Լուգաչովիցե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Լուգաչովիցե
չեխ․՝ Luhačovice[1]
Դրոշ Զինանշան

ԵրկիրՉեխիա Չեխիա
Ներքին բաժանումKladná Žilín?[2], Polichno?[2], Řetechov?[2] և Luhačovice?
Առաջին հիշատակում1412[3]
Մակերես32,993713 կմ²
ԲԾՄ253 մետր
Բնակչություն5107 մարդ (հունվարի 1, 2023)[4]
Փոստային դասիչ763 26[5] և 763 41[5]
Ավտոմոբիլային կոդZL
Պաշտոնական կայքluhacovice.eu
Լուգաչովիցե (Չեխիա)##
Լուգաչովիցե (Չեխիա)

Լուգաչովիցե (չեխ․՝ Luhačovice, [ˈluɦatʃovɪtsɛ], գերմ.՝ Luhatschowitz), քաղաք Չեխիայի հարավ–արևելքում։ Տեղակայված է Զլինսկի տարածաշրջանում, Զլինիի շրջանում, ծովի մակարդակից 250 մ բարձրության վրա գտնվող հովտում։ Բոլոր կողմերից քաղաքը շրջապատված է լեռներով։ Հյուսիս-արևմուտքում Մալե–Կամեննեն է, հարավ-արևելքում Օբետովե գագաթն է, հարավում՝ Վելկե-Կամեննե, Սոլնե, Զալուժնե, Լուժնե և Օվչիրնի բլուրները։ Այս բոլոր լեռները Սպիտակ Կարպատի մասն են կազմում։ Լուգաչովիցեի ամենաբարձր գագաթը Կոմոնեցն է, որը գտնվում է ծովի մակարդակից 672 մ բարձրության վրա։

Լուգաչովիցե հանգստավայրը շինությունների համալիր է, որը 19-րդ դարի վերջին աստիճանաբար ձևավորվել է որպես առողջարանային քաղաք։ Լուգաչովիցեի տարածքում կա նատրումի հիդրոկարբոնատի 16 և ծծմբի մեկ աղբյուր։ Ամեն ժամ Երկրի մակերես է բարձրանում 15 հազար լիտր հանքային ջուր։ Ջրի մեջ կան այնպիսի հանքային տարրեր, ինչպիսիք են նատրիում, կալցիում, մագնեզիում, քլոր, բրոմ և յոդ։ Ջրի ջերմաստիճանը 10 - 12 °С է։ Այցելուների մեջ մեծ մասսայականություն են վայելում Վինցենտկա (չեխ․՝ Vincentka), Ալոիսկա (չեխ․՝ Aloiska) և Օտտովկա (չեխ․՝ Ottovka) աղբյուրները[6]։

Հանգստյան միջավայրի համալիրի զարգացման համար վճռական խթան է հանդիսանում 1902 թվականին Բաժնետիրական ընկերության ստեղծումը, որը գնեց բոլոր քաղաքի աղբյուրները։ Այսպիսով, Լուգաչովիցեն դարձավ Ավստրո-Հունգարական կայսրության տարածքում գտնվող խոշորագույն հանգստավայրերից մեկը՝ ներկայիս Չեխիայի տարածքում գտնվում են մի շարք հայտնի հանգստավայրերից, ինչպիսիք են՝ Կառլովի Վարին և Մարիանսկե Լազնեն։

Հանգստավայրի շրջակա միջավայրի ձևավորման գործում նշանակալի ներդրում կատարեց ճարտարապետ Դուշան Յուրկովիչը (չեխ․՝ Dušan Jurkovič), ում վստահված էր հանգստավայրի նոր նախագիծը, ինչպես նաև առկա շենքերի վերակառուցումը։ Ըստ Յուրկովիչի ծրագրի իրականացման սահմաններում շենքերի արտաքին տեսքը կրում է Կարպատի շրջանի սլավոնական ժողովրդական ճարտարապետության մոտիվներ՝ համադրված մոդեռն- ի հետ։ Այս յուրահատուկ ոճը առանձնանանում է փայտի օգտագործմամբ։

Լուգաչովիցեում Յուրկովիչի ամենակարևոր շենքերն են՝ Յեսթֆաբտ ամառանոցը, ջրաբուժության ինստիտուտը՝ հարակից լողավազանով և առողջարանի կենտրոնական շենքը՝ Յուրկովիչի տունը (չեխ․՝ Jurkovičův dům)։ Այժմ այս շենքում ևս բացվել է նույնանուն առողջարան։

Քույր քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լուգաչովիցե» հոդվածին։