Իտալիայի ռազմածովային ուժեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իտալիայի ռազմածովային ուժեր
Իտալիայի ռազմածովային ուժերի գլխավոր շտաբի զինանշան
Ընդհանուր տեղեկություն
ՏեսակՌազմածովային նավատորմ
Զորքերի տեսակՌազմածովային նավատորմ
Երկիր Իտալիա
Մտնում էԻտալիայի զինված ուժեր
Ներառնում էCorps of Naval Engineering? և Port Captaincies Corps?
Թվակազմ30 923 մարդ (օգոստոս 2014)
ԿարգախոսPatria e Onore
Ստեղծվեց1861 և հունիսի 18, 1946
ՃակատամարտերԱռաջին համաշխարհային պատերազմ
Հրամանատարներ
Ներկա հրամանատարՌազմածովային ուժերի գլխավոր շտաբի հրամանատար փոխծովակալ Բրունո Բրանչիֆորտե
իտալ.՝ Capo di Stato Maggiore della Marina Militare Ammiraglio di Squadra Bruno Branciforte[1]
Հայտնի հրամանատարներԻնիջի Կամպիոնի[2]
Անջելո Իակինո[3]
Կառլո Բերգամինի[4]
Կայքmarina.difesa.it(իտալ.)(անգլ.)

Իտալիայի ռազմածովային ուժեր (իտալ.՝ Marina Militare - Ռազմածովային նավատորմ), Իտալիայի Հանրապետության զինված ուժերի տեսակներից մեկը։ Ռազմածովային ուժերը ստեղծվել են 1946 թվականին Երկրորդ համաշխարհային պատերազմից, Թագավորական ռազմածովային ուժերի լուծարումից հետո։ 2014 թվականի օգոստոսի տվյալների համաձայն՝ իտալական ռազմածովային նավատորմի թվաքանակը կազմել է 30 923 մարդ, իսկ սպառազինության մեջ եղել է շուրջ 184 նավ, ներառյալ ոչ մեծ օժանդակ նավեր[5][6][7]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իտալական ռազմածովային նավատորմն առաջացել է Իտալիայի մասնատված պետությունների միացումից հետո իտալական զինված ուժերի ստեղծման ընթացքում[8][9]։

1911-1912 թվականների իտալա-թուրքական պատերազմի ընթացքում իտալական ռազմածովային նավատորմի նավերը Հյուսիսային Աֆրիկայում ապահովել են էքսպեդիցիոն զորքերի գործողությունները։

1915 թվականից մինչև 1918 թվականը իտալական նավատորմը մասնակցել է Առաջին համաշխարհային պատերազմին։

Իտալական նավատորմի նավերն Անտանտի երկրների ուժերի կազմում մասնակցել են Խորհրդային Ռուսաստանում ռազմական միջամտությանը, որի ընթացքում 1920 թվականի հուլիսի 21-ին Սև ծովում խորհրդային ականապատ պատնեշը պայթել և խորտակվել է իտալական «Ռակիա» ականակիրը[10]։

Երկրորդ համաշխարհային պատերազմի սկզբին Արևմտյան Եվրոպայում Իտալական նավատորմն իր կազմում ունեցել է հետևյալ նավերը՝

1943 թվականի սեպտեմբերին Իտալիայի ռազմածովային նավատորմի համար Երկրորդ համաշխարհային պատերազմն ավարտվել է, սեպտեմբերի 3-ին Կասիբիլում, խստագույն գաղտնիության պայմաններում, ստորագրվել է Իտալիայի և նրա զինված ուժերի կապիտուլյացիան, և դաշնակիցներին հանձնելու համար իտալական նավատորմին հրամայվել է ժամանել Մալթա[11][12][13]։

Նշանակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իտալիայի ռազմածովային ուժերի գլխավոր շտաբի պետի հրահանգի համաձայն՝ իտալական ռազմածովային ուժերը ներկայումս նախատեսված են ազգային տարածքի անձեռնմխելիության, երկրի, աշխարհի տարբեր տարածաշրջաններում ՆԱՏՕ և Եվրամիության շահերի պաշտպանության, ինչպես նաև միջազգային ճգնաժամերի լուծման և աղետների և արտակարգ իրավիճակների պայմաններում հատուկ խնդիրների կատարման համար, որոնք պահանջում են շտապ միջամտություն[14]։ Իտալական ռազմածովային նավատորմի նոր խնդիրներին են վերաբերում՝ միջազգային ահաբեկչության բոլոր դրսևորումների դեմ պայքարը և մասնակցությունը տարբեր բնույթի և մասշտաբի հակաճգնաժամային գործողություններին։ Գործող իտալական ռազմածովային ռազմավարությամբ նախատեսվում է ազգային ռազմածովային ուժերի ներկայության հնարավորությունը Միջերկրական, Կարմիր և Սև ծովերում, ինչպես նաև Հնդկական օվկիանոսի ավազանում[15] The command structure is depicted below[16]։

Մարտական կազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Սաուրո» «Պրիմո Լոնգոբարդո» տեսակի սուզանավ (S 524)
212Ա «Սալվանտորե Տոդարո» տեսակի սուզանավ (S 526)
«Կավուր» տեսակի ավիակիր
«Ջուզեպե Գարիբալդի» սուզանավ
«Օրիձոնտե» «Կայո Դուիլիո էսկադրային տիպի ավիակիր
«Լուրիջի Դուրանդ դե պա