Էմփիրեյ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox music.png
Էմփիրեյ

Էմփիռեյ
Հիմնական տվյալներ
Երկիր {{{2}}} Հայաստան Երևան
Ժանրեր հարդ ռոք, օրիենտալ ռոք, մետալ
Գործունեություն 1994–ներկա (լայնորեն հայտնի են 2005-ից)
Կապված Աննա Խաչատրյան
Անդամներ
Կարեն Արզումանյան
Գիսանե Պալյան
Դավիթ Խուրշուդյան
Վլադիմիր Աղաջանյան(2013-ից)
Նախկին անդամներ
Կորյուն Բոբիկյան
Լևոն Ավեդիսյան
Սարգիս Մանուկյան

Empyrayհարդ ռոք, հայկական (օրիենտալ) ռոք ոճերում ստեղծագործող հայկական ռոք-խումբ է, որն առանձնանում է թավ ազդեցիկ վոկալով, մեղեդիներում կիթառի անսպասելի անցումներով, հայերեն և անգլերեն լեզուներով խորիմաստ տեքստերով, ներդաշնակ և ավարտուն երաժշտական պատկերով։ Խումբը ձևավորվել է 1994-ին Սարգիս Մանուկյանի և Կարեն Արզումանյանի նախաձեռնությամբ և այդ ընթացքում թեև ունեցել է մոտ 50 համերգ, այնուամենայնիվ քչերին է հայտնի եղել։ 2005-ին խումբը հայտնի դարձավ ռոքի սիրահար լայն հասարակությանը։ 2006 թ. խումբը թողարկեց իր դեբյուտային CD ալբոմը՝ սեփական ստուդիայում ձայնագրված 13 երգերով, տվեց իր առաջին խոշոր մենահամերգը և Ազգային Երաժշտական Մրցանակաբաշխությանը ճանաչվեց լավագույն ռոք խումբ[1][2][3][4]։ 2008-ին խումբը թողարկեց «Evolution» տեսաերիզը՝ 2007 թ. Երևանում կայացած գալա-համերգի ձայնագրությամբ և այդ պահին ունեցած բոլոր տեսահոլովակներով։[5] 2009 թվականին թողարկվեց խմբի երկրորդ՝ «Հուր է» ստուդիական ալբոմը։ 2011 թ. նոյեմբերի 3-ին թողարկվեց խմբի երրորդ "Մեկընդմիշտ" ալբոմը։[6]

2013 թվականին խումբը լքեց թմբկահար Լևոն Ավեդիսյանը, որին փոխարինման եկավ Վլադիմիր Աղաջանյանը։

2013թ. օգոստոսի 29-ին Կարեն Արզումանյանը հայտարարեց, որ խմբի վոկալահար Սարգիս Մանուկյանը լքել է խումբը, և հայտարարեց նոր վոկալահարի մրցույթ։[7]

Անվանման ծագումնաբանությունը[խմբագրել]

Խմբի անունը հունարեն empuros (լատիներեն empyreus, անգլերեն empyrean) բառի ռուսերեն տարբերակի (эмпирей) անգլահունչ արտասանությունն է, էմպիրոսը հին հույների ու վաղ քրիստոնյաների համոզմունքով երկնքի բարձրագույն շերտն է՝ լցված հրով և լույսով, որտեղ ապրում են երկնաբնակները, սրբերը[8]։

Կազմը[խմբագրել]

Սկավառակագրություն[խմբագրել]

Ալբոմներ[խմբագրել]

Տեսաերիզներ[խմբագրել]

Տեսահոլովակներ[խմբագրել]

  • 2006 - Դու չկաս
  • 2007 - Այնտեղ
  • 2007 - Սև ու սպիտակ
  • 2009 - Հուր է
  • 2010 - Մոտ է ավարտը
  • 2011 - Մեկընդմիշտ

Արտաքին հղումներ[խմբագրել]

Ծանոթագրություններ[խմբագրել]