Հրայր Մուրադյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հրայր Մուրադյան (1907, մարտի 24 - 1964, մայիսի 6) - հայ գրականագետ, դրամատուրգ, բանասիրական գիտությունների դոկտոր, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1941-ից:

Ծնվել է Սուրմալուի գավառի Էվջիլար գյուղում: Ավարտել է Կրասնոդարի յոթնամյա դպրոցը, իսկ 1928-ին` Նոր նախիջևանի հայկական մանկավարժական տեխնիկումը: 1928-30-ին ուսուցչություն է արել Կրասնոդարի հայկական դպրոցում: 1933-ին ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: Սովորելուն զուգընթաց, 1931-33-ին հայոց լեզու և գրականություն է դասավանդել Երևանի գինանսատնտեսական տեխնիկումում և բժշկական ինստիտուտում, 1933-34-ին` Իջևան ավանի դպրոցում: 1935-42-ին աշխատել է Երևանի գրական թանգարանում, 1942-ից ՀՍՍՀ ԳԱ Մ.Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում: Զբաղվել է նաև դասախոսական աշխատանքով. հայ, ռուս և անտիկ շրջանի գրականություն է դասավանդել Երևանի հեռակա մանկավարժական, երկամյա ուսուցչական և թատերական ինստիտուտներում:

1943-ին «Խաչատուր Աբովյան» թեմայով դիսերտացիա է պաշտպանել և ստացել բանասիրական գիտությունների թեկնածուի աստիճան: 1963-ին «Դերենիկ Դեմիրճյան» թեմայով դիսերտացիա է պաշտպանել և ստացել բանասիրական գիտությունների դոկտորի աստիճան:

1956-ին նրա «Խաչատուր Աբովյան» դրաման բեմադրվել է Երևանի Գ.Սունդուկյանի անվան թատրոնում:

1960-ին նկարահանվեց նրա սցենարի հիման վրա «Սայաթ-Նովա» երաժշտական-կատակերգական կինոնկարը: Ռեժիսորն է Կիմ Արզումանյանը:

Ռուսերեն լույս է տեսել Հ.Մուրադյանի «Ժամանակակիցները Աբովյանի մասին» գիրքը (Երևան, 1940): Մասնակցել է Ռափայել Պատկանյանի և Խաչատուր Աբովյանի երկերի ակադեմիակամ հրատարակություններին: Մահացել է Երևանում:[1]

[խմբագրել] Հ.Մուրադյանի երկերի մատենագրություն

  • Պռոշյանի կյանքը, Երևան, Պետհրատ, 1937, 69 էջ:
  • Խաչատուր Աբովյան, Երևան, Երևանի մանկավարժական ինստիտուտի հրատարակչություն, 1939, 96 էջ:
  • Աբովյանը և Ռուսաստանը, Երևան, Երևանի մանկավարժական ինստիտուտի հրատարակչություն, 1940:
  • Ժամանակակիցները Խաչատուր Աբովյանի մասին, Երևան, Հայպետհրատ, 1941, 128 էջ:
  • Ղազարոս Աղայան (կյանքը և գործը), Երևան, Հայպետհրատ, 1941, 114 էջ:
  • Վարդան Մամիկոնյան, Երևան, Հայպետհրատ, 1943, 38 էջ:
  • Հավերժության ուղևորը (Խաչատուր Աբովյան, դրամա), Երևան, 1947, 178 էջ:
  • Դերենիկ Դեմիրճյան, Երևան, ՀՍՍՀ ԳԱ, 1954, 170 էջ:
  • Խաչատուր Աբովյան, Երևան, «Գիտելիք», 1955, 44 էջ:
  • Ռափայել Պատկանյան, Երևան, ՀՍՍՀ ԳԱ, 1956, 268 էջ:
  • Դերենիկ Դեմիրճյան, «Գիտելիք» , 1957, 39 էջ:
  • Սայաթ-Նովա (կինովիպակ), Բեյրութ, 1960, 75 էջ:
  • Դերենիկ Դեմիրճյան, Երևան, ՀՍՍՀ ԳԱ, 1961, 513 էջ:
  • Սայաթ-Նովա, Երևան, 1963, 85 էջ:
  • Խաչատուր Աբովյան, Երևան, Հայպետհրատ, 1963, 183 էջ:
  • Գրաքննադատական ակնարկներ, Երևան, 1965, 437 էջ:


[խմբագրել] Աղբյուրներ

  1. Հայկ խաչատրյան (1981). Գրական տեղեկատու. Երևան: «Սովետական գրող», էջ 326-327. 
Անձնական գործիքներ
Անվանատարածքներ

Տարբերակներ
Գործողություններ
Նավարկում
Մասնակցել
Գործիքներ