Համախառն ազգային եկամուտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
2016 թվականին Համաշխարհային բանկի եկամուտները, ըստ երկրների[1]

Համախառն ազգային եկամուտը(ՀԱԵ), որը նախկինում հայտնի էր որպես Համախառն ազգային արդյունք, երկրի արտաքին և ներքին արտադրանքի ընդհանուր պահանջարկն է, որը հաշվարկվում է՝ Համախառն ներքին արդյունքի(ՀՆԱ) գումարած ռեզիդենտների կեղմից արտերկրում ստացած գործոնային եկամուտները հանած ներքին տնտեսությունում ոչ ռեզիդենտների կողմից վաստակած եկամուտները[2]։ ՀՆԵ-ի և ՀՆԱ-ի համեմատությունը ցույց է տալիս, թե որքանով է տվյալ ազգի ՀՆԱ ներկայացնում ներքին կամ միջազգային գործունեություն։ Միջազգային վիճակագրության մեջ Համախառն ազգային եկամուտը (ՀԱԵ) աստիճանաբար փոխվեց Համախառն ազգային արդյունքի(ՀԱԱ)[3][4] ։ Հայեցակարգային առումով նույնական լինելով հանդերձ՝ այն այլ կերպ է հաշվարկվում[5] ։ Եվրոպական միության բյուջե կատարվող ամենամեծ ներդրումների հիմքում ընկած է Համախառն ազգային եկամուտը[6] ։ 2017 թվականի փետրվարին Իռլանդական ՀՆԱ-ն այնքան աղավաղվեց բազմազգ ընկերությունների բազային էրոզիայի և շահույթի փոփոխության ("BEPS") համար ԱՄՆ-ի կողմից հարկերի պլանավորման գործիքներից, որ Իռլանդիայի Կենտրոնական Բնակը Իռլանդական ՀՆԱ-ն փոխարինեց նոր գործիքով՝ Իռլանդական փոխարինված Համախառն Ազգային Եկամտով՝ ՀԱԵ։ 2017 թվականի Իռլանդական ՀՆԱ-ն Իռլանդական փոխարինված Համախառն Ազգային Եկամտի (ՀԱԵ) 162%-ն էր կազմում[7]։

Համախառն ազագային եկամտի և Համախառն ներքին արդյունքի համեմատությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

ՀԱԵ= ՀՆԱ + Ռեզիդենտների կողմից արտերկրում վաստակած գործոնային եկամուտները - Ներքին տնտեսությունում ոչ ռեզիդենտների վաստակած եկամուտները

ՀԱԵ-ի համեմատությունը (Ատլասի մեթոդ), ՀԱԵ և ՀՆԱ
Համաշխարհային բանկ 2018 թվական (միլիոն ԱՄՆ դոլար)
Համար Երկիր ՀԱԵ (Ատլասի մեթոդ)[8] ՀԱԵ[9] ՀՆԱ[10]
Արժեք (ա) ա - ՀՆԱ Արժեք (բ) բ - ՀՆԱ
1 Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ 20,636,317 -267,153 20,837,347 344,239 20,544,343
2 Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն Չինաստան 13,181,372 175,082 13,556,853 -44,951 13,608,151
3 Ճապոնիա Ճապոնիա 5,226,599 -123,267 5,155,423 156,212 4,971,323
4 Գերմանիա Գերմանիա 3,905,321 146,841 4,058,030 58,783 3,947,620
5 Միացյալ Թագավորություն Մեծ Բրիտանիա 2,777,405 130,590 2,816,805 -60,242 2,855,296
6 Ֆրանսիա Ֆրանսիա 2,752,034 39,806 2,840,071 37,660 2,777,535
7 Հնդկաստան Հնդկաստան 2,727,893 124,576 2,691,040 39,230 2,718,732
8 Իտալիա Իտալիա 2,038,376 -51,486 2,106,525 -28,268 2,083,864
9 Բրազիլիա Բրազիլիա 1,902,286 64,182 1,832,170 4,172 1,885,482
10 Կանադա Կանադա 1,665,565 54,417 1,694,054 -21,265 1,713,341

Անվանական ՀԱԵ (Ատլասի մեթոդ)[խմբագրել | խմբագրել կոդը]

Անվանական Ատլասի մեթոդ – միլիոն ԱՄՆ դոլար (լավագույն 15 երկրները)

Համար 2014 2013 2012 2011 2010 2009 2008 2007 2006
1 Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ 17 611 491 Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ 17 001 290 Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ 16 501 016 Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ 15 727 291 Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ 15 143 137 Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ 14 740 580 Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ 15 002 428 Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ 14 651 211 Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ 14 345 565
2 Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն Չինաստան 10 096 966 Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն Չինաստան 9 110 333 Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն Չինաստան 7 934 721 Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն Չինաստան 6 726 270 Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն Չինաստան 5 752 320 Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն Չինաստան 4 856 999 Ճապոնիա Ճապոնիա 4 835 553 Ճապոնիա Ճապոնիա 4 812 119 Ճապոնիա Ճապոնիա 4 931 413
3 Ճապոնիա Ճապոնիա 5 339 076 Ճապոնիա Ճապոնիա 5 899 905 Ճապոնիա Ճապոնիա 6 101 579 Ճապոնիա Ճապոնիա 5 775 633 Ճապոնիա Ճապոնիա 5 376 601 Ճապոնիա Ճապոնիա 4 797 984 Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն Չինաստան 4 070 860 Գերմանիա Գերմանիա 3 348 291 Գերմանիա Գերմանիա 3 160 529
4 Գերմանիա Գերմանիա 3 853 623 Գերմանիա Գերմանիա 3 809 927 Գերմանիա Գերմանիա 3 754 154 Գերմանիա Գերմանիա 3 801 607 Գերմանիա Գերմանիա 3 662 524 Գերմանիա Գերմանիա 3 588 452 Գերմանիա Գերմանիա 3 601 765 Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն Չինաստան 3 283 519 Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն Չինաստան 2 685 206
5 Ֆրանսիա Ֆրանսիա 2 844 284 Ֆրանսիա Ֆրանսիա 2 869 883 Ֆրանսիա Ֆրանսիա 2 824 713 Ֆրանսիա Ֆրանսիա 2 889 304 Ֆրանսիա Ֆրանսիա 2 847 703 Ֆրանսիա Ֆրանսիա 2 831 553 Ֆրանսիա Ֆրանսիա 2 904 224 Միացյալ Թագավորություն Մեծ Բրիտանիա 2 835 805 Միացյալ Թագավորություն Մեծ Բրիտանիա 2 645 489
6 Միացյալ Թագավորություն Մեծ Բրիտանիա 2 801 499 Միացյալ Թագավորություն Մեծ Բրիտանիա 2 695 974 Միացյալ Թագավորություն Մեծ Բրիտանիա 2 612 525 Միացյալ Թագավորություն Մեծ Բրիտանիա 2 542 593 Միացյալ Թագավորություն Մեծ Բրիտանիա 2 540 957 Միացյալ Թագավորություն Մեծ Բրիտանիա 2 666 939 Ֆրանսիա Ֆրանսիա 2 800 864 Ֆրանսիա Ֆրանսիա 2 576 642 Ֆրանսիա Ֆրանսիա 2 414 820
7 Բրազիլիա Բրազիլիա 2 429 720 Բրազիլիա Բրազիլիա 2 486 874 Բրազիլիա Բրազիլիա 2 432 061 Իտալիա Իտալիա 2 237 958 Իտալիա Իտալիա 2 234 508 Իտալիա Իտալիա 2 227 358 Իտալիա Իտալիա 2 222 143 Իտալիա Իտալիա 2 093 640 Իտալիա Իտալիա 1 989 288
8 Իտալիա Իտալիա 2 147 247 Իտալիա Իտալիա 2 130 760 Իտալիա Իտալիա 2 143 583 Բրազիլիա Բրազիլիա 2 207 921 Բրազիլիա Բրազիլիա 1 916 260 Բրազիլիա Բրազիլիա 1 572 431 Իսպանիա Իսպանիա 1 490 975 Կանադա Կանադա 1 356 017 Իսպանիա Իսպանիա 1 241 641
9 Հնդկաստան Հնդկաստան 2 027 964 Ռուսաստան Ռուսաստան 1 981 791 Հնդկաստան Հնդկաստան 1 892 548 Հնդկաստան Հնդկաստան 1 755 712 Հնդկաստան Հնդկաստան 1 555 615 Իսպանիա Իսպանիա 1 519 339 Կանադա Կանադա 1 484 345 Իսպանիա Իսպանիա 1 353 031 Կանադա Կանադա 1 224 994
10 Ռուսաստան Ռուսաստան 1 930 634 Հնդկաստան Հնդկաստան 1 952 847 Ռուսաստան Ռուսաստան 1 823 299 Կանադա Կանադա 1 617 083 Կանադա Կանադա 1 511 465 Կանադա Կանադա 1 447 937 Բրազիլիա Բրազիլիա 1 427 429 Բրազիլիա Բրազիլիա 1 152 772 Հարավային Կորեա Հարավային Կորեա 966 585
11 Կանադա Կանադա 1 785 099 Կանադա Կանադա 1 848 274 Կանադա Կանադա 1 773 264 Ռուսաստան Ռուսաստան 1 547 010 Իսպանիա Իսպանիա 1 496 363 Հնդկաստան Հնդկաստան 1 392 779 Ռուսաստան Ռուսաստան 1 368 593 Հնդկաստան Հնդկաստան 1 117 463 Հնդկաստան Հնդկաստան 941 326
12 Ավստրալիա Ավստրալիա 1 444 201 Ավստրալիա Ավստրալիա 1 514 269 Իսպանիա Իսպանիա 1 396 221 Իսպանիա Իսպանիա 1 455 758 Ռուսաստան Ռուսաստան 1 425 123 Ռուսաստան Ռուսաստան 1 318 495 Հնդկաստան Հնդկաստան 1 229 139 Հարավային Կորեա Հարավային Կորեա 1 091 726 Մեքսիկա Մեքսիկա 921 879
13 Իսպանիա Իսպանիա 1 366 027 Իսպանիա Իսպանիա 1 376 929 Ավստրալիա Ավստրալիա 1 359 417 Հարավային Կորեա Հարավային Կորեա 1 125 787 Հարավային Կորեա Հարավային Կորեա 1 053 302 Հարավային Կորեա Հարավային Կորեա 1 037 381 Հարավային Կորեա Հարավային Կորեա 1 118 647 Ռուսաստան Ռուսաստան 1 079 991 Բրազիլիա Բրազիլիա 898 063
14 Հարավային Կորեա Հարավային Կորեա 1 365 797 Հարավային Կորեա Հարավային Կորեա 1 298 958 Հարավային Կորեա Հարավային Կորեա 1 232 164 Ավստրալիա Ավստրալիա 1 119 902 Մեքսիկա Մեքսիկա 1 026 316 Մեքսիկա Մեքսիկա 988 663 Մեքսիկա Մեքսիկա 1 074 555 Մեքսիկա Մեքսիկա 1 000 700 Ռուսաստան Ռուսաստան 830 146
15 Մեքսիկա Մեքսիկա 1 237 533 Մեքսիկա Մեքսիկա 1 202 800 Մեքսիկա Մեքսիկա 1 167 292 Մեքսիկա Մեքսիկա 1 068 140 Ավստրալիա Ավստրալիա 1 025 186 Ավստրալիա Ավստրալիա 954 754 Ավստրալիա Ավստրալիա 900 062 Նիդերլանդներ Նիդերլանդներ 809 106 Նիդերլանդներ Նիդերլանդներ 753 205

