Մայլի Սայրուս
| Մայլի Սայրուս | |
Սայրուսը 82-րդ Ակադեմիայի մրցանակաբաշխության 2010-ին |
|
| Հիմնական տվյալներ | |
|---|---|
| Ի ծնե անուն | Դեսթինի Հոուփ Սայրուս |
| Ծնված | նոյեմբերի 23, 1992 Նեշվիլ, Թենեսի,[1] Ամերիկայի Միացյալ Նահանգներ |
| Ժանրեր | Փոփ, փոփ-ռոք, քանթրի |
| Մասնագիտություն | Երգչուհի, Դերասանուհի, Գրող, Երգահան, Երաժիշտ |
| Գործիքներ | վոկալ, կիթառ, դաշնամուր |
| Գործունեություն | 2001 – ներկա (դերասանուհի) 2006 – ներկա (երգչուհի) |
| Լեյբլ | Hollywood Records Fascination Records (UK) Avex Trax (Japan) |
| Կապված | Բիլլի Ռեյ Սայրուս, Ջոնաս Բրադերս, Սելենա Գոմեզ, Դեմի Լովատո, Թիմբելրենդ, Թեյլոր Սվիֆթ |
| Կայք | www.MileyCyrus.com |
Մայլի Ռեյ Սայրուս (անգլ.` Miley Ray Cyrus, ծնված որպես Դեսթինի հոուփ Սայրուս (Destiny Hope Cyrus), նոյեմբերի 23, 1992թ.), ամերիկացի փոփ երգչուհի, երգահան, հեռուստա- և կինոդերասանուհի: Առավել մեծ ճանաչման է արժանացել «Հաննահ Մոնտանա» սերիալում նկարահանվելուց հետո:
Բովանդակություն |
Կենսագրություն և Կարիերա [խմբագրել]
Մայլի Սայրուսը ծնվել է 1992թ. նոյեմբերի 23-ին, Թենեսի նահանգի Նաշվիլ քաղաքում` Բիլլի Ռեյի և Տրիշ Սայրուսի ընտանիքում: Ծնողները նրան անվանել են Դեսթինի Հոուփ Սայրուս (անգլ`. Destiny-ճակատագիր, hope-հույս)` երևի կանխազգալով, որ Մայլին հետագայում բարձրունքների կհասնի: Դեռ փոքր տարիքում նա ստացել է Մայլի մականունը (Miley թարգմ.` Smiley-ծիծաղ)` իր ուրախ և ծիծաղկոտ բնավորության շնորհիվ: Ասում են, որ նա դեռ փոքրուց տաղանդավոր երեխա է եղել և սիրել է իր վրա ուշադրություն գրավել: Այնուհետև Մայլիի ծնողները Նաշվիլից տեղափոխվել են Տորենտո, և հայրը սկսել է նկարահանվել սերիալում: Դրանից հետո Սայրուսն ասել է, որ հենց հոր աշխատանքն է իրեն ոգևորում դառնալ դերասանուհի: Որոշ ժամանակ անց նա սկսել է երգել և դերսանական հմտություններ ստանալ the armstrong acting studio-ում: Մի անգամ` արդեն մեծ տարիքում, Մայլին նշել է, որ փոքր ժամանակ ոչ թե երազել է երգչուհի, այլ հարսանեկան հանդիսությունների կազմակերպիչ դառնալ: Հարցազրույցներից մեկում էլ նա խոստովանել է.,-անկեղծանում է երիտասարդ աստղը:
Կարիերայի սկիզբը [խմբագրել]
Ինը տարեկանից Մայլին դերասանական վարպետության դասեր էր առնում, ապա նկարահանվեց հոր` «Դոկ» սերիալում: 12 տարեկանում անցավ «Դիսնեյ» ալիքի քասթինգը և ստացավ «Հաննա Մոնտանա» սերիալի գլխավոր դերը, որն էլ նրան աստղ դարձրեց: Առաջին սերիան ցուցադրվեց 2006թ. մարտի 24-ին և արդեն 2008թ.