Աթաբասկա (գետ)
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տես նաև Աթաբասկա
Աթաբասկա — գետ Կանադայի արևմուտքում, Մարկենզի գետի համակարգում։ Սկիզբ է առնում Ժայռոտ լեռներից, հոսում Մեծ հարթավայրով, թափվում Աթաբասկա լիճը։ Երկարությունը 1231 կմ է, նավարկելի է Քլիրուոտեր վտակի միախառնման տեղում գտնվող Ուոտերուեյս գետային նավահանգստից սկսած։
[խմբագրել] Անվանումը
Անվանումը (անգլերեն` Athabasca) տեղի հնդկացիների լեզվով նշանակում է «տղմոտ իջվածք» (այդպես են հնդկացիները անվաներ մանր լճերից մեկը)։ Այդ անվանումը հետագայում եվրոպացիները տարածեցին մեկ այլ մեծ լճի ու գետի վրա։[1]
[խմբագրել] Աղբյուրներ
- ↑ Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987). Աշխարհագրական անունների բառարան. Երևան: «Լույս», էջ 12.