Խառան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Խառանի ավերակները

Խառան (եբր.՝ חָרָן (Ḥaran)‎, լատ.՝ Κάῤῥαι, հունարեն՝ ῾Ελληνὀπολις), պատմական քաղաք Հյուսիսային Միջագետքում, ներկայիս Թուրքիայի հարավ-արևելքում՝ Սիրիայի հետ սահմանին մոտ։ Հիմնվել է մ.թ.ա. 3-րդ հազարամյակում։ Մ.թ.ա. XVII-XVIII-րդ դդ. եղել է Միտաննիի, մ.թ.ա. XIII-XII դդ.՝ Ասորեստանի կազմում։ Մ.թ.ա. 610-ին Խառանը նվաճել է Բաբելոնի թագավոր Նաբոպալաստոանը, մ.թ.ա. VI-րդ դ. 40-ական թթ.՝ Պարսկաստանը, այնուհետև գտնվել է Սելևկյանների, պարթևների, Հռոմի գերիշխանության տակ։ Մ.թ.ա. 53-ին Խառանի մոտ պարթևական զորքը ջախջախել է հռոմեական զորավար Մարկոս Կրասոսի զորքերին։ Մ.թ. 166-ին հայտարարվել է ազատ քաղաք՝ Հռոմի հովանավորության տակ։ Հետագայում գտնվել է Սասանյանների և արաբական տիրապետության տակ։ 13-րդ դարում մոնղոլների արշավանքների հետևանքով ավերվել է։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png