Կարլ Գոլդմարկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կարլ Գոլդմարկ
Բնօրինակ անունգերմ.՝ Karl Goldmark
Ծնվել էմայիսի 18, 1830(1830-05-18)[1][2][3][…]
Keszthely, Զալա շրջան, Հունգարիայի թագավորություն, Ավստրիական կայսրություն[4][5][5]
Երկիր Հունգարիա
Մահացել էհունվարի 2, 1915(1915-01-02)[1][2][3][…] (84 տարեկան)
Վիեննա, Ավստրո-Հունգարիա[4][5]
ԳերեզմանՀրեական հին գերեզմանատուն
Ժանրերօպերա և սիմֆոնիա
Մասնագիտությունկոմպոզիտոր, երաժշտության ուսուցիչ, դաշնակահար և ջութակահար
Գործիքներդաշնամուր
ԱշխատավայրԿարլի թատրոն
ԿրթությունՎիեննայի երաժշտության և կատարողական արվեստի համալսարան
 Károly Goldmark Վիքիպահեստում

Կարլ Գոլդմարկ (գերմ.՝ Karl Goldmark, հունգ.՝ Goldmark Károly, մայիսի 18, 1830(1830-05-18)[1][2][3][…], Keszthely, Զալա շրջան, Հունգարիայի թագավորություն, Ավստրիական կայսրություն[4][5][5] - հունվարի 2, 1915(1915-01-02)[1][2][3][…], Վիեննա, Ավստրո-Հունգարիա[4][5]), ավստրիացի և հունգարացի կոմպոզիտոր, մանկավարժ և ջութակահար[6]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարլ Գոլդմարկը ծնվել է Բալատոն լճի ափին գտնվող հունգարական ոչ մեծ Կոստհեյ քաղաքում, հրեա կանտորի (եկեղեցական երգիչ) ընտանիքում[7]։ 1834 թվականին նրա ընտանիքը տեղափոխվել է Բուրգենլանդի Դոյչկրոյց քաղաք (ներկայում Ավստրիա), որտեղ ապրել է աղքատության մեջ։ Տասնմեկ տարեկանում Կարլը սկսել է ջութակ նվագել սովորել և երեք տարի ուսանել է Շոպրոն քաղաքի երաժշտական դպրոցում։ Տասնչորս տարեկանում տեղափոխվել է Վիեննա, մեկուկես տարի երաժշտություն պարապել չեխ կոմպոզիտոր, դիրիժոր Լեոպոլդ Յանսայիի մոտ։ Հետագայում մտադրվել էր ընդունվել Վիեննայի կոնսերվատորիա, սակայն դրան խանգարում են 1848 թվականի հեղափոխական իրադարձությունները, ինչպես նաև դրամի պակասությունը։ 18 տարեկանից Գոլդմարկը սկսում է հանդես գալ որպես ջութակահար Վիեննայի Կարլի թատրոնում, որտեղ սովորել է նաև դաշնամուր նվագել, սակայն որպես կոմպոզիտոր նա ինքնուս է մնացել։ 1863 թվականին Գոլդմարկը կրթության նախարարության կողմից խրախուսական թոշակ է ստանում երաժշտությունից։

1858 թվականին Գոլդմարկն առաջին անգամ ելույթ է ունեցել իր հեղինակած երաժշտական ստեղծագործությունների կատարմամբ։ 1860-ական թվականներին նա ելույթ է ունեցել լարային քառյակի կազմում, ինչի շնորհիվ ծանոթացել է Յոհաննես Բրամսի հետ, ով, չնայած եղած տարաձայնություններին, դառնում է նրա մտերիմ ընկերը։ Բրամսի հետ Կարլ Գոլդմարկը ճանապարհորդում է Իտալիայում, այցելում Բադեն և Կլոստերնոյբուրգ։ Բացի Բրամսից` կոմպոզիտորը մտերիմ է եղել Յոհան Շտրաուսի ընտանիքի հետ, համատեղ աշխատել է Գուստավ Մալերի հետ, ով դիրիժորություն է արել Գոլդմարկի երեք օպերաներում («Դարբնոցի մոտի տնակը» 1896, «Ռազմագերիները» 1899, «Սավայի թագուհին» օպերայի նոր բեմադրություն 1901)։ Սակայն Մալերի և Գոլդմարկի հարաբերությունները բավականին լարված էին այն բանից հետո, երբ վերջինս Վիեննայի Երաժշտության ընկերներ միավորման կազմում 1881 թվականին Բեթհովենի մրցանակը, ինչին հավակնում էր Մալերը, հանձնել է կոնսերվատորիայի ուսուցիչ Ռոբերտ Ֆուքսին։

Կարլ Գոլդմարկի առաջին կոմպոզիտորական հաջողությունը կայացել է 1865 թվականին «Սակունտալա» ուվերտյուրայով, որը կատարվել է 1865-1866 թվականների համերգաշրջանի ֆիլհարմոնիկ չորրորդ համերգում։ Կոմպոզիտորի առավել հաջող հայտնի ստեղծագործություններից է 1871 թվականին ստեղծված «Սավայի թագուհին» օպերան, որը բեմադրվել է Վիեննայի պետական օպերայի բեմում ընդհուպ մինչև 1936 թվականը։ Գոլդմարկի նախընտրած երաժշտական ստեղծագործողներն էին Ֆելիքս Մենդելսոնը, Ռոբերտ Շումանը, Ռիխարդ Վագները, ում հետ Գոլդմարկը հանդիպել է 1860 թվականին։ Նա մանկավարժական գործունեությամբ է զբաղվել. նրա աշակերտներից է եղել այնպիսի տաղանդավոր կոմպոզիտոր, ինչպիսին Յան Սիբելիուսն է։ Գոլդմարկը 19-20-րդ դարերի սահմանագլխին համարվում էր ժամանակի ամենատաղանդավոր կոմպոզիտորներից մեկը և մեծ հռչակ էր վայելում։ Հունգարիայում նա եղել է Բուդապեշտի համալսարանի պատվավոր դոկտոր և մինչ օրս էլ համարվում է այդ երկրի ազգային կոմպոզիտոր։ Մահացել է 1915 թվականին, թաղված է Վիեննայի Հրեական հին գերեզմանատանը։

1925 թվականին Վիեննայի հրապարակներից մեկը կոչվել է Գոլդմարկի անունով։ Դոչկրոյց քաղաքում 1980 թվականին բացվել է կոմպոզիտորի թանգարանը։ Գոլդմարկի զարմիկը ամերիկացի նշանավոր կոմպոզիտոր և դաշնակահար Ռուբին Գոլդմարկն է։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Օպերաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սավայի թագուհին, օպերա չորս գործողությամբ (op.27; 1871), լիբրետոն` Սոլոմոն Մոզենտալի։ Առաջնախաղը կայացել է 1886 թվականի նոյեմբերի 19-ին Վիեննայի պետական օպերայում։
  • Մերլին, օպերա երեք գործողությամբ։ Լիբրետոն` Զիգֆիդ Լիպիների։ Առաջնախաղը կայացել է 1886 թվականի նոյեմբերի 19-ին Վիեննայի պետական օպերայում։
  • Դարբնոցի մոտի տնակը, օպերա երեք գործողությամբ։ Լիբրետոն` Ալֆրեդ Վիլների:Առաջնախաղը կայացել է 1896 թվականի մարտի 21-ին Վիեննայի պետական օպերայում։
  • Օտարը։ Առաջնախաղը կայացել է 1897 թվականին։
  • Ռազմագերիները, օպերա երկու գործողությամբ։ Լիբրետոն` Էմիլ Շլիխտի։ Առաջնախաղը կայացել է 1899 թվականի հունվարի 17-ին Վիեննայի պետական օպերայում։
  • Գյոտց ֆոն Բեռլիհինգեն, օպերա հինգ գործողությամբ։ Լիբրետոն` Ալֆրեդ Վիլների։ Առաջնախաղը կայացել է 1902 թվականի դեկտեմբերի 16-ին Բուդապեշտի ազգային օպերայում։
  • Ձմեռային հեքիաթ, օպերա երեք գործողությամբ:Լիբրետոն` Ալֆրեդ Վիլների։ Առաջնախաղը կայացել է 1908 թվականի հունվարի 2-ին Վիեննայի պետական օպերայում։

Ուվերտյուրաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սակունտալա op. 13 (1865), առաջին մեծ հաջողությունը[8]
  • Պենտեսիլայա op. 31 (1884)
  • Գարնանը op. 36 (1887)
  • Շղթայված Պրոմեթևս op. 38 (1889)
  • Սաֆա op. 44 (1894)
  • Իտալիայում op. 49 (1904)

Սիմֆոնիաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Sinfonie Nr. 1 op. 26 (Գյուղական հարսանիք, 1877)
  • Sinfonie Nr. 2 Es-Dur op. 35 (1887)

Նվագախմբային ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կոնցերտ ջութակի և նվագախմբի համար Nr. 1 a-Moll op. 28

Երգչախմբային երաժշտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Անձրևի երգը op. 10
  • Երկու պիես տղամարդկանց երգչախմբի համար op. 14
  • Գարնան ցանցեր, տղամարդկանց երգչախմբի համար, 4 եղջերափող և դաշնամուր op. 15
  • Հանդարտություն ծովում և բարի ճանապարհ, տղամարդու երգչախմբի և եղջերափողերի համար op. 16
  • Երկու պիես տղամարդկանց երգչախմբի համար op. 17
  • Գարնան հիմներ, ալտի, երգչախմբի և նվագախմբի համար op. 23
  • Ֆուշերի հովտում, երգչախմբային վեց երգ op. 24
  • Psalm CXIII, մենակատարի, երգչախմբի և նվագախմբի համար op. 40
  • Երկու պիես տղամարդկանց երգչախմբի համար op. 41
  • Երկու երգ չորս ձայնի և դաշնամուրի համար op. 42

Ստեղծագործություններ ջութակի (կամ թավջութակի) և դաշնամուրի համար[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Suite für Violine und Klavier E-Dur op.11 (siehe Erstausgabe, Edition Schott)
  • Suite für Violine und Klavier Es-Dur op. 43
  • Sonate für Violine und Klavier op. 25
  • Ballade für Violine und Klavier op. 54
  • Romanze für Violine und Klavier op. 51
  • Sonate für Cello und Klavier F-Dur op. 39
  • Violinkonzert a-Moll op. 28 (1878)

Ստեղծագործություններ դաշնամուրի համար[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Գրոհ և ընկրկում — 9 պիես, op. 5
  • 3 պիես դաշնամուրի համար z. 4 Hdn., op. 12
  • Հունգարական պարեր դաշնամուրի համար z. 4 Hdn., op. 22 (հետագայում հեղինակի կողմից գործիքավորվել է նվագախմբի համար)
  • 4 պիես դաշնամուրի համար, op. 29
  • Գեորգիններ — 6 պիես դաշնամուրի համար, op. 52

Կամերային երաժշտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Klaviertrios op. 4 und op. 33
  • Klavierquintett B-Dur op. 30
  • Klavierquintett c-Moll op. 54
  • Streichquartett B-Dur op. 8 (1860)
  • Streichquintett op. 9

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 http://mek.oszk.hu/00300/00355/html/ABC04834/05297.htm
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 5,7 5,8 Archivio Storico Ricordi — 1808.
  6. Peter Revers Michael Cherlin, Halina Filipowicz, Richard L. Rudolph The Great Tradition and Its Legacy 2004; ISBN 1-57181-403-5, p. 227; "During the late nineteenth century, Karl Goldmark was among the most internationally celebrated of Viennese composers."
  7. «Гольдмарк, Карл». Բրոքհաուզի և Եֆրոնի հրեական հանրագիտարան: In 86 Volumes (82 Volumes and 4 Additional Volumes). St. Petersburg. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  8. Соловьёв Н. Ф. (1890–1907). «Гольдмарк, Карл». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Karl Goldmark: Erinnerungen aus meinem Leben. Rikola, Wien 1922. (Autobiographie)
  • Harald Graf: Carl Goldmark. In: Studia Musicologica Academiae Scientiarum Hungarica. Bd. 38, Fasc 3/4, 1997.
  • Michael Jahn / Clemens Höslinger: Vergessen. Vier Opernkomponisten des 19. Jahrhunderts. J. F. Halévy, A. Rubinstein, K. Goldmark und J. J. Abert. Schriften zur Wiener Operngeschichte 6. Verlag Der Apfel, Wien 2008. ISBN 978-3-85450-288-3

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կարլ Գոլդմարկ» հոդվածին։