Պիսիդիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Պիսիդիա, պատմական մարզ Փոքր Ասիայում։ Հյուսիսում սահմանակից էր Փռյուգիային, արևելքում՝ Իսավրիային, հարավում՝ Պամփիլիային և Լիկիային, արևմուտքում՝ Կարիային։ Պիսիդայում բնակվել են պիսիդիացիների ռազմատենչ ցեղերը, որոնց չեն կարողացել նվաճել Աքեմենյանները և Ալեքսանդր Մակեդոնացին։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մ․ թ․ ա․ 25 թվականին մտել է հռոմեական Դաղատիա պրովինցիայի մեջ։ Ամենանշանակալից քաղաքը Տերմեսսոսն էր (ավերակները գտնվում են այժմյան Թուրքիայի Անթալյա քաղաքից 30 կմ հյուսիս-արևմուտք)։ 395 թվականից Պիսիդիան Բյուզանդիայի կազմում էր․ սկզբում եղել է պրովինցիա, ապա մտել տարբեր բանակաթեմերի կազմի մեջ։ 15-րդ դարում նվաճել են սելջուկյան, 14-րդ դարում օսմանյան թուրքերը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 303
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պիսիդիա» հոդվածին։