Բամբիռ
| Բամբիռ | |
| Հիմնական տվյալներ | |
|---|---|
| Երկիր | |
| Ժանրեր | ֆոլկ-ռոք Ֆոլկ-մետալ |
| Գործունեություն | 1978–ներկա |
| Կայք | http://thebambir.com/ |
| Անդամներ | |
| Նարեկ Բարս Արիկ Գրիգորյան Արման Քոչարյան Վարդան Փարեմուզյան |
|
| Նախկին անդամներ | |
| Աշոտ Կորգանյան | |
Բամբիռը հայկական ֆոլկ-ռոք խումբ:[1]
Բովանդակություն |
Պատմություն [խմբագրել]
Բամբիռ խումբը հիմնվել է 1978 թվականին Գյումրիում: Խմբի անդամներն էին Գագիկ "Ջագ" Բարսեղյանը (վոկալ, կիթառ), Գուրգեն Հակոբջանյանը (վոկալ, ֆլեյտա), և Թաթուլ Եղիազարյանը (թավջութակ): Խումբը 1982-ին մասնակցելով Լիդի փառատոնին (Բելառուս) ստացավ "Ֆոլկ-երաժշտություն" մրցանակը: 1992-ին հավաքվում է խմբի նոր սերունդը‘ Նարեկ Բարս (վոկալ, կիթառ), Արիկ Գրիգորյան (վոկալ, ֆլեյտա), Արման Քոչարյան (բաս-կիթառ), և Աշոտ Կորգանյան (հարվածային գործիքներ), և արդեն հաջորդ տարի շրջագայության մեկնում ԱՄՆ: 2003 թվականին Բամբիռը արժանացավ Ազգային Երաժշտական Մրցանակաբաշխութան կողմիցից Լավագույն ռոք-խումբ մրցանակի: 2004-ին Բամբիրը ներկայացրեց "Սալաօ" ռոք-օպերան‘ ըստ Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» պատմվածքի: Նույն թվականին Բամբիռը, առաջինը հայկական ռոք-խմբերից, մի շարք համերգներով ելույթ են ունենում Իրանում: 2007-ին Աշոտը լքում է խումբը, և թմբկահարի տեղը խմբում զբաղեցնում է Վարդան Փարեմուզյանը: 2010 թվականին խումբը մասնակցում է Eurovoice միջազգային մրցույթին "That's fine with us" երգով, և զբաղեցնում երրորդ տեղը:[2] 2011թ. ապրիլի 15-ին տեղի ունեցավ առաջին սերնդի «Բամբիռ» խմբի «Armenian scotch» ձայնասկավառակի շնորհանդեսը: Ձայնասկավառակում զետեղված են խմբի առաջին և երկրորդ սերնդի 30-ամյա գործունեության ընթացքում ստեղծած աշխատանքները: Ալբոմը նվիրված է հայ մեծանուն բանաստեղծ Հովհաննես Թումանյանի 140 և շոտլանդացի հանրահայտ բանաստեղծ Ռոբերտ Բըրնսի 250-ամյակներին: Ձայներիզում տեղ են գտել նաև երկու բանաստեղծների ստեղծագործությունները, 18 երգերից 17-ի երաժշտությունը տարբեր տարիներին գրել է Գագիկ Բարսեղյանը (Ջագ): Ըստ Գագիկ Բարսեղյանի, երգաշարը կարծես մի բեմախաղ լինի և այդ բեմախաղը անուն ունի` Հայ-շոտլանդական, կամ պարզապես “Armenian scotch”: Ձայնագրությունը կատարվել է «Նարեկացի» արվեստի միության ստուդիայում, իսկ տպագրվել է ԱՄՆ-ում:[3]
Մասնակիցներ [խմբագրել]
Առաջին սերունդ [խմբագրել]
- Գագիկ «Ջագ» Բարսեղյան - վոկալ, կիթառ
- Սերգո Տոնոյան
- Գրիգոր Վիրաբյան
- Գուրգեն Հակոբջանյան - վոկալ, ֆլեյտա
- Արմեն Սարգսյան - բաս-կիթառ
- Թաթուլ Եղիազարյան - թավջութակ
Նոր սերունդ [խմբագրել]
- Նարեկ Բարսեղյան - վոկալ, կիթառ
- Արիկ Գրիգորյան - վոկալ, ֆլեյտա
- Արման Քոչարյան - բաս-կիթառ
- Վարդան Փարեմուզյան - հարվածային գործիքներ
Ալբոմներ [խմբագրել]
- 1999 - Quake
- 2003 - J&G (Jesus & Gregory)
- 2005 - Բամբիռ
- 2005 - Blind Alley
- 2007 - The Bambir
- 2010 - Imitate
- 2011 - Armenian Scotch
Տեսահոլովակներ [խմբագրել]
- 2003 - «Ալաբալանիցա» [1]
- 2005 — «Մութ քաղաքի գնացքը» (Dark City train) [2]
- 2006 — «Մանկական խաղեր» [3]
- 2007 — «Broken TV» [4]
- 2009 — «Imitate» [5]
- 2010 — «That’s fine with us» [6]
- 2012 — «Urbane/Urban» [7]
Արտաքին հղումներ [խմբագրել]
- Պաշտոնական կայք
- Խումբը Ֆեյսբուք ցանցում
- Խումբը MySpace ցանցում
- Խմբի վիդեոալիքը ՅուԹյուբ կայքում