ՀԱԵ(Ատլասի մեթոդ) Գնողունակության համարժեքություն(PPP)[խմբագրել | խմբագրել կոդը]

Գնողունակության համարժեքություն (PPP) – միլիոն ԱՄՆ դոլար (լավագույն 15 երկրները)

Համար 2016 2014 2013 2012 2011 2010 2009 2008 2007 2006
1 Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն Չինաստան 21 366 057 Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն Չինաստան 17 966 893 Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ 17 091 162 Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ 16 596 084 Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ 15 802 898 Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ 15 121 133 Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ 14 494 460 Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ 14 791 194 Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ 14 585 723 Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ 14 140 770
2 Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ 18 749 688 Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ 17 823 200 Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն Չինաստան 16 418 959 Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն Չինաստան 15 112 256 Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն Չինաստան 13 680 536 Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն Չինաստան 12 305 378 Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն Չինաստան 11 017 654 Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն Չինաստան 10 090 052 Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն Չինաստան 8 991 462 Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն Չինաստան 7 637 790
3 Հնդկաստան Հնդկաստան 8 594 226 Հնդկաստան Հնդկաստան 7 292 778 Հնդկաստան Հնդկաստան 6 699 996 Հնդկաստան Հնդկաստան 6 179 567 Հնդկաստան Հնդկաստան 5 794 517 Հնդկաստան Հնդկաստան 5 314 158 Հնդկաստան Հնդկաստան 4 783 856 Ճապոնիա Ճապոնիա 4 433 212 Ճապոնիա Ճապոնիա 4 408 333 Ճապոնիա Ճապոնիա 4 180 595
4 Ճապոնիա Ճապոնիա 5 443 842 Ճապոնիա Ճապոնիա 4 846 688 Ճապոնիա Ճապոնիա 4 844 841 Ճապոնիա Ճապոնիա 4 700 740 Ճապոնիա Ճապոնիա 4 522 723 Ճապոնիա Ճապոնիա 4 437 371 Ճապոնիա Ճապոնիա 4 192 471 Հնդկաստան Հնդկաստան 4 376 743 Հնդկաստան Հնդկաստան 4 138 987 Հնդկաստան Հնդկաստան 3 658 435
5 Գերմանիա Գերմանիա 4 394 786 Գերմանիա Գերմանիա 4 243 163 Գերմանիա Գերմանիա 4 097 775 Գերմանիա Գերմանիա 3 890 009 Գերմանիա Գերմանիա 3 634 151 Գերմանիա Գերմանիա 3 505 460 Գերմանիա Գերմանիա 3 407 922 Գերմանիա Գերմանիա 3 286 644 Գերմանիա Գերմանիա 3 170 077 Գերմանիա Գերմանիա 3 006 891
6 Բրազիլիա Բրազիլիա 4 175 469 Բրազիլիա Բրազիլիա 3 809 390 Բրազիլիա Բրազիլիա 3 651 266 Բրազիլիա Բրազիլիա 3 474 015 Բրազիլիա Բրազիլիա 3 293 559 Բրազիլիա Բրազիլիա 3 157 522 Բրազիլիա Բրազիլիա 2 953 733 Բրազիլիա Բրազիլիա 2 836 486 Բրազիլիա Բրազիլիա 2 724 769 Բրազիլիա Բրազիլիա 2 603 694
7 Ռուսաստան Ռուսաստան 3 305 725 Ռուսաստան Ռուսաստան 3 237 388 Ռուսաստան Ռուսաստան 3 108 506 Ռուսաստան Ռուսաստան 3 254 184 Ռուսաստան Ռուսաստան 3 124 400 Ռուսաստան Ռուսաստան 2 837 672 Ռուսաստան Ռուսաստան 2 678 150 Ռուսաստան Ռուսաստան 2 597 648 Միացյալ Թագավորություն Մեծ Բրիտանիա } 2 325 258 Միացյալ Թագավորություն Մեծ Բրիտանիա 2 270 766
8 Հնդկաստան Հնդկաստան 2 929 424 Ֆրանսիա Ֆրանսիա 2 655 517 Ֆրանսիա Ֆրանսիա 2 625 346 Ֆրանսիա Ֆրանսիա 2 494 655 Ֆրանսիա Ֆրանսիա 2 495 100 Ֆրանսիա Ֆրանսիա 2 381 563 Ֆրանսիա Ֆրանսիա 2 291 855 Միացյալ Թագավորություն Մեծ Բրիտանիա 2 343 012 Ֆրանսիա Ֆրանսիա 2 288 657 Ֆրանսիա Ֆրանսիա 2 094 160
9 Ֆրանսիա Ֆրանսիա 2 835 242 Հնդկաստան Հնդկաստան 2 592 315 Միացյալ Թագավորություն Մեծ Բրիտանիա 2 483 802 Միացյալ Թագավորություն Մեծ Բրիտանիա 2 394 758 Միացյալ Թագավորություն Մեծ Բրիտանիա 2 343 934 Միացյալ Թագավորություն Մեծ Բրիտանիա 2 281 280 Միացյալ Թագավորություն Մեծ Բրիտանիա 2 272 667 Ֆրանսիա Ֆրանսիա 2 310 555 Ֆրանսիա Ֆրանսիա 2 224 097 Ռուսաստան Ռուսաստան 2 071 669
10 Միացյալ Թագավորություն Մեծ Բրիտանիա 2 763 382 Միացյալ Թագավորություն Մեծ Բրիտանիա 2 550 078 Հնդկաստան Հնդկաստան 2 436 810 Հնդկաստան Հնդկաստան 2 275 802 Իտալիա Իտալիա 2 124 755 Իտալիա Իտալիա 2 054 019 Իտալիա Իտալիա 2 016 501 Իտալիա Իտալիա 2 050 607 Իտալիա Իտալիա 1 971 909 Իտալիա Իտալիա 1 865 144
11 Իտալիա Իտալիա 2 316 529 Իտալիա Իտալիա 2 155 153 Իտալիա Իտալիա 2 148 502 Իտալիա Իտալիա 2 134 839 Հնդկաստան Հնդկաստան 2 106 961 Հնդկաստան Հնդկաստան 1 949 021 Հնդկաստան Հնդկաստան 1 798 541 Հնդկաստան Հնդկաստան 1 705 066 Հնդկաստան Հնդկաստան 1 568 263 Հնդկաստան Հնդկաստան 1 434 248
12 Մեքսիկա Մեքսիկա 2 262 919 Մեքսիկա Մեքսիկա 2 111 206 Մեքսիկա Մեքսիկա 1 939 753 Մեքսիկա Մեքսիկա 1 941 682 Մեքսիկա Մեքսիկա 1 859 264 Մեքսիկա Մեքսիկա 1 710 132 Մեքսիկա Մեքսիկա 1 597 656 Մեքսիկա Մեքսիկա 1 611 372 Մեքսիկա Մեքսիկա 1 516 236 Մեքսիկա Մեքսիկա 1 432 295
13 Թուրքիա Թուրքիա 1 907 486 Հարավային Կորեա Հարավային Կորեա 1 696 955 Հարավային Կորեա Հարավային Կորեա 1 652 081 Հարավային Կորեա Հարավային Կորեա 1 627 812 Հարավային Կորեա Հարավային Կորեա 1 568 631 Հարավային Կորեա Հարավային Կորեա 1 506 812 Իսպանիա Իսպանիա 1 492 658 Իսպանիա Իսպանիա 1 508 412 Իսպանիա Իսպանիա 1 447 718 Իսպանիա Իսպանիա 1 346 277
14 Հարավային Կորեա Հարավային Կորեա 1 833 914 Կանադա Կանադա 1 576 495 Սաուդյան Արաբիա Սաուդյան Արաբիա 1 549 822 Իսպանիա Իսպանիա 1 497 167 Իսպանիա Իսպանիա 1 494 181 Իսպանիա Իսպանիա 1 486 687 Հարավային Կորեա Հարավային Կորեա 1 393 108 Հարավային Կորեա Հարավային Կորեա 1 405 612 Հարավային Կորեա Հարավային Կորեա 1 350 407 Հարավային Կորեա Հարավային Կորեա 1 246 382
15 Սաուդյան Արաբիա Սաուդյան Արաբիա 1 799 740 Իսպանիա Իսպանիա 1 556 600 Կանադա Կանադա 1 535 440 Սաուդյան Արաբիա Սաուդյան Արաբիա 1 488 100 Կանադա Կանադա 1 401 447 Կանադա Կանադա 1 336 646 Կանադա Կանադա 1 279 702 Կանադա Կանադա 1 313 134 Կանադա Կանադա 1 271 027 Կանադա Կանադա 1 212 200

Համախառն Ազգային Արդյունք[խմբագրել | խմբագրել կոդը]

Համախառն Ազգային Արդյունքը(ՀԱԱ)՝ մեկ տարվա ընթացքում տվյալ երկրի աշխատուժի և ունեցվածքի միջոցով արտադրված ապրանքների և մատուցված ծառայությունների շուկայական արժեքն է։ Ի տարբերություն Համախառն Ներքին Արժեքի, որը սահմանում է արտադրությունը՝ հիմնվելով արտադրության աշխարհագրական դիրքի վրա, ՀԱԱ-ն հիմք է ընդունում ստացված արդյունքը՝ ելնելով սեփականության տեղակայությունից։ Փաստորեն վերջինս եկամուտը հաշվարկում է ըստ սեփականության և բնակության վայրի, ուստի դրա անունը պակաս երկիմաստ համախառն ազգային եկամուտ է։ ՀԱԱ-ն տնտեսական վիճակագրական ցուցանիշ է, որը հավասար է ՀՆԱ-ին գումարած օտարերկրյա ներդրումներից ռեզիդենտների ստացած ցանկացած եկամուտ հանած օտարերկրյա ռեզիդենտների կեղմից տվյալ երկրի ներքին տնտեսության մեջ վաստակած եկամուտը։

ՀԱԱ-ն տարբերակվածություն չի դնում քանակական (օրինակ՝ արտադրված համակարգիչների քանակ) և որակական (օրինակ՝ համակարգչային ալգորիթմների մեծացումը ) բարելավումների միջև և դրանք երկուսն էլ համարում է «տնտեսական աճի» ձևեր[11] ։

Երբ երկրի կապիտալը կամ աշխատանքային ռեսուրսները աշխատում են վերջինիս սահմաններից դուրս կամ, երբ օտարերկրյա ընկերություն է գործում վերջինիս տարածքում ՀՆԱ-ն և ՀԱԱ-ն կարող են արտահայտել ընդհանուր արտադրանքի տարբեր չափեր։ Օրինակ 2009 թվականին ԱՄՆ-ն իր ՀՆԱ-ն գնահատեց 14,119 տրիլիոն դոլար, իսկ ՀԱԱ-ն՝ 14,265 տրիլիոն դոլար[12] ։ Միջազգային վիճակագրության մեջ Համախառն ազգային եկամուտ (ՀԱԵ) տերմինը աստիճանաբար փոխվեց Համախառն ազգային արդյունքի(ՀԱԱ)[3][4] ։ Հայեցակարգային առումով նույնական լինելով հանդերձ՝ ճշգրիտ հաշվարկման մեթոդը զարգացել է հենց անվանափոխութան հետ միաժամանակ[5]։ ։

Համախառն ազգային արդյունքի կիրառությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

ԱՄՆ-նհամախառն ազգային արդյուքնը օգտագործում էր, որպես իր ընդհանուր տնտեսական գործունեության հիմնական չափանիշ մինչև 1991 թվականը, երբ նա սկսեց օգտագործել ՀՆԱ-ն[13] ։ Անցում կատարելիս՝ Տնտեսական վերլուծության բյուրոն (BEA) նշել է, որ ՀՆԱ-ն ավելի հեշտ է հաշվարկել՝ համեմատած ԱՄՆ-ի տնտեսական գործունեությունը գնահատող (չափող) մյուս ցուցանիշների հետ, և որ «գրեթե բոլոր երկրները ընդունել են ՀՆԱ-ն, որպես իրենց արտադրության հիմնական չափիչ»[14] ։

Շատ տնտեսագետներ հարցականի տակ են դրել Համախառն ազգային եկամտի կամ Համախառն ազգային արդյունքի, որպես երկրի տնտեսական բարեկեցության չափիչ լինելը, քանի որ վերջինս չի հաշվարկում ամենաշատ չվճարված աշխատանքը և հաշվում է շատ տնտեսական գործողություններ, որոնք անարդյունավետ են կամ նույնիսկ կործանարար[15] ։

Համախառն ազգային եկամուտ (ՀԱԵ) և Համախառն ազգային արդյունք (ՀԱԱ)[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչ ՀՆԱ-ն չափում է տվյալ երկրում արտադրված բոլոր ապրանքների և ծառայությունների վերջնական արժեքը, Համախառն ազգային եկամուտը չափում է երկրի քաղաքացիների ստացած եկամուտը՝ անկախ աշխարհագրական դիրքից։ Շատ երկրներում այս երկու ցուցանիշները մոտ են, քանի որ երկրի ստացած եկամտի տարբերությունն ամբողջ աշխարհի մաս կազմող վճարների համեմատ զգալի չէ։ Համաշխարհային Բանկի համաձայն 2016 թվականին ԱՄՆ-ի ՀԱԱ-ն 1,5%-ով բարձր էր, քան ԱՄՆ-ի ՀՆԱ-ն[16]։ Մյուս կողմից զարգացող երկրներում տարբերությունը կարող է նշանակալից լինել՝ արտաքին մեծ օգնությունների և կապիտալի ներհոսքի պատճառով։ 2016 թվականին Հայաստանի ՀԱԱ-ն[17] 4,45%-ով բարձր էր ՀՆԱ-ից[18]։ Համաձայն Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության ՏՀԶԿ զեկույցի միայն 2015 թվականին Հայաստանը, ընդհանուր առմամբ, ստացել է 409 միլիոն դոլարի զարգացման աջակցություն։ Անցած 25 տարիների ընթացքում USAID-ին տրամադրել է մեկ միլիարդ դոլար՝ Հայաստանում մարդկանց կենսամակարդակը բարելավելու համար։ Համախառն ազգային եկամուտը համասար է ՀՆԱ-ին գումարած արտերկրում տվյալ երկրի ռեզիդենտների աշխատավարձերը և գույքային եկամուտները, վերջինս Համախառն ազգային եկամտի մեջ ավելի մեծ մաս է կազմում։ Համաձայն 2015-2017 թվականների Հայաստանից միգրացիայի մասին ՄԱԿ-ի զեկույցի, ամեն տարի շուրջ 15-20 հազար մարդ մշտապես լքում է Հայաստանը[19] և նրանց 47%-ը աշխատանքային միգրանտներ են, որոնք լքում են երկիրը եկամուտ ստանալու և Հայաստանում մնացած ընտանիքի պահանջմունքները բավարարելու համար։ 2016 թվականին հայաստանի բնակիչները ստացել են, ընդհանուր առմամբ, 150 միլիոն դոլարի դրամական փոխանցումներ[20]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «World Bank's Income Groups». Our World in Data. Վերցված է 2020 թ․ մարտի 5-ին.
  2. Todaro, M. P., & Smith, S. C. (2011). Economic Development 11. Addison-Wesley, Pearson, ISBN, 10, 0-13.
  3. 3,0 3,1 World Bank. «GNI, Atlas method». data.worldbank.org. Վերցված է 2016 թ․ հունիսի 23-ին.
  4. 4,0 4,1 World Bank. «GNI, PPP (international $)». data.worldbank.org. Վերցված է 2016 թ․ հունիսի 23-ին.
  5. 5,0 5,1 «Glossary:Gross national income (GNI)». Eurostat Statistic Explained. Eurostat. Վերցված է 2016 թ․ հունիսի 23-ին.
  6. «Monitoring GNI for own resource purposes». Eurostat Statistic Explained. Eurostat. Վերցված է 2016 թ․ հունիսի 23-ին.
  7. Heike Joebges (January 2017). «CRISIS RECOVERY IN A COUNTRY WITH A HIGH PRESENCE OF FOREIGN-OWNED COMPANIES: The Case of Ireland» (PDF). IMK Macroeconomic Policy Institute, Hans-Böckler-Stiftung.
  8. «GNI, Atlas method (current US$)». World Bank.
  9. «GNI (current US$)». World Bank.
  10. «GDP (current US$)». World Bank.
  11. Daly, Herman E. (1996), Beyond Growth. Beacon Press
  12. «Flow of Funds Accounts of the United States» (PDF). Board of Governors of the Federal Reserve System. 2010 թ․ սեպտեմբերի 17. էջ 9. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2010 թ․ դեկտեմբերի 8-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 23-ին.
  13. «BEA: Glossary "G"». Bureau of Economic Analysis. 2007 թ․ սեպտեմբերի 5. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 8-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 3-ին.
  14. «Gross Domestic Product as a Measure of U.S. Production» (PDF). August 1991. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2017 թ․ նոյեմբերի 10-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 3-ին.
  15. «Beyond GDP». The Economist. ISSN 0013-0613. Վերցված է 2016 թ․ հուլիսի 27-ին.
  16. «BEA: The World Bank - US figures». the World Bank. 2017.
  17. «BEA: Armenia GNP». Macrotrends. 2019.
  18. «BEA: Armenia GDP». Macrotrends. 2019.
  19. «Discussion: Migration Rate and Associated Issues in Armenia in 2016-2017». UN Armenia. 2017.
  20. «BEA: Inflow of Remittances by Balance of Payments». Central Bank of Armenia. 2019.