Կուրություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կուրություն, խիստ գիտական իմաստով՝ երկու աչքի տեսողության կայուն և անվերադարձ կորուստ, լույսը մութից տարբերելու անընդունակություն (այսպես կոչված՝ բացարձակ կուրություն, երբ տեսողությունը հավասար է 0-ի)։ Գործնական և սոցիալական իմաստով կուրությունը լայն հասկացություն է. մարդը համարվում է կույր, եթե կորցնում է շրջապատող պայմաններում կողմնորոշվելու հատկությունը և չի կարողանում առանց կողմնակի անձանց օգնության քայլել, թեկուզ լուսազգայությունը պահպանված է և կարող է տարբերել խոշոր առարկաների ուրվագծերը։ Տարբերում են կուրություն հասկացության հետևյալ ձևերը։

Կուրությոն ձևերը[խմբագրել]

Կենցաղային կուրություն[խմբագրել]

Ընդգրկում է գործնականորեն կույր անձանց՝ տեսողության սրության խիստ նվազմամբ (մինչև 0,02)։

Արտադրական կուրություն[խմբագրել]

Երբ տեսողությունը թուլանում է այն աստիճան, որ մարդը չի կարող աշխատել ցանկացած օպտիկական սարքի օգնությամբ։

Մասնագիտական կուրություն[խմբագրել]

Երբ տվյալ անհատը չի կարող շարունակել նախկին աշխատանքը։

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով (1972) աշխարհում հաշվվում էր 10-15 մլն կույր։ Կուրության հիմնական պատճառներն են՝ գլաուկոման, տրախոման և աչքի վնասվածքները։ Նախահեղափոխական Ռուսաստանում կուրությունն առավելապես առաջանում էր ծաղիկ հիվանդությունից։ Տնտեսապես զարգացած երկրներում կուրությունն առաջանում է աչքի ցանցաթաղանթի անոթային ախտահարումներից (հատկապես շաքարային հիվանդության դեպքում), զարգացող կարճատեսությունից, աչքի վնասվածքներից։ Որոշ երկրներում կուրությունը պայմանավորված է վարակիչ և մակաբուծական հիվանդություններով։ Տրախոմայով ախտահարվածների թիվն աշխարհում 500 մլն է, որից մոտ 2 մլն կույր են։ ԽՍՀՄ-ում 1968 թվականից տրախոման լրիվ վերացվել է։ Ինդուստրիալ երկրներում, ուր հաճախ են լինում արտադրական վնասվածքները, մեծ տոկոս է կազմում տղամարդկանց կուրությունը։ Կանխարգել ու պայքար տրավմատիզմի և կուրություն առաջացնող հիվանդությունների դեմ։ ԽՍՀՄ-ում կիրառում են գլաուկոմայի վաղ ախտորոշման մեթոդներ և գլաուկոմայով հիվանդների դիսպանսերային հսկողություն։ Աչքի վիրաբուժության ժամանակակից հաջողությունները հնարավորություն են տալիս տեսողությունը որոշ չափով վերականգնել։ Կույրերի և թույլ տեսողությամբ երեխաների ուսուցման նպատակով ԽՍՀՄ-ում ստեղծվել են միջնակարգ և ութամյա հանրակրթական դպրոցներ։ Հրատարակվում են ուսումնական, գեղարվեստական գրքեր և ամսագրեր՝ տպագրված Լ.Բրաիչի ռելիեֆակետային համակարգով։ Ստեղծված են ձայնագրման հատուկ ստուդիաներ։ Կույրերի ընկերության ուսումնա-արտադրական ձեռնարկություններում դեռահաս և հասուն տարիքի կույրերը ստանում են պրոֆեսիոնալ-արտադրական կրթություն։ 1925 թվականին կազմակերպվել է Կույրերի համառուսաստանյան ընկերություն, նույնանման ընկերություններ են գործում նաև միութենական մյուս հանրապետություններում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png