Լյուք Արամ Բաղդասարյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լյուք Արամ Բաղդասարյան
Ծնվել է1967
Ժնև, Շվեյցարիա
Մասնագիտություներաժիշտ, դիրիժոր և դաշնակահար
Գործիքներդաշնամուր
ԿրթությունԺնևի կոնսերվատորիա

Լյուք Արամ Բաղդասարյան (1967, Ժնև, Շվեյցարիա), հայազգի երաժիշտ, դաշնակահար, դիրիժոր[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լյուք Բաղդասարյանը ծնվել է 1967 թվականին, Ժնև քաղաքում։ 1988 թվականին ավարտել է Ժնևի կոնսերվատորիայի դաշնամուրի, իսկ 1991 թվականին՝ դիրիժորության բաժինները, կատարելագործվել Վիեննայում, Ֆլորենցիայում, Միլանում։ 1987 թվականից մասնակցել է մի շարք մրցույթների, դարձել է դափնեկիր։ Նվագել դաշնամուրային եռյակում, կամերային նվագախմբում և այլ անսամբլներում։

Լյուք Բաղդասարյանը համերգներով շրջագայել է Եվրոպայի երկրներում, Կանադայում, Արգենտինայում։ Շվեյցարիայից, Իտալիայից, Իսպանիայից, Ֆրանսիայից, Ավստրիայից նշանավոր երաժիշտներ ելույթ են ունեցել նրա նվագախմբի հետ։ Որպես դիրիժոր 1996 թվականին 2 անգամ հանդես է եղել է Երևանում (երկացանկում՝ Լյուդվիգ վան Բեթհովենի 4-րդ սիմֆոնիան, դաշնամուրի 2-րդ կոնցերտը, Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի «Կախարդական սրինգ» օպերայի նախերգանքը, Մաքս Բրուխի ջութակի կոնցերտը, Ռոբերտ Շումանի 1-ին սիմֆոնիան, Վարդան Աճեմյանի «Տոնական նախերգանքը»)։ 2002 և 2012 թվականներին ելույթ է ունեցել Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ[2]։

Արժանացել է Գրեհեմի (2002), Վիեննայի (2005) դիրիժորների մրցույթների դափնեկրի կոչմանը։ Եղել է Շվեյցարիայի խմբավարների միջազգային մրցույթի հաղթող[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ երաժշտության հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։