-ին յուրաքանչյուր նոր սերիան էկրանների մոտ էր հավաքում 200 միլիոն հեռուստադիտողների ողջ աշխարհից: Այժմ ավարտվել են սերիալի չորրորդ` եզրափակիչ սեզոնի համար Մայլիի նկարահանումները: Հաջողությունը Եթեր է հեռարձակվել «Հաննա Մոնտանայի» հարյուր էպիզոդ, լիամետրաժ ֆիլմ և չորս սաունդտրեք: Շոուն բազմաթիվ մրցանակների արժանացավ, իսկ Մայլին դարձավ մուլտիմիլիոնատեր: Մայլիի մասնակցությամբ նոր` «Վերջին երգ» ֆիլմը վարձույթի շնորհիվ հավաքեց 66 միլիոն դոլար: Դե, ինչ, Մայլին անհավանականորեն հաջողակ է. ողջ աշխարհում վաճառվել են նրա` ավելի քան 15 միլիոն ձայնասկավառակ: Ընտանիք Մայլի Սայրուսն ունի շատ համերաշխ ու ստեղծագործ ընտանիք: Հայրը` Բիլի Ռեյը, 1992թ. գրեց իսկապես երաժշտական հիթ «Achy Breaky Heart»-ը, մայրը` Տիշը, Մայլիի մենեջերն է, եղբայրը` Թրեյսը, երգարվեստում է` իր «Metro Station» խմբով, իսկ փոքրիկ քույրը` Նոան, անպայման քրոջ հետքերով կգնա: Սեր Մայլի Սայրուսը ստեղծագործությունների միջոցով է արտահայտում մտածմունքներն ու հույզերը: Իր երգերից մեկը նա նվիրել է նախկին ընկերոջը` Նիկ Ջոնասին: Իսկ երբ Լիսաբոնում Մայլին ներկայացրեց «Full Circle» երգը, ասաց հետևյալը. «Երգում խոսքը երկու մարդու մասին է, նրանք միշտ միասին են, չնայած նրան, թե ով ինչ կասի: Այո, խոսքը Ջոնաս եղբայրներից մեկի մասին է»: Հետաքրքիր է, ի՞նչ կասի այդ մասին նրա այժմյան ընկեր Լայամը: Սկանդալներ 2008թ. սկզբին համացանցում հայտնվեցին Մայլիի գայթակղիչ լուսանկարները: Նրա անձի շուրջ անմիջապես սկանդալ բարձրացավ, իսկ այս տարի հայտնվեց մի տեսանյութ, որում աղջիկն ազատ պարում է կինոպրոդյուսեր Ադամ Շենկմանի հետ: Միանգամայն հավանական է, որ այդ ամենը սովորական զվարճանք է և դրա տակ ոչ մի լուրջ բան չկա, այդուհանդերձ, այն մեծ իրարանցում առաջացրեց:
Ֆիլմագրություն [խմբագրել]
| Film | |||
|---|---|---|---|
| Տարին | Անունը | Դերը | Նշումներ |
| 2003 | Մեծ ձուկ | Ռութի | Երկրորդական դեր |
| 2007 | Ավագ դպրոցի Մյուզիքլ 2 | Աղջիկ լողավազանի մոտ | |
| 2008 | Հաննահ Մոնտանա & Մայլի Սայրուս. 2 Աշխարհների Լավագույնը Համերգ | Ինքը/Հաննահ Մոնտանա | Համերգային ֆիլմ, 3D |
| Բոլտ | Փեննի | Միայն ձայնը | |
| 2009 | Հաննահ Մոնտանա | Հաննահ Մոնտանա/Մայլի Ստյուարտ | Հիմնված է հեռուստատեսային սերիալի վրա |
| 2010 | Վերջին երգը | Վերոնիկա "Ռոննի" Միլլեր | Նիքոլաս Սփարքսի համանուն նովելի հիման վրա |
| Սեքսը մեծ քաղաքում 2 | Ինքը | ||
| 2011 | ԼՕԼ | Լոլա | Ֆրանսիական ֆիլմի հիման վրա |
| Ջասթին Բիբեր. երբեք մի ասա երբեք | Ինքը | Կամեո | |
Ձայնասկավառակներ [խմբագրել]
- Հաննահ Մոնտանա 2/Հանդիպում Մայլի Սայրուսի հետ (2007)
- Breakout/Ընդմիջում (2008)
- Can't Be Tamed/Չեմ կարող լինել ընտելացված (2010)
Ծանոթագրություններ [խմբագրել]
- ↑ Cyrus, Miley (2009)։ Miles to Go։ Disney Hyperion, 7։ ISBN 1423119924։