Բլեք մետալ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Բլեք մետալ (անգլ.՝ Black metal, նորվ.՝ svartmetall) - Սև մետալ), երաժշտության ոճ, մետալի էքստրեմալ ուղղություններից։ Առաջացել է 1980-ական թվականներին որպես թրեշ-մետալի ճյուղավորում։ Ոճի հիմնադիրներն են համարվում անգլիական Venom և շվեդական Bathory խմբերը։ Իր անվանումը ստացել է Venom խմբի 1982 թվականին թողարկված «Black Metal» ալբոմի շնորհիվ։ Ժանրը վերջնականապես ձևավորվել է 1990-ական թվականներին, նորվեգական «սև օղակի» ջանքերով, որի կազմ մտել են Mayhem, Burzum, Darkthrone և Immortal խմբերի որոշ մասնակիցներ։