Կարլ Օրֆ
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կարլ Օրֆ (գերմ.՝ Carl Orff; լրիվ անունը՝ Կարլ Հենրիխ Մարիա Օրֆ, գերմ.՝ Karl Heinrich Maria Orff; 1895 թ. հուլիսի 10, Մյունխեն — 1982 թ. մարտի 29, Մյունխեն), գերմանացի երգահան: Նրա ստեղծագործություններից առավել հայտնի է «Կարմինա Բուրանա» (1937) կանտատը: Մեծ ավանդ ունի երաժշտական կրթության զարգացման գործում: