Համախառն ազգային արդյունք
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մակրոտնտեսական ցուցանիշների մակարդակը սկսվել է կիրառվել տնտեսագիտական միջավայրում՝ սկսած 20-րդ դարի 30-ական թվականներին: Հիմնական ցուցանիշը եղել է Համախառն ազգային արդյունքը, որը 1 տարվա ընթացքում տնտեսական մակարդակում քաղաքացիների կողմից արտադրված վերջնական ապրանքների և ծառայությունների շուկայական արժեքն է: Միջազգային ինտեգրացիայի խորացմանը զուգընթաց այս չափանիշը լիարժեք չէր արտացոլում միջազգային տնտեսական համակարգի գործունեության արդյունքը: Այդ իսկ պատճառով 1993 թ. առաջնային ցուցանիշ դարձավ Համախառն ներքին արդյունքը՝ ՀՆԱ-ն: