Կաբարդինկա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուղ
Կաբարդինկա
Кабардинка
44°39′04″ հս. լ. 37°56′19″ ավ. ե. / 44.651111° հս. լ. 37.938611° աե. ե.
Երկիր Ռուսաստան Ռուսաստան
Երկրամաս Կրասնոդարի երկրամաս
Համայնք Գելենջիկ
Հիմնադրված է 1836
Բնակչություն 7 550 մարդ
Ազգային կազմ ռուսներ, հույներ, ուկրաինացիներ, հայեր
Ժամային գոտի UTC+4
Փոստային ինդեքս 353480
Ավտոմոբիլային կոդ 23, 93, 123
##Կաբարդինկա (Ռուսաստան)
Red pog.png
##Կաբարդինկա (Կրասնոդարի երկրամաս)
Red pog.png

Կաբարդինկա, քաղաքատիպ ավան Ռուսաստանի Կրասնոդարի երկրամասում, մերձծովյան կլիմայական առողջարան Սև ծովի ափին, Նովոռոսիյսկից 21 կմ հարավ-արևելքում։ Բնակչությունը՝ հայեր (եկել են Սամսունից, 1896-ին), ռուսներ, ուկրաինացիներ, հույներ։ Խորհրդային շրջանում միավորված էր Գելենջիկի այգեգործական խորհրդային տնտեսության հետ։

Զբաղվում էին նաև բանջարաբուծությամբ, անասնապահությամբ, մեղվաբուծությամբ։

Բուժիչ միջոցները՝ ծովային լոգանքներ (հունիսից մինչև հոկտեմբեր), խաղողաբուծություն։ Բուժվում են շնչառական ուղիների ոչ տուբերկուլոզային հիվանդություններով, նյարդային համակարգի ֆունկցիոնալ խանգարումներով տառապողները։

Բնակչություն[խմբագրել]

Տարի 1959[1] 1970[2] 1979[3] 1989[4] 2002[5] 2010
Բնակչություն, մարդ 2 685 3 988 5 487 7 640 7 301 7 550

Պատկերասրահ[խմբագրել]

Ծանոթագրություններ[խմբագրել]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png