Հանս Յուրգեն Այզենկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հանս Յուրգեն Այզենկ
Hans Jürgen Eysenck
Hans.Eysenck.jpg
(գիտնական-հոգեբան)
Ծնվել է մարտի 4, 1916
Ծննդավայր Բեռլին (Գերմանիա)
Մահացել է սեպտեմբերի 4, 1997 (81 տարեկան)
Մահվան վայր Լոնդոն (Անգլիա)
Աշխատանք Այզենկի թեստի հեղինակ, լրագիրների սկզբնադիր

Հանս Յուրգեն Այզենկ (գերմ.՝ Hans Jürgen Eysenck), մարտի 4, 1916 - սեպտեմբերի 4, 1997, անգլիացի գիտնական-հոգեբան, հոգեբանության կենսաբանական ուղղության մեջ առաջնորդներից մեկը, անձի գործոնային տեսության հիմնադիրն է, հանրահայտ ինտելեկտի թեստի հեղինակ։

Կենսագրություն[խմբագրել]

Համր ֆիլմի դերասանուհու՝ Հելգա Մոլանդեռի որդին է։ Երիտասարդ տարիներին Այզենկը հետաքրքրվում էր աստղաբանությամբ։ Արտագաղթել է Անգլիա։ Ֆիզիկայի ֆակուլտետ ընդունվելուց ծագած խնդիրների պատճառով արդյունքում ընտրեց հոգեբանությունը։ Կրթությունը ստացել է Լոնդոնյան համալսարանում (փիլիսոփայության և սոցիոլոգիայի դոկտոր)։ 1939 - 1945 թթ․-ը աշխատել է որպես հոգեբան-փորձարար Mill Hill Emergency հոսպիտալում։ 1946 - 1955 թթ․-ին՝ հոգեբուժության Ինստիտուտի Մաուդսլի և Բետլեմ հոսպիտալների, իր իսկ նախաձեռնությամբ բացված, հոգեբանության բաժանմունքի վարիչ։ 1955 - 1983 թթ․-ին Լոնդոնյան համալսարանի հոգեբանության ինստիտուտի պրոֆեսոր։ 1983 թ-ից սկսած հոգեբանության պատվավոր պրոֆեսոր։ Այզենկը հիմնադրել է «Personality and Individual Differences» և «Behaviour Research and Therapy» լրագրերը ևդրանցխմբագիրնէրաշխատում։