Սելևկիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաք
Սելևկիա
Վարչական տարածքԱրևմտյան Հայաստան
ԵրկրամասԱդանայի նահանգ
Այլ անվանումներԶելեֆքե, Կալիկադնոսյան Կիլիկիա, Սելեվկե, Սելեֆքե, Սիլիֆիե, Սիլիֆկե, Սիլիֆքե, Տրաքեա, Տրաքյան Սելևկիա, Քարային Սելևկիա
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն119 303 մարդ (2018)
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը)
Կրոնական կազմՔրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը)
Ժամային գոտիUTC+3
Պաշտոնական կայքsilifke.bel.tr
Սելևկիա (Աշխարհ)##
Սելևկիա (Աշխարհ)

Սելևկիա, քաղաք Արևմտյան Հայաստանում, Կիլիկիայի Ադանայի նահանգի[1] Սելևկիայի գավառակում։ Հանդիսանում էր վերջինիս վարչական կենտրոնը։ Գտնվում էր Միջերգրական ծովի ափին, Կալիկադնոս գետի գետաբերանի մոտ։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչև 1915 թվականի մեծ եղեռնը ուներ 300 հայ բնակիչ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հին քաղաքը տեղադրված էր Կալիկադնոսի ձորում։ Կառուցվել է Սելևկյանների տիրապետության ժամանակ մթա III դարում։

Սելևկիայի դերը մեծ է եղել XII-XIV դարերում։ Իր նշանակությամբ եղել է Կիլիկիայի հայոց թագավորության երկրորդ խոշոր նավահանգիստը և սահմանամերձ ամրությունը։ Եղել է եպիսկոպոսանիստ քաղաք։ Իր դպրոցներով և մշակույթով մրցել է Մերսին քաղաքի հետ։

Հին քաղաքի տեղում կար Զելեֆկե անունով մի բնակավայր, որն ուներ 2500 բնակիչ։

Պատմամշակութային կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքի մոտակա լեռան վրա պահպանվել է հին բերդի ամֆիթատրոնաձև ավերակները[2]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Կիլիկիայի Ադանայի նահանգ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
  2. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 4, էջ 562

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]