Նաիրի (ռոք խումբ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Նաիրի (այլ կիրառումներ)
Նաիրի
Հիմնական տվյալներ
Երկիր{{{2}}} Հայաստան, Երևան
Ժանրերհևի մետալ, պրոգրեսիվ մետալ, ֆոլկ մետալ
Գործունեություն2007 – ներկա
Անդամներ
Արտաշ Դարբինյան
Խորեն Միքայելյան
Վլադիմիր Աղաջանյան
Ռոման Պետրոսյան
Նախկին անդամներ
Նայել ցուցակը

Նաիրին հայկական հևի մետալ խումբ է, որը կազմավորվել է 2007 թվականին Երևանում[1]։

Կազմավորումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Նաիրի խումբը 2016 թվականի Մեգա Ռոք 4 համերգին

Խումբը կազմավորվել է 2007 թվականի հոկտեմբեր ամսին։ Հիմնադիրներն են Արտաշ Դարբինյանը և Խորեն Միքայելյանը, ովքեր խմբի կազմում են մինչ օրս՝ չնայած նրան, որ այն կազմավորումից հետո ենթարկվել է մի շարք փոփոխությունների։ Խումբը ստեղծագործում և նվագում է հիմնականում Ռոք երաժշտության "Heavy Metal" ոճի մեջ։

Խմբի անունը "NAIRI"- Հայաստանի հին դարերից եկած պատմական անվանումն է, որը բառացիորեն թարգմանվում է "Ջրերի Երկիր"։

Խմբի նպատակն է երաժշտության, խոսքի և կերպարվեստի միջոցով ներկայացնել Հայ ժողովրդի մշակույթի արժեքն ու կարևորությունը, պատմական հետաքրքրքիր իրադարձություններն ու փաստերը, ինչպես նաև Հայ դիցաբանության ողջ հարստությունն ու հրաշքները։

Իր գործունեության տարիների ընթացքում խումբը ստեղծել և մշակել է յուրահատուկ մի ոճ, որն անշուշտ, նոր խոսք է հանդիսանում երաժշտության մեջ։ Այն իրենում միավորում է ավանդական դասական Ռոքի կառուցվածքը, ռիթմերն ու հնչողությունը և հին Հայկական ժողովրդական երաժշտության էթնիկ ելևէջները՝ ստեղծելով մի նոր, գեղեցիկ և նախադեպը չունեցող-ԶՏԱՐՅՈՒՆ ՀԱՅԿԱԿԱՆ "HEAVY METAL"։

CrossStone (2010)[խմբագրել | խմբագրել կոդը]

Խմբի առաջին՝ CrossStone (հայերեն՝ Խաչքար) ալբոմը լույս է տեսել 2010 թվականի հունիսի 4-ին։ Այն պարունակում է 6 հեղինակային ստեղծագործություններ, որոնցից մեկը՝ «Շուշիկի»-ն, իրենից ներկայացնում է Կոմիտասի համանուն ստեղծագործության մշակում՝ հևի մետալ ոճում։ Ալբոմն ընդհանուր առմամբ աչքի է ընկնում հասուն, ավանդական հևի մետալ հնչողությամբ՝ ծանր ռիֆերով և մելոդիկ ինստրումենտալ սոլոներով, որոնք համադրվում են հայկական ժողովրդական երաժշտության էլեմենտների հետ։

Մեր «Նուռը»- մեր տու՛նն է (2014)[խմբագրել | խմբագրել կոդը]

Խմբի երկրորդ՝ Մեր «Նուռը» - մեր տու՛նն է սինգլը լույս է տեսել 2014 թվականի հունվարի 14-ին և շատ մեծ հաջողություն ունեցավ Հայկական Ռոքի ասպարեզում։ Այն իր մեջ պարունակում է 2 ստեղծագործություն՝ Ջանն է հավատ - «Ջան» ըլի և Մեր «Նուռը» - մեր տու՛նն է։ Բացի այդ երգերից սինգլը աչքի է ընկնում նաև իր նոր ձայնային որակով և յուրահատուկ դիզայնով։

Խմբի անդամները[խմբագրել | խմբագրել կոդը]

Խումբը ենթարկվել է որոշ փոփոխությունների

Ներկա կազմը[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախկին անդամներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտավազդ Բաղդասարյան - բաս կիթառ,
Կորյուն Բոբիկյան - հարվածային,
Վլադիմիր Աղաջանյան - հարվածային,
Սեյրան Մալերյան - հարվածային,
Դավիթ Խուրշուդյան - բաս կիթառ,
Ռոման Մնացականյան - վոկալ,
Այդին Դավոուդի - վոկալ,
Սարգիս Հովակիմյան - վոկալ,
Լուսինե Երիցյան - ստեղնաշար

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]