50-100 սմ բարձրությամբ թավոտ, հիմքից ճյուղավոր ցողունով երկամյա խոտաբույս է։ Փշաձև խոզանները գտնվում են ցողունի ստորին հատվածում։ Ատամնամերձ տերևները տաշեղանման են։ Բարակ ճյուղերի վրա հերթադիր դասավորված ցողունային նստադիր տերևները նեղ-նշտարաձև են և տափակ։ Ճյուղերի գագաթներին առաջանում են դեղին, նստադիր, սակավաթիվ ծաղիկներից կազմված զամբյուղներ։ 4 մմ երկարությամբ սպիտակ փուփուլիկով, վերին մասում թեփուկներով ծածկված պտուղը ակոսավոր սերմնիկ է[1]։
Բուժական նպատակներով օգտագործում են արմատները, կանաչ զանգվածը, ծաղիկներն ու կաթնահյութը։ C վիտամին պարունակող տերևները կիրառում են սննդի մեջ։ Երիտասարդ տերևներից պատրաստում են մարսողությանը նպաստող աղցաններ[1]։