Մասնակցի քննարկում:ERJANIK/Արխիվ/2013/1

Page contents not supported in other languages.
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Պորտալ: Կինո[խմբագրել կոդը]

Ողջույն Երջանիկ ջան։ Մի առաջարկ ունեմ Կինոյի պորտալի լավացման հետ կապված։ [Ռուսաստանի Ամերիկյան կինոպորտալում] ներքևի մասում կա մի հատ գեղեցիկ բաժին "Звёзды американского кино" վերնագրով, որտեղ բերված են հայտնի դերասանների նկարները նրանց հոդվածների վրա հղումներով։ Կուզենայի որ մեր պորտալի առաջնամասում էլ դա լիներ։ Հա'մ սիրուն կլինի, հա'մ էլ պորտալը կհարստանա։ Եթե դու մի հատինը սարքես, ես մի ավտոմատացնող ծրագիր կգրեմ և մյուսներն արագ կսարքվեն։ Մեկ էլ կարելի է ավելացնել մի բաժին, որտեղ կընդգրկվեն սպասվող իրադարձությունները, օրինակ նոր լույս տեսնող ֆիլմերը և այլ հետաքրքիր փաստեր, որոնց մասին միշտ տեղեկություն կարելի է քաղել kinopoisk և kinomania կայքերից։ Ես հնարավորինս կօգնեմ։ Արման Մուսիկյան (քննարկում) 09։26, 21 Դեկտեմբերի 2012 (UTC)

  1. սպասվող իրադարձությունների հետ կապված համաձայն եմ, կարելի է, պարզապես եթե ավելացնեմ ես ժամանակ չեմ ունենա դրանք թարմացնեմ, եթե կվերցնես պատասխանատվություն դրանք թարմացնելու (որպեսզի պորտալը դատարկ չմնա), ապա մեծ սիրով կավելացնեմ, այսինքն իմ առաջարկով դեռ թող դա չլինի
  2. այդ բաժինը կարելի է ավելացնել, համաձայն եմ, կփորձեմ անել, կթարմացնեմ նույնպես ամիսը մեկ։

Շնորհակալություն լավ առաջարկների համար Արման ջան։ --ERJANIK քննարկում: 10։58, 21 Դեկտեմբերի 2012 (UTC)

Ես նոր սպասվող կինոների բաժինը կավելացնեմ, նամանավանդ որ պարբերաբար կարդում եմ նրանց մասին:Արման Մուսիկյան (քննարկում) 11:45, 21 Դեկտեմբերի 2012 (UTC)[reply]
դե ես դա էլ կպատրաստեմ, եղավ, ապրես Արման ջան: --ERJANIK քննարկում: 13:09, 21 Դեկտեմբերի 2012 (UTC)[reply]
Ստեղծեցի, Երջանիկ ջան, բայց մտածում եմ որ արժի նոր լույս տեսնող ֆիլմերի էջերը ստեղծել, որպեսզի տեքստի մեծամասնությունը սև չլինի: Արման Մուսիկյան (քննարկում) 19:26, 21 Դեկտեմբերի 2012 (UTC)[reply]
Ողջույն, Երջանիկ ջան: Ես նորությունները թարմացրել եմ: Կարող ես այն փոխել: Այս երկու օրն էլ հոգ տանեմ այդ ցանկի բոլոր ֆիլմերը ստեղծելու մասին: Իսկ ուշ ապագայում սպասվող ֆիլմերի և կինոդերասանների մասին կարող ես ինֆորմացիա քաղել "http://www.kinopoisk.ru/news/" էջից: "http://www.kinomania.ru/" կայքում կա "Новости кино" բաժինը, որտեղ կրկին հետաքրքիր նորություններ են գրում:Արման Մուսիկյան (քննարկում) 17:16, 25 Հունվարի 2013 (UTC)
Շնորհակալ եմ Արման ջան, բայց պարտադիր չի որ այդ ֆիլմերի մասին հոդվածներ ստեղծվեն, եթե դա անում ես որ պորտալում կարմիր հղումներ չլինեն, ապա մի արա եղբայր, զբաղվիր Վիքիպեդիայում նրանով, ինչով որ կուզես, դե ուզում եմ ասում Քեզ պարտադրանք մի համարիր գրել այդ ֆիլմերի մասին: --ERJANIK քննարկում: 01:43, 26 Հունվարի 2013 (UTC)
Եղավ, Երջանիկ ջան: Այդ ամիս ահագին լավ ֆիլմեր են դուրս գալիս: Արժի նրանց մասին հոդվածներ ունենալ: Ամեն մի հոդվածի համար ես ընդամենը 2-3 նախադասություն եմ թարգմանում, մնացածը ավտոմատ եմ ստանում:Արման Մուսիկյան (քննարկում) 04:14, 26 Հունվարի 2013 (UTC)
Դա ուրիշ բան, կարևորը որ այսպես ասած հավեսով անես, ինչ-որ անում ես: --ERJANIK քննարկում: 05:13, 26 Հունվարի 2013 (UTC)

Երջանիկ ջան, պորտալի կատեգորիաների բաժնում կարող ես ավելացնել նաև "Անիմացիոն ֆիլմեր" կատեգորիան։ Հիմա այն թեև քիչ է, բայց մոտ ապագայում դա կշտկեմ։ Արման Մուսիկյան (քննարկում) 04։18, 26 Հունվարի 2013 (UTC)

Տեսնենք, եթե բավարար հոդվածներ կունենանք, կավելացնենք: --ERJANIK քննարկում: 05:13, 26 Հունվարի 2013 (UTC)

Բարև ձեզ։ ՈՒզում եմ մի քանի հոդված գրել սարսափ ժանրի մասին, բայց անվանումների մասին մտքերով ընկա։ Ինչպես ավելի ճիշտ կլինի գրել՝ "Սարսափ ժանրի գրողներ", թե ուղղակի "սարսափ գրողներ"։ Իսկ գլխավոր հոդվածը անվանեմ "Սարսափ ժանրի գրականություն", թե "Սարսափ գրականություն"։ -- Maykel քննարկում 12։19, 18 Հունվարի 2013 (UTC)

Բարև հարգելի Maykel, կարծում եմ ավելի ճիշտ կլինի օգտագործել ժանր բառը անվանման մեջ, այդպես ավելի պարզ կհասկացվի իմաստը: --ERJANIK քննարկում: 12:28, 18 Հունվարի 2013 (UTC)
Ok, շնորհակալ եմ: :) -- Maykel քննարկում 12:31, 18 Հունվարի 2013 (UTC)
Խնդրեմ, ինչի մասին է խոսքը, ուրախ կլինեմ երբևէ օգտակար լինել: --ERJANIK քննարկում: 12:37, 18 Հունվարի 2013 (UTC)

Անուշ լինի[խմբագրել կոդը]

շնորհակալություն հարգելի GeoO: --ERJANIK քննարկում: 07:51, 20 Հունվարի 2013 (UTC)

Նկատողություն իմ գրելաոճի վերաբերյալ[խմբագրել կոդը]

Հարգելի Երջանիկ, вместо того, чтобы умничать, սխալներ նկատելու փոխարեն կարող եք ուղղել։ Աղբյուրների վերաբերյալ, ոչ թե պատճենված են, այլ հենց իմ աշխատություններն են, էնպես որ ձեր մեկնաբանությունները անտեղին են և վիրավորական, այդ պատճառով էլ հենց նույն տոնով էլ պատասխանում եմ։ – Այս անստորագիր գրառման հեղինակն է Anniehovh (քննարկում|ներդրումներ) մասնակիցը։

25փք
25փք
Հարգելի Anniehovh, նախ և առաջ բարի եղեք Ձեր գրառումները ստորագրել (ստորագրելու համար տե՛ս պատկերը), երկրորդը՝ «вместо того, чтобы умничать» սարկազմիկ բառի համար կարող եք նկատողություն ստանալ, որովհետև վերջինս միայն և միայն խաթարում է հանգիստ մթնոլորտը։ Երրորդը՝ Երջանիկի խորհուրդները, որոնք Դուք (անհասկանալի է՝ ինչ հիմքով) որպես նախա/զգուշացում ընդունեցիք անհիմն և վիրավորական չէին։ «Ինչո՞ւ ենք մենք իրագործում իրավիճակը, որ պատկերված է Նկ. 6-ում, այլ ոչ այն, որ պատկերված է Նկ. 5-ում» նախադասությունը կամ նմանատիպ նախադասությունները Վիքիպեդիայում ցանկալի չեն, քանի որ հանրագիտարանային ոճով չեն գրված (ՀՍՀ-ի մասին չի խոսքը)։ Կոչ եմ անում Վիքիպեդիայի փորձառու խմբագիրների խորհուրդները միայն և միայն օգտագործել հօգուտ հոդվածների բարելավման և փոթորիկ չբարձրացնել մեկ բաժակ ջրում։ Լավագույն ցանկություններով՝ ժպիտ --ջեօ ») 15:40, 21 Հունվարի 2013 (UTC)
Հարգելի Anniehovh, կներեք եթե իմ գրածները Ձեզ նեղացրել են, բոլորովին այդ նպատակով չէի գրել, եթե նկատել եք, արդեն ուղղել էի ինչ կարողացել էի հոդվածներում, լավ է որ անձամբ Ձեր աշխատություններից են այդ հոդվածները, բայց պետք է այնպես գրեք, որ կարդացողը հասկանա, շարունակեք զարգացնել մեր Վիքիպեդիան ու առաջարկ դիտողությունները մի ընդունեք որպես վիրավորանք:--ERJANIK քննարկում: 16:19, 21 Հունվարի 2013 (UTC)

Տեղեկաքարտ մուլտֆիլմ[խմբագրել կոդը]

Ողջույն, Երջանիկ ջան։ Մուլտֆիլմի տեղակաքարտի փոփոխությունից հետո մուլտֆիլմների էջերի սկզբնամասում հայտնվել է "{{#if:||" տողը։ Տես Քունգ ֆու Պանդա և Քունգ ֆու Պանդա 2 հոդվածները։ Մի հատ կնայես, թե խնդիրն ինչումն է։Արման Մուսիկյան (քննարկում) 04։57, 27 Հունվարի 2013 (UTC)

Ողջույն Արման ջան, արդեն շտկեցի, շնորհակալություն ուշադրությանդ համար: --ERJANIK քննարկում: 05:00, 27 Հունվարի 2013 (UTC)
Մերսի, Երջանիկ ջան:Արման Մուսիկյան (քննարկում) 05:10, 27 Հունվարի 2013 (UTC)

Տառասխալների մասին[խմբագրել կոդը]

Ողջույն Երջանիկ ջան, մեծ խնդրանք՝ տեքստը հավաքելուց պատահական բացթողումներ կամ այլ տառեր են տպվում, դրանք ուղղելուց «տառասխալ» մի պիտակիր։ Արի գտնենք ուրիշ բառ՝ օրինակ վրիպակ, որը ճիշտ բնութագրում է տվյալ թերությունը։ Կարող ենք ուղղման տողերի մեջ մտցնել գեղեցիկ «տեքստի մեջ վրիպակ էր սպրդել» արտահայտությունը։ Ի՞նչ կարծիքի ես։--Bekoքննարկում 09։58, 27 Հունվարի 2013 (UTC)

Հազար ողջույն, հասկացա հարգելի Մհեր, կփորձեմ այլ բան գրեմ: --ERJANIK քննարկում: 10:01, 27 Հունվարի 2013 (UTC)

Ողջույն ERJANIK,խնդրում եմ իմ կողմից ջնջման հայտարարված մի քանի կաղապարներ ջնջել, կանխավ շնորհակալություն։--6AND5 (քննարկում) 22։20, 27 Հունվարի 2013 (UTC)

Ողջույն 6AND5, ջնջեցի, եթե էլի է մնացել ասա: --ERJANIK քննարկում: 22:29, 27 Հունվարի 2013 (UTC)
Շնորհակալություն:--6AND5 (քննարկում) 23:43, 27 Հունվարի 2013 (UTC)
Կրկին ողջույն ERJANIK, կարծում եմ Աստղագիտություն և Տնտեսագիտություն պորտալները Գլխավոր էջում ավելացնելու կարիք կա, որպես գիտության բաժնի պորտալներ, այդպիսիք այնտեղ չկան:--6AND5 (քննարկում) 06:57, 28 Հունվարի 2013 (UTC)
Ավելացրեցի, այսինքն փոխեցի չաշխատող պորտալներով, իսկ դրանք այս պահին աշխատող պորտալներ են: --ERJANIK քննարկում: 12:20, 28 Հունվարի 2013 (UTC)
Շատ շնորհակալ եմ--6AND5 (քննարկում) 15:13, 28 Հունվարի 2013 (UTC)

Ընտրված ցանկեր և պորտալներ[խմբագրել կոդը]

Երջանիկ ջան, քեզ՝ որպես ադմինիստրատորի, մեկ խնդրանք ունեմ. հետևյալ քննարկման/քվեարկության արդյունքը տրված չէ. կխնդրեի ի մի բերել այս հարցը, որից հետո նոր առաջադրություններ եմ կատարելու։ Այս հարցով դիմելու եմ նաև Beko-ին և Vacio-ին։ -- Վահե քննարկում 18։17, 5 Փետրվարի 2013 (UTC)

Վահե ջան Վիքիպեդիա: Ցուցափեղկ/Կանոնակարգում գրված են կանոնները ըստ որի Քվեարկության արդյունքը բաժնի պետք է կողմ քվեարկեն առնվազն 6 մասնակից (քո առաջադրած թեկնածուի դեպքում դա չի ապահովվում), իսկ ըստ Ժամկետը բաժնի կոնկրետ այս դեպքում քվեարկությունը պետք է փակված լինի, քանի որ քվեարկության համար հատկացվում 1 ամիս (տվյալ դեպքում արդեն անցել է մոտ 5 ամիս), ինչևէ այս պահին կանոնները սրանք են, ըստ որոնց քվեարկությունը պետք է փակվի: Որպես գլոբալ հարց կարելի է իհարկե խորհրդարանում քննարկել կանոնների լրամշակման հետ կապված կոնկրետ հարցեր, դա ուրիշ բան: --ERJANIK քննարկում: 06:27, 6 Փետրվարի 2013 (UTC)

Վիքիմեդալ[խմբագրել կոդը]

Երջանիկ ջան, նկատեցի, որ տվյալ մասնակցի հետ փորձել ես համառոտ քննարկել վիքիմեդալների շնորհման գործընթացը։ Ես անձամբ «գուրգուրված» չեմ մեդալ ստանալու կապակցությամբ նույնիսկ լուրջ ներդրում ունենալու դեպքում։ Ինչ խորհուրդ կտաս այդ վիքիմեդալի հեռացման հետ կապված, որպեսզի դա ոչ մեկն (կոնկրետ դեպքում Oganmi մասնակցին) բացասականորեն կամ դրականորեն չառնչվի։ -- Վահե քննարկում 16։26, 9 Փետրվարի 2013 (UTC)

Չնայած արդեն նայեցի այդ մասնակցի ներդրումները և հանգիստ կարող եմ ինձ թույլ տալ հեռացնել այդ մեդալ կոչվածը։ ))))))))) -- Վահե քննարկում 16:28, 9 Փետրվարի 2013 (UTC)
Վահե ջան, ոնց կուզես այդպես էլ վարվիր, խնդիր չկա, ինչևէ շնորհակալ եմ որ ուշադիր ես եղել: --ERJANIK քննարկում: 16:34, 9 Փետրվարի 2013 (UTC)

արխիվացում ոչ թե ջնջում[խմբագրել կոդը]

Ողջույն, ERJANIK: Դուք ունեք նոր հաղորդագրություն Vahe մասնակցի քննարկման էջում:
Դուք կարող եք հեռացնել այս հաղորդագրությունը, երբ ցանկանաք՝ հեռացնելով {{Արձագանք}} կամ {{Աձ}} կաղապարները:

Շնորհավորում եմ[խմբագրել կոդը]

Հարգելի Երջանիկ, ուշացած շնորհավորում եմ ձեր ադմին դառնալու արթիվ։ Հարգանքներով --Vadgt (քննարկում) 11։57, 14 Փետրվարի 2013 (UTC)

Շնորհակալ եմ հարգելի Vadgt: --ERJANIK քննարկում: 20:07, 14 Փետրվարի 2013 (UTC)
Ես էլ եմ ուշացաած շնորհավորում․․ (: Մեկ էլ ներողություն, որ այդպես էլ չստացվեց արձագանքել քո պատասխաններին։ Ուզում էի ասել, որ շնորհակալ եմ ու հիմնականում համաձայն եմ պատասխանների հետ։ Միայն մեկ բան, իմ խորին համոզմամբ անթույլատրելի է առհավետ արգելափակել ԱյՓի հասցեն (նույնիսկ կրկնվող վանդալությունների դեպքում), քանի որ երբեք չգիտես, թե այդ ԱյՓիից ովքեր են օգտվում։ ԱյՓին կարող է պատկանել մի ամբողջ դպրոցի և այն արգելափակելու դեպքում մենք փաստորեն ողջ դպրոցին զրկում ենք Վիքիպեդիայում խմբագրումներ կատարելու հնարավորությունից (մինչդեռ վանդալություններ գործողը կարող է ընդամենը մեկ աշակերտ լինել)։
Ընդհանրապես շատ քիչ դեպքերում է լինում, որ արգելափակելուց հետո ԱյՓիից կրկին վանդալություններ լինեն (եթե այն դպրոց չէ)։ Ավելին, դեպքերի 90%-ում 1 օրով արգելափակելը լիովին բավարար է։ Հարգանքներով --vacio 20:19, 14 Փետրվարի 2013 (UTC)

Գլխավոր էջ[խմբագրել կոդը]

Հարգելի Երջանիկ, ինչի եք Գլխավոր էջի ներածությունը և բաժինների ինտերֆեյսը փոխել։ --Vadgt (Joker) 17։39, 16 Փետրվարի 2013 (UTC)

հարգելի Vadgt (Joker), գլխավոր էջի հետ կապված այստեղ և այստեղ եղել են ծավալուն քննարկումներ, ասածս նա է որ գլխավոր էջը պետք չի միանգամից առանց համայնքի մեծամասնական կարծիքը հարցնելու փոխել, այսպես ասեմ, ես Ձեր փոխածն եմ վերականգնել: --ERJANIK քննարկում: 18:26, 16 Փետրվարի 2013 (UTC)

Ջնջումներ[խմբագրել կոդը]

Ողջույն Երջանիկ ջան։ Ես Paranjem-ս՝ Ալյոնա Սարգսյանս, ԼՂՀ Ազատ Հայրենիք կուսակցության ղեկավարության կողմից լիազորված եմ Վիկիպեդիայում տեղադրել կուսակցության ղեկավար կազմի տվյալները։ Սակայն հանդիպում եմ որոշ դժվարությունների, մասնավորապես որոշ անձանց մասով տեղադրված կենսագրական տվյալները Ձեր կողմից ջնջվում են, ջնջվել են նաև նրանց նկարները։ Կխնդրեի այդ մասով տալ Ձեր մեկնաբանությունները, և եթե տեղադրման մասով որևէ սխալ ենք կատարել տեղեկացնել։ Կանխավ շնորհակալություն։ – Այս անստորագիր գրառման հեղինակն է Paranjem (քննարկում|ներդրումներ) մասնակիցը։

Ողջույն Ալյոնա ջան։ Շնորհակալություն որ վերջապես արձագանքեցիք, նախ ասեմ որ Վիքիպեդիան ազատ հանրագիտարան է, ու կուսակցության կողմից լիազորված լինելը կոնկրետ Վիքիպեդիայում այդքան մեծ նշանակություն չունի։ Ջնջումների դեպքում խնդիրն այն է, որ այդ անձինք ըստ այդ հոդվածի պարունակության չեն համարվում հանրագիտարանային նշանակության անձինք։ Խնդրում եմ այս գրածս չհասկանաք որպես տվյալ մարդու անձի ինչ-որ տեսակետից որակում, պարզապես Վիքիպեդայում որևէ մեկի գրվելու համար բավական չէ ասենք որևէ ՍՊԸ-ում աշխատելը կամ որևէ ՓԲԸ-ի տնօրեն լինելը կամ նման կարգի բաները։

Օրինակ կարող եք կարդալ ռուսերեն վիքիպեդիայում կամ անգլերեն վիքիպեդիայում այն տվյալները, ըստ որի անձը կարող է համարվել հանրագիտարանային նշանակության, չնայած նորից եմ ասում առանց դրա էլ, Ձեր ստեղծած որոշ հոդվածներում ակնհայտ է, որ տվյալ անձը չի համապատասխանում այդ չափանիշներին (նորից եմ ասում դա չպետք է վերագրել կոնկրետ անձին, ասենք Ձեր գրած հոդվածներում կան Արցախյան ազատամարտի մասնակիցներ, որոնց առաջ ինքս գլուխ եմ խորնարհում որպես ՀՀ քաղաքացի)։

Եթե կան դեպքեր որ ջնջված հոդվածում նշված անձին համարում եք բավարար հանրագիտարանային տվյալներ ունեցող ու հոդվածում համապատասխան փաստեր պարունակող, ապա գրեք այդ մասին այստեղ կամ խորհրդարանում, եթե կլինեն նման դեպքեր այդ հոդվածները կարող եք նորից ստեղծել։ Կարծում եմ հասկացանք իրար։

Իսկ որպես առաջարկ-խորհուրդ ասեմ, որ կարող եք Ազատ հայրենիք հոդվածում գրել կուսակցության անդամների մասին համառոտ տվյալներ, չստեղծելով նրանց անունով առանձին հոդվածներ։ Սա կարծում եմ ավելի ճիշտ կլինի ու հանրագիտարանային տեսանկյունից ավելի գրագետ։ Խնդրում եմ անպայման արձագանքեք, որպեսզի իմանամ որ կարդացել եք գրածներս։ Եթե ինչ-որ բան լավ չեմ գրել, ասեք, հետագայի համար էլ ասեմ, ինչով կկարողանամ կօգնեմ Ձեզ որպես նոր մասնակցի, մասնավորապես Ձեր ստեղծած հոդվածներում կարծում եմ նկատած կլինեք բավականին խմբագրումներ արդեն կատարել եմ, փորձեք մյուս ստեղծվելիք հոդվածները նույնպես գրեք այդ Վիքիպեդիայի ոճին մոտիկ ոճով։ Հարգանքներով՝ --ERJANIK քննարկում: 12։18, 25 Փետրվարի 2013 (UTC)

Հա մի բան էլ մոռացա ասեմ, եթե Մասնակից: Ազատ Հայրենիք կուսակցություն մասնակցային էջը նույնպես Ձեզ է պատկանում (որովհետև այսպես ասած նույն ձեռագիրն է), ապա խնդրում եմ փակեք այն, քանի որ չի թույլատրվում նույն մասնակից երկու տարբեր մասնակցային հաշվի օգտագործում, այն համարվում է խամաճիկություն Վիքիպեդիայի տեսանկյունից ու տվյալ մասնակցի հաշիվները ենթակա են արգելափակման: --ERJANIK քննարկում: 12:23, 25 Փետրվարի 2013 (UTC)

Հարգելի Երջանիկ նախ շնորհակալություն մանրամասն պարզաբանումների համար։ Ես իսկապես շատ բան իմացա Վիկիպեդիայում նյութերի ճիշտ տեղադրման մասով և հավատացնում եմ Ձեզ, որ անպայման հաշվի կառնեմ։ Երկու հարց եմ ուզում հղել Ձեզ։ Առաջինը վերաբերվում է նկարների պահպանմանը, քանի որ ըստ էության իմ կողմից տեղադրված նյութերի մի մասը պահպանվել է, ինչի համար Ձեզ շնորհակալություն եմ հայտնում, սակայն նրանցում տեղադրված նկարները Ձեր կողմից հանվել են։ Երկրորդ հարցս վերաբերվում է երկրորդ մասնակցային հաշվի ջնջման ձևին խնդրում եմ պարզաբանել ինչպես անել։ Կանխավ հայտնում եմ շնորհակալություն։ – Այս անստորագիր գրառման հեղինակն է 46.19.96.134 ( (քննարկում|ներդրումներ) մասնակիցը։

Այդ ես եմ շնորհակալություն հայտնում իմ ու համայնքի անունից այսպես ասած մեզ միանալու համար ու կանոնները հասկանալու ու կատարելու համար։ Նկարների հետ կապված ես չեմ հանել, դրանք ջնջվել ու ավտոմատ կերպով հանվել են Մասնակից:CommonsDelinker-ի կողմից, ով ջնջում է Վիքիպահեստի սխալ բեռնված կամ ոչ ազատ կամ որևէ սխալ նյութ պարունակող պատկերները, ինքս չեմ տեսել թե ինչպես եիք բեռնել, բայց եթե դրանք ջնջվել են CommonsDelinker-ի կողմից, ապա ինչ-որ բան սխալ է եղել։ Իսկ մասնակցային հաշվի հետ կապված ասեմ, որ ջնջման կարիք չկա, պարզապես Դուք որոշեք թե որ հաշիվն եք օգտագործում ու այսուհետև մտեք Վիքիպեդիա միայն այդ հաշվից այլապես կարգելափակվեք, Վիքիպեդիայում չի թույլատրվում նույն մասնակցի տարբեր հաշիվների ստեղծումը։ Նաև մի փոք բացթողում եք ունենում, մի մոռացեք ստորագրել քննարկումները (ոչ հոդվածները, այլ միայն քննարկումները)։ --ERJANIK քննարկում: 12։07, 26 Փետրվարի 2013 (UTC)

Պորտալ: Կինո թարմացումներ[խմբագրել կոդը]

Ողջույն, Երջանիկ ջան։ Տեսնում եմ գործերով շատ ես զբաղված և պորտալն առանց տիրության է մնացել։ Ես ինքնուրույն փորձեցի թարմացնել նորության դաշտը, բայց չհաջողվեց։ Կասես, թե ոնց ես այն անո՞ւմ։ Եվ եթե ժամանակդ չի ների, ես ևս մի քանի դաշտ կարող եմ թարմացնել, միայն թե գիտենամ թե ինչպես կարելի է այդ անել։ Բացի այդ ստեղծել եմ Պորտալ: Կինո/Նշանակալից կինոաստղեր էջը։ Կուզենայի որ սա էլ ընդգրկվեր պորտալի մեջ։ Ես կառաջարկեի սա տեղադրել վերևի նկարի փոխարեն, բայց թե տես ոնց ես հարմար գտնում։ Այդ էջը այս 2 օրը ամբողջությամբ կշտկեմ։ Դեռ մի քանի պակասող դերասաններ կան։ Նոր "Զ" տառին եմ հասել։Արման Մուսիկյան (քննարկում) 06։47, 1 Մարտի 2013 (UTC)

Արման ջան ողջույն, հա ընդհանուր արդեն շատ է գալիս զբաղվածությունս, երևի այսպես կանեմ, պորտալից կհանեմ այս ամիսը կինոյի պատմության մեջ բաժինը ու կթարմացնեմ, իսկ Քո առաջարկած բաժինը մոտավորապես կրկնություն կլինի, դրա նման արդեն կա Կինոդեմքեր բաժինը: --ERJANIK քննարկում: 07:02, 1 Մարտի 2013 (UTC)[reply]
Ընտրությունը քոնն է, Երջանիկ ջան, բայց այստեղ բոլոր հայտնի դերասաններն են: Իսկ կինոդեմքերը կարելի է դարձնել այլ խորագրով՝ ասենք թե նոր թարմացումներ, կամ նոր նկարներ: Արման Մուսիկյան (քննարկում) 07:07, 1 Մարտի 2013 (UTC)[reply]
Արման ջան այդ դեպքում այսպես կանենք, քանի որ ժամանակը իսկապես սուղ է, Դու պատրաստիր այս էջը, կինոդեմքեր բաժինը կփոխենք այս բաժինով, որը չի թարմացվի, իսկ ինչ վերաբերվում է բոլոր հայտնի դերասաններին, ապա դա միանշանակ չի կարելի ասել, այստեղ մեծամասամբ ամերիկյան կինոյի աստղերի մի մասն են, այդքան բան, իսկ չէ որ կինոյի աշխարհում միայն ամերիկացիները չեն իհարկե, կարծում եմ հասկանալի է թե ինչի մասին է խոսքը, ամեն դեպքում շնորհակալ եմ պատրաստակամության համար, տեսնենք, գուցե ժամանակս չների ինքս չկարողանամ ընդհանրապես թարմացնել այս պորտալը : --ERJANIK քննարկում: 07:14, 1 Մարտի 2013 (UTC)[reply]
Ես հնարավորինս կօգնեմ, Երջանիկ ջան: Ինձ մեծամասամբ միայն կինոաշխարհին վերաբերվող հոդվածներն են հետաքրքիր և հիմնականում դրանց վրա եմ աշխատում:Արման Մուսիկյան (քննարկում) 07:28, 1 Մարտի 2013 (UTC)[reply]

Տառասխալի հետ շրջում[խմբագրել կոդը]

Հարգելի Երջանիկ, ինչ՞ու եք իմ ճիշտ, Տառասխալի ուղղումը դուք հետ շրջել Ռոման Աբրամովիչի էջում։ --Vadgt (քննարկում) 13։11, 2 Մարտի 2013 (UTC)

ճիշտն ասած այսպես եմ պատկերացնում որ այս դեպքում, որոշիչ հոդը (այսինքն ը կամ ն) պետք է վերաբերվի վերջին բառին՝ այսինքն Ա-ին՝ ակումբին, ու դրա համար դարձրել եմ ակումբը և ոչ թե ակումբն: Հարգանքներով՝ --ERJANIK քննարկում: 14:44, 2 Մարտի 2013 (UTC)[reply]

Հարգելի Երջանիկ, ուրեմն ՖԱն տառադարձ էիք Ֆուտբոլային Ակումբ։ Հարգանքներիս Հավաստիքը --Vadgt (քննարկում) 14։52, 2 Մարտի 2013 (UTC)

կարելի էր և այդպես: --ERJANIK քննարկում: 16:55, 2 Մարտի 2013 (UTC)[reply]

Հարգելի Երջանիկ, ոնց որ տեսնում ես հարցը լուծվեց ։ --Vadgt (քննարկում) 17։07, 2 Մարտի 2013 (UTC) , եթե իհարկե այն հարց էր, ապա լուծվեց։ --ERJANIK քննարկում: 17։11, 2 Մարտի 2013 (UTC)

Ծանուցումը[խմբագրել կոդը]

Հարգելի Երջանիկ, L.A.2002 tvakan‎ մասնակցին դուք արգելափակել եք բայց ծանուցումը չեիք ավելցրել քննարկման էջում։ Ես ավելացրեցի ծանուցումը, կարելի՞ է դա անել։ --Vadgt (քննարկում) 17։18, 2 Մարտի 2013 (UTC)

բնականաբար կարելի է, նույնիսկ պետք է, շնորհակալ եմ Ձեր ուշադրության համար, բայց հաշվի առնելով նրա այսպես ասած շատ վատ վարքը, կարծում եմ որ նա հետագայում էլ չի կարողդառնել մեր վիքի համայնքի լիարժեք անդամ, դրա համար էլ մտածում եմ որ համարյա անիմաստ է նման վարքի մասնակցի վրա ժամանակ ծախսելը (կրկնում եմ մասնակցի և ոչ թե մարդու, նման դեպքերում պետք է հասկանանք որ գործ ունենք մասնակից հետ, ոչ թե անձի): --ERJANIK քննարկում: 17:23, 2 Մարտի 2013 (UTC)[reply]

Եվ մի բանել հարգելի ERJANIK, ես զգուշացրել եմ 46.70.105.187 այփի ունեցող մասնակցին, իր ներդրման համար։ Հարգանքներով --Vadgt (քննարկում) 17։33, 2 Մարտի 2013 (UTC)

տեսա հարգելի Vadgt, շնորհակալություն, անկախ ամեն ինչից վիքիպեդիան բոլորինս է, լավ կլինի իհարկե որ ավելորդ ու սխալ բաները հնարավորինս շուտ նկատվեն: --ERJANIK քննարկում: 17:57, 2 Մարտի 2013 (UTC)[reply]

հարգելի Երջանիկ, մեկել կջնջե՞ս Կռճիկային ձկներ հոդվածը։ Հարգանքներով --Vadgt (քննարկում) 18։01, 2 Մարտի 2013 (UTC)

իմ ու վիքիհամայնքի կողմից շնորհակալ եմ որ ուշադիր ես լինում հարգելի Vadgt, բայց չեմ ուզում Քեզ նեղություն պատճառել, նման կարգի հոդվածներ տեսնելուց Դու միայն այն ներկայացրու ջնջման, ես կամ մեկ այլ ադմին կջնջի, նորից եմ ասում ապրես որ ուշադիր ես: --ERJANIK քննարկում: 18:43, 2 Մարտի 2013 (UTC)[reply]
հարգելի Երջանիկ, ին՞չ նեղության մասին է խոսքը: Հարգանքներիս Հավաստիքը --Vadgt (քննարկում) 19:00, 2 Մարտի 2013 (UTC)[reply]

Մի հատ հարց[խմբագրել կոդը]

Հարգելի Երջանիկ, ձեր կարծիքով ես կարո՞ղ եմ ադմին դառնալ այս պահի դրությամփ։ Հարգանքներով --Vadgt (քննարկում) 18։49, 2 Մարտի 2013 (UTC)

բոլորն էլ կարող են դառնալ, պարզապես լավ կլինի որ փորձառու մասնակիցները ունեն այդ կարգավիճակը որպեսզի ավելի շատ օգուտ բերեն բոլորիս (բնականաբար էլ չեմ ասում եթե հանկարծ թերի ադմինները սկսեն վնաս բերել դա արդեն ...), ադմինը ասեմ առավելություն չի, այն նույնիսկ պատասխանատվություն է առաջ բերում, ինքս մինչև ադմին դառնալն էլ, դրանից հետո էլ փորձում եմ հնարավորինս ընդհանուրի շահերից բխող քայլեր անել Վիքիպեդիայում: Պարզապես աշխատիր Վիքիպեդիայում կառուցողական խմբագրումներ անել, փորձառու մասնակիցների խմբագրումներից նոր բաներ սովորել և այլն, պետք է հիշել, որ Վիքիպեդիան բոլորինն է ու ինչ որ անում ենք, անում ենք ոչ միայն ինքներս մեր համար, այլ մյուսների, երեխաների, դպրոցականների, սովորական այցելուների, նույնիսկ չափազանցրած չեմ լինի եթե ասեմ որ ապագա սերունդների համար: Իսկ կոնկրետ Քո պարագայում թույլ տուր փոքրիկ խորհուրդ տալ (պարզապես ես Քո հարցի մեջ տեսնում եմ նաև ընդհանուր հարց թե ինչպես կարելի է ավելի լավը անել Վիքիպեդիայում), եղիր ավելի ուշադիր Քո տառասխալներում, փորձիր հոդվածներում չկրկնել նույն փաստի մասին, ամենակարևորներից մեկը չնեղանաս փորձառու մասնակիցների խորհուրդներից, մի շտապիր որևէ խմբագրում միանգամից ավելացնել, մի փոքր ուշադիր զննիր նախադիտել կոճակով, ապա միայն ավելացրու նյութեր, փորձիր գտնել հնարավորինս ավելի հետաքրքիր թեմաներ ու գրել դրանց մասին կամ հոդվածներում ավելացնել նման կարգի բաներ, կիսատ կամ կիսատին մոտ նյութեր մի ավելացրու, այսպիսի բաներ ես խորհուրդ կտայի Քեզ հարգելի Vadgt, ինքս էլ հնարավորինս փորձում եմ իհարկե շարժվել այս սկզբունքներով, ինքս էլ բնականաբար դեռ սովորելու բաներ ունեմ, խորհուրդների կարիք ունեմ, մի խոսքով կարծում եմ հասկացանք իրար: Ասեմ որպես հետաքրքիր կողմ ես նկատել եմ Քո նպատակաուղղվածությունը Վիքիպեդիայում, որը իհարկե շատ լավ նախադրյալ է: Ուրախ կլինեմ եթե կարողանամ օգտակար լինել Քեզ ու Քեզ նման ակտիվ մասնակիցների: Հարգանքներով՝ --ERJANIK քննարկում: 19:49, 2 Մարտի 2013 (UTC)[reply]

Երջանիկ ջան, Պորտալ: Կինոյի Նորություններ բաժինը կթարմացնես։ Ես մի 5 օր առաջ սարքել եմ Պորտալ: Կինո/Նորություններ/2013 Մարտ հոդվածը։ Կանխավ շնորհակալություն։ Արման Մուսիկյան (քննարկում) 04։12, 3 Մարտի 2013 (UTC)

ապրես Արման ջան, հիմա կթարմացնեմ: --ERJANIK քննարկում: 06:46, 3 Մարտի 2013 (UTC)[reply]
Մերսի, Երջանիկ ջան: Արման Մուսիկյան (քննարկում)

Ալեսանդրո Դել Պիեռո[խմբագրել կոդը]

Հարգելի Երջանիկ, «Ալեսանդրո Դել Պիեռո» հոդվածը երբ կդառնա ընտրյալ հոդված։ Ուզում եմ ասեմ ին՞չ կարելի է ավելացնել հոդվածում։ Հարգանքներիս Հավաստիքը --Vadgt (քննարկում) 13։12, 3 Մարտի 2013 (UTC)

դե հարգելի Vadgt, հոդվածը պետք է հնարավորին անթերի լինի, լինի ամբողջական տվյալ նյութի վերաբերյալ, հնարավորինս գրագետ ձևակերպված, հոդվածի կառուցվածքն էլ է կարևոր և այլն ...: Ուզում ես աչքի անցկացրում կմյուս ընտրյալ հոդվածները կարծում եմ կզգաս տարբերությունը: Իսկ կոնկրետ ինչ կարելի է ավելացնել չեմ կարող հանպատրաստի ասել, պետք է զննել այլ վիքիներում էլ ինչ կա այս անձի մասին, փորձել այլ տեղեկություններ գտնել համացանցից, մանավանդ լավ կլինի հայերենով: Մի անգամ ես խոստացա ու ահագին աշխատեցի այս հոդվածի վրա, ու մեծամասամբ իմ ու Քո համատեղ ուժերով այն դարձավ քիչ թե շատ լավը ու ցուցադրվեց գլխավոր էջում, տեսնեմ, եթե ժամանակ ունենամ էլի կփորձեմ աշխատել այս հոդվածի վրա, գուցե հասցնենք այն լավ կարգավիճակի: Այսքանը այս պահին: --ERJANIK քննարկում: 15:31, 3 Մարտի 2013 (UTC)[reply]
Հարգելի Երջանիկ, ինչպես տեսում եմ «Ալեսանդրո Դել Պիեռո» ծավալի ավելացում չկա և առավել ևս ակտիվություն չկա: Ին՞չ կարող ենք անել հոդվածը գոնե Լավ հոդվածի դարձնելու համար: Ուզում եմ ասել ին՞չ թերություն ունի հոդվածը (մանրամասն): Հարգանքնեով --Vadgt (քննարկում) 14:59, 9 Մարտի 2013 (UTC)[reply]
հարգելի Vadgt, ախր ես ինչպես կարող եմ ասել այն էլ մանրամասն թե ինչ թերություն ունի, պարտադիր չի թերություն ունենա որպեսզի դառնա լավ կամ ընտրյալ հոդված, պետք է պարզապես հնարավորինս լավը լինի, արդեն վերևում գրել եմ թե ինչեր կարող են ավելացվել, կարևորը որ նպատակամղված ես, ապրես, դե տեսնեմ նորից եմ ասում, ժամանակ գտնեմ կփորձեմ նայել: --ERJANIK քննարկում: 18:13, 9 Մարտի 2013 (UTC)[reply]
Ես «Ալեսանդրո Դել Պիեռո» էջում մի քիչ ծավալի ավելացում կարտեցի բայց դեռ շաաաաաաատ անելու բան-կա: Լավ հոդված դառնալու համար ին՞չ կարելի է ավելացնել հոդվածում (ցանկեր, թիմային պատմությունը և այլն...): --Վաթգթ (Joker) 15:24, 11 Մարտի 2013 (UTC)[reply]
տեսել եմ հարգելի Վաթգթ, որոշ բաներ էլ ուղղել եմ այդ ավելացրածներում, եթե ունեք նոր տվյալներ, որոնց մասին որևէ կերպ նշված չի հոդվածում, ապա իհարկե ավելացրու։ --ERJANIK քննարկում: 15:29, 11 Մարտի 2013 (UTC)[reply]
հարգելի Երջանիկ, դեռ ևս նոր տեղեկությոններ չկա՞ն որ ավելացնենք «Ալեսանդրո Դել Պիեռո» հոդվածում: Հարգանքներով --Vadgt (քննարկում) 16:52, 24 Մարտի 2013 (UTC)
հարգելի Vadgt ջան, ներկա օրերին խիստ զբաղված եմ, հազիվ հասցնում եմ մեկ-երկու ադմինական բաներ անել ու գլխավոր էջի հետ կապված գործերը անել, կոնկրետ նոր բաների հետ կապված որպես հետաքրքրված մասնակից ես Քեզ էի առաջարկել դա անել, նայիր այս քննարկման իմ գրած 2-րդ տողը, կկրկնվեմ եթե ասեմ, նույն բաներն եմ ասելու։ --ERJANIK քննարկում: 16:57, 24 Մարտի 2013 (UTC)[reply]

Երջանիկ ջան, գիտեք որ «Ալեսանդրո Դել Պիեռո» հոդվածում ես լուրջ բարելվումներ եմ արել, սակայն այդ հոդվածում ցանկը ավելացնելիս ցանկը չեմ թարգմանել, ուզում եմ ասել որ ազատ ժամանակ ունենալու դեպքում, խնդրում եմ գոնե կիսատ թարգմանես։ Նախապես շնորհակալ եմ։ Հարգանքներով --Vadgt (քննարկում) 06։16, 26 Մարտի 2013 (UTC)

Vadgt ջան, նախ նման տվյալները պետք չի գրել հոդվածում, դա պետք է արվի սևագրության մեջ, ապա ամբողջական կարգավորելուց հետո միայն տեղադրվի հոդվածում, շնորհակալության կարիք չկա, կփորձեմ այսօր ժամանակ գտնել ու անել։ --ERJANIK քննարկում: 06:28, 26 Մարտի 2013 (UTC)[reply]
Հարգելի Երջանիկ, ինչ եք կարծում «Ալեսանդրո Դել Պիեռո» էջում (+16 985) ծավալի ավելացման դեպքում եղավ (83 884 բայթ), ուզում եմ ասել եթե 2 ամիս հետո ես ելի դնեմ «Ընտրյալ հոդվածի» քվեարկությանը «Ալեսանդրո Դել Պիեռո» կդառնա «Ընտրյալ հոդված»: Հարգանքներիս Հավաստիքը --Vadgt (քննարկում) 13:39, 27 Մարտի 2013 (UTC)
դե միայն ծավալով ոչինչ չի որոշվում, եթե իմ կարծիքն ես ուզում իմանալ, նախ ներկայացրու «Լավ հոդվածի»։ --ERJANIK քննարկում: 06:06, 28 Մարտի 2013 (UTC)[reply]
«Լավ հոդվածում» ես նույնպես պետք է սպասեմ 2 ամիս՞: --Vadgt (քննարկում) 11:30, 28 Մարտի 2013 (UTC)
կոնկրետ չկա գրած, բայց քանի որ նորից դրվել է գնահատման, իմ կարծիքով պետք է անցնի 2 ամիս։ --ERJANIK քննարկում: 12:09, 28 Մարտի 2013 (UTC)[reply]

Հարգելի Երջանիկ, ընտրյալ հոդվածի քվեաության ժամանակ դուք ասացիք «Գերազանց հիմքեր ունի դառնալու և լավ և ընտրյալ, բայց դեռ շտկումների կարիք կա, կան չթարգմանված մասեր, նաև վատ թարգմանված մասեր կան կարծես, այս հոդվածի վրա ինքս էլ բավականին աշխատել եմ, շտկումներ կատարելուց հետո կողմ կքվեարկեմ։» ես էլ ուզում եմ իմանալ թե դուք որ՞ ցանկերի հետ եիք ասելով վատ թարգմանված։ այստեղ մտեք։ Հարգանքներով --Vadgt (քննարկում) 09։46, 17 Մայիսի 2013 (UTC)

ոչ թե ցանկեր եմ ասել, այլ մասեր։ --ERJANIK քննարկում: 05:52, 18 Մայիսի 2013 (UTC)[reply]
ես ձեր թվարկածները արեցի: --Vadgt (քննարկում) 09:24, 19 Մայիսի 2013 (UTC)[reply]

Կարգելափակե՞ս[խմբագրել կոդը]

Հարգելի Երջանիկ, կարգելափակե՞ս 46.70.162.146 այփիյին վանդալիզմի համար տես։ Հարգանքներով --Vadgt (քննարկում) 17։52, 3 Մարտի 2013 (UTC)

հարգելի Vadgt, ապրես որ ուշադիր ես, ուղղակի այդպիսի խմբագրման համար չարժի միանգամից արգելափակել: --ERJANIK քննարկում: 05:45, 4 Մարտի 2013 (UTC)[reply]

Ողջույն հարգելի Երջանիկ։ Խնդրում եմ օգնել ինձ հստակեցնել այս հոդվածի տեղեկաքարտը։ Կանխավ շնորհակալություն։ Հարգանքներով Raz from Armenia 12։35, 4 Մարտի 2013 (UTC)

Ողջույն հարգելի Raz from Armenia, եթե խնդրեմ կմանրամասնես թե կոնկրետ ինչ իմաստով հստակեցնել, նայեցի միանգամից չհասկացա, պակաս բան կա, թե չաշխատող բաժին կա թե ...: --ERJANIK քննարկում: 12:41, 4 Մարտի 2013 (UTC)[reply]
Եթե նկատեցիք,տեղեկաքարտը ներքևի մասում է,բացի այդ բովանդակությունն էլ:Raz from Armenia 12:43, 4 Մարտի 2013 (UTC)[reply]
Ոչ, հենց դա եմ ասում չեմ նկատել թե կոնկրետ որ տողի մասին ես ասում, խնդրեմ կոնկրետացրու, եթե կարողանամ սիրով կօգնեմ, ներքևի այսինքն երկրների քարտեզների մասին է խոսքը?, իսկ բովանդակությունը հոդվածի բովանդակության մասին է?: --ERJANIK քննարկում: 12:48, 4 Մարտի 2013 (UTC)[reply]
Այո հեդվածի բովանդակության մասին է խոսքը,ընդհանրապես տեղեկաքարտերը որքանով,որ գիտեմ վերևի հատվածում են լինում հոդվածի,այս դեպքում այդպես չէ:Raz from Armenia 12:50, 4 Մարտի 2013 (UTC)[reply]

Այ հիմա հասկացա, փորձեմ տեսնեմ գլուխ կհանեմ։ --ERJANIK քննարկում: 12։52, 4 Մարտի 2013 (UTC)

ՇնորհակալությունRaz from Armenia 13։24, 4 Մարտի 2013 (UTC)

նայիր սա էր խնդիրը, {| բացված թեգը չէր փակվել։ --ERJANIK քննարկում: 13։26, 4 Մարտի 2013 (UTC)

Պարզ է շնորհակալ եմ շատ։Raz from Armenia 13։31, 4 Մարտի 2013 (UTC);
Իսկ ինչպես նոր տեղեկաքարտ պատրաստեմ?:Raz from Armenia 13:31, 4 Մարտի 2013 (UTC)[reply]
հարգելի Raz from Armenia, ասենք հայերենում Վիքիպեդիա: ՎիքիՆախագիծ Ուղեգիծ/Հաքաթոն/Օգնություն: Կաղապար այսպիսի մի էջ կա, որում երևացող հղումները կարող ես նայել կամ այստեղ՝ ru:Шаблон:Карточка, բայց դրանք գուցե խճճեն Քեզ, տեղեկաքարտ ստեղծելը այդքան բարդ բան չէ, եթե ասես ինչ կարգի բան ես ուզում, կարող ես թերևս ռուսերեն վիքիպեդիայում ru:Википедия:Шаблоны գտնել թե ինչ ես ուզում, այնտեղ պետք է որ լինի, ու ինքս կփորձեմ օգնել Քեզ ինչքանով որ իհարկե ես եմ հասկանում: Կոնկրետ այսպես չեմ կարող ասել թե ինչից սկսես, կարող ես պարզապես նայել եղած կաղապարները թեկուզ այստեղից Կատեգորիա: Վիքիպեդիա: Տեղեկաքարտեր ու քո անձնական սևագրության էջում փորձես դրանք փոփոխես, եթե կանկրետ հարցեր լինեն, ասա, եթե կկարողանամ կօգնեմ: --ERJANIK քննարկում: 16:57, 4 Մարտի 2013 (UTC)[reply]
Ցանկանում եմ իքս-ֆակտոր մրցույթի մասին հոդված ստեղծել դրա համար է անհրաժեշտ: Շնորհակալ եմ հարգելի Երջանիկ:Raz from Armenia 17:57, 4 Մարտի 2013 (UTC)[reply]
հենց ժամանակ գտնեմ մի օրինակ կստեղծեմ կքննարկենք, կներես, ուղղակի զբաղվածությունը թույլ չի տալիս արագ արձագանքելու, բայց անպայման մի բան կանեմ: --ERJANIK քննարկում: 18:50, 4 Մարտի 2013 (UTC)[reply]
Եղավ շնորհակալություն:Raz from Armenia 14:49, 5 Մարտի 2013 (UTC)[reply]

Վանդալիզմ?[խմբագրել կոդը]

Հարգելի Երջանիկ. Խնդրում եմ ուշադրություն դարձնես մասնակից Natig98-ի [1]-ի անընդունելի գործունեությանը։ Նա ստեղծելով VOX հոդվածը լիովին այնտեղ կրկնօրինակել է մեկ այլ, RTL II ալիքի հոդվածի պարունակությունը։ Նաև բեռնել է պատկերներ [2] [3] արանց որևէ մեկնաբանության։ Բացի դրան, նկատել եմ որ նա անհարգել խմբագրություններ է անում մասնակիցների անձնական էջերում։--Anastas (քննարկում) 18։58, 4 Մարտի 2013 (UTC)

այո շնորհակալություն ուշադրության համար հարգելի Anastas, այո ես նրան արդեն զգուշացրել ու խնդրել եմ զերծ մնալ նման քայլերից, տեսնենք ինչ կստացվի, նա անգլերեն Վիքիպեդիայի հիմնական մասնակից է: --ERJANIK քննարկում: 19:15, 4 Մարտի 2013 (UTC)[reply]
Ողջույն Երջանիկ. ուզում եմ տեղեկացնել, որ հարգելի մասնակից Natig98-ին բազմիցս զգուշացվել է իր անընդունելի գործունեության մասին, մասնավորապես ես դիմել էի Հարգելի BEKO-ին բողոքով, որ ինքը զգուշացում անի իրեն, բայց ցավոք Natig-ը ոչ մի հաղորդակցությանը չի պատասխանում, և շարունակում է "հոդվածներ" ստեղծել, և նույնիսկ անհարգել ավելացումներ անել իմ անձնական էջում:--Mishukdero (քննարկում) 19:38, 4 Մարտի 2013 (UTC)[reply]
Ողջույն հարգելի Mishukdero, շնորհակալություն որ ուշադիր եք ու շնորհակալ եմ որ գրեցիք այդ մասին այստեղ, այո տեսել եմ որ դիմել էիք Beko-ին, տեսել եմ խմբագրումներ է կատարել նաև Ձեր անձնական էջում, այո կարծես չի ուզում պատասխանել կամ գուցե չի հասկանում որովհետև նա որպես հիմնական մասնակից անգլերեն Վիքիպեդիայից է, ինչևէ բնականաբար նրան չի թույլատրում անել նման գործողություններ, ինչի մասին էլ ես էլ զգուշացրել եմ արդեն, տեսնենք կարձագանքի թե ոչ ու կփոխի վարվելակերպը ընդհանրապես: --ERJANIK քննարկում: 19:46, 4 Մարտի 2013 (UTC)[reply]

Բլանշետ, թե Բլանշեթ[խմբագրել կոդը]

Ողջույն, Երջանիկ ջան։ Ի՞նչ ես կարծում, Քեյթ Բլանշետն է ճիշտ, թե՞ Քեյթ Բլանշեթը։ Ես հոդվածը ստեղծել եմ որպես Բլանշետ, բայց հակված եմ այն փոխելու։ Սպասում եմ քո կարծիքին։ Հարգանքներով՝ Արման Մուսիկյան (քննարկում) 14։48, 5 Մարտի 2013 (UTC)։

Արման ջան, նայեցի այստեղ Տերմինաբանական և ուղղագրական տեղեկատու գրքի 90-րդ էջում գրված է Անգլերեն p, t, k և k արտասանված c-ն տառադարձնել բառասկզբում փ, թ, ք, իսկ մնացած դիրքերում՝ պ, տ, կ., նաև օրինակ է բերված Pitt->Փիտ, այսինքն թե Բլանշետն ավելի ճիշտ է, չնայած ասենք մենք ավելի շատ օգտագործում ենք Բրեդ Փիթ, Փիթի դեպքում գուցե կարելի է շարժվել այս կանոնով՝ արդեն լայն տարածում գտած ավանդական ուղղագրություն ունեցող բառերը թողնել անփոփոխ: Մի խոսքով քանի որ կոնկրետ դեպքում Բլանշետը համեմատած Փիթի դեռ լայն տարածում չի գտել, առաջարկում եմ թողնել Բլանշետ, ինչպես որ ստեղծել ես, միաժամանակ կարելի է վերահղում տալ Բլանշեթ տարբերակից, սա իմ կարծիքն է Արման ջան: --ERJANIK քննարկում: 18:15, 5 Մարտի 2013 (UTC)[reply]
Մերսի Երջանիկ ջան: Կթողնեմ ինչպես որ կա: Մեկ էլ մի հարց կապված իրարից բավականին տարբեր անուն ունեցող, բայց սկզբունքորեն սխալ չպարունակող հոդվածների անվանումների հետ: Կան Նարնիայի ժամանակագրություններ. առյուծը, կախարդը և զգեստապահարանը և Նարնիայի խրոնիկաներ՝ Լուսաբացի նվաճող հոդվածները: Դեռ մի հոդված էլ, ընդ-որում միջանկյալը՝ "Արքայազնը Կասպիանը", այդ շարքից պակասում է: Ճիշտ կլինի շարքն ունենան նույն անվանումը: Ինչպե՞ս կարելի է վարվել: Առաջին տարբերակն ավելի հայեցի է: Ես կողմնակից եմ ժամանակագրություններով տարբերակին:Արման Մուսիկյան (քննարկում) 19:15, 5 Մարտի 2013 (UTC)[reply]
Արման ջան, ես էլ կողմնակից ժամանակագրություններ տարբերակին, այդ ֆիլմերից մեկը դիտել եմ, բայց չեմ հիշում, ուզում եմ իմանալ այդ շարքի ֆիլմերում իրոք կա ինչ-որ ժամանակագրություններ, թե պարզապես ավտոմատ թարգմանություն է որպես ֆիլմի անվանում: --ERJANIK քննարկում: 20:40, 5 Մարտի 2013 (UTC)[reply]
Հա, ժամանակագրություն կա: Ֆիլմաշարն ամբողջությամբ ներկայացնում է հեքիաթային Նարնիայի պատմությունը տարբեր ժամանակահատվածներում: Հերոսներն ամեն անգամ Նարնիա են վերադառնում 20-100 տարի անց:Արման Մուսիկյան (քննարկում) 04:20, 6 Մարտի 2013 (UTC)[reply]
Դե ուրեմն ըստ իս ժամանակագրությունը լավ տարբերակ է: --ERJANIK քննարկում: 05:19, 6 Մարտի 2013 (UTC)[reply]
Մերսի, Երջանիկ ջան:Արման Մուսիկյան (քննարկում) 06:40, 6 Մարտի 2013 (UTC)[reply]

ERJANIK, ինչու եք արխիվացրել այս էջի ջնջման քննարկումը, երբ դեռ քննարկումը չէր ավարտվել, համաձայնություն չկար և արդյունքը նույնիսկ չէր տրվել։--David1992 (քննարկում) 12։48, 9 Մարտի 2013 (UTC)

հարգելի David1992, կարծում եմ արդյունքը պարզ էր արդեն, ինչ այսպես ասած պակաս բաներ կաին, հոդվածում լրացված է: --ERJANIK քննարկում: 12:56, 9 Մարտի 2013 (UTC)[reply]
ոչ արդյունքը պարզ չէր, ես այն առաջադրել էի որպես ոչ նշանակալի հանրագիտարանաի համար, և հետո 1 կողմ և 1 դեմ ձայն կար այդ ինչպես է որ արդյունքը պարզ էր:--David1992 (քննարկում) 12:59, 9 Մարտի 2013 (UTC)[reply]
այն փաստերը որ Դու ներկայացրել էիր, դրանք ավելացվել էր հոդվածում, միթե այդքանը բավական չէ: --ERJANIK քննարկում: 13:01, 9 Մարտի 2013 (UTC)[reply]
ես գտնում եմ որ, այլ մասնակիցներ էլ գոնե հայտնեին իրենց կարծիքը:--David1992 (քննարկում) 13:10, 9 Մարտի 2013 (UTC)[reply]
բնականաբար ես էլ կուզեի էլի կարծիքներ լսել ինչպես այս, այնպես էլ այլ հարցերի վերաբերյալ շատ մասնակիցներից, կուզեի որ շատերը ակտիվ լինեին (ի դեպ այդ թեմայով ես իմ էջում էլ եմ գրել որպես կոչ ու օգնություն Վիքիպեդիային), բայց դե ինչ արած որ այդպես չի, համենայնդեպս այս դեպքում փետրվարի 18-ից (երբ Դուք ներկայացրել էիք այն ջնջման) մինչև մարտի 8-ը (երբ Վիքիպեդիա: Ջնջման ենթակա հոդվածներում այդ բաժինը ես արխիվացրեցի) մեզանից բացի այլ մասնակիցներ կարծիք չէին հայտնել, դրա համար էլ կարծում եմ որ չարժեր երկարացնել, ինչևէ հարգելի David1992, կարող ես այն նորից ներկայացնել ջնջման կամ կարող ենք քննարկումները արխիվից նորից այսպես ասած ապաարխիվացնել ու թողել այդ էջում որպես ակտիվ քննարկում, եթե կլինեն դեմ ձայներ հիմնավորումով, ապա հոդվածը բնականաբար կջնջվի: Խնդրում եմ գրես կարծիքդ այս մասին, մեկ բառով ասած համարենք փակված թե նորից բացենք ջնջնման քննարկումը: --ERJANIK քննարկում: 13:19, 9 Մարտի 2013 (UTC)[reply]
ERJANIK, իսկ ում էր խանգարում, այնտեղ ավելի հին քննարկումներ կան: Քննարկումը նորից պետք է բացել:--David1992 (քննարկում) 13:27, 9 Մարտի 2013 (UTC)[reply]

հարգելի David1992, այս դեպքում Քո կողմից ներկայացված դեմ նյութերի մասով արդեն կատարվել էր համապատասխան ավելացում հոդվածում, իսկ հին լինելու մասով խորհդարանում Դու ինքդ գրել էիր որ ամիսներով չեն փակվում, ու իսկապես ճիշտ էիր գրել, որին ես արձագանքեցի արխիվացում անելով։ --ERJANIK քննարկում: 13։40, 9 Մարտի 2013 (UTC)

ERJANIK, քննարկումը չի կարելի հենց այնպես վերցնել ու փակել առանց համաձայնության: Իսկ իմ գրածը վերաբերվում էր իրոք հին քննարկումներին, որոնք ամիսներով չեն փակվում, այլ ոչ թե չավարտված քննարկումներին:--David1992 (քննարկում) 13:53, 9 Մարտի 2013 (UTC)[reply]
հարգելի David1992, կարող ես բացել այդ քննարկումը նորից, այսքանը: --ERJANIK քննարկում: 14:00, 9 Մարտի 2013 (UTC)[reply]

Կներեք մեջ մտնելու համար բայց Երջանիկը ճիշտ է արել որ արխիվացրել է ջնջման քննարկումը, քանի որ 1 Կողմ և 1 Դեմ ձայն լինելու ժամանակ քննարկումը արխիվացվում է անբավարար Կողմ ձայների համար։ Իսկ հոդվածը իհարկե չի ջնջվում։ --Vadgt (քննարկում) 14։14, 9 Մարտի 2013 (UTC)

Հարգելի բարեկամ, այնտեղ ընդհանրապես քվեարկություն չի ընթանում, ես ուղակի ուզում էի ասել որ համաձայնություն չկար ջնջելու կամ թողնելու:--David1992 (քննարկում) 14:17, 9 Մարտի 2013 (UTC)[reply]

Հետ շրջման կարիք[խմբագրել կոդը]

Բարի օր Երջանիկ ջան։ Սահակ Ա Պարթև հոդվածում Amyan Davo մասնակիցը նյութ է ավելացրել, որը պատճենված է այլ կայքերից, խնդրում եմ հետ շրջես, ինձ մոտ չստացվեց անել։ Շնորհակալություն --Lilitik22 (քննարկում) 12։09, 10 Մարտի 2013 (UTC)

ես որիշ ձևով արեցի, շնորհակալություն ուշադրության համար: --ERJANIK քննարկում: 12:25, 10 Մարտի 2013 (UTC)[reply]

Ալեքսանդր Սպենդիարյան[խմբագրել կոդը]

ERJANIK, պատասխանում եմ քո հարցին։ Նախ այդ բաժինը ես չեմ գրել և չգիտեմ թե հեղինակը ինչ աղբյուրներից է օգտվել, իսկ ինչ վերաբերվում է քո բուն հարցին, պարզ է որ Սպենդիարյանը ռաբիս ոճում չէր հանդես գալիս, եթե չեմ սխալվում նա դիրիժոր էր և երաժիշտ։--David1992 (քննարկում) 16։44, 11 Մարտի 2013 (UTC)

Բայց քննարկումը առաջարկում եմ շարունակել հենց այդ էջում:--David1992 (քննարկում) 16:57, 11 Մարտի 2013 (UTC)[reply]
շնորհակալություն շատ։ --ERJANIK քննարկում: 17:02, 11 Մարտի 2013 (UTC)[reply]

Այսօր պատմության մեջ[խմբագրել կոդը]

Ողջույն հարգելի Երջանիկ։ Մեկ հարց ունեմ. այդ նախագծի մեկ օրը կարո՞ղ եմ ես կազմել, ասենք վաղվանը։ Ես սևագրության մեջ «կպարապեմ», վերջացնելու դեպքում քեզ կներկայացնեմ։ Ցանկանում եմ ես էլ ներգրավվեմ այդ նախագծի մեջ։ -- ջեօ 08։02, 12 Մարտի 2013 (UTC)

Չէի նկատել, նշված է, որ պետք է ավելացնել կաղապարում։ Ուրեմն կհարստացնեմ կաղապարը։ -- ջեօ 08:09, 12 Մարտի 2013 (UTC)[reply]
հարգելի Geo, շնորհակալության պատրաստակամությանդ համար, պարզապես արդեն բոլոր օրերի կաղապարները պատրաստ են, մնում է միայն թեթև ստուգել և թարմացնել անհրաժեշտության դեպքում, իսկ կաղապարը հարստացնելու համար նախագծի սկզբում պայմանավորվել ենք ու դրա մասին էլ գրված է էջում՝ կաղապարի ծավալը չպետք է գերազանցի 8-10 կետը։, պետք է չանցնենք այդ սահմանը։ Տես, եթե ամեն դեպքում հետաքրքիր առաջարկներ կամ ավելացնելու պակասեցնելու բաներ կունենաս ասա։ --ERJANIK քննարկում: 08:27, 12 Մարտի 2013 (UTC)[reply]
Ավելի հետաքրքիր դեպքի կամ ծնունդի հանդիպելիս, կդիմեմ քեզ։ Փոփոխություն չեմ կատարի կաղապարում։ -- ջեօ 12:42, 12 Մարտի 2013 (UTC)[reply]
հարգելի Geo, խնդիր չկա, կարող ես փոխել, ուղղակի ասեմ նաև ոնց եմ կազմել, նույն անձի մասին ասենք ծննդյան և մահվան մասով, գրել եմ դրանցից միայն մեկը, ասենք եթե Հովհաննես Թումանյանի մասին նշված է Կաղապար: Այսօր/Մարտի 23-ում որպես նրա մահվան օր, այլևս պետք չի Կաղապար: Այսօր/Փետրվարի 19-ում գրել նրա ծննդյան մասին, որպեսզի ավելի շատ մարդկանց մասին կարողանանք գրել, այսպիսի փոքր սկզբունք եմ պահել այս նախագծում աշխատելիս։ --ERJANIK քննարկում: 12:53, 12 Մարտի 2013 (UTC)[reply]
Երջանիկ ջան, ես հիշեցի, որ ձեռքիս տակ ունեմ ԱԼբերտ Փարսադանյանի «Գիտե՞ք, որ...» գիրքը, և այնտեղ զետեղված են հազավոր այդպիսի տեղեկույթուններ։ Օրինակ՝ Գիտե՞ք, որ… Ղազախստանի մայրաքաղաքը Ալմա-Աթայից տեղափոխվեց Աստանա 1998 թվականին։ Կամ՝ Լիբանանի առաջին արաբական տպարանը հիմնադրել է Ժորժ Մըկըրը (Մկրյան)։ Կարծում եմ՝ վատ միտք չի։ Կարող ենք օգտվել։ -- ջեօ 16:28, 12 Մարտի 2013 (UTC)[reply]

Ոնց հասկացա խոսքը Գիտեք որ բաժնի մասին է, լավ միտք է, գրեք հարգելի GeoO, գրեք դրանք նոր նյութեր Վիքիպեդիա: Գիտեի՞ք որ/Հաջորդ թողարկման պատրաստում հոդվածի Նոր տեղեկություններ բաժնում, պարզապես մի բան հաշվի առեք որ գրված է ըստ կանոնների՝ Փաստը պետք է վերցված լինի հայերեն Վիքիպեդիայի հոդվածներից, այսինքն օրինակ Ժորժ Մըկըրի դեպքում լավ կլինի նրա մասին հոդված լինի նոր միայն գրենք, որ բաժինը դատարկ առանց հղումների չլինի, այո շատ-շատ փաստեր կարելի է գտնել տարբեր աղբյուրներից, բայց եթե չունենանք այդ նյութերի մասին հոդված մեզ մոտ ..., ապա մի քիչ շինծու կլինի գրելը, երբեմն ես հետաքրքիր փաստ նկատելուց ասենք որևէ անձի մասին, սկզբում հոդվածն եմ գրել, հետո միայն ավելացրել որպես նյութ գիտեք որ բաժնում։ Կարծում եմ հասկացանք իրար, դե այսպես ասած Քեզ տեսնենք, հարգանքներով՝ --ERJANIK քննարկում: 05։56, 13 Մարտի 2013 (UTC)

Հա իհարկե Երջանիկ ջան։ Տգեղ ու անմիտ կլինի կարմիր հղումներով «Գիտե՞ք, որ…» բաժին ունենալ։ Սկզբնական շրջանում կփորձեմ գտնել այնպիսի հետաքրքիր տեղեկություններ, որի հիմքը՝ հոդվածը կլինի Հայերեն Վիքիպեդիայում։ Լավ, կսկսեմ հիմա։ Սևագրությանս մեջ պատրաստեմ ու քեզ ներկայացնեմ։ -- ջեօ 06:13, 13 Մարտի 2013 (UTC)[reply]
ապրես, շնորհակալություն, դե գրի ու իմ ասած տեղում ավելացրու, ուզում եմ ասեմ մի տեսակ լավ չի հնչում որ ներկայացվի ինձ, ներկայացնում ենք ամբողջ համայնքին։ --ERJANIK քննարկում: 06:20, 13 Մարտի 2013 (UTC)[reply]
Ամեն դեպքում ես ցանկանում եմ կարծիքդ լսել, Երջանիկ ջան։ Ահա, պատրաստ է։ -- ջեօ 07:24, 13 Մարտի 2013 (UTC)[reply]
ապրես GeoO ջան, ասեմ
  1. 1-ին դեմ եմ, եթե գիտես այն լեզուն, որ ունի 40 հոլով այդ լեզուն գրի։
  2. 2-րդի մեջ Ալյասկայի մասով մեկ անգամ արդեն գրված եղել է՝ Կաղապար: Գիտեի՞ք որ/Շաբաթ 32, 2012 թ.։
  3. մնացած 4-ն էլ լավն են, տեղադրիր դրանք Գիտեիք որ նախագծի նախապատրաստում բաժնում, որպեսզի մյուս մասնակիցներն էլ կարողանան հայտնել իրենց կարծիքը, նորից եմ ասում ապրես, որ այդպես ակտիվ ուզում ես օգնել։ --ERJANIK քննարկում: 11։51, 13 Մարտի 2013 (UTC)

7-օրը անցել է[խմբագրել կոդը]

Հարգելի Երջանիկ, ինչո՞ւ չեք անփոփում այս ադմինիստրատորի իրավունքի դիմումը։ Չե որ 7-օրը անցել է։ Հարգանքներիս Հավաստիքը --Վաթգթ (Joker) 15։21, 12 Մարտի 2013 (UTC) ։ ապրես որ ուշադիր ես հարգելի Վաթգթ, բայց դա մեծ խնդիր չի, կարող ես Դու էլ ու ցանկացած մասնակից էլ փակի նման կարգի բաները, ինչևէ հիմա կփակեմ։ --ERJANIK քննարկում: 06։22, 13 Մարտի 2013 (UTC)

Հարգելի Երջանիկ, ես փակել էի ադմինիստրատորի իրավունքների դիմումը, սակայն 6AND5 մասնակիցը ասում է որ ադմինիստրատորը պետք է փակի քվեարկությունը։ --Վաթգթ (Joker) 15։29, 13 Մարտի 2013 (UTC)

հիմա փակ է։ --ERJANIK քննարկում: 06:21, 14 Մարտի 2013 (UTC)[reply]
Հարգելի ադմին այդ 7 օրը, որտեղ է գրված?--6AND5 (քննարկում) 09:51, 15 Մարտի 2013 (UTC)[reply]
չնայած 7 օրից ավել է անցել նոր միայն փակվել, մեծ խնդիր չի իհարկե, բայց ամեն դեպքում Վիքիպեդիա: Ադմինիստրատորի իրավունքների դիմումներ բաժնում է գրված Քվեարկությունը տևում է 7 օր և ավարտվում է դիմումից մեկ շաբաթ անց, ճիշտն ասած չհասկացա հարգելի 6AND5 թե ինչումն է խնդիրը։ --ERJANIK քննարկում: 09:57, 15 Մարտի 2013 (UTC)[reply]
Խնդիր չկա, ուղղակի հետաքրքիր էր, չէի նկատել, ամեն դեպքում կարծում եմ հետագայի համար այդ ժամկետները հարկավոր է երկարաձգվեն:--6AND5 (քննարկում) 10:10, 15 Մարտի 2013 (UTC)[reply]
եղավ 6AND5 ջան, չնայած քվեարկել ցանկացողը ոնց էլ լինի կգտնի ու կքվեարկի, բայց ինքս էլ մտածում եմ որ 7-ը կարելի է դարձնել ասենք երկշաբաթյա կամ 10 օր։ --ERJANIK քննարկում: 10:42, 15 Մարտի 2013 (UTC)[reply]

Ողջույն Երջանիկ, ազատ ժամանակ ունենալու դեպքում խնդրում եմ կարծիք հայտնիր այստեղ՝ Վիքիպեդիա: Ադմինիստրատորի իրավունքների դիմումներ/2013/Vadgt-ում։ Հարգանքներով --Վաթգթ (Joker) 16։32, 14 Մարտի 2013 (UTC)

քիչ վերևում գրածս արդեն կարծիք էր։ --ERJANIK քննարկում: 17:06, 14 Մարտի 2013 (UTC)[reply]

շաբաթվա հոդված[խմբագրել կոդը]

Ինչ կասես Երջանիկ, եթե շաբաթվա ընտրյալ հոդվածները պիտակավորենք ինչպես ես արեցի օվկիանոս հոդվածում?--6AND5 (քննարկում) 20։05, 15 Մարտի 2013 (UTC)

Այսինքն այն հոդվածները, որոնք այս պահին լավ կամ ընտրյալ չեն համարվում:--6AND5 (քննարկում) 20:37, 15 Մարտի 2013 (UTC)[reply]
այսինքն շաբաթվա այն հոդվածները որոնք ընտրյալ կամ լավ կարգավիճակ չունեն պիտակվեն որպես շաբաթվա հոդված?, վատ միտք չի, իսկ այն դեպքերում եթե դրանք ասենք արդեն ունեն լավ հոդվածի կարգավիճակ, դրանք ոնց հասկացա էլ պետք չի պիտակել?, մի տեսակ գուցե կիսատ լինի 6AND5 ջան։ --ERJANIK քննարկում: 05:47, 16 Մարտի 2013 (UTC)[reply]
Ուղղակի, լավ պիտակավորված հոդվածի կանաչ նշանը կապույտ աստղին կխանգարի, այսպես ասած իրար վրա են հայտնվում, եթե տեխնիկապես հնարավոր է այնպես անել, որ իրար կողք լինեն նշանները, ապա կարելի է պիտակավորել բոլորը, կամ աստղի փոխարեն միայն Կաղապար: Լավ հոդված/Կատեգորիա -ի նման Կաղապար: Շաբաթվա հոդված/Կատեգորիա ստեղծենք, այսինքն այս կաղապարը դրան վերափոխենք և տեղադրենք բոլոր շաբաթվա հոդված ճանաչված հոդվածներում:--6AND5 (քննարկում) 06:12, 16 Մարտի 2013 (UTC)[reply]
այ դրան ավելի համաձայն եմ, կանեմ։ --ERJANIK քննարկում: 08:35, 16 Մարտի 2013 (UTC)[reply]
Այսպես ինչպես է? օվկիանոս:--6AND5 (քննարկում) 07:46, 17 Մարտի 2013 (UTC)[reply]
լավ է, գուցե կարելի է փոխել ճանաչված բառը ընտրված բառի, բայց ընդհանուր մի բան ասեմ 6AND5 ջան, ասենք շաբաթվա հոդված նախագիծը կարող է ասենք մյուս տարի չլինել, ինչպես օրինակ հիմա չկան անցած տարվա օրվա հոդված և շաբաթվա կենսագրություն նախագծերը, ուզում եմ ասեմ օրինակ լավ հոդվածը կմնա ու դրա պիտակը միշտ կլինի, իսկ շաբաթվա հոդված նախագիծը եթե ասենք փակվի ...։ Չնայած էլի մեծ խնդիր չի, տես եթե ուզում ես ու կարող ես, ապա բոլոր շաբաթվա հոդվածները պիտակիր։ --ERJANIK քննարկում: 09:08, 17 Մարտի 2013 (UTC)[reply]
Փոխեցի ճանաչվածը ընտրվածով, իսկ ինչ վերաբերում է նախագծի չլինելուն, կարծում եմ դա խնդիր չի առաջացնի, ապագայում էլ հարկ լինի նոր փոփոխություններ կանենք--6AND5 (քննարկում) 15:50, 17 Մարտի 2013 (UTC)[reply]

Ողջույն Երջանիկ, ինչ ես կարծում Աբխազիա հոդվածը որոշակի մակերեսային վերամշակումից հետո կձգտի լավ հոդված կարգավիճակի?--6AND5 (քննարկում) 20։10, 19 Մարտի 2013 (UTC) ։ Ողջույն 6AND5 ջան, շնորհակալ եմ որ հարցնում ես կարծիքս, դե ախր ոնց ասեմ առանց ..., կարծում եմ որ կձգի, ռուսերեն հոդվածում բավականին տեղեկություններ կան օրինակ որ մեզ մոտ չկա, եթե դրանք ավելացվի, լինեն նաև ծանոթագրություններ, ..., մի խոսքով, կարելի է փորձել, միևնույնն է վերջնական քվեն վիքիհամայնքինն է, ամեն դեպքում հաջողություն վիքիգործերիդ 6AND5 ջան։ --ERJANIK քննարկում: 06։24, 20 Մարտի 2013 (UTC)

Արձագանք - 6AND5[խմբագրել կոդը]

Ողջույն, ERJANIK: Դուք ունեք նոր հաղորդագրություն 6AND5 մասնակցի քննարկման էջում:
Դուք կարող եք հեռացնել այս հաղորդագրությունը, երբ ցանկանաք՝ հեռացնելով {{Արձագանք}} կամ {{Աձ}} կաղապարները:
շնորհակալություն, իրականում սա մեծագույնն տոնն է ... ։ --ERJANIK քննարկում: 13:06, 31 Մարտի 2013 (UTC)[reply]
Մեծագույն,և մեր իրականության մեջ ամենասիրելի տոներից մեկը:Raz from Armenia 13:37, 31 Մարտի 2013 (UTC)[reply]

Կարող ես՞[խմբագրել կոդը]

Հարգելի Երջանիկ, կօգնես՞ ստեղծենք «Լացիոյի ֆուտբոլիստների ցանկը» հոդվածը։ Տես այստեղ Հարգանքներով --Vadgt (քննարկում) 18։36, 1 Ապրիլի 2013 (UTC)

Vadgt ջան, կներես բայց ժամանակս չի ների, ի դեպ լավ կլինի որ հետևես խորհրդարանին ու ներկա լինես մեր վիքիհանդիպումներին, դե խոսքս նրա մասին է որ երբեմն ավելի հետաքրքիր է լինում, որ ճանաչում ես մասնակիցներին, ասածս նա է, որ ես 2 տեղ եմ աշխատում (և ցերեկային և գիշերային ժամերին), չեմ հասցնում շատ բան անեմ։ Փորձիր ինքդ, եթե կոնկրետ հարցեր լինեն գրիր, բայց ծավալի հետ կապված հաստատ չեմ հասցնի օգնեմ Քեզ։ --ERJANIK քննարկում: 06:20, 2 Ապրիլի 2013 (UTC)[reply]

Ողջույն ERJANIK , ազատ ժամանակ ունենալու դեպքում խնդրում եմ մասնակցիր այս հետաքրքիր վիքիհետազոտությանը.Մասնակից:6AND5/վիքիմարքեթինգային հետազոտություններ----6AND5 (քննարկում) 18։24, 13 Ապրիլի 2013 (UTC)

գիտեք որ[խմբագրել կոդը]

լավ չհասկացա թե ինչու են ջնջվել գրառումներս և ինչ է նշանակում որ փաստերը պեք է գրվեն եսիմ ուր O_o --Tatul (քննարկում) 11։31, 16 Ապրիլի 2013 (UTC)

դրանք չեն ջնջվել, պարզապես տեղափոխվել են Վիքիպեդիա: Գիտեի՞ք որ/Հաջորդ թողարկման պատրաստում էջը՝ նոր տեղեկություններ բաժնում, լավ կլինի այնտեղ մնան այդ և բոլոր փաստերը որպես կիսասևագիր էջ, հետո միայն տեղափոխվեն հիմնական էջ։ --ERJANIK քննարկում: 11:35, 16 Ապրիլի 2013 (UTC)[reply]

Ողջույն Երջանիկ, կարծում եմ հարկավոր է ուղղակի արգելափակել Նաթիգ կոչվածին, նա ուղղակի կայֆավատ է լինում արդեն, իր ադմինի իրավունքի դիմումով(Ես չեմ զարմանա, եթե վերջում դուրս գա, որ նա ազերի սադրիչ է, կարելի է ճշտել, թե նա ինչ այփի հասցեով է մտնում) , ինչպես նաև պետք է Vadgt-ի դիմումը փակել, ժամանակը շուտվանից անցել է։--6AND5 (քննարկում) 16։07, 16 Ապրիլի 2013 (UTC)

Արված է։ Փակեցի դիմումի քննարկումը։ --ջեօ ») 17:35, 16 Ապրիլի 2013 (UTC)[reply]


Անձնական խնդրանք[խմբագրել կոդը]

Հարգելի Երջանիկ, ես մտադիր եմ իր թեկնածությունը ներկայացնել ադմինիստրատորի իրավունքներ ստանալու համար։ Խնդրում եմ ժամանակ ունենալու դեպքում մի փոքր ծանոթանաս իմ գործունեությանը, և քո կարծիքը ինձ հայտնես, թե արդյոք կարո՞ղ եմ կատարել ադմինիստրատորի աշխատանքներ, թե դեռ ավելի մեծ փորձառություն կուտակելու կարիք ունեմ։ Նախապես Շնորհակալություն։ --Mishukdero (քննարկում) 19։29, 16 Ապրիլի 2013 (UTC)

մենք էլ շնորհակալ ենք նախ և առաջ Քո ներդրումների համար, դե չգիտեմ թե ինչ ասեմ, ուղղակի իմացիր անկախ ամեն ինչից ադմինիստրատոր դառնալը կշատացնի աշխատանքդ, ըստ իս կարող ես, բայց գուցե ավելի լավ կլինի փորձես ավելի ծանոթանաս մեր Վիքիպեդիային, անցուդարձերին, կարևոր պայմանները ևս մեկ անգամ աչքի անցկացնես, փորձես կարևոր որոշումները խորհրդակցել համայնքի հետ, նաև որոշումներում լինես ոչ կտրուկ, շատ կարևոր է որ տարբեր ժանրերում տարբեր բնույթի աշխատանքներ անես որ ավելի լավ տիրապետես եղած նյութերին, դիր թեկնածությունդ Mishukdero ջան, ինքս կարծում եմ որ գուցե մի քիչ շուտ է կոնկրետ Քեզ համար, բայց դե իմ կարծիքը իհարկե քիչ է։ --ERJANIK քննարկում: 05:53, 17 Ապրիլի 2013 (UTC)[reply]
Երջանիկ Ջան, Շնորհակալություն արձագանքելու համար, ես ավելի լավ է մի փոքր սպասեմ, ադմին դառնալը երբեք ուշ չէ: --Mishukdero (քննարկում) 14:30, 17 Ապրիլի 2013 (UTC)[reply]

Another flight related article idea[խմբագրել կոդը]

ERJANIK, are you interested in another airplane-related article?

  • en:Belavia Flight 1834 picked up passengers from Armenia and crashed in Belarus. As of yet there is no Armenian article on it.

Thank you WhisperToMe (քննարկում) 00։14, 21 Ապրիլի 2013 (UTC)

at first sorry for my not good English, I am intersted, but haven't time, i will write about this article, when i have time, thank you also. --ERJANIK քննարկում: 12:17, 21 Ապրիլի 2013 (UTC)[reply]
Okay. If/when you get to it, please let me know :) - Thank you WhisperToMe (քննարկում) 16:47, 6 Մայիսի 2013 (UTC)[reply]

ստորագրություն[խմբագրել կոդը]

Երջանիկ, դու պատասխանել ես, որ կիսա դեմ կիսա կողմ, հարգելիս, եթե ումզում ես որ րոպե մեկ չփոխեն անունը, ուրեմն ետ տեղերտ հանի ու + դիր «5 Ստորագրությունում մասնակցային և իրական անունից բացի այլ անունների կիրառման արգելում» վերնագարում--Tatul (քննարկում) 14։48, 29 Ապրիլի 2013 (UTC)

բայց իմ ասածը վերաբերվում է ստորագրության փոփոխությանը, Քո ասած տեղը կարծես ուրիշ բան է, հիմա այնտեղ էլ կարծիք կգրեմ։ --ERJANIK քննարկում: 17:05, 29 Ապրիլի 2013 (UTC)[reply]

Հարգելի Երջանիկ ողջույն։ Մի բան եմ ցանկանում իմանալ,ինչու՞ այլևս օրվա հոդված բաժինը գլխավոր էջում չի ներկայացվում։--Raz from Armenia 07։57, 5 Մայիսի 2013 (UTC)

ողջույն հարգելի Raz from Armenia, պատճառն այն է, որ այդքան շատ այսպես ասած «լավ» հոդվածներ չունենք, որ ամեն օր կարողանանք օրվա հոդված ընտրել, արդեն կսկրեր կրկնվել, իսկ դա ճիշտ չէր լինի, դրա համար որոշվեց որ գլխավոր էջի նախկին տեսքը փոխվի ներկայիս տեսքով, խորհրդարանում խոսել ենք այս մասին նայիր այստեղ։ --ERJANIK քննարկում: 11:00, 5 Մայիսի 2013 (UTC)[reply]
Պարզ է,բայց կարելի է որոշ ժամանակ հետո վերաբացել էջը: Հարգանքներով՝ --Raz from Armenia 11:32, 5 Մայիսի 2013 (UTC)[reply]
դե այս տարվա մեջ իմաստ չունի, եկող տարվա համար կարելի է մի այլ բան մտածել։ --ERJANIK քննարկում: 17:17, 5 Մայիսի 2013 (UTC)[reply]
Պարզ է:--Raz from Armenia 19:26, 5 Մայիսի 2013 (UTC)[reply]

Question about sign[խմբագրել կոդը]

What is the Armenian text on File:Multilingual road sign in Glendale, CA.jpg this sign? Thanks WhisperToMe (քննարկում) 16։48, 6 Մայիսի 2013 (UTC)

its translate in English LOOK, ERJANIK քննարկում: 06:29, 7 Մայիսի 2013 (UTC):[reply]
Thank you for the response. I want to post the Armenian text in the annotations so people can copy and paste it. Thanks WhisperToMe (քննարկում) 19:23, 12 Մայիսի 2013 (UTC)[reply]
I found it - It's ՆԱՅԻՐ which in lowercase would be Նայիր WhisperToMe (քննարկում) 19:51, 18 Մայիսի 2013 (UTC)[reply]

Համագործակցության հրավեր[խմբագրել կոդը]

Հարգելի մասնակից, հրավիրում ենք Ձեզ Համագործակցության շրջանակներում մասնակցել հայկական թեմաներով հոդվածների ստեղծմանն ու բարելավմանը։ Եթե Դուք հետաքրքրված եք այս հրավերով և ցանկանում եք Ձեր ներդրումն ունենալ այս նախագծում, ապա խնդրում եմ Ձեր մասնակցությունը հայտնել Համագործակցության էջում՝ «Մասնակիցներ» բաժնում ստորագրելով։ Շնորհակալություն --Lilitik22 (քննարկում) 19։25, 7 Մայիսի 2013 (UTC)

Medal Of Iranian Armenia Church[խմբագրել կոդը]

Սուրբ Թադևոսի վանք, հայկական վանքային համալիր է Իրանի հյուսիսում։ The Old Church Armenians of Iran I dedicated to you For correction Աստարա (Իրան)/SAMƏK From Iran

«սինգլների» նշանակալիություն[խմբագրել կոդը]

Երջանիկ ջան, արդեն մի քանի անգամ նկատել եմ, որ «սիգլների» հոդվածներում տեղադրել ես «ջնջման» կաղապարը, ակնհայտորեն և բացահայտ կերպով ոչ մի հիմք չկա ջնջելու համար, բայցի քո սեփական կածիքից, այո համամիտ եմ, որ ոչ միշտ է օրենքը «լավ» գործում, սա այդ դեպքերից է, շատ կցանկանայի, որ բարձրացնեիր նշանակաիության հարցը ընդհանուր կերպով այլ ոչ թե ամեն սինգլու առաձին, այս կերպ դու ոչ մի բաի չես հասնի քազնի

  • համայնքը կողմ է չջնջելու
  • օրենքը հոդվածի կողմից է

հարգելիս, մինչ այդ, առանց երկար-բարակ քննարկումների և տարի տևող քննարկումների, ներկայիս արդյունքների հիաման վրա հանել եմ մի քանի հոդվածից կաղապարները, հուսամ կընդունես ասածս

  • հ․գ․ քո համար նշանակություն չունի, ուրիշների համար ունի ՃՃ --Tatul (քննարկում) 19։08, 11 Մայիսի 2013 (UTC)
Թաթուլ ջան, համաձայն եմ Քեզ հետ, դե իհարկե կարելի է ու պետք է ընդհանուր կարպով բարձրացնել նշանակալիության հարցը, ուղղակի ժամանակի հարց է, ինչևէ, ձեռքներիս տակ եղածը ասենք թե ռուսերեն կամ անգլերեն վիքիպեդիայում եղածն է, քանի չունենք մերը, կօգտվենք դրանցից (չնայած մերն էլ է լինելու նման կարգի)։ Նաև մյուս տեսանկյունից նայած խնդիրն այս է, եթե կան նշանակալիության տարրեր, թող կողմ եղող մասնակիները դրանք բերեն, քանի որ հնարավոր է որ դրանք կան իրականում, բայց հոդվածում ներառված չեն, սա էլ է խնդիր։ Ինչևէ, ես այսպես ասած առաջարկում եմ ջնջել հոդվածը բայց ոչ նյութը, օրինակ երգերի դեպքում առաջարկել եմ դրանք տեղավորել երգիչի հոդվածում առանձին բաժնում։ --ERJANIK քննարկում: 05:13, 12 Մայիսի 2013 (UTC)[reply]

չէ, չէ , չէ Երջանիկ, մի խառնիր ամենը, դու չես կարող մասնակցին ստիպլե օգտվել այլ վիքիի ձեռնարկից, երբ մենք մերը կունենանք այն ժամանակ կարելի է հիմնվել դրա վրա, եթե այս անգամ մասնակիցը համաձայնվել է օգտվել ռուսերենից, դա ր կամքն է, սակայն նաև իր իրավունքը կլիներ անտեսել դա։ – Այս անստորագիր գրառման հեղինակն է Tatul (քննարկում|ներդրումներ) մասնակիցը։

խնդիր չի, համաձայն եմ։ --ERJANIK քննարկում: 09:22, 12 Մայիսի 2013 (UTC)[reply]

Մասնակցության հրավեր[խմբագրել կոդը]

Հարգելի մասնակից, հրավիրում ենք Ձեզ ՎիքիՆախագիծ Շաբաթօրիակ 2013-ին։ Եթե Դուք հետաքրքրված եք այս հրավերով և ցանկանում եք Ձեր ներդրումն ունենալ այս նախագծում, ապա խնդրում եմ Ձեր մասնակցությունը հայտնել ՎիքիՆախագիծ Շաբաթօրիակ 2013 էջում «Մասնակիցներ» բաժնում ստորագրելով։ Հարգանքներով --Vadgt (քննարկում) 13։56, 19 Մայիսի 2013 (UTC)

ընդհանրապես ասած հետաքրքրված եմ Շաբաթօրյակ նախագծով, բայց չգիտեմ զբաղվածությունս թույլ կտա մասնակցել թե ոչ, դրա համար չեմ նշում անունս այդ ցանկում, բայց և չեմ բացառում որ հնարավոր է մասնակցեմ որոշ աշխատանքների։ --ERJANIK քննարկում: 08:28, 30 Մայիսի 2013 (UTC)[reply]