Մասնակցի քննարկում:David1992
[խմբագրել] Ողջույն
|
||||||||||||||||||||||||||||
[խմբագրել] Բեռնված պատկերներ
Ողջույն David1992։ Շնորհակալություն քո մասնակցության և ներդրումների համար։ Մի քանի նկատառում ունեմ պատկերների վերաբերյալ, որոնց խնդրում եմ ուշադրություն դարձնել։ Նախ մի բեռնիր որևէ պատկեր, որը արդեն կա Վիքիպահեստում. հայերեն Վիքիփեդիայում մենք կարող ենք օգտագործել բոլոր պատկերները և նյութերը, որոնք բեռնված են այդ նախագծում։ Խոսքը մասնավորապես վերաբերում է վերևում նշված երկու պատկերներին, որոնք դու օգտագործել էիր Ռիո դե Ժանեյրո հոդվածում։ Երկրորդ խնդրում եմ խուսափել էրոտիկ/կիսամերկ պատկերներ բեռնելուց և որևէ կենսագրական հոդվածում գործածելուց, եթե դա հատուկ նշանակություն չունի։ Օրինակ Քիմ Քարդաշյանի այս նկարը, որ դու բեռնել ես, գուցե կարող է «զարդարել» էժանագին մի ամսագրի երեսը, սակայն ամենայն հավանականությամբ պիտանի չէ հանրագիտական կենսագրական հոդվածի համար, առավել ևս, որ Վիքիպահեստում արդեն կա Քիմ Քարդաշյանի 21 լուսանկար։ Երրորդ, նկարներ բեռնելիս, խնդրում եմ նրանց տալ հասկանալի, հիշվող անվանումներ և խուսափել միայն թվանշաններից կազմված անվանումներից, ինչպես օրինակ այստեղ կամ այստեղ։ Շնորհակալություն ուշադրության համար, և հաջողություն հետագա խմբագրումների ժամանակ։ --Vacio 15:26, 30 Հունվարի 2011 (UTC)
[խմբագրել] Զգուշացնող կաղապարներ
Ողջույն David1992, զգուշացնող կաղապարները հարկավոր չէ հեռացնել, նախքան նրանցում նշված խնդիրը լուծելը՝ կոնկրետ անաղբյուր կաղապարի մասին է խոսքս։ Առանց աղբյուրի հոդվածը Վիքիփեդիայում արժեք չունի։ Կարծում եմ նրանք կան, հարկավոր է միայն փնտրել։ Ինչ-որ տեղից օգտվում եք, չ՞է։--beko 17:29, 4 Փետրվարի 2011 (UTC)
[խմբագրել] Զգուշացում
Ողջույն David1992 և շնորհակալություն ձեր ներդումների համար։ Վիքիփեդիան ազատ արտոնագրով (քոփիրթայթից և նրա սահմանափակումներից ազատ) հանրագիրտան է։ Տեքստը միշտ ազատ արտոնագրի տակ է, և գրվում է 0–ից մասնկաիցների կողմից, առանց այլ տեղերից պատճենումների։ Պատկերների դեպքում մոտեցումը, մի փոէր ավել փափուկ է, այն է, եթե թեման լուսաբանելու համար իրոք կարևոր է ունենալ պատկեր, սակայն ազատ պակտեր ստանալը հնարավոր չէ (օրինակ հնարավոր է լուսանկարել այժմ ապրող մարդուն և ունենալ ազատ նկար, բայց հնարավոր չէ օրինակ նկարել մահացած մարդուն կամ ունենալ ընկերության ազատ լոգո) ապա կարելի է վերցնել փոքր չափսի պատկեր (այն չափսի, որն իրոք անհրաժեշտ է ՎՓ)–ում։ Այլ դեպքերում ոչ–ազատ պատկերները գործ չունեն ՎՓ–ում։ Այսպիսով, բոլոր քո բեռնած անձանց լուսանկարները ենթակա են հեռացման և երեկ ես հեռացրել եմ դրանց զգալի մասը։ Ավելին, դու հաճապ բեռնում էիր ոչ–ազատ նկարներ, այն դեպքում, երբ նույն անձի ազատ լուսնկարները արդեն կան Վիքիպահեստում։ Նման դեպքում ոչ–ազատ նկարը արդարաում չունի։ Այսպիսով, խնդրուն են բվացի վերը նկարագարծ թույլատրելի դեպքերից այլ ոչ–ազատ նկար չդնել, դա նախագծի կանոննրի և հեղինակային իրավունքի խախտում է։ Նաև նշեմ, որ թեփետ ՎՓ–ն հանարգիրտան է, և կարող է ունենալ ցանկացած նկար գիտակրթական նպատակներով, այնտեղ որտեղ ավելնորդ անկեղծությունը պետք չի, նրանից խուսափում են։ Օրինակ պոռնո դերասանի մասին գրելուց, մենք դնում ենք իր լուսանկարը ռեալ կյանքից, ոչ թե պոռնկագրական ֆիլմից հատված։ Հարգանքներով --Ալեքսեյ a.k.a. Xelgen քննարկում 15:20, 14 Փետրվարի 2011 (UTC)
[խմբագրել] Ստորակետեր
Եվս մեկ անգամ Ողջույն։ Մի փոքրիկ հիշեցում՝ բացատ (միջակայք, կամ пробел) դրվում է ստորակետից հետո և ոչ հակառակը։ Հուսով եմ ընթերցում ես սա։ Այդ դեպքում, շնորհակալություն ուշադրության համար։ --Vacio 17:08, 15 Փետրվարի 2011 (UTC)
[խմբագրել] Սուարեզի պատկերներ՝ Վիքիպահեստում
Ողջույն, David1992, և շնորհակալություն հայերեն Վիքիփեդիայում ձեր առատ ներդրումների համար: Պատկերների համար գոյություն ունի Վիքիփեդիային կից նախագիծ՝ Վիքիպահեստը, որտեղ կարելի է հեշտությամբ գտնել հեղինակային իրավունքներով չպաշտպանված պատկերներ՝ Վիքիփեդիայում օգտագործելու համար: Օրինակ, Լուիս Սուարեզի համար Վիքիպահեստում գոյություն ունի մի ամբողջ կատեգորիա, որի մեջ գտնվող ցանկացած պատկերի անվան նշմամբ կարող եք այն օգտագործել ձեր հովածներում՝ առանց նոր (և հեղինակային իրավունքով պաշտպանված) պատկերների բեռնման, որոնք ենթական են ջնջման: Հաջողություն, և եթե հարցեր լինեն, խնդրեմ չհապաղել դիմել/հարցնել: Chaojoker 17:20, 17 Փետրվարի 2011 (UTC)
[խմբագրել] Սիմպսոններ
Ողջւոյն, Դավիթ: Շնորհակալ եմ կինոինդուստրիայի թեմայոբ քո կատարած աշխատանքի համար: Որ այդ աշխատանքը ավելի որակավոր լինի, խնդրում եմ «Սիմպսոններ» մուլտսերիալի կերպարների մասին հոդվածներ ստեղծելիս օգտագործել հատուկ նորաստեղծ {{Տեղեկաքարտ Սիմպսոններ մուլտսերիալի կերպար}} կաղապարը: Այնտեղ ձևը, թե ինչպես լրացնես այն: Ցանկալի չե, նույնիսկ անթույլատրելի է, հորինված կերպարների մասին հոդվածներում օգտագործել {{Տեղեկաքարտ Անձ}} կաղապարը, քանի որ այն միայն իրական մարդկանց համար է: Դա նրա համար է, որ հորինված ու իրական կերպարները չխառնվեն մեկ կատեգորիայում: Նաև չմոռանաս տեղադրել կատեգորիաները և ինտերվիքիենրը: Հուսով եմ հաշվի կառնես այս հաղորդագրությունը :)--Պանդուխտ 17:42, 17 Փետրվարի 2011 (UTC)
[խմբագրել] Վլադիմիր VII
David1992, դուք իսկապե՞ս եք կարծում, որ Պուտինը Ռուսաստանի ցարն է։--Bekoքննարկում 17:31, 1 Մարտի 2011 (UTC)
[խմբագրել] Յոզեֆ Բլատեր
Ողջույն David1992։ Շնորհակալություն Վիքիփեդիայում քո ակտիվ ներդրումների համար։ Խնդրում եմ սակայն նկատի ունենաս իմ այս զգուշացումը Յոզեֆ Բլատեր հոդվածի քննարկման էջում և զերծ մնաս որևէ անձի դեմ ուղղված կոչեր, զրպարտանք կամ վիրավորանք պարունակող ցանկացած գրառումից։ Ես նաև նորից ավելացրել եմ տվյալ հոդվածում {{չեզոքություն}} կաղապարը, քանի որ բովանդակությունը մեծ մասամբ պարունակում է ոչ հավաստի, մասնավոր տեսակետ արտահայտող տեղեկություններ։ Խնդրում եմ հաշվի առ, որ վիքիփեդիայում տեղեկություններ կարելի է ավելիացնել միայն ու միայն չեզոք տեսանկյունից։ Շնորհակալություն ուշադրության համար։ – Այս անստորագիր գրառման հեղինակն է. Vacio (քննարկում|ներդրումներ) 19:14, 17 Մարտի 2011
| Վիքիմեդալ | ||
| Հարգելի David1992, նվիրում եմ Ձեզ այս մեդալը Հայերեն Վիքիփեդիան զարգացնելու համար և ցանկանում նորանոր խմբագրումներ:
--Aram-van 14:46, 5 Մայիսի 2011 (UTC) |
[խմբագրել] Պատկերների մասին
Ողջույն, David1992, և շնորհակալություն ձեր ներդրումների համար: Վիքիփեդիան ազատ հանրագիտարան է, և դա նշանակում է պիտի ունենա բացարձակապես ազատ բովանդակություն, իսկ պատկերների դեպքում՝ հնարավորինս օգտագործի միայն ազատ պատկերներ: Դրա համար էլ գոյություն ունի Վիքիպահեստ նախագիծն, որն ազատ պատկերների և այլ նիշքերի մեծ շտեմարան է: Ամբողջովին ձեր կողմից ստեղծված պատկերները կարող եք բեռնել հենց այնտեղ՝ Վիքիպահեստում, որպեսզի նաև այլ Վիքի-նախագծերի կողմից հասանելի լինի: Նաև ձեր ստեղծած հոդվածների համար կարող եք հեշտությամբ պատկերներ փնտրել այնտեղից, և օգտագործել դրանց: Սակայն, ոչ-ազատ, այսինքն՝ ձեր կողմից չստեղծված և ազատ արտոնագրի ներքո չհրատարակված պատկերնեի օգտագործումն խիստ սահմանափակ է: Օրինակ՝ որևէ անձի մասին հոդվածում կարելի է «արդար օգտագործման» նպատակներով (և ոչ ազատ կերպով) պատկեր բեռնել միայն Վիքիփեդիայում, և միայն այն պարագայում, որ Վիքիպահեստում կամ այլ տեղ որևէ ազատ տարբերակ առկա չէ, և պատկերի առկայությունը խիստ անհրաժեշտ է հոդվածի էությունը պարզաբանելու համար: Նույնիսկ այդ պարագայում, անհրաժեշտ է բեռնման ժամանակ նկարագրության բաժնում նշել պատկերի աղբյուրը (համացանցային հասցեն կամ այլ աղբյուր), և նշել թե բեռնեվել է «արդար օգտագրոծման» նպատակներով՝ նշելով պատճառը (օրինակ՝ որևէ ազատ տարբերակ առկա չէ): Դրա մասին կարող եք ավելի ծանոթանալ ռուսերեն Վիքիփեդիայում: Եթե հարցեր լինեն, խնդրեմ դիմել: Chaojoker 08:58, 7 Մայիսի 2011 (UTC)
[խմբագրել] Նախազգուշացում
David1992, բացի ակնհայտ վանդալության պարագաներից, որևէ հետ-շրջման համար ներկայացրեք ձեր պատճառները, այլապես դա կարող է շատ հեշտ խմբագրման պատերազմի վերածվել, որն էլ Վիքիփեդիայի զարգացման համար լավագույն ճանապարհ չէ: Եթե որևէ բան եք գրում, իսկ մեկ ուրիշը այնտեղ փոփոխություն է կատարում, զերծ մնացեք այն անմիջապես հետ շրջելուց: Եթե համաձայն չեք արված փոփոխության հետ՝ դրա մասին գրեք հոդվածի քննարկման էջում, կամ փոփոխություան անող մասնակցի քննարկման էջում, և տեսեք ինչ է դիմացինի պատճառը: Քննարկեք: Հետո, ըստ պատճառաբանումների ուժի և համաձայնության կարելի է առաջնորդվել: Chaojoker 09:15, 7 Մայիսի 2011 (UTC)
[խմբագրել] Արգելափակման ծանուցում
David1992, ինչպես մի քանի անգամ նշվել է անցյալում, Վիքին ազատ հանրագիտարան է, և հեղինակային իրավունքները խախտող նյութեր չեն թույլատրվում: Արդար օգտագործման նպատակներով բեռնված պատկերները թույատրվում են ծայրահեղ դեպքերում՝ միայն հոդվածի անվանատարածքում, երբ բառերով ոչ մի կերպ չի կարելի պատկերացնել նկարագրածը, կամ անչափ նշանակալի և հանրաճանաչ բան է ցուցադրում: Նաև անգամներ բացատրվեց, որ առանց համաձայնության գալու, հետ-չշրջել այլ խմբագրումները, և խմբագրման պատերազմներ չսկսել, որը դուք արել եք վերստին անգամ ջնջված Պատկեր:Rudy Youngblood.jpg, Պատկեր:Passion of the Christ movie.jpg և Պատկեր:Sexy clube 92.jpg պատկերները բեռնելով: Արդար օգտագործման կանոնները բազմաթիվ հուշումներից հետո խախտելու և առանց համաձայնության՝ ջնջելուց հետո այդ կանոնները խախտող պատկերները վերստին անգամ բեռնելու պատճառով ձեր մասնակցային հաշիվը արգելափակվում է երեք օր: Հուսով եմ վերադառնալուց հետո կփորձեք ավելի ուշադիր լինել կանոնների հանդեպ և հետևել դրանց, քանզի դարձյալ խախտման դեպքում արգելափակումը կլինի երկու շաբաթ: Հարգանքներով, Chaojoker 18:25, 16 Մայիսի 2011 (UTC)
[խմբագրել] Արգելափակման առարկում
Հետևյալ քննարկումը տեղափոխվել է Chaojoker-ի քննարկման էջից՝
Chaojoker, մեծ սխալ ես թույլ տվել արգելափակելով այս մասնակցին առանց որևէ էական պատճառի:--David1992 13:58, 17 Մայիսի 2011 (UTC)
- Պատճառներին կարող ես ծանոթանալ քո քննարկման էջում: Chaojoker 04:32, 17 Մայիսի 2011 (UTC)
- 1.Նախազգուշացում եղել է միայն մեկ անգամ:
-
- 2.Այդ որ այդ կադրերը էական չեն, միայն քո կարծիքն է և դրանք հեռացնելուց առաջ պետք է քննարկել այլ մասնակիցների հետ:
-
- 3.[1] Այս ֆիլմի էջում կա երեք ոչ ազատ պատկեր և դրանք չեն հեռացվում քո բերած պատճառաբանություններով: Հետևաբար քո գործողությունները ոչ միայն սխալ են այլ նաև խանգարում են Վիքիպեդիայի զարգացմանը:
-
- 4.Կարլոս Տեվես էջը վերանվանելիս դու չես քննարկել այն քննարկման էջում:--David1992 13:58, 17 Մայիսի 2011 (UTC)
-
-
- Նախ և առաջ՝ արգելափակված ժամանակ պետք է զերծ մնալ ԱյՓի հաշիվներից մուտք գործելով շրջանցել այն: Քո քննարկման էջը բաց է, կարող ես մուտք գործել քո մասնակցային հաշվից, և այս էջում քննարկել քո մասնակցային անունով:
- 1. Այս էջի պարունակությունը կարդացե՞լ ես: Քանի՞ անգամ պետք է քեզ բացատրվի ոչ ազատ պատկերների բեռնման մասին:
-
-
-
- 2. Ոչ, դրանք իմ կարծիքը չեն: Դու ևս ոչ մի բացատրություն չես տվել նրանց անհրաժեշտությունը բացատրելու համար: Քրիտոսի չարչարանաքների ֆիլմի երեք անգամ բեռնված պատկերի դեպքում՝ առաջին երկու անգամը բացատրության մեջ նշել ես մի ամբողջապես ոչ հանրագիտարանային նախադասություն («Ոչ ոք ավելի մեծ սեր չունի, քան եթե մեկն իր Կյանքը դնում է իր բարեկամների համար»), որը նույնիսկ ֆիլմի նկարագրման հետ կապ չուներ: Երրորդ անգամ պատկերը նկարագրման տեղում նշել ես դերասանի անունը, երբ դերասանից բազում ազատ պատկերներ կան, որոնք կարող են օգտագործվել դերասանի մասին հոդվածում նրա դեմքի նկարագրման համար: Պարզ է, որ արյունոտ դեմքով դերասանի պատկերը այստեղ միայն օգտագործվում էր հոդվածը զարդարելու համար, որը արդար օգտագործման նպատակներին չի համապատասխանում: Կծված խնձորը էական դեր է՞ր կատարում քո մասնակցային էջը զարդարելով, որ ջնջելուց հետո նորից ես բեռնել:
-
-
-
- 3. Այս հարցն արդեն պատասխանվել է: Օրինակը փոխելը հարցը չի փոխում:
-
-
-
- 4. Այդտեղ վիճահարույց խնդիր չկար, դատելով նրանից, որ այն ոչ ոք պատճառաբանությամբ/պարզ պատճառներով չի փոփոխել, որից հետո ես անմիջապես առանց քննարկման հետ շրջեմ: Այդտեղ անվանման սխալը բավականին պարզ էր, հայերենում փոքրատառ «եվ» տառերի հաջորդականություն գոյություն չունի, բացի այն բարդ բառերի դեպքում, որի երկրորդ արմատը վ-ով է սկսվում, և Տևեսը այդ դեպքերից չէ: Chaojoker 10:50, 17 Մայիսի 2011 (UTC)
-
| Վիքիմեդալ | ||
| Հարգելի David1992, այս ոսկե մեդալով ես պարգևատրում եմ ձեզ, Վիքիպեդիայում ձեր աննախադեպ ավանդի համար ։ Մասնակից: Armenmir |
[խմբագրել] Կասկածելի հոդված. Բերկե վան դեր Մեյ
Ողջույն David1992, քո ստեղծած Բերկե վան դեր Մեյ հոդվածն ինձ շատ կասկածելի է թվում։ Համացանցում չեմ կարողանում որևէ բան գտնել այդ արտասովոր մեկամյա երեխայի մասին։ Կարո՞ղ ես նշել, թե որտեղի են քաղված հոդվածի տեղեկությունները։ --vacio 15:17, 10 Հունիսի 2011 (UTC)
- Vacio, համացանցում բավականին շատ հոդվածներ կան իր մասին, նույնիսկ նշված է ԲիԲիՍիում, ուղղակի ես կասկածում եմ, որ մեկանգամյա սիմվոլական պայմանագրի կնքումը 1.5 տարեկան երեխայի հետ նրան բավականին նշանակալի է դարձնում Վիքիփեդիայում առանձին հոդված ունենալու համար: Մի՞ գուցե նշվի այդ հոլանդական ֆուտբոլային ակումբի էջում: Chaojoker 15:27, 10 Հունիսի 2011 (UTC)
[խմբագրել] Նախազգուշացում 2
Ողջույն, David1992, արդեն քանի անգամ բացատրվել և մեկ անգամ քեզ նախազգուշացվել է, որ առանց քննարկելու՝ արված փոփոխությունը հետ չշրջել նախքին տարբերակին: Սակայն դու նորից նման քայլի ես դիմել: Դա ապակառուցողական է և անհարգալից ուրիշ մասնակիցների նկատմամբ: Բոլոր նման դեպքերում գրիր քննարկման էջում և քննարկիր նախքան նման քայլերի դիմելը: Ապակառուցողական մոտեցումները միայն կարող են բերել արգելափակման: Chaojoker 17:34, 18 Հունիսի 2011 (UTC)
[խմբագրել] Արգելափակում
David1992, Վիքիփեդիայի քննարկման էջերից պարունակությունը չհեռացնելու մասին երկու անգամ նախազգուշացվելուց հետո, առանց քննարկման և առանց արխիվացման Վիքիփեդիա:Ցուցափեղկ/Թեկնածուներ էջից հեռացրել ես քննարկման զգալի մի մաս, որի համար այս անգամ քո հաշիվը արգելափակվում է երկու շաբաթ: Հուսով եմ վերադառնալիս ավելի ուշադիր կլինես Վիքիփեդիայի կանոնների և նախազգուշացումների հանդեպ: Chaojoker 20:42, 9 Հուլիսի 2011 (UTC)
[խմբագրել] Նախազգուշացում
David1992, որոշել էի քեզ արգելափակել, քանի որ ինձ թվում էր նախկինում քեզ բացատրվել էր, որ քննարկման էջերից ակնհայտ վանդալության դեպքերից բացի՝ պարունակությունը չհեռացնել, որը դու քանի անգամ արել ես օրինակ այստեղ և այստեղ, երկրորդ դեպքում ես փորձել եմ ամփոփման մեջ բացատրել՝ թե արդեն գրված քննարկումից հետո չի կարելի այն ուղղակի հեռացնել, և եթե միտքդ փոխում ես, կարող ես այն արտահայտել վրան գիծ քաշելով, սակայն չտեսնելու կամ ուշադրություն չդարձնելու պատճառով մի քանի խմբագրում հետո դարձյալ կրկնել ես նույն բանը և փոխել արված քննարկումը: Դրա մասին բացատրված է նույնիսկ Վիքիփեդիա:Տարածված սխալներից խուսափելը էջի «Ցանկացած քննարկման էջից տեքստի ջնջումը առանց արխիվացնելու» մասում: Դրա համար, Վիքիփեդիա:Ցուցափեղկ/Թեկնածուներ էջից զգալի մի մաս հեռացնելու համար ես քո մասնակցային հաշիվը արգելափակման արժանի եմ գտնում: Սակայն, քանի որ վերում նշված իմ պատճառաբանման մեջ ես սխալվել եմ, և նշել եմ, որ դրա մասին քեզ բացատրվել է նախազգուշացումների մեջ, և ոչ էջի ամփոփման մեջ, որի խախտումը հուսով եմ ուղղակի չտեսնելուց էր և ոչ հերթական անգամ բացատրություններին ուշադրություն չդարձնելու՝ արգելափակումը փոխում եմ նախազգուշացման հետ:
Քննարկման էջերից չպիտի հեռացնել քննարկման պարունակությունը, մի թե արխիվացման նպատակով: Նաև, արդեն հիշված քննարկման մեջ որևէ էական փոփոխություններ չմտցնել՝ նույնիսկ պետք չէ ուղղել ուղղագրական կամ քերականական սխալները՝ հիշելուց հետո դրանք էջի պատմության մաս են կազմում, և հնարավոր է մինչև փոխելը մեկ այլ մասնակից այն կարդացած և/կամ պատասխանած լինի, որի դեպքում փոխվում է քննարկման հերթականությունը և տրամաբանությունը, որը ցանկալի չէ: Քննարկման էջերի և դրանց կանոնների մասին կարող ես ավելիին ծանոթանալ անգլերենով: Chaojoker 18:07, 10 Հուլիսի 2011 (UTC)
[խմբագրել] Ընտրյալ հոդված
Ինձ շատ զարմացնում է քո ընտրության ձևաչափը: Ինչքան ասենք, որ դեռ ընտրության հստակ ձև չկա դու էլի փոխում ես: Նաև ինչի քո հոդվածն ընտրյալ է իսկ իմը ոչ, կամ առանց դեմ ձայնի և բավական կարճ ժամանակ առաջ թեկնածու դարձած Հռոմեական կայսրությունը ընտրյալ չէ: Խնդրում եմ ձեռք չտալ մինչ վերջնական որոշումը:--Արամ 15:33, 17 Հուլիսի 2011 (UTC)
[խմբագրել] Stub requests
Do you do small stubs in Armenian?
If so, would you mind making a short stub on en:Interstate Aviation Committee? There are some other possible stub articles that would be great too
Thanks, WhisperToMe 08:41, 19 Հուլիսի 2011 (UTC)
[խմբագրել] Արխիվացում
Ողջույն Դավիդ, Վիքիփեդիայում արխիվացվում են միայն շատ մեծ ծավալ ունեցող էջերը, (այնքան մեծ, որ անհարմար է իրենց հետ աշխատելը) որտեղ քննկարկումները ավելանում են։ Արխիվացման ժամանակ նոր մասը, մնում է իր տեղը, տեղափոխվում է միայն հին մասը, որտեղ քննարկումը ակնհայտորեն ավարտվել է։ Այս պահին մեր մոտ նման քննարկումները եզակի են, և պետք չէ կարճ քննարկումներ արխիվացնել, դա անիմաստ աշխատանք է թե նրա համար ով դա անում է, թե հետո նրանց համար, ով կուզենա ծանոթանալ քննարկումներին, կամ սպասրակել էջերը։ Խոսքը օրինակ Վիքիփեդիա:Ցուցափեղկ/Արխիվ–ի կամ Քննարկում:Քաջ սիրտը/Արխիվ մասին է։ Հարգանքներով --Ալեքսեյ a.k.a. Xelgen քննարկում 16:44, 20 Հուլիսի 2011 (UTC)
[խմբագրել] Քննաչկումներ
Ողջույն, քննարկումները չեն հեռացվում, հին գրածները չեն խմբագրվում և դա ճիշտ է նույնիսկ քո արված փոփոխությունների համար։ Եթե մի բան ակտուալ չէ, այդ արդիականույթւոն կորցրած տեքստը դիր<s> և </s> թեգերի արանքը։--Ալեքսեյ a.k.a. Xelgen քննարկում 21:36, 25 Հուլիսի 2011 (UTC)
[խմբագրել] Ողջույն
Կխնդրեմ առանց քննարկման և հիմնավորման այլևս չանվանափոխես իմ կողմից խմբագրվող նյութերը, քանի որ լոկալ փոփոխությունները հանգեցնում են ամբողջ թեմայի համակարգի փոփոխման և խեղաթյուրման: Նախապես շնորհակալ եմ: Vaga-am
[խմբագրել] Նախազգուշացում
David1992 դուք ստանում եք նախազգուշացումներ
- Ոչ ազատ պատկերներ բեռնելու համար (վերջին օրինակներից՝ [2]
- Նախկին քննարկումները ձևափոխելը (վեջին օրինակ՝ http://hy.wikipedia.org/w/index.php?title=%D5%84%D5%A1%D5%BD%D5%B6%D5%A1%D5%AF%D6%81%D5%AB_%D6%84%D5%B6%D5%B6%D5%A1%D6%80%D5%AF%D5%B8%D6%82%D5%B4%3AXelgen&action=historysubmit&diff=519624&oldid=519622)
- Խմբագրման պատերազմեր (Կաղապար:ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթ)
- Վիքի էթիկայի խախտումներ՝ Քննարկումներ չավարտած, այլ մասնակիցների կարծիքը չիմանալով, քննարկվող հարցը սեփական հայեցողությամբ լուծելու փորձերը
Քանի որ, այս ամենի մասին դուք նախկինում արդեն զգուշացվել եք, մի մասի մասին մեկից ավել անգամ (երբ զգուշացում տրվում է միայն մեկ անգամ), իսկ մի մասի համար, անգամ արգելափակվել։ Սակայն, եթե համբերատարության և ներողամտությանը չնայած, այդ ոչ կառուցողական/հակաօրինական գործողությունները կրկնվեն, դա կբերի ընդլայնված ժամկետով ձեր արգելափակմանը։ Կոչ եմ անում, ավելի գործընիկերական և մտածված գործողոթյուններ վարել, ինչով ձեր լուման եք ներդնելու հայերեն ՎՓ–ի զարգացմանը։ --Ալեքսեյ a.k.a. Xelgen քննարկում 16:30, 5 Օգոստոսի 2011 (UTC)
[խմբագրել] Արագ ջնջում և պաշտոնական տվյալներ
Ողջույն Դավիդ: Արագ ջնջման ներկայացնելուց առաջ ծանոթացիր Ջնջման կանոնակարգին: Եվ ևս մեկ բան: Ավելացրու միայն պաշտոնապես հաստատված տեղեկություններ: Ֆաբրեգասի դեպքն առաջինը չէ: Եթե բացես անգլերեն վիքին կտեսնես, որ նա դեռ Արսենալի խաղացող է, ես ինքս ամեն օր հետևում են Պրեմիեր Լիգայի տրանսֆերային նորություններին, սակայն դեռևս պաշտոնական հայտարարություն չի եղել կողերից ոչ մեկի կողմից: Հարցերի դեպքում անպայման դիմիր:--Արամ-Վան
[խմբագրել] Պրեմիեր Լիգա
Ողջույն Դավիդ ես նկատել եմ, որ դու հետաքրքրվում ես Անգլիական Պրեմիեր Լիգայով, եթե ցանկանում ես կարող ենք միասին թարմացնել այս սեզոնի խաղերի հաշիվները, քանի որ ինձ համար միայնա բարդ է, իսկ երբեմն ել չեմ հասցնում, ինչ կասես:--Արամ 16:59, 16 Օգոստոսի 2011 (UTC)
[խմբագրել] Արագ ջնջման ներկայացնելու մասին
Ողջույն, David1992, հոդվածները արագ ջնջման նշելիս, բացի ակնհայտ վանդալության կամ օտարլեզու լինելու պարագաներից, խնդրեմ նշիր նաև պատճառը․ այսպես՝ {{արագ|պատճառ}}։
Նաև խնդրում եմ նկատի ունեցիր հետևյալ երկու կետերը՝
- Վիքիփեդիայում ընդունված են վերահղումներ․ այսինքն այլընտրանքային անվանումներից վերահղումը դեպի հոդվածի ներկա անվան ողջունելի է, և պետք չէ այն նշել ջնջման։
- Վիքիփեդիայի հոդվածների անվանումները լինում են առանց որոշիչ հոդի, օրինակ՝ Աբովյան փողոց և ոչ Աբովյան փողոցը։
Շնորհակալություն ուշադրությանդ համար, Chaojoker 09:46, 13 Սեպտեմբերի 2011 (UTC)
[խմբագրել] Ռասսել Կռոու
Հարգելի David1992, Դուք կարծես ռուսական լավ կրթություն ունեք, բայց դերասան Ռասսել Քրոու-ի անունը Ձեր հոդվածում գրել եք Ռասսել Կռոու: Հավատացեք ինձ մեղմ ասած չի համապատասխանում հայերենի ընդունված կանոնների:
Առաջարկում եմ հետևալը
- Ձեր ծանոթների կամ թեկուզ ածանոթների շրջանում հարցում կատարեք այս դերասանի անվան մասին
-
- եթե կլինեն Ռասսել Կռոու ասողները, խնդրում եմ ասեք ինձ
- բայց կարծում եմ, որ շատերը (եթե ոչ մեծամասնությունը) կասեն/կարտասանեն Ռասսել Քրոու
- կարող եք հարցնել նաև այն անձանց կամ ֆիրմաներին, ովքերնՁեր կարիքով տիրապետում են նման ինֆորմացիայի
- գիտեք, C-ն թարգմանել եք Կ,
- իսկ R-ն Ռ
պետք է այսպես լինի
-
- եթե Կ, ապա Ր
- իսկ եթե Ք, ապա Ռ
ասեմ, որ հնարավոր է ես ինքս սխալվում եմ, սակայն կարծում եմ որ ոչ, ի դեպ ես Վիքիփեդիայում կինոշխարհի բավականին հոդվածներ եմ ստեղծել:
Շնորհակալության ուշադրության համար, սպասում եմ Քո արձագանքին ու իմ խնդրանքի կատարումին Ձեր կողմից: Պատրաստ եմ լսել Քո առաջարկությունները այս հարցի շուրջ ERJANIK 16:07, 20 Հոկտեմբերի 2011 (UTC)
[խմբագրել] Chaojoker մասնակցի ադմինական իրավունքների չարաշահման օրինակներ
Ողջույն David1992, այստեղ և ասյտեղ, դու հայտնել ես, որ Chaojoker մասնակիցը, օգտագործում է իր ամդինական իրավունքները («ստատուսը» (sic)), «իր կարծիքը առաջ տանելու» համար։ Սա լուրջ մեղադրանք է, այսպիսով խնդրում եմ նշի, օգտագործելով պատմության տարբերությունները (ինչպես արված է այստեղ), թե որտեղ է նա օգտագործել իր ադմինական իրավունքները, «կարծիքը առաջ տանելու համար», և բացատրի թե ինչպես է այն օգտագորվել (օրինակ՝ էջը պաշտպանվել է ոչ–ադմիններից, մասնակիցները արգելափակավել են, թաքցվել են խմբագրումներ/քննարկումներ և այլն)։ Եթե նման գործողությունները ոչ վաղ անցյալում էին, ապա եթե նշես հոդվածի անունը և մասնակցի անունը, մենք դա կգտենք արգելափակման/պաշտպանության/թաքցման մատյանում։ Եթե նման չարաշահում է տեղի ունեցել, ապա կվերանայենք Chaojoker–ի ամդին լինելու նպատակահարմարությունը, եթե նման բան չի եղել և դա քո անձնական մենկնաբանույթուններ են, ապա կփաստենք զրպարտությունը քո կողմից։ Հետագայում խնդրում եմ, որևէ մասնակցի, որևէ բանի մեջ մեղադրելուց հղվել պատմության տարբերության վրա։--Ալեքսեյ a.k.a. Xelgen քննարկում 16:49, 14 Դեկտեմբերի 2011 (UTC)
[խմբագրել] Շնորհավոր Նոր Տարի
[խմբագրել] Քվեարկություն. տարվա հոդված
| Տարվա հոդված | ||
| Հարգելի David1992, Վիքիփեդիայի մասնակիցները ընտրում են 2011 թ. լավագույն հոդվածը, առաջարկում այս էջում մասնակցել քվեարկությանը։ Հարգանքներով VacioBot 19:55, 2 Հունվարի 2012 (UTC)|} |
[խմբագրել] Ընտրյալ հոդված
David1992 ջան, Դուք ընտրյալ հոդվածների ցուցափեղկում արձագանքել էիք իմ Այս հրաշալի կյանքը հոդվածին ինչի համար շնորհակալ եմ: Բայց մի փոքր կիսատ է մնացել, քանի որ կոնկրետ չնշեցիք թե ինչ լեզվական թերություններ կան, գուցե իրոք կան և ես չեմ նկատել, խնդրում եմ կոնկրետ փաստերով արձագանքեք, որ կոնկրետ կարողանամ ուղղել: Ի դեպ ասեմ, որ հոդվածում հայկական իմ պատրաստած պոստերը փոխարինել եմ օրիգինալով, այս փաստով օրինակ համաձայվեցի Ձեր հետ: Սպասում եմ արձագանքիդ: Շնորհակալություն: ERJANIK 16:51, 24 Հունվարի 2012 (UTC)
[խմբագրել] «Author requests deletion»
Ողջույն Դավիթ։ «Author requests deletion» փոխարեն կարող ես գրել «Հեղինակի խնդրանքով»։ --vacio 14:32, 9 Մարտի 2012 (UTC)
[խմբագրել] Նոր բառեր
Ողջույն David: Ես ուզում եմ ողջունել քո մոտեցումը նոր «հայերեն» բառերի հարցում։ Մինչև հիմա ես ակտիվ էի ռուսական Վիկի-ում։ Որոշեցի մի փոքր էլ այստեղ աշխատել։ Բայց սարսափում եմ, որ մի օր իմ գրած հոդվածներն էլ մեր բառաստեղծները կսկսեն թարգմանել։ Սրա հեղինակը իհարկե ես չեմ, բայց պատկերացնո՞ւմ ես, թէ ինչ օրիգինալ տեսք կունենա օրինակ այս հոդվածը: ))))) Ոչ, իմ նուրբ տեխնիկական սիրտը նման հարվածի չի դիմանա։ ))) Այստեղ մի փոքր գրեցի, բայց էլ չեմ ուզում մասնակցել քննարկումենին։ Չգիտես ինչի վստահ եմ, որ խոսակցություններից բացի ուրիշ ոչինչ չի արվի։ Սկսել են ու կշարունակեն թարգմանել HTML կամ էլ Windows հապավումներն ու բառերը։ Calibrux (talk) 00:53, 26 Մարտի 2012 (UTC)
[խմբագրել] Կլենսի Վիգգամ
Բարի օր, Դավիթ։ Կասե՞ս ինձ որն է այս հոդվածի անվանում և ես կանվանափոխեմ այն։ Խնդրում եմ, հիշիր, որ խմբագրման պատմություն ունեցող հոդվածը չի կարելի հենց այնպես արագ ջնջման նշել (նույնիսկ , եթե վերանգիրը սխալ է), նման դեպքում օգտագործիր «վերանվանել» կաղապարը։ Խնդրում եմ նաև ուշադրություն դարձնես, որ հոդվածի քննարկման էջում անվան մասին գրառում կա։ Շնորհակալություն։ --vacio 09:43, 3 Ապրիլի 2012 (UTC)
[խմբագրել] Պատկերների պատերազմ
Լսեք, ինչու՞ եք պատկերների համար խմբագրական պատերազմ սարքել: Ձեզ համար ի՞նչ կապ ունի թե ինչ պատկերներ կլինեն հոդվածում: Չէ որ դա ձեր ստեղծած, խմբագրած, առաջադրած հոդվածը չէ: Ինչու՞ եք այն ոչ լիցենզավորված, երկու պատկերները անընդհատ տեղադրում: Որպեսզի հետո կպնեք, թե հոդվածում վատ պատկերնե՞ր կան, այո՞: Ինքներդ էիք ասում, որ պատկերների խնդիր կա: Ես տեղադրում եմ Վիքիպահեստից հեղինակային պատկերներ, իսկ դուք վերցնում և ջնջում եք: Ի՞նչ իրավունքով: Եթե Վիքպահեստում առկա են տվյալ թեմայով պատկերներ, ապա ավելի լավ է, որ դրանք լինեն, այլ ոչ թե ձեր այդ ոչ ազատները: Խնդրում եմ այլևս պատերազմը չվերսկսել: Hovhannes (talk) 09:15, 25 Մայիսի 2012 (UTC)