Հանս Հոթեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հանս Հոթեր
Բնօրինակ անունգերմ.՝ Hans Hotter
Ծնվել էհունվարի 19, 1909(1909-01-19)[1][2][3][…]
Օֆենբախ ամ Մայն, Դարմշտադտի վարչական շրջան, Հեսսեն, Գերմանիա[4]
Երկիր Գերմանիա
Մահացել էդեկտեմբերի 6, 2003(2003-12-06)[1][2][3][…] (94 տարեկան)
Մյունխեն, Գերմանիա[4]
Մասնագիտությունօպերային երգիչ և դերասան
Երգչաձայնբաս-բարիտոն
Գործիքներվոկալ
ԿրթությունՄյունխենի երաժշտության և թատրոնի բարձրագույն դպրոց
ԱնդամակցությունԲավարիայի գեղարվեստի ակադեմիա
Պարգևներ
 Hans Hotter Վիքիպահեստում

Հանս Հոթեր (գերմ.՝ Hans Hotter, հունվարի 19, 1909(1909-01-19)[1][2][3][…], Օֆենբախ ամ Մայն, Դարմշտադտի վարչական շրջան, Հեսսեն, Գերմանիա[4] - դեկտեմբերի 6, 2003(2003-12-06)[1][2][3][…], Մյունխեն, Գերմանիա[4]), գերմանացի օպերային երգիչ, բաս-բարիտոն։ Առաջին հերթին հայտնի է որպես գերմանացի կոմպոզիտոր Ռիխարդ Վագների օպերաների համապատասխան դերեգերի կատարող (Վոտան, «Նիբելունգի մատանին»

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մյունխենում ուսումնասիրել է փիլիսոփայություն և եկեղեցական երաժշտություն, հայտնի տենոր Մատիաս Ռյոմերի մոտ սովորել է երգեցողություն։ Առաջին անգամ ելույթ է ունեցել Մյունխենում 1929 թվականին։ 1930 թվականին կայացել է երգչի օպերային առաջնաելույթը Տրոպաուում (Օպավա) (Մոցարտի «Կախարդական սրինգ» օպերայում կատարել է հռետորի դերերգը)։ 1932-1934 թվականներին հանդես է եկել Պրահայում, 1934-1938 թվականներին՝ Համբուրգի օպերայում (այստեղ մասնակցել է Վինֆրիդ Ցիլլիգի «Զոհը» օպերայի պրեմիերային), 1939 թվականից՝ Վիեննայի օպերայում։

1937 թվականից ընդգրկվել է Մյունխենի օպերայի թատերախմբում։ Մասնակցել է Ռիխարդ Շտրաուսի «Խաղաղության օրը» (հուլիսի 24, 1938 թ․, պարեկի դերերգ) և «Կապրիչիո» (հոկտեմբերի 28, 1942 թ․, Օլիվիեի դերերգ) օպերաների պրեմիերաներին։ Ակնկալվում էր նաև նրա մասնակցությունը «Դանայիի սերը» օպերայի պրեմիերային, սակայն պատերազմի պատճառով պրեմիերան հետաձգվեց և արդյունքում բեմադրվեց այլ կազմով։ 1941 թվականին առաջին անգամ հանդես է եկել որպես երգացանկի կատարող՝ կատարելով Շուբերտի «Ձմեռային ճանապարհ» ցիկլը։

1939 թվականից հյուրախաղերով հանդես է եկել Փարիզում, 1940 թվականից՝ Միլանում, 1947 թվականից պարբերաբար ելույթ է ունեցել Լոնդոնում, 1949 թվականից՝ Բուենոս Այրեսում, 1950-1954 թվականներին՝ Նյու Յորքում։ Մասնակցել է Զալցբուրգի և Էդինբուրգի փառատոններում։ Երգչի կարիերայի գագաթնակետը պարբերապար ելույթներն էր Բայրեյթի փառատոնին (1952-1966)։

1971 թվականին մասնակցել է Գոթֆրիդ ֆոն Էյնեմի «Ծեր կնոջ այցը» օպերայի պրեմիերային Վիեննայի պետական օպերայում։

1972 թվականին պաշտոնապես ավարտել է օպերային կարիերան, սակայն դեռ երկար հանդես է եկել ոչ մեծ դերերով և շարունակում էր կատարել երգեր։ Լոնդոնում, Վիեննայում, Մյունխենում, Ցյուրիխում և Համբուրգում աշխատել է որպես օպերային ռեժիսոր։ 1977 թվականից Վիեննայի երաժշտական ակադեմիայի պրոֆեսոր։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հանս Հոթեր» հոդվածին։