Ղուկաս Չուբարյան
Ղուկաս Գրիգորի Չուբարյան | |
---|---|
Ծնվել է | հունիսի 16, 1923 |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | մարտի 23, 2009 (85 տարեկան) |
Վախճանի վայրը | Երևան, Հայաստան |
Քաղաքացիություն | Հայաստան |
Կրթություն | Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստական ուսումնարան (1942), ՀԱՊՀ (1947) և Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ (1950) |
Ստեղծագործություն(ներ) | Եղիշե Չարենցի կիսանդրի, Մեսրոպ Մաշտոցի հուշարձան, Հովհաննես Թումանյանի հուշարձան և Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն |
Ժանր | քանդակագործություն |
Մասնագիտություն | քանդակագործ, իրավաբան, հասարակական գործիչ և ուսուցիչ |
Աշխատավայր | Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստական ուսումնարան և Հայկական պետական մանկավարժական համալսարան |
Ծնողներ | հայր՝ Գրիգոր Չուբարյան |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | ԽՍՀՄ գեղարվեստի ակադեմիա |
Ghukas Chubaryan Վիքիպահեստում |
Ղուկաս Գրիգորի Չուբարյան (հունիսի 16, 1923, Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - մարտի 23, 2009, Երևան, Հայաստան), հայ քանդակագործ, ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ, ԽՍՀՄ գեղարվեստի ակադեմիայի իսկական անդամ[1]։
Իրավաբան, հասարակական, քաղաքական գործիչ, ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ Գրիգոր Չուբարյանի որդին է։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ղուկաս Չուբարյանը ծնվել է 1923 թվականին Երևանում։
- 1942 թվականին ավարտել է Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանը
- 1947 թվականին՝ Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի ճարտարապետական բաժինը
- 1950 թվականին Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտը
- 1950-1955 թթ. դասավանդել է Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում
- 1968 թվականից՝ Երևանի մանկավարժական ինստիտուտում, 1980 թվականից պրոֆեսոր
- 1996 թվականից՝ Երևանի գեղեցիկ արվեստների ազգային ակադեմիայի պրոռեկտոր
- 2003 թվականին արժանացել է Մովսես Խորենացու մեդալի[2]
Մահացել է 2009 թվականին։
Ցուցադրվել է 1941 թվականից։ Չուբարյանի գործերը գտնվում են Հայաստանի ազգային պատկերասրահում, Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահում, Սանկտ Պետերբուրգի ռուսական թանգարանում և տարբեր մասնավոր հավաքածուներում։
Ղուկաս Չուբարյանն աշխատել է հաստոցային, մոնումենտալ և մոնումենտալ դեկորատիվ քանդակագործության ասպարեզում։ Հեղինակ է դիմաքանդակների, արձանների, մոնումենտալ գործերի։
Ստեղծագործություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հաստոցային գործեր
- Տարիները և մարդիկ, քանդակաշար՝ 1957 - 1958 թթ.
- Անահիտի դիմաքանդակ, բրոնզ՝ 1952 թ.
- Ասպետը, բրոնզ՝ 1952 թ.
- Մոր դիմաքանդակ, բրոնզ՝ 1965 թ.
Ֆիգուրատիվ հուշարձաններ
- Մարտիրոս Սարյան, բրոնզ՝ Երևան, 1967 թ.
- Կոմիտաս, բրոնզ՝ Երևան, 1971 թ.
- Եղիշե Չարենց բրոնզ՝ Երևան, 1957 թ.
- Ալեքսանդր Սպենդիարյան, բազալտ, Արա Սարգսյանի հետ համատեղ՝ Երևան, 1971 թ.
- Հովհաննես Հովհաննիսյան, բազալտ՝ Էջմիածին, 1958 թ.
- Մեսրոպ Մաշտոց, բազալտ՝ Երևան, 1968 թ.
- Մխիթար Գոշ, բազալտ՝ Երևան, 1968 թ.
Դեկորատիվ քանդակներ
- Հայաստանի կառավարական շենքերի դեկորատիվ քանդակները, 1950-ական թթ․
- Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի շենքի ճակատի թատերական դիմակները, 1980 թ.
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Ղուկաս Չուբարյանի հուշատախտակը,
Երևան, Նալբանդյան 104 -
Հովհաննես Թումանյանի կիսանդրին Հովհաննես Թումանյանի թանգարանի պատին
-
Ղուկաս Չուբարյանը՝ Մաշտոցի արձանը ստեղծելիս, 1960-ականներ
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Ղուկաս Չուբարյան». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ ապրիլի 23-ին. Վերցված է 2022 թ․ ապրիլի 23-ին.
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.
- Հունիսի 16 ծնունդներ
- 1923 ծնունդներ
- Երևան քաղաքում ծնվածներ
- Մարտի 23 մահեր
- 2009 մահեր
- Երևան քաղաքում մահացածներ
- Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի շրջանավարտներ
- ՀՊՃՀ շրջանավարտներ
- Երևանի պետական գեղարվեստաթատերական ինստիտուտի շրջանավարտներ
- Հայկական պետական մանկավարժական համալսարանի դասախոսներ
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- Պատվո շքանշանի ասպետներ (ԽՍՀՄ)
- ՀԽՍՀ ժողովրդական նկարիչներ
- Մովսես Խորենացու մեդալակիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Քանդակագործներ այբբենական կարգով
- ԽՍՀՄ գեղարվեստի ակադեմիայի անդամներ
- Հայ ուսուցիչներ
- Հայ քանդակագործներ