Մասնակից:Arshvard/Ավազարկղ/4
Arshvard/Ավազարկղ/4 |
---|
Իսավրիա (/aɪˈzɔːriə/ կամ /aɪˈsɔːriə/; հին հունարեն՝ Ἰσαυρία), տարածաշրջան հին աշխարհագրության մեջ, որը գտնվել է Փոքր Ասիայի ներքին մասում: Տարածքն ընդգրկել է այժմյան Թուրքիայի Քոնյա նահանգում գտնվող Բոզքարի շրջանը և շրջակայքը[1]։ Իր ափամերձ տարածքով սահմանակից է եղել Կիլիկիային:
Անունը ծագել է իսավրիական ցեղի և զույգ բնակավայրերի՝ Իսաուրա Պալեա (Ίσαυρα Παλαιά,լատին․՝ Isaura Vetus՝ Isaura Vetus 'Old Isaura') և Իսաուրա Նեա (Ίσαυρα Νέα, լատին․՝ Isaura Nova՝ Isaura Nova 'New Isaura') անուններից։
Իսավրացի կողոպտիչները անկախ լեռնաբնակներ են եղել, որոնք ավերածություններ են ստեղծել հարևան շրջաններում՝ մակեդոնական և հռոմեական զավթումների ներքո:
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Վաղ շրջան[խմբագրել | խմբագրել կոդը]
Իսավրիայի կենտրոնական մասը գտնվել է Տավրոսի լեռներից հյուսիս, որը ընկած է եղել Իկոնիայի և Լյուստրայի հարավում: Նրա երկու ինքնատիպ քաղաքները՝ Իսաուրա Նեան և Իսաուրա Պալեան, գտնվել են մեկը՝ նախալեռներում (Դորիա), իսկ մյուսը՝ ջրբաժանում (Zengibar Kalesi)[1]՝ մոտավորապես 37°29′N 32°12′E Բոզկիրի մոտակայքում:
Մ.թ.ա. 4-րդ դարում Իսավրիան Իսաուրա Պալեայի և Կալիկադնուսի շուրջ վայրի տեղանք է եղել[1]։ Երբ մայրաքաղաքը, Իսաուրան (հայտնի է նաև որպես Իսաուրա Վետուս կամ Իսաուրա Պալեա), Ալեքսանդր Մակեդոնացու մահից հետո Մակեդոնիայի թագավորը՝ Պերդիկկասը, պաշարել է, իսավրացիները քաղաքը հրդեհել են և թողել, որ ոչնչանա բոցերի մեջ, ոչ թե նվաճվի թշնամու կողմից[1][2]։
Հռոմեական տիրապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Երբ հռոմեացիները առաջին անգամ բախվել են իսավրացիների հետ (մ.թ.ա. 1-ին դարի սկիզբ), նրանք Կիլիկիա Տրախեան համարել են Իսավրիայի մաս, որն այդպիսով տարածվել է մինչև Միջերկրական ծով։ Անվան այս ընդլայնումը երկու դար շարունակ լայնորեն կիրառվել է: Կալիկադնուսի (Göksu) ամբողջ ավազանը համարվել է իսավրիական, և նրա հարավային ճյուղի հովտում գտնվող քաղաքները կազմել են այսպես կոչված Իսավրիական Դեկապոլիսը[1]։ Հռոմեացիները մասամբ իրենց վերահսկողության տակ են վերցրել իսաուրներին (մ.թ.ա. 76–75): Հռոմի դեմ կիլիկյացի և այլ ծովահենների պատերազմի ժամանակ իսաուրներն այնքան ակտիվ մասնակցություն են ունեցել, որ պրոկոնսուլ Պ. Սերվիլիուսը անհրաժեշտ է համարել հետևել դեպի նրանց միջնաբերդերը և ամբողջ ժողովրդին ստիպել ենթարկվել, ինչի համար նա ստացել է Իսավրիկոսի տիտղոսը (մ.թ.ա. 75)[1]։ Մ.թ.ա. 6 թվականին Կասիուս Դիոնը նշել է, որ իսաուրները կողոպտել են Ասիայի նահանգները, մինչև որ բախվել են բաց պատերազմի և պարտվել[3]։
Հետագայում իսաուրները ժամանակավորապես անցել են Գալաթիայի թագավոր Ամինտասի իշխանության տակ, բայց ակնհայտ է, որ նրանք շարունակել են պահպանել իրենց գիշատիչ սովորություններն ու վիրտուալ անկախությունը: 3-րդ դարում նրանք ապաստանել են ապստամբ կայսր Տրեբելյանուսին[1]։
4-րդ դարի սկզբին ամբողջ Կիլիկիան Դիոկղետիանոսի հրամանով վարչական նպատակներով բաժանվել է Տավրոսի հյուսիսային լանջից, և մենք գտել ենք մի գավառ, որը կոչվել է նախ Իսավրիա-Լիկաոնիա, իսկ հետո միայն Իսավրիա, որը տարածվել է մինչև Գալաթիայի սահմանները, բայց չանցնելով Տավրոսը հարավում: Պիսիդիան, որի մի մասը մինչ այդ Իսավրիայի հետ միևնույն նահանգի մասն է եղել, նույնպես առանձնացվել է, և Իկոնիան մտել է դրա կազմի մեջ: Իսավրիան ստացել է Պամփիլիայի արևելյան մասը[1]։ Սելևկիայի առափնյա մետրոպոլիսը նշանակվել է Իսավրիա նահանգի մայրաքաղաք[4]։
4-րդ դարում նրանք դեռևս նկարագրվել են Ամմիանուս Մարցելինուս կողմից որպես պատուհաս Փոքր Ասիայի հարևան գավառների համար, մ.թ. 404-ից 409 թվականներին կատարված մեծ արշավանքների շարքով, ներառյալ նրանց արմատախիլ անելու մեկ արշավ արևելյան հռոմեական զորավար Արբազակիի գլխավորությամբ, բայց ասում են, որ դրանք իրականում նվաճվել են Հուստինիանոս Առաջինի օրոք:
Բյուզանդական մի քանի կայսրեր իսավրական ծագում են ունեցել՝ Զենոնը, որի իրական անունը եղել է Տարասիկոդիսա Ռուսումբլադադիոտ, Լեոնտիուսը, որը ղեկավարել է 695-698 թվականներին, Լեո III- ը, որը գահ է բարձրացել Կոստանդնուպոլսի գահին 718 թվականին, ղեկավարել է մինչև 741 թվականը և նրա որդին՝ Կոստանդին V-ը:
Կայսրությունը օգտագործել է իսավրացիներին որպես զինվոր, գեներալ, նույնիսկ եղել է ժամանակ, երբ նրանք կայսեր անձնական գվարդիայի՝ էքսկուբիտորների, մաս են կազմել[4]։ Այնուամենայնիվ, Կոստանդնուպոլսի բնակչությունը իսավրացիներին համարել է բարբարոս, և Անաստասիոս կայսրը ստիպված է եղել երկար պատերազմ մղել իսավրացի ապստամբների դեմ (Իսավրական պատերազմ, 492-497):
Ուշ շրջան[խմբագրել | խմբագրել կոդը]
Իսաուրա Պալեայի ավերակները տեսարժան են հիմնականում իրենց հիանալի դիրքով, ամրոցներով և դամբարաններով: Իսաուրա Նեայի պատերն անհետացել են, բայց Դորլայի տներում ներկառուցված բազմաթիվ արձանագրություններով և հարթաքանդակներով ստելաների նմուշներ հաստատել են այս վայրը: Վերջինը՝ Դորլան, Սերվիլյուսը թուլացրել է դադարեցնելով ջրամատակարարումը:
Ջոն Ռոբերտ Սիթլինգթոն Ստերեթը (J.R.S. Sterrett) 1885 թվականին ուսումնասիրել է Իսավրիայի լեռնաշխարհը, բայց ոչ սպառիչ: Տեղանքը նույնականացվել է Ուիլյամ Միտչել Ռամզիի կողմից 1901 թվականին[1]։ Ռամզին այստեղ հայտնաբերել է ավելի քան հիսուն հունական արձանագրություններ, ներառյալ քրիստոնեական, ինչպես նաև հոյակապ գերեզմաններ: Այս հուշարձանները թվագրվում են երրորդ, չորրորդ և հինգերորդ դարերով[5]։
Եկեղեցու պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ենթադրվում է, որ Պողոսը ավետարանություն է քարոզել այդ ժամանակաշրջանի միակ հռոմեական գաղութում՝ Կլաուդիպոլիսում[6]։
Իսավրական եկեղեցին ի սկզբանե գտնվել է Անտիոքի պատրիարքի իրավասության տակ, բայց 7-րդ կամ վերջին 8-րդ դարի սկզբին կցվել է Պոլսի պատրիարքին[4]։
Քանի որ, 451 թվականի[7] գրություններում Աետիոսը հիշատակվել է որպես Իսավրոպոլիսի և Իսաուրա Պալեայի եպիսկոպոս, և քանի որ ոչ մի արձանագրությունում չի հիշատակվել Իսավրիան կամ Իսավրոպոլիսը, Ռամզին ենթադրում է, որ Իսաուրա Նովայի թեմը շուտ է միացվել Լեոնտոպոլիսի (Լեոնտոպոլիս, Իսաուրա Պալեայի ավելի ուշ անվանումը) թեմի հետ, որը հիշատակվել է բոլոր արձանագրություններում (Notitiae)[5]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 public domain: Hogarth, David George (1911). «Isauria». In Chisholm, Hugh (ed.). Encyclopædia Britannica (անգլերեն). Vol. 14 (11th ed.). Cambridge University Press. էջ 866. One or more of the preceding sentences incorporates text from a publication now in the
- ↑ Rogers, Clifford (June 2010). The Oxford Encyclopedia of Medieval Warfare and Military Technology, Volume 1. Oxford University Press. էջ 42. ISBN 0-1953-3403-5.
- ↑ Cassius Dio, Bk 55, Ch 28
- ↑ 4,0 4,1 4,2 Edwards, Robert W., "Isauria" (1999). Late Antiquity: A Guide to the Postclassical World, eds., G.W. Bowersock, Peter Brown, & Oleg Grabar. Cambridge, Massachusetts: Harvard University Press. էջեր 515–516. ISBN 0-674-51173-5.
{{cite book}}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) - ↑ 5,0 5,1 Կաղապար:Catholic Encyclopedia
- ↑ Pilhofer, Philipp (2017). Das frühe Christentum im kilikisch-isaurischen Bergland. Die Christen der Kalykadnos-Region in den ersten fünf Jahrhunderten (Texte und Untersuchungen zur Geschichte der altchristlichen Literatur, vol. 184) (PDF). Berlin, Boston: De Gruyter. էջեր 110–118. ISBN 978-3-11-057381-7.
- ↑ Le Quien, "Oriens christ.", I, 1085