Կոլումբիա (գետ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կոլումբիա
Columbia River
Կոլումբիա գետ
Կոլումբիա գետ
Columbiarivermap.png
Բնութագիր
Երկարություն 2000 կմ
Ավազանի մակերես 668 217 կմ2
Ջրի ծախս 7500 մ3
Ջրահոսք
Ակունք Կոլումբիա
 · Ակունքի տեղակայում Բրիտանական Կոլումբիա, Կանադա
Գետաբերան Խաղաղ օվկիանոս
 · Գետաբերանի տեղակայում Օրեգոն, ԱՄՆ
Տեղակայում
Երկիր Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Կանադա Կանադա
Գետը Վիքիպահեստում

Կոլումբիա (անգլ.՝ Columbia), գետ ԱՄՆ-ի և Կանադայի արևմուտքում։ Երկարությունը 2000 կմ² է[1], ավազանը՝ 670 հազար կմ²։ Սկիզբ է առնում ժայռոտ լեռներից՝ Կոլումբիա լճից, հոսում Ապեր Առոու և Lոուեր Առոու լճերով, ապա՝ Կոլումբիական սարավանդի նեղ ու խոր կիրճերով, կտրում Կասկադյան լեռներն ու թափվում Խաղաղ օվկիանոս։

Գլխավոր վտակը Սնեյկն է։ Հորդանում է գարնանն ու ամռանը։ Ջրառատ Կոլումբիան ունի ձնա-սառցադաշտային սնում և լեռնային արագընթաց ջրային հոսք: Ջրի մեծ քանակությունը և բարձրությունների զգալի տարբերությունները համեմատաբար կարճ հեռավորության վրա նպաստավոր պայմաններ են ստեղծում հիդրոէլեկտրակայանների ստեղծման համար: Կոլումբիան համարվում է Հյուսիսային Ամերիկայի ամենաշատ էլեկտրաէներգիա արտադրող գետը: Կոլումբիայի վրա կառուցված են 14 հիդրոէլեկտրակայան՝ Զոն Դեյ, Գրանդ Կուլի, Չիֆ Զոզեֆ և այլն։ Նավարկելի է գետաբերանից սկսած 450 կմ։

Կոլումբիա գետը հատում է կանադական Բրիտանական Կոլումբիա նահանգը, ինչպես նաև ամերիկյան Վաշինգտոն և Օրեգոն նահանգները: Երկարությունը 2000 կմ է[2]։

Եվրոպացիներից առաջին անգամ գետով իջել են 1805-1807 թվականներին, Լյուիսի և Կլարկի արշավախմբի անդամները: 1806-1811 թվականներին գետի ավազանն ուսումնասիրել և քարտեզագրել է մորթավաճառ և քարտեզագիր Դևիդ Թոմփսոնը: Նա նաև առաջին մարդն էր, ով անցել է գետը ակունքից մինչև գետաբերան:

Կոլումբիա լիճը համանուն գետի վերին հոսանքներում
Կոլումբիայի ավազանային քարտեզ

Գետը սկիզբ է առնում կանադական Բրիտանական Կոլումբիա նահանգում, Ժայռոտ լեռներում, այն վայրերից, որոնք հայտնի են Հազարավոր գագաթների հարթավայր անունով: Այն սկիզբ է առնում Կոլումբիա լճից ծովի մակարդակից 820 մետր բարձրության վրա: Հազարավոր գագաթների հարթավայրը իրենից ներկայացնում է լայն, երկար սառցադաշտային հարթավայր, որը բաժանում է Կանադական Ժայռոտ լեռները և Կոլումբիա լեռները: Առաջին 320 կմ գետը հոսում է հյուսիսարևմտյան ուղղությամբ Հազարավոր գագաթների հարթավայրով՝ սկսբում հոսելով Ուինդերմեր լճի, այնուհետև՝ Կինբասկետ լճի միջով: Շրջանցելով Սելկիրկ լեռնաշղթայի հյուսիսային մասը, գետը սրնթաց թեքվում է դեպի հարավ և հոսում է այսպես կոչվող Բիգ-Բենդ վայրով՝ անցնելով Ռեվելստոկ և Արրոու լճերով: Արրոու լճից ներքև գետը հոսում է Կասլգար քաղաքի կողքով՝ այն վայրով, որտեղ Կոլումբիա գետի մեջ է թափվում նրա ձախ վտակ Կուտենեյը: Մյուս խոշոր վտակը՝ Պանդ Օրեյ գետը, թափվում է Կոլումբիա գետի մեջ ԱՄՆ սահմաններից 3 կմ դեպի հյուսիս:

Այնուհետև գետը շարունակում է հոսել հարավային ուղղությամբ՝ հոսելով Վաշինգտոն նահանգի արևելյան մասով, իսկ գետի մեջ Սպոկան վտակի թափվելու ժամանակ, այն իր ուղղությունը փոխում է դեպի արևմուտք: Կոլումբիա գետի մեջ աջ վտակ Օկանոգանի թափվելու վայրում, գետը կրկին թեքվում է հարավ, իսկ Ուենատչի գետի թափվելուց՝ թեքվում է հարավ-արևելք: Միանալով իր ամենախոշոր վտակի՝ Սնեյք գետի հետ, Կոլումբիա գետը կտրուկ թեքվում է հարավ և սահման է գոյացնում Վաշինգտոն և Օրեգոն նահանգների միջև 497 կմ երկարությամբ, այնուհետև թափվում Խաղաղ օվկիանոս:



Անվանում[խմբագրել]

Անվանվել է ի պատից ամերիկյան «Կոլումբիա» նավի, որով բոստոնցի նավապետ Ռոբերտ Գրեյը 1792 թվականին առաջին անգամ մտավ այդ գետաբերան[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. «The Columbia River»։ Columbia River Keeper։ 2013։ Արխիվացված օրիգինալից 2014-04-11-ին։ http://www.webcitation.org/6Ok0Ld3gY։ Վերցված է 2014-02-01։ 
  2. «The Columbia River»։ Columbia River Keeper։ 2013։ Արխիվացված օրիգինալից 2014-04-11-ին։ http://www.webcitation.org/6Ok0Ld3gY։ Վերցված է 2014-02-01։ 
  3. Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987)։ Աշխարհագրական անունների բառարան։ Երևան: «Լույս»։ 
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png