Լավ Էլի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox music.png
Լավ Էլի
Հիմնական տվյալներ
Երկիր {{{2}}} Հայաստան Վանաձոր
Ժանրեր ալտերնատիվ ռոք
Գործունեություն 1996 – ից
Կապված Ալք
Snack
Կայք www.lavelimusic.com
Անդամներ
Մհեր Մանուկյան
Գոռ Մխիթարյան
Տիգրան Ոսկանյան
Բագրատ Ազնաուրյան
Շողեր Մանուկյան
Դավիթ Գրիգորյան
Նախկին անդամներ
Ալեքս Ավետիսյան
Վահե Տերտերյան

Լավ Էլի, հայկական ալտերնատիվ ռոք-խումբ։ Կազմավորվել է 1996 թ. Վանաձորում։ Խումբը հիմնել են Մհեր Մանուկյանն ու Գոռ Մխիթարյանը "Snack" խմբից, ում միացան Վահե Տերտերյանը[1] և Դավիր Գրիգորյանը "Ալք" խմբից։ Այս կազմով մեկ տարի անց խումբը ձայնագրեց իրենց "Առաջին ԼԱՎ Ալբոմ" ձայներիզը։ Ալբոմում տեղ գտան 21 երգ' 11 հայերեն և 10 անգլերեն լեզուներով։ 1999-ին թողարկվեց խմբի երկրորդ "Essays" ալբոմը, որի պրոդյուսերն էր Արտյոմ Այվազյանը։ Խումբը ճանաչվեց ողջ Հայաստանով, իսկ "Ճամփորդական" ու "Գտա քեզ երկնքում" երգերը հիթեր դառձան։ Դրանից հետո, խումբը ժամանակավորապես լքեց Մհեր Մանուկյանը, իսկ Գոռը սկսում է իր մեներգչի կարիերան։ 2001-ին խումբը կրկին միավորվում է։ 2006 թ. խումբը թողարկում է «Notes from Vanadzor: Urban Armenian Rock» հայալեզու ալբոմը։[2] 2008 թ. -ից խումբն առանձնապես ակտիվ չէր՝ չհաշված առանձին ելույթները, երբ Գոռ Մխիթարյանն այցելում էր Հայաստան։ 2012թ. հուլիսին խումբը հայտարարեց համերգային ծրագրերի մասին։ Հուլիսին տեղի ունեցան բացօթյա համերգներ Երևանում և Վանաձորում,[3] որից հետո խումբը հայտարարեց նոր ալբոմի թողարկման մասին։[4]

Ներկա Կազմը[խմբագրել]

  • Մհեր Մանուկյան - վոկալ, կիթառ
  • Գոռ Մխիթարյան - կիթառ, բեք-վոկալ
  • Բագրատ Ազնաուրյան - կիթառ, բեք-վոկալ
  • Տիգրան Ոսկանյան - բաս-կիթառ
  • Շողեր Մանուկյան - թավջութակ
  • Դավիթ Գրիգորյան - հարվածային

Նախորդ Կազմը[խմբագրել]

  • Մհեր Մանուկյան - վոկալ, կիթառ
  • Գոռ Մխիթարյան  - կիթառ, բեք-վոկալ
  • Վահե Տերտերյան  - բաս-կիթառ
  • Դավիթ Գրիգորյան  - հարվածային

Ալբոմներ[խմբագրել]

Ծանոթագրություններ[խմբագրել]

Արտաքին հղումներ[խմբագրել]