Կրասոս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Marcus Licinius Crassus Louvre.jpg

Մարկոս Լիցինիոս Կրասոս (լատիներեն` Marcus Licinius Crassus; մ.թ.ա. 11553 թթ.) — հռոմեացի զորավար և քաղաքական գործիչ, եռապետ, իր ժամանակի ամենահարուստ մարդկանցից մեկը:

Մ.թ.ա. 53 թ. գարնանը Կրասոսը իր զորքերով՝ մոտավորապես 52-54 հազար մարտիկ, անցնում է Հռոմի և Պարթևաստանի սահման հանդիսացող Եփրատ գետը` նախաձեռնելով Պարթևական արշավանքը: 53 թ. հունիսի 9-ին Խառանի (ժամանակակից Ուրֆայի հարավում) մոտ տեղի ունեցած ճակատամարտում հռոմեական զորքերը ջախջախվում են: Ճակատամարտում զոհվում են Կրասոսը և նրա որդին, սպանվում է 20,000 և գերի վերցվում մոտավորապես 10,000 հռոմեական զինվոր։ Հարուստ ավարի հետ միասին պարթևները գրավում են լեգեոնների արծվադրոշները, ինչը մեծագույն անարգանք էր հռոմեական զենքի և Հռոմի փառքի համար[1]։

Անձնական գործիքներ
Անվանատարածքներ

Տարբերակներ
Գործողություններ
Նավարկում
Մասնակցել
Գործիքներ
Այլ լեզուներով