Պերդիկկաս I Մակեդոնացի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պերդիկկաս I Մակեդոնացի
հունարեն՝ Περδίκκας Α΄
Աիգաի՝ Պերդիկկասի հիմնադրած արքայական մայրաքղաքի տետրադրախմա
Դրոշ
Դրոշ
Մակեդոնիայի արքա
անհայտ
Նախորդող Տիրիմմաս Մակեդոնացի
Հաջորդող Արգեոս I Մակեդոնացի
 
Մասնագիտություն՝ միապետ
Ազգություն հելլեն
Դավանանք բազմաստվածությունը
Ծննդյան օր մ.թ.ա. 7-րդ դար
Ծննդավայր Argos, Հունաստան
Վախճանի օր մ.թ.ա. 7-րդ դար
Վախճանի վայր Հին Մակեդոնիա
Դինաստիա Արգեադոսների հարստություն
Քաղաքացիություն  Հին Մակեդոնիա
Հայր Tirimas?
Զավակներ Արգեոս I Մակեդոնացի[1]

Պերդիկկաս I (հունարեն՝ Περδίκκας Aʹ} Հին Մակեդոնիայի արքա։ Արքայի մասին հիմնական տեղեկությունները փոխանցում է Հերոդոտոսը, որը կարծում է, որ հենց Պերդիկկասն է եղել Մակեդոնիայի առաջին արքան։ Ըստ նրա՝ Արգոսից Իլլիրիա են փախչում Տեմենոսի հետնորդ 3 եղբայրներ՝ Գավանեսը, Աերոպոսը և Պերդիկկասը։ Նրանք Իլլիրիայից անցնում են վերին Մակեդոնիայի Լեբեյա քաղաք, որտեղ էլ ծառայության մեջ են մտնում թագավորի մոտ։ Եղբայրներից յուրաքանչյուրը արածեցնում էր թագավորի անասուններին։ Երբ թագավորի կինը ճաշ եփելիս է լինում, նա նկատում է, որ իր ծառաներից մեկի՝ Պերդիկկասի բաժին ուտելիքը ինքնստինքյան կրկնակի մեծ է ստացվում։ Երբ նա պատմում է դրա մասին իր ամուսնուն՝ թագավորին, վերջինս իր մոտ է կանչում եղբայրներին և հրամայում, որ նրանք հեռանան։ Եղբայրները ասում են, որ ավելի արդարացի կլինի, որ իրենց վարձատրեն, ինչից հետո նրանք կհեռանան։ Լսելով դա՝ արքան ցույց է տալիս ծխնելույզից ներս ընկնող արևի ճառագայթը և ասում, որ դա է եղբայրների արժանի վարձը։ Մինչ երկու ավագ եղբայրները ապշահար կանգնել էին՝ Պերդիկկասը մոտենում է ճառագայթին և երեք անգամ ափով արևից լցնում իր ծոցը և մեկնում եղբայրների հետ[2]։

Երբ թագավորը իր խորհրդականներից իմանում է, թե փոքր եղբոր արարքի իմաստը որն է, նա հեծյալներ է ուղարկում նրանց հետևից։ Մակեդոնաիայում այդժամ կար մի գետ․ երբ եղբայրները անցնում են այդ գետը, այն վարարում է և թույլ չի տալիս թագավորի հեծյալներին շարունակել հետապնդումը։ Եղբայրներն անցնում են Մակեդոնիայի մեկ այլ մաս, որը գրավելուց հետո նրանք վերադառնում են և գրավում ամբողջ Մակեդոնիան[3]։

Հենց այս պատճառով էլ հին Մակեդոնիայի արքաները իրենց համարում էին հելլեններ, քանի որ իրենց նախնիները՝ Պերդիկկասը և նրա եղբայրները, հելլեններ էին, որոնք փախել էին Արգոսից։ Երբ Ալեքսանդր I Մակեդոնացին ցանկանում էր մասնացել Օլիմպիական խաղերին, հելլենները նրան ասում են, որ մրցումներին կարող են մասնակից լինել միայն հելլենները և ոչ թե բարբարոսները, իսկ Ալեքսանդրը ապացուցում է որ ինքը արգոսցի է, քանի որ իր նախնին՝ Պերդիկկասը, սերում է այնտեղից։ Այս փաստարկներից հետո նրան թույլատրվում է մասնակցել խաղերին, ինչից հետո նա 1 ասպարեզ վազքի մրցումներում հավասարվում է առաջինին[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Kaerst J. Argaios 5 (գերմ.) // Kategorie:RE:Band II,1 — 1895.
  2. Հերոդոտոս, 8․ 137
  3. Հերոդոտոս, 8․ 138
  4. Հերոդոտոս, 5․ 22

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պերդիկկաս I Մակեդոնացի» հոդվածին։
Նախորդող:
Տիրիմմաս
Մակեդոնիայի արքա
անհայտ
Հաջորդող:
Արգեոս I