Հայկական ռոք
| Այս հոդվածը տեղեկատվական աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք օգնել նախագծին՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով այդ աղբյուրներին հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
|
|
Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը։ |
Հայկական ռոքը ռոք երաժշտության հայկական տարբերակն է, որ սկիզբ առավ 1960-ական թվականների կեսերից Հայկական ԽՍՀ-ում: Երևանում, Լենինականում և Կիրովականում գործում էին համամիութենական մակարդակի մեծաթիվ ռոք-խմբեր և կատարողներ, այդ թվում Արթուր Մեսչյանի «Առաքյալները», «Կալեյդոսկոպ», «1+2», ևն, Երևանի «Դինամո» դահլիճում տեղի էին ունենում միջհանրապետական ռոք-փառատոներ: Չնայած հետագա պետական ճնշումներին և միջամտություններին (այսպես, Ստաս Նամինի խումբը 1980-ին արտաքսվեց Հայաստանից), 1980-ականներին հայտնվեցին նոր սերնդի հետաքրքիր խմբեր - «Ասպարեզը», որ ալբոմ թողարկեց սովետական «Մելոդիա» ֆիրմայում, և Արթուր Միտինյանի լեգենդար «Այասը» (Երևանի -"Rock, Rock, Rock" և Սիսիանի փառատոների հաղթող): Սիրված խմբերի թվում էին «Տարերքը», հետագայում ԱՄՆ տեղափոխված "Տեսիլքը" և Արթուր Սահակյանի «Մաքսիմումը» հարդ-ռոք հիթերի իր մեկնաբանություններով:
1982-ին Լիդայի (Բելոռուսիա) Միջազգային փառատոնում մրցանակ շահեց Լենինականի «Բամբիռ» խումբը:
1986-ին հայտնվեց հայկական ռոքի թերևս ամենանշանակալի ու ազդեցիկ խումբը- «Ոստան Հայոցը», որ ընդմիջումներով գոյություն ունի մինչ օրս: «Ոստան Հայոցի» նախընտրած ոճը իրենց իսկ շնորհիվ հայացված հարդ-ռոքն է: Խմբի անդամներից Արեգ Նազարյանը Հայաստանի սիրված երաժիշտներից և հնչյունավորողներից է, «Կիլիկիա» նավի անձնակազմի անդամ, մեծ է նրա ներդրումը և հայկական ռոքի ու նրա արիական փիլիսոփայության կազմավորման գործում:
«Dumbarton Oaks»-ը հանրապետությունում առաջիններից մեկն էր, որ միախառնեց ռոքի ու դասականի տարրերը ինչպես ասենք "Once Upon a Time There Lived a Cadence" կոմպոզիցիայում: Հետագայում ճանաչում ձեռք բերեցին «MDP» և «Oaksenham» խմբերը:
Սկսած 1980-ականներից սեփական երգերի կատարումներով հանդես է գալիս Վահան Արծրունին, որն իր ինքնատիպ ոճով ու հաճախակի համերգներով դարձավ Հայաստանում թե նրա սահմաններից դուրս ճանաչված արվեստագետ: Արծրունին «Գաուդեամուս» երևանյան ռոք-փառատոների կազմակերպիչն էր, որտեղ հանդես էին գալիս «Ոստան Հայոցը», «Strangers»-ը, «Hieronymus Bosch»-ը, մոսկովյան «Կրեմատորին»: Նրա հիմնած «Artsruni»-ն արժանացավ եվրոպական երաժշտագետների բարձր գնահատականին:
«Լավ Էլի»-ի ղեկավար Գոռ Մխիթարյանը հաջողության հասավ նաև ԱՄՆ-ում:
Ներկայումս ակտիվորեն գործող խմբերից են «The Kings' Cross»-ը, «Alter Ego»-ն, «Նաիրի»-ն և «Empyray»-ը,«Daeron»-ը, Դիվահարը:
Նոր սերնդի շատ ներկայացուցիչներ իրենց համարում են հայ-ամերիկյան «System Of A Down»-ի հետևորդներ: Երիտասարդների կողմից սիրված խմբերից են «Դորիանս»-ը,«The Beautified Project»-ը,«Սարդ»-ը, «Բամբիռ»-ը, «Աստծո Բանակը», «Որդան Կարմիր», «Ռեինկարնացիա»-ն և «Արամազդ» սփիդ-մեթալ խումբը:Կան նաև հայկական բլեք (սև)մետալ խմբեր՝ Ռահվիրան,Blood Covenant -ը,Դիվահարը,Բոկռագ Death մետալ խումբը
Տես նաև[խմբագրել]
Հղումներ[խմբագրել]
- Barseghyan Media Factory (հայ.)
- Հայ ռոքի պատմությունը by Simon Simonyan and Ashot Grigoryan (ռուս.)
- Հայկական ռոքի երեք ծայրահեղությունները (հայ.)
- Vibrographus (հայ.)
- Հայ ռոկերների ֆորում (հայ.)