Մասնակից:Yer13man/Ավազարկղ2

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Էկլամպսիա (հուն. ἔκλαμψις՝ առկայծում, հանկարծակի առաջացում), պրեէկլամպսիա ունեցող հղի կնոջ մոտ ցնցումների առաջացում: [1] Պրեէկլամպսիան հղիության ախտաբանություն է, որի ժամանակ դիտվում է զարկերակային գերճնշում, մեծածավալ սպիտամիզություն (պրոտեինուրիա),ինչպես նաև հնարավոր են այլ օրգանների ախտահարումներ:[2][3] Կարող է սկսվել ծննդաբերությունից առաջ, հետո կամ դրա ընթացքում: Ավելի հաճախ դիտվում է հղիության երկրոդ կեսի ընթացքում:Ցնցումները տոնիկոկլոնիկ տիպի են և որպես կանոն տևում են մինչև մեկ րոպե: Ցնցումներին հետևում է գիտակցության մթագնում կամ կոմա: Հնարավոր բարդություններն են՝ ասպիրացիոն թոքաբորբ, գլխուղեղային արյունազեղում, երիկամային կամ սրտային անբավարարություն: Պրեէկլամպսիան և էկլամպսիան պատկանում են հղիության գերճնշումային խանգարումներին:[1] Կանխարգելման նպատակով խորհուրդ է տրվում կիրառել ասպիրին, կալցիումի դեղամիջոցներ, երբ դրա ներծծումը բավարար չի էղել, ինչպես նաև գերճնման բուժման համար նախատեսված դեղեր: [4][5] Հղիության ընթացքում արվող մարմնամարզությունը նույնպես կարող է լինել օգտակար:[1] Մագնեզիումի սուլֆատի ներերակային կամ միջմկանային ընդունումը զգալիորեն լավացնում է էկլամպսիայի ելքերը և հիմնակնում անվտանգ է:[6][7] Այս մեթոդը կիարառվում է ինչպես զարգացած, այնպես էլ զարգացող երկրներում: [6] Հնարավոր է էկլամպսիայի ընթացքում շնչառության աջակցման կարիք լինի: Տարվում է նաև բուժական միջոցառումներ ուղղված բարձր զարկերակային ճնշման իջեցմանը, կիրառվում է օրինակ հիդրալազին: Հնարավոր է կեսարյան հատման կամ բնական ճանապարհով շտապ ծննդալուծման կարիք առաջանա: [1]

Պրեէկլամպսիա դիտվում է հղիությունների 5%, մինչդեռ էկլամպսիա զարգանում է մոտ 1.4% դեպքերում: [8] Զարգացած երկրներում ցուցանիշները, շնորհիվ բարձրորակ բժշկական օգնության, ավելի լավ են՝ 1/2000 հարաբերակցությամբ:՝[1][9] 2015 թվականին էկլամպսիայի հետևանքով դիտվել է մհավան 46,900 դեպք: Էկլամպսիա ունեցող կանանց մոտ 1%-ը մահանում է: [1] Էկլամպսիա բառը ծագում է հունարեն կայծակ բառից:Այս վիճակի առաջին նկարագրությունն արվել է Հիպոկրատի կողմից մ.թ.ա. 5-րդ դարում:[10]

Ախտանշաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Որպես կանոն ցնցումներից առաջ հղի կնոջ մոտ զարգանում է զարկերակային գերճնշում և սպիտամիզություն, որոնք հանդիսանում են էկլամպսիան նախանշող վիճակներ: [11]Էկլամպսիան ցնցումներով պրեէկլամսիան է: Ցնցումներին կարող են նախորդել այլ կենրոնական ախտանիշներ՝ սրտխառնոց, փսխումներ, գլխացավեր և կեղևային կուրություն: Եթե զարգանում է բազմաօրգանային անբավարարություն ապա դրան բնորոշ ախտանշաններ, նույնպես լինում են. այդ թվում՝ որովայնային ցավ, դեղնություն, շնչառության խանգարումներ, նվազած միզարտադրություն: Պտղի մոտ կարող է զարգանալ ներարգանդային աճի դանդաղեցում, մոր ցնցումների զուգահեռ՝ հազվասրտություն և դիսթրես համախտանիշ: Հնարավոր է նաև պլացենտար արյունահոսություն և պլացենտար շերտազատում:

Երբեմն հղիի մոտ առաջանում է կոմատոզ վիճակ առանց նախորդող ցնցումների առկայության: Կոմայից հետո արթնանալիս որոշները նշում են ժամանակավոր միակողմանի կուրություն: [12] Սուր էկլամպսիայի մեկ այլ հիմանական բարդություն է թոքերի այտուցը, որ առաջանում է էկլամպսիա ունեցող կանանց մոտ 3%-ի մոտ

Ռիսկի գործոններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինչպես էկլամպսիան, այնպես էլ պրեէկլամսպիան, հակված են առաջանալ առաջին հղիությունների ժամանակ և երիտասարդ կանանց շրջանում: Կա կարծիք, որ այս պրոցեսում ներգրավված է օրգանիզմի իմուն պատասխանը պտղի հակածինների դեմ: Ավելին, կանայք, ովքեր ունեն նախորդող անոթային հիվանդություններ (զարկերակային գերճնշում, շաքարային դիաբետ, նեֆրոպաթիա կամ թրոմբոէմբոլիկ հիվանդություններ, ինչպիսին է հակաֆոսֆոլիպիդեմիկ համախտանիշը), գտնվում են պրեէկլամպսիայի և էկլամպսիայի զարգացման բարձր ռիսկի խմբում: Մեծ պլացենտան և բշտիկային զանգվածը, նույնպես, հանդիսանում են պրեէկլամսիայի ու էկլամպսիայի նախատրամադրող գործոններ: Ի հավելումն այս ամենի, կա նաև գենետիկ գործոն. այն կանայք, որոնց քուրերի կամ մոր մոտ դիտվել է նման վիճակ, ավելի մեծ ռիսկի տակ են, քան նմանատիպ ընտանեկան պատմություն չունեցողները: [13] Նախկինում էկլամպսիա տարած կինը, պրեէկլամպսիայի ու էկլամսպսիայի զարգացման բարձր ռիսկի խմբում է:

Ախտածնություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էկլամպսիայի զարգացմանը պլացենտայի առկայությունը պարտադիր է, ուստի դրա հեռացման դեպքում էկլամպսիան վերանում է: Ախտաբանության զարգացման հիմնական գործոնը պլացենտայի արյան մատակարարման նվազումն է՝ հիպոպերֆուզիան: Այս վիճակը զուգակցվում է անոթները նեղացնող գործոնների նկատմամբ մայրական անոթային համակարգի զգայունության բարձրացմամբ: Արդյունքում պակասում է դեպի տարբեր օրգաններ արյունամատակարարումը: Դրան գումարած, մակարդման համակարգի ակտիվացումը բերում է բազմաթիվ միկրոթրոմբերի առաջացման, ինչը հետագայում կարող է վատթարացնել վիճակը: Ազդում է նաև արյան հոսելիության բարձրացումը, որը հանգեցնում է հեղուկի անցմանը անոթներից դեպի հյուսվածքների միջբջջային տարածություն, ինչն էլ գետագայում հանգեցնում է արյան հեղուկ զանգվածի քչացման՝ արյունհոսքի նվազման, և այտուցների առաջացման: Այս երևույթները բերում են զարկերակային գերճնշման, երիկամային, թոքային և լյարդային անբավարարությունների զարգացման, ինչպե նաև գլխուղեղի այտուցի՝ հաջորդող գլխուղեղային դիսֆունկցիայով և ցնցումներով: .[14] ՄԻնչև ախտանշանների ի հայտ գալը հնարավոր է թրոմբոցիտների և էնդոթելիալ գործոնների քանակի ավելացում:

Պլացենտայի թերարյունամատակարարումը համակցված է պլացենտայի պտղային մակերեսի կազմության շեղումների հետ, որը կարգավորվում է իմունիտետի կողմից: [15] Պլացենտան արտադրում է հատուկ անոթալայնիչ գործոն՝ ադրենոմեդուլին, պրեէկլամպսիաի ու էկլամպսիայի զարգացման սրա արտադրությունը նվազած է: [16] Այլ անոթալայնիչների, ինչպիսիք են պրոստացիկլինը, թրոմբոքսան А2-ը, ազոտի օքսիդը և էնդոթելինը, նույնպես նվազած է, ինչն իր հերթին խորացնում է անոթների սպազմը: Շատ հետազոտություններ կարևոր են համարում կնոջ օրգանիզմի իմուն տանելիության նվազումը պտղի նկատմամբ: .[17]

Էկլամպսիան գերճնշումային (հիպերտենզիվ) էնցեֆալոպաթիայի տեսակ է: Ուղեղի անոթային դիմադրելիությունը նվազում է, սա հանգեցնում է հեղուկի արտահոսքի դեպի ուղեղային հյուսվածք, ինչը բերում է այտուցի և հաջորդող ցնցումների առաջաման:.[18] Էկլամպսիայի ժամանակ առաջացած ցնցումները սովորաբար չեն հանգեցնում ուղեղի վնասման, քանի դեռ չի զարգացել ներգանգային արյունազեղում:.[19]

Ախտորոշում[խմբագրել | խմբագրել կոդը]

Խորհուրդ է տրվում հղիության ընթացքում անընդհատ հետևել զարկերակային ճնշման ցուցանիշներին՝ հնարարվոր պրեէկլամպսիան ախտորոշելու համար:[20]

Տարբերակիչ ախտորոշում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հղիության ընթացքում առաջացած, բայց պրեէկլամպսիայի հետ կապ չունեցող ցնցումները, անհրաժեշտ է տարանջատել էկլամպսիայից: Այսպիսի ցնցումները կապված են գլխուղեղի օրգանական ախտահարումների հետ, ինչպիսիք են գլխուղեղի ուռուցքը, անևրիզման: Կրող են լինել նաև դեղամիջոց միջնորդավորված ցնցումներ: Հիմնականում սուր պրեէկլամպսիայի ախտանիշների առկայությունը կանխանշում և ուղեկցում է էկլամպսիային, ինչպես նաև հաստատում ախտորոշումը: Հետազոտությունները ներառում են. արյան ընդհանուր քննություն, երիակամային ֆունկցիան որոշող թեստեր, լյարդային ֆունկցիան որոշող թեստեր, կոագուլոգրամմա, մեզում Կրեատինինի և սպիտակուցների քանակի որոշում, պտղի ու պլացենտայի ՈՒՁ հետազոտոտություն:

Կանխարգելում[խմբագրել | խմբագրել կոդը]

Պրեէկլամպսիայի ճիշտ վարումը նվազեցնում է էկլամպսիայի զարգացման ռիսկը: Վարման հիմնական գործելակերպը մագնեզիումի սուլֆատի ներարկումների միջոցով ցնցումների առաջացման կանխարգելումն է:

Բուժում[խմբագրել | խմբագրել կոդը]

Էկլամպսիայի 4 հիմնական նպատակն են.

  1. կանխարգելել հետագա ցնցումները,
  2. հսկել բարձրացած զարկերակային ճնշումը,
  3. ծննդալուծել հղիին այնքան արագ, ինչքան հնարավոր է,
  4. հետևել և արագ արձանագրել բազմաօրգանային անբավարարության զարգացմանը:

Ցնցումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ցնցումները կանխարգելվում և բուժվում են մագնեզիոմի սուլֆատի միջոցով:[21] Էկլամպսիայի վարման ժամանակ մագնեզիումի սուլֆատի արդյունավետության մասին հետազոտություն առաջին անգամ հրապարակվել է 1955 թվականին:[22] [23] Դոզավորումից կախված հնարավոր են հետևյալ արդյունքերը.

  • 7.0–10.0 միավոր/Լ: ծնկային ռեֆլեքսի կորուստ,
  • 10.0–13.0 միավորԼ: շնչառության խանգարում,
  • 15.0–25.0 միավոր/L: նախասիիրտ-փորոքային հաղորդականության դանդաղում՝ հետագայում ամբողջական դադարեցմամբ,
  • >25.0 միավոր/L: սրտի կանգ:

Զարկերակային ճնշման կառավարում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հղիության ընթացքում զարկերակային ճնշման կարգավորման միջոցներ են հանդիսանում հիդրալազինն ու լաբեթելոլը:[24] Այս դեղերն ընտրված են իրենց արդյունավետության, պտղի վրա ունեցած քիչ բացասական ներգործության և ազդեցության մեխանիզմի շնորհիվ:

Ծննդաբերություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Եթե երեխան դեռ չի ծնվել, անհրաժեշտ է կայունացնել հղիի վիճակը և կազմակերպել շտապ ծննդալուծում: Սա պետք է կազմակերպել նույնիսկ այն դեպքում, երբ երեխան անհաս է , քանի որ էկլամպսիան վտանգավոր դրություն է և՛ պտղի, և՛ մոր համար: Քանի որ էկլամպսիան իրենից ներկայացնում է բազմաօրգանային անբավարարություն, ծննդաբերությունից առաջ պետք է ամեն բան անել, որպեսսզի օրգանները նույնպես պատրաստ լինեն ծննդաբերությանը: Կարող է ընտրվել կեսարյան հատում անելու որոշում: Եթե առկա է մակարդման խանգարումներ, կեսարյան հատումն իրականացվում է տեղային անզգայացման պայմաններում:

Մոնիթորինգ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սրտային ու եիկամային հիվանդությունների, կայուն գերճնշում, թոքերի այտուցի կամ միզարձակության նվազման ռիսկի խմբում գտնվող կամ, արդեն իսկ, այդ հիվանդություններից ուրէ մեկն ունեցող կանանց դեպքում կարող է ցուցվել ինվազիվ հեմոդինամիկ մոնիթորինգ:

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 «40». Williams obstetrics (24th ed.). McGraw-Hill Professional. 2014. ISBN 9780071798938.
  2. Lambert, G; Brichant, JF; Hartstein, G; Bonhomme, V; Dewandre, PY (2014). «Preeclampsia: an update». Acta Anaesthesiologica Belgica. 65 (4): 137–49. PMID 25622379.
  3. «Hypertension in pregnancy. Report of the American College of Obstetricians and Gynecologists' Task Force on Hypertension in Pregnancy» (PDF). Obstet Gynecol. 122 (5): 1122–31. November 2013. doi:10.1097/01.AOG.0000437382.03963.88. PMID 24150027.
  4. WHO recommendations for prevention and treatment of pre-eclampsia and eclampsia (PDF). 2011. ISBN 978-92-4-154833-5.
  5. Henderson, JT; Whitlock, EP; O'Connor, E; Senger, CA; Thompson, JH; Rowland, MG (20 May 2014). «Low-dose aspirin for prevention of morbidity and mortality from preeclampsia: a systematic evidence review for the U.S. Preventive Services Task Force». Annals of Internal Medicine. 160 (10): 695–703. doi:10.7326/M13-2844. PMID 24711050.
  6. 6,0 6,1 Smith, JM; Lowe, RF; Fullerton, J; Currie, SM; Harris, L; Felker-Kantor, E (5 February 2013). «An integrative review of the side effects related to the use of magnesium sulfate for pre-eclampsia and eclampsia management». BMC pregnancy and childbirth. 13: 34. doi:10.1186/1471-2393-13-34. PMC 3570392. PMID 23383864.{{cite journal}}: CS1 սպաս․ չպիտակված ազատ DOI (link)
  7. McDonald, SD; Lutsiv, O; Dzaja, N; Duley, L (August 2012). «A systematic review of maternal and infant outcomes following magnesium sulfate for pre-eclampsia/eclampsia in real-world use». International journal of gynaecology and obstetrics: the official organ of the International Federation of Gynaecology and Obstetrics. 118 (2): 90–6. doi:10.1016/j.ijgo.2012.01.028. PMID 22703834.
  8. Abalos, E; Cuesta, C; Grosso, AL; Chou, D; Say, L (September 2013). «Global and regional estimates of preeclampsia and eclampsia: a systematic review». European journal of obstetrics, gynecology, and reproductive biology. 170 (1): 1–7. doi:10.1016/j.ejogrb.2013.05.005. PMID 23746796.
  9. Arulkumaran, N.; Lightstone, L. (December 2013). «Severe pre-eclampsia and hypertensive crises». Best Practice & Research Clinical Obstetrics & Gynaecology. 27 (6): 877–884. doi:10.1016/j.bpobgyn.2013.07.003. PMID 23962474.
  10. Emile R. Mohler (2006). Advanced Therapy in Hypertension and Vascular Disease. PMPH-USA. էջեր 407–408. ISBN 9781550093186.
  11. Kane SC, Dennis A, da Silva Costa F, Kornman L, Brennecke S (2013). «Contemporary Clinical Management of the Cerebral Complications of Preeclampsia». Obstetrics and Gynecology International. 2013: 985606. doi:10.1155/2013/985606. PMC 3893864. PMID 24489551.{{cite journal}}: CS1 սպաս․ չպիտակված ազատ DOI (link)
  12. Cunningham FG, Fernandez CO, Hernandez C (April 1995). «Blindness associated with preeclampsia and eclampsia». American Journal of Obstetrics and Gynecology. 172 (4 Pt 1): 1291–8. doi:10.1016/0002-9378(95)91495-1. PMID 7726272.
  13. Chesley LC, Annitto JE, Cosgrove RA (September 1968). «The familial factor in toxemia of pregnancy». Obstet Gynecol. 32 (3): 303–11. PMID 5742111.
  14. Roberts JM, Cooper DW (January 2001). «Pathogenesis and genetics of pre-eclampsia». Lancet. 357 (9249): 53–6. doi:10.1016/S0140-6736(00)03577-7. PMID 11197372.
  15. Zhou Y, Fisher SJ, Janatpour M, և այլք: (May 1997). «Human cytotrophoblasts adopt a vascular phenotype as they differentiate. A strategy for successful endovascular invasion?». J. Clin. Invest. 99 (9): 2139–51. doi:10.1172/JCI119387. PMC 508044. PMID 9151786.
  16. Li H, Dakour J, Kaufman S, Guilbert LJ, Winkler-Lowen B, Morrish DW (November 2003). «Adrenomedullin is decreased in preeclampsia because of failed response to epidermal growth factor and impaired syncytialization». Hypertension. 42 (5): 895–900. doi:10.1161/01.HYP.0000095613.41961.6E. PMID 14517225.
  17. «Sex Primes Women for Sperm». BBC News. 6 February 2002. Վերցված է 2007-11-19-ին.
  18. Cipolla MJ (July 2007). «Cerebrovascular function in pregnancy and eclampsia». Hypertension. 50 (1): 14–24. doi:10.1161/HYPERTENSIONAHA.106.079442. PMID 17548723.
  19. Richards A, Graham D, Bullock R (March 1988). «Clinicopathological study of neurological complications due to hypertensive disorders of pregnancy». J. Neurol. Neurosurg. Psychiatr. 51 (3): 416–21. doi:10.1136/jnnp.51.3.416. PMC 1032870. PMID 3361333.
  20. Sperling, Jeffrey D.; Gossett, Dana R. (25 April 2017). «Screening for Preeclampsia and the USPSTF Recommendations». JAMA. 317 (16): 1629. doi:10.1001/jama.2017.2018.
  21. Rozenberg, P. (Jan 2006). «Magnesium sulphate for the management of preeclampsia». Gynecol Obstet Fertil (French). 34 (1): 54–9. doi:10.1016/j.gyobfe.2005.06.025. PMID 16406662.{{cite journal}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  22. Pritchard JA (February 1955). «The use of the magnesium ion in the management of eclamptogenic toxemias». Surg Gynecol Obstet. 100 (2): 131–40. PMID 13238166.
  23. Lu JF, Nightingale CH (April 2000). «Magnesium sulfate in eclampsia and pre-eclampsia: pharmacokinetic principles». Clin Pharmacokinet. 38 (4): 305–14. doi:10.2165/00003088-200038040-00002. PMID 10803454.
  24. «ACOG practice bulletin. Diagnosis and management of preeclampsia and eclampsia. Number 33, January 2002». Obstet Gynecol. 99 (1): 159–67. January 2002. doi:10.1016/s0029-7844(01)01747-1. PMID 16175681.