Մասնակից:VictoryLawyer/Ավազարկղ4

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Առողջապահական քաղաքականություն, սահմանվում է որպես որոշումների, նախագծերի և գործողությունների ամբողջություն, որոնք ձեռնարկվում են հասարակության շրջանում բժշկական օգնության և սպասարկման պատշաճ մատուցումն ապահովելուն ուղղված նպատակին հասնելու համար: Առողջապահության համաշխարհային կազմակերպության համաձայն՝ առողջապահության բացահայտ և թափանցիկ քաղաքականությունը կարող է հասնել մի քանի արդյունքների՝

- այն սահմանում է ապագայի տեսլականը

- այն ընդգծում է առաջնահերթությունները և հասարակության տարբեր շերտերի կողմից ակնկալվող արդյունքները

- այն ստեղծում է փոխհամաձայնության մթնոլորտ և իրազեկում անձանց[1]:

Առողջապահության համաշխարհային կազմակերպություն, Շվեյցարիա, Ժնև

Տեսության մեջ առկա են առողջապահական քաղաքականության մի քանի կատեգորիաներ, ներառյալ գլոբալ առողջապահական քաղաքականություն, հանրային առողջապահության քաղաքականություն, հոգեկան առողջության քաղաքականություն, բժշկական օգնության և սպասարկման տրամադրման քաղաքականություն, ապահովագրության քաղաքականություն, անհատական բժշկական ծառայությունների տրամադրման քաղաքականություն, դեղագործական քաղաքականություն և քաղաքականության այնպիսի ուղղություններ, որոնք առնչվում են հանրային առողջապահությանը, ինչպիսիք են իմունիզացիոն քաղաքականություն, հակածխախոտային քաղաքականություն կամ կրծքով կերակրման բարելավման քաղաքականություն: Վերջիններս ծածկում են այնպիսի հիմնահարցեր, ինչպիսիք են բժշկական ծառայությունների մատուցումն ու ֆինանսավորումը, բժշկական օգնության և սպասարկման մատչելիությունը, որակը և առողջության իրավունքից օգտվելու հավասարությունը և սոցիալական արդարությունը[2]:

Նախապատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Առողջապահության հետ կապված քաղաքականությունը և վերջինիս իրականացումը մեկ ամբողջական համալիր է: Հայեցակարգային մոդելները ցույց են տալիս առողջապահության քաղաքականության ուղղությունները, որոնք սկսում են առողջապահական քաղաքականության զարգացումից և դրա իրականացումից ընդհուպ մինչև առողջապահական որոշակի արդյունքների հասնելը: Քաղաքականությունը պետք է ընկալվի որպես ավելին, քան ազգային օրենսդրությունը: Օպերացիոն ռազմավարությունները այնպիսի կանոններ, կարգավորումներ, ուղեցույցներ ու վարչական նորմեր են, որոնք կառավարություններն օգտագործում են ազգային օրենսդրությունն ու քաղաքականությունները փոխակերպելու ծրագրերի և ծառայությունների[3]:

Քաղաքականության մշակման և իրականացման գործընթացը ներառում է ազգային կամ ապակենտրոնացված մակարդակի այնպիսի որոշումներ (ներառյալ ֆինանսավորման որոշումները), որոնք ազդում են ծառայությունների մատուցման ձևի և կարգի վրա: Այսպիսով, անհրաժեշտ է ուշադրություն դարձնել առողջապահական համակարգի տարբեր մակարդակներում իրականացվող քաղաքականությանը և ժամանակի ընթացքում ապահովել գործունեության ծավալների կայուն զարգացումն ու ընդլայնումը։ Բարենպաստ քաղաքական միջավայրը կնպաստի առողջապահության ոլորտում միջոցառումների ծավալների ընդլայնմանը[4]։

Պետություններ, որոնք 2009թ. ունեցել են համաշխարհային բժշկական օգնություն և սպասարկում

Քաղաքականության մեջ կան բազում ուղղություններ և ապացույցներ, որոնք ազդեցություն են թողնում կառավարության որոշման, մասնավոր հատվածի և այլ խմբերի կողմից հատուկ քաղաքական ուղղության հաստատման վրա: Ապացուցողական քաղաքականությունը հիմնված է գիտական և ճշգրիտ ուսումնասիրությունների վրա, ինչպիսիք են վերահսկվող և ընտրողական փորձարկումները, որպեսզի բացահայտեն այնպիսի ծրագրեր ու գործնական հիմնախնդիրներ, որոնք կհանգեցնեն մշակված քաղաքականության լավագույն արդյունքների: Բժշկական օգնության և սպասարկման տրամադրման քաղաքականության մշակման շուրջ քաղաքական վեճերը հիմնականում կարելի է դասակարգել կամ որպես փիլիսոփայական, կամ տնտեսական, մասնավորապես երբ խոսքը վերաբերում է բժշկական ծառայությունների մատուցմանը: Փիլիսոփայական բանավեճերը կենտրոնանում են անհատի իրավունքների, էթիկայի և պետական կառավարման մարմինների գործունեության հարցերի շուրջ, մինչդեռ տնտեսական թեմաները ներառում են, թե ինչպես առավելագույնի հասցնել բուժօգնության մատուցման արդյունավետությունը և նվազագույնի հասցնել ծախսերը:

Բժշկական օգնության և սպասարկման տրամադրման ժամանակակից հայեցակարգը ներառում է բժշկական տարբեր ոլորտների բուժաշխատողների, ինչպես նաև բժշկական տեխնոլոգիաների մատչելիություն: Այն նաև ներառում է հետազոտությունների ամենաթարմ տեղեկատվությունն ու ապացույցները, այդ թվում՝ բժշկական հետազոտությունները և առողջապահական ծառայությունների ուսումնասիրությունը: Շատ երկրներում, բժշկական ծառայություններից օգտվելու մատչելիությանը հասնելը թողնված է անհանտներին, ովքեր ստիպված են բժշկական ծառայություններից օգտվելիս հավելյալ վճարումներ կատարել, իսկ ինչ վերաբերում է բժշկական հետազոտություններ, փորձեր կամ ուսումնասիրություններ կատարելուն, ապա այն թողնված է մասնավոր բժշկական հաստատությունների հայեցողությանը: Առողջապահության ոլորտում մարդկային ռեսուրսների պլանավորումը և արտադրությունը բաշխվում է աշխատաշուկայի մասնակիցների շրջանում:

Այլ երկրներում տարվում է բաց և թափանցիկ քաղաքականություն բժշկական ծառայությունների մատչելիությունն ապահովելու ուղղությամբ, ինչն իր մեջ ներառում է ոչ միայն համապատասխան ֆինանսավորումը բժշկական հետազոտությունների ու փորձերի համար, այլ նաև մարդկային ռեսուրսների կառավարման, կրթության ապահովման, բժշկական սարքավորումների նորացման և ներդրման և համապատասխան բժշկական ծառայությունների ապահովման: Աշխարհի բազմաթիվ կառավարություններ հաստատել են համընդհանուր առողջապահություն, որը ֆինանսական ռիսկերի համախմբման միջոցով իր վրա է վերցնում մասնավոր կազմակերպությունների կամ անհատների առողջապահական ծախսերի բեռը:

Կան բազմաթիվ փաստարկներ և հակափաստարկներ, որոնք առնչվում են համընդհանուր առողջապահության և առողջապահական քաղաքականությանը: Բժշկական ծառայությունների մատուցումը համարվում է առողջապահության ամենալայն ոլորտներից մեկը, ուստի վերջինիս վրա է ծախսվում առողջապահության բյուջեի մեծ մասը ինչպես կառավարությունների, այնպես էլ անհատների կողմից:

Առողջապահության մասնավոր քաղաքականության բաղադրատարրերը[խմբագրել | խմբագրել կոդը]

Փիլիսոփայություն: Առողջության իրավունք[խմբագրել | խմբագրել կոդը]

Բազմաթիվ պետություններ իրենց առողջապահական քաղաքականությունը մշակելիս առաջնորդվում են մարդու իրավունքների փիլիսոփայության ինտեգրմամբ: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը զեկուցում է, որ աշխարհում յուրքանչյուր պետություն հանդիսանում է մարդու իրավունքների պաշտպանությունն ամրագրող գոնե մեկ դաշնագրի անդամ, որն ուղղված է նաև առողջության հետ կապված իրավունքների պաշտպանությանը, այդ թվում՝ առողջության իրավունքը, ինչպես նաև այլ իրավունքներ, որոնք անհրաժեշտ են առողջության համար[5]: ՄԱԿ-ի Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրն ամրագրեց, որ բժշկական օգնությունը բոլոր մարդկանց իրավունքն է[6].

ՄԻՀՀ 25-րդ հոդված. «Յուրաքանչյուր ոք իրավունք ունի այնպիսի կենսամակարդակի, ներառյալ սնունդը, հագուստը, բնակարանը, բժշկական խնամքը և սոցիալական անհրաժեշտ սպասարկումը, որն անհրաժեշտ է իր և իր ընտանիքի առողջությունն ու բարեկեցությունը պահպանելու համար, և գործազրկության, հիվանդության, հաշմանդամության, այրիանալու, ծերության կամ իր կամքից անկախ ապրուստի միջոցներից զրկվելու դեպքում` ապահովելու իրավունք»:

Որոշ պետություններում առողջապահական քաղաքականության վրա ազդեցություն են թողնում կրոնական կազմակերպությունների կողմից դավանած այն արժեքները, որոնց համաձայն՝ անձինք պետք է միմյանց նկատմամբ դրսևորեն սոցիալական հոգատարություն և խնամք, ինչը վերաբերում է ինչպես առողջ, այնպես էլ հիվանդություն կամ որևէ արատ ունեցող մարդկանց[7][8]: Այլ ներպետական կամ միջազգային կազմակերպությունները առողջապահական քաղաքականություն մշակելիս հիմնվում են մարդասիրության սկզբունքի վրա՝ սահմանելով նույն պարտավորությունը, որն ընկած է առողջության իրավունքի հիմքում: Վերջին տարիներին, մարդու իրավունքների համաշխարհային կազմակերպություններից մեկը՝ Միջազգային ամնեստիան կենտրոնացած է առողջության վրա՝ որպես մարդու իրավունքի, որն ուղղված է բժշկական ծառայությունների հավասար մատչելիության ապահովմանը ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց և կանանց սեռական և վերարտադրողական առողջության համար, այդ թվում՝ կանխարգելելու մայրական մահացությունների թիվը պետության ներսում և դրանից դուրս: Առողջության՝ որպես մարդու հիմնական իրավունքի նկատմամբ նման աճող ուշադրությունը հրավիրվեց բժշկական մեծ հռչակ վայելող "The Lancet" ամսագրի կողմից[9]:

Սակայն առողջապահական քաղաքականության մեջ դեռևս առկա են մի շարք հակասություններ, որոնք վերաբերում են բժշկական ծառայությունների գնային համակարգին և ֆինանսավորմանը: Օրինակ, առողջապահության ոլորտի համար կառավարության կողմից նախատեսված բյուջեն ամբողջ աշխարհում հանդես է գալիս որպես ցուցիչ, թե որքան է տվյալ պետությունն արժևերում իր բնակչության առողջությունը[10]:

Մյուս կողմից, Միացյալ Նահանգների գիտնականների մի մասը կարծում է, որ պետության կողմից առողջապահության ոլորտի ֆինանսավորումը պետության կողմից բացարձակապես ճիշտ չէ, քանի որ դա նախ, կաշկանդում է բուժաշխատողին իրավիճակից ելնելով բժշկական որոշում կայացնելու համար, ինչպես նաև այն կարող է անհարկի միջամտություն առաջացնել պետության կողմից բժշկի և պացիենտի միջև փոխհարաբերություններին՝ դրանով իսկ խախտելով գաղտնիության իրավունքը:

Հակափաստարկն այն է, որ առողջության համընդհանուր ապահովագրությունը թույլ չի տալիս անձին ինքնուրույն տնօրինել իր ֆինանսական միջոցները: Մեկ այլ խնդիր, որը բարձրացնում են իրավաբանները, ևս օրակարգային է: Այն վերաբերում է մասնավոր ապահովագրող ընկերությունների միջև մրցակցությանը, որը ի չիք է դառնում այն դեպքում, երբ առողջության ապահովագրությունն իրականացվում է պետության կողմից: Որպես օրինակ կարող ենք բերել Կանադայում առողջության ազգային ապահովագրության ծրագիրը[11][12]:

Laissez-faire-ի կողմնակիցները պնդում են, որ այն ավելի է խաթարում առողջապահական համակարգի ծախսարդյունավետությունը, քանի որ նույնիսկ նրանք, ովքեր հնարավորություն ունեն վճարել մասնավոր բժշկական հաստատություններին բժշկական օգնություն ստանալու համար, միևնույն է, օգտվում են պետական բյուջեի ռեսուրսներից: Այստեղ խնդիրն այն է, թե արդյոք բժշկական ապահովագրական ընկերությունները կամ առողջության պահպանման կազմակերպությունները ավելի բարվոք վիճակում են իրենց հաճախորդների շահերից ելնելով գործելով, համեմատած կառավարության սահմանած կարգավորման և վերահսկողության հետ[13]: ԱՄՆ կառավարության կողմից սահմանած մեկ այլ կարգավորում ևս համարվում է չափազանց մեծ միջամտություն նախատեսող առողջապահական համակարգում, քանի որ դրանով նախատեսվում է բուժաշխատողների կողմից բարեգործական տնայցեր աղքատներին և տարեց մարդկանց, ինչը ևս գտնվում է կառավարության հսկողության ներքո[14]:

Տնտեսագիտություն: Առողջապահության ֆինանսավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

Առողջապահական քաղաքականության բազմաթիվ տեսակներ կան, որոնք ուղղված են առողջապահական ծառայությունների ֆինանսավորմանը՝ ընդլայնելու համար տնտեսական ռիսկերը հիվանդացության շրջանում: Դրանք ներառում են պետության կողմից առողջապահության ֆինանսավորումը (հարկման կամ ապահովագրության միջոցով, որոնք հայտնի են նաև որպես մեկ վճարողի համակարգեր), պարտադիր կամ մասնավոր առողջության ապահովագրություն, և ի թիվս այլոց, առողջության պահպանման մասնավոր ծառայությունների ամբողջական կապիտալացում[15][16]: Այնուամենայնիվ դեռևս շարունակվում են առողջապահական քաղաքականության տեսակների կիրառելիության վերաբերյալ բանավեճերը, որոնք մասնավորապես արծարծում են այն հարցերը, թե կոնկրետ որ տեսակի քաղաքականության կիրառումն է ավելի բարելավվում կամ ավելի վատթարացնում հանրային առողջությունը, և թե ինչպես ապահովել բժշկական ծառայությունների մատուցման ավելի արդյունավետ, գործուն և արդարացի մեխանիզմներ: Սակայն թե պարտադիր և թե մասնավոր ֆինանսավորման քաղաքականության տեսանկյուններից կան բավականաչափ փաստարկներ.

Պետության կողմից ֆինանսավորվող առողջապահական համակարգի արդյունավետության կողմնակիցները պնդում են.

- Առողջապահության ոլորտում պետական ծախսերը անհրաժեշտ են առողջապահական ծառայությունների և ծրագրերի մատչելիության և կայունության համար[17],

- Այն մարդկանց համար, ովքեր ֆինանսական միջոցներ չունեն բժշկական ծառայություններից օգտվելու համար, այս մեթոդը առողջության բարելավման ուղղություններից մեկն է,

- Քանի որ մարդիկ ընկալում են համընդհանուր առողջապահությունը որպես անվճար բժշկական ծառայություն (եթե չկա ապահովագրավճար կամ համավճար), նրանք ավելի հավանական է, որ դիմեն կանխարգելիչ բուժման մեթոդներին, որոնք անհամեմատ կիջեցնեն հիվանդանալու ռիսկերը, ինչպես նաև առողջապահական ծախսերի բեռը կբաշխեն պետությանը[18],

- Մեկ վճարող համակարգերը նվազեցնում են անօգտակարությունը առողջապահության համակարգերում՝ հեռացնելով միջնորդ անձին, այն է՝ մասնավոր ապահովագրական ընկերություններին՝ դրանով իսկ նվազեցնելով բյուրոկրատիայի քանակը[19]: Մասնավորապես, փաստաթղթային գործունեության կրճատումը որով բուժաշխատողները պետք է զբաղվեն ապահովագրության ձևակերպման պահանջների մշակման համար, թույլ է տալիս նրանց ավելի շատ կենտրոնանալ պացիենտների բուժման վրա:

Մասնավոր ճանապարհով ֆինանսավորվող առողջապահական համակարգի արդյունավետության կողմնակիցները պնդում են.

- Այն գիտակցումը, որ պետության ֆինանսավորմամբ առողջապահությունը անվճար է, կարող է հանգեցնել բժշկական ծառայությունների գերօգտագործման և, հետևաբար, բարձրացնել ընդհանուր ծախսերը՝ համեմատած առողջապահության մասնավոր ֆինանսավորման հետ[20],[21]

- Մասնավոր ճանապարհով ֆինանսավորվող բժշկությունը հանգեցնում է ավելի բարձր որակի և արդյունավետության` մասնագիտացված առողջապահական ծառայությունների և տեխնոլոգիաների մատչելիության բարձրացման և սպասման կրճատման միջոցով[22][23][24],

- Առողջության պահպանման համար պետական միջոցների բաշխումը չի սահմանափակում, որ ապահովագրված քաղաքացիներն իրենց առողջության համար վճարեն գրպանից դուրս(out-of-pocket) սզկբունքով,

- Մասնավոր ֆինանսավորվող և մասնավոր հիմունքներով գործող առողջապահությունը խթանում է կառավարությունների կողմից առողջության պահպանման ծախսերը հոգալու համար հարկերը մեծացնելու պահանջը, ինչը կարող է պայմանավորված լինել պետական մարմինների անարդյունավետությամբ բյուրոկրատիայի բարձր աստիճանի առկայության պատճառով[25][26]:

Առողջապահության քաղաքականության այլ ուղղություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Առողջապահության քաղաքականության ուղղություններն ընդլայնվելով դուրս են գալիս ֆինանսավորման և առողջության բժշկական օգնության մասնավոր հատվածի շրջանակներից և ներառում են այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են բժշկական հետազոտությունները և կադրային քաղաքականության պլանավորումը ինչպես պետության ներսում, անպես էլ դրանից դուրս:

Բժշկական հետազոտությունների քաղաքականությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Բժշկական հետազոտությունները կարող են հիմք հանդիսանալ ինչպես ապացույցահեն առողջապահական քաղաքականության մշակման համար, այնպես էլ հանդես գալ որպես առողջապահական քաղաքականության օբյեկտ, մասնավորապես` ֆինանսավորման աղբյուրի առումով: Պետության կողմից ֆինանսավորվող բժշկական հետազոտությունների պետական քաղաքականության կողմնակիցները կարծում են, որ շահույթը որպես շարժառիթ հանելը կբարձրացնի նորարարության մակարդակը բժշկության ոլորտում[27]: Ընդդիմադիրները պնդում են, որ այն կտա ճիշտ հակառակ արդյունք, քանի որ շահույթ որպես խթան վերացնելը ի չիք է դարձնում նորարարական լուծումներ տալու բոլոր դրդապատճառները և թույլ չի տալիս նոր տեխնոլոգիաներ մշակել և օգտագործել[28][29]:

Բժշկական արդյունավետ հետազոտությունների առկայությունն անպայման չէ, որ հանգեցնի ապացույցահեն առողջապահական քաղաքականության մշակմանն ու իրագործմանը: Օրինակ ՝ Հարավային Աֆրիկայում, որի բնակչության մոտ արձանագրվել է ՄԻԱՎ վարակի առավելագույն թվաքանակը, նախորդ կառավարության քաղաքականությունը, որը սահմանափակել է ֆինանսավորումը և ՁԻԱՀ-ի բուժման հասանելիությունը, հանդիպեց ուժեղ դիմադրության՝ այն հիմնավորմամբ, որ վերջինս հրաժարվում էր իր քաղաքականությունը մշակելիս հիմնվել վարակի փոխանցման մասին կատարած բժշկական հետազոտությունների արդյունքների վրա[30]: Կառավարության փոփոխությունն, ի վերջո, հանգեցրեց քաղաքականության փոփոխության, որի արդյունքում մշակվեցին նոր ռազմավարական ուղղություններ՝ ՄԻԱՎ վարակի բուժման համար նախատեսված ծառայությունների մատչելիության ապահովման համար[31]:

Բժշկական կադրային ապահովման քաղաքականություն (բժշկական աշխատուժի ապահովման քաղաքականություն)[խմբագրել | խմբագրել կոդը]

Որոշ պետություններ ունեն հստակ քաղաքականություն կամ ռազմավարություն, այն է՝ առողջապահական պահանջմունքների բավարարման ու բժիշկների և բուժքույրերի թվաքանակի պակասը լրացնելու համար պլանավորել և ապահովել համապատասխան թվաքանակի, բաշխման և որակի առողջապահական ոլորտի աշխատողների: Այլ պետություններում կադրային պլանավորումն իրականացվում է աշխատաշուկայի մասնակիցների կողմից՝ առողջապահության քաղաքականությանը չմիջամտելու սկզբունքի համաձայն: Աշխատուժի զարգացման համար ապացույցների վրա հիմնված քաղաքականությունը սովորաբար հիմնված է առողջապահական ծառայությունների ուսումնասիրության արդյունքների վրա:

Առողջապահությունը արտաքին քաղաքականության մեջ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գլոբալ առողջապահական նպատակներին հասնելու համար շատ կառավարություններ և կազմակերպություններ իրենց արտաքին քաղաքականության մեջ ներառում են առողջապահության ոլորտը: Ցածր եկամուտ ունեցող երկրներում առողջության խթանումը դիտվել է որպես միջազգային օրակարգում այլ նպատակների հասնելու գործիք, ներառյալ[32].

- Միջազգային անվտանգության ապահովում – կապված պանդեմիայի, պաթոգենիայի կանխամտածված տարածման, հակամարտությունների, բնական աղետների և արտակարգ իրավիճակների հավանական աճի հետ,

- Տնտեսական զարգացման ապահովում – որը ներառում է այնպիսի ուղղություններ, ինչպիսիք են վատթար առողջության վրա ազդեցությունը, համաշխարհային շուկայում համաճարակի բռնկումները, ինչպես նաև համաշխարհային շուկայում բժշկական ապրանքների և ծառայությունների սպառումը,

- Սոցիալական արդարության ապահովում - առողջության ամրապնդումը որպես սոցիալական արժեք և մարդու իրավունք, ներառյալ ՄԱԿ-ի Կայուն Զարգացման 2030թ.-ի 17 նպատակներին աջակցելը:

Համաշխարհային առողջապահության քաղաքականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Առողջապահության գլոբալ քաղաքականությունը ներառում է գլոբալ կառավարման կառույցները, որոնք ստեղծում են ամբողջ աշխարհում հանրային առողջության հիմքում ընկած քաղաքականությունը: Գլոբալ առողջությանն անդրադառնալիս գլոբալ առողջապահական քաղաքականությունը «ենթադրում է հաշվի առնել ողջ աշխարհի մարդկանց առողջության կարիքները՝ վեր դասելով որոշ ժողովուրդների մտահոգություններից[33]: Տարբերակելով ինչպես միջազգային առողջապահական քաղաքականությունից (ինքնիշխան պետությունների միջև համաձայնագրերից), այնպես էլ համեմատական առողջապահական քաղաքականությունից (առողջապահական քաղաքականության վերլուծություն պետությունների միջև)՝ գլոբալ առողջապահական քաղաքականության ինստիտուտները բաղկացած են այնպիսի անձանցից և նորմերից, որոնք արձագանքում են համաշխարհային առողջապահության հիմնախնդիրներին[34]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. World Health Organization. Health Policy, accessed 22 March 2011.
  2. Harvard School of Public Health, Department of Health Policy and Management About Health Care Policy Archived 2011-05-14 at the Wayback Machine, accessed 25 March 2011.
  3. Cross, H, N Jewell and Karen Hardee. 2001. Reforming Operational Policies: A Pathway to Improving Reproductive Health Programs POLICY Occasional Paper. No. 7. Washington DC: The Futures Group International, POLICY Project
  4. K. Hardee, L. Ashford, E. Rottach, R. Jolivet, and R. Kiesel. 2012. The Policy Dimensions of Scaling Up Health Initiatives. Washington, DC: Futures Group, Health Policy Project
  5. World Health Organization. Health and Human Rights. Geneva. Accessed 27 May 2011
  6. United Nations. The Universal Declaration of Human Rights. Adopted on December 10, 1948 by the General Assembly of the United Nations.
  7. National Health Care for the Homeless Council."Human Rights, Homelessness and Health Care." Archived 2007-06-10 at the Wayback Machine
  8. Center for Economic and Social Rights. "The Right to Health in the United States of America: What Does it Mean?" Archived 2008-11-19 at the Wayback Machine October 29, 2004
  9. The Lancet (2011). "Half a century of Amnesty International". The Lancet. 377 (9780): 1808. doi:10.1016/S0140-6736(11)60768-X. PMID 21621708.
  10. Lu, C.; Schneider, M. T.; Gubbins, P.; Leach-Kemon, K.; Jamison, D.; Murray, C. J. (2010). "Public financing of health in developing countries: A cross-national systematic analysis". The Lancet. 375 (9723): 1375–1387. doi:10.1016/S0140-6736(10)60233-4. PMID 20381856.
  11. Sade, R. M. (1971). "Medical Care as a Right: A Refutation". New England Journal of Medicine. 285 (23): 1288–1292. doi:10.1056/NEJM197112022852304. PMID 5113728. (Reprinted as "The Political Fallacy that Medical Care is a Right.")
  12. The Cato Institute. Universal Health Care Won't Work – Witness Medicare.
  13. Tanner MD. Revolt Against Canadian Health Care System Continues. "Cato-at-liberty" – The Cato Institute, August 2006.
  14. David E. Kelley, "A Life of One's Own: Individual Rights and the Welfare State." Cato Institute, October 1998, ISBN 1-882577-70-1
  15. Kereiakes, D. J.; Willerson, J. T. (2004). "US Health Care: Entitlement or Privilege?". Circulation. 109 (12): 1460–1462. doi:10.1161/01.CIR.0000124795.36864.78. PMID 15051650.
  16. World Health Organization. Health financing policy. Geneva. Accessed 27 May 2011.
  17. Lu, C.; Schneider, M. T.; Gubbins, P.; Leach-Kemon, K.; Jamison, D.; Murray, C. J. (2010). "Public financing of health in developing countries: A cross-national systematic analysis". The Lancet. 375 (9723): 1375–1387. doi:10.1016/S0140-6736(10)60233-4. PMID 20381856.
  18. Sable-Smith, Alex, Arnett, Kelly R, Nowels, Molly A, Colborn, Kathryn, Lum, Hillary D, and Nowels, David. "Interactions with the Healthcare System Influence Advance Care Planning Activities: Results from a Representative Survey in 11 Developed Countries." Family Practice 35.3 (2017): 307-11. Web.
  19. William F May. "The Ethical Foundations of Health Care Reform." The Christian Century, June 1–8, 1994, pp. 572–76.
  20. Heritage Foundation News Release, "British, Canadian Experience Shows Folly of Socialized Medicine, Analyst Says." Sept. 29, 2000
  21. Heritage Foundation News Release,"The Cure: How Capitalism Can Save American Health Care." December 18, 2006.
  22. Sade, R. M. (1971). "Medical Care as a Right: A Refutation". New England Journal of Medicine. 285 (23): 1288–1292. doi:10.1056/NEJM197112022852304. PMID 5113728. (Reprinted as "The Political Fallacy that Medical Care is a Right.")
  23. Goodman, John. "Five Myths of Socialized Medicine." Cato Institute: Cato's Letter. Winter, 2005.
  24. Friedmen, David. The Machinery of Freedom. Arlington House Publishers: New York, 1978. pp. 65–9.
  25. Goodman, John. "Five Myths of Socialized Medicine." Cato Institute: Cato's Letter. Winter, 2005.
  26. The Cato Institute. Cato Handbook on Policy, 6th Edition – Chapter 7: "Health Care." Archived 2006-12-29 at the Wayback Machine Washington, 2005.
  27. For example, the recent discovery that dichloroacetate (DCA) can cause regression in several cancers, including lung, breast and brain tumors.Alberta scientists test chemotherapy alternative Last Updated: Wednesday, January 17, 2007 The DCA compound is not patented or owned by any pharmaceutical company, and, therefore, would likely be an inexpensive drug to administer, Michelakis added. The bad news, is that while DCA is not patented, Michelakis is concerned that it may be difficult to find funding from private investors to test DCA in clinical trials.University of Alberta – Small molecule offers big hope against cancer. January 16, 2007 Archived February 27, 2007, at the Wayback Machine
  28. Friedmen, David. The Machinery of Freedom. Arlington House Publishers: New York, 1978. pp. 65–9.
  29. Miller RL; DK Benjamin; DC North (2003). The Economics of Public Issues (13th ed.). Boston: Addison-Wesley. ISBN 978-0321118738.
  30. "Controversy dogs Aids forum." BBC News, 10 July 2000.
  31. "HIV and AIDS in South Africa." Avert. Accessed 23 June 2011.
  32. Kickbusch, I. (2011). "Global health diplomacy: How foreign policy can influence health". BMJ. 342: d3154. doi:10.1136/bmj.d3154. PMID 21665931.
  33. Brown, T. M.; Cueto, M.; Fee, E. (2006). "The World Health Organization and the Transition from "International" to "Global" Public Health". American Journal of Public Health. 96 (1): 62–72. doi:10.2105/AJPH.2004.050831. PMC 1470434. PMID 16322464.
  34. Szlezák, N. A.; Bloom, B. R.; Jamison, D. T.; Keusch, G. T.; Michaud, C. M.; Moon, S.; Clark, W. C. (2010). Walt, Gill (ed.). "The Global Health System: Actors, Norms, and Expectations in Transition". PLoS Medicine. 7 (1): e1000183. doi:10.1371/journal.pmed.1000183. PMC 2796301. PMID 20052277.