպոնոմետրները՝ Պենտաքս ֆոտոխցիկներում:
[խմբագրել] Թվային
Թվային էքսպոնոմետրի հիմքում ընկած է Ֆոտորեզիստորային էքսպոնոմետրի կառուցվածքը, բայց տվյալները թվայնացվում են և ուղարկվում միկրոպրոցեսոր, որտեղ ավելի ճշգրիտ են հաշվարկվում: Նման էքսպոնոմետրները աշխատում են մարտկոցներով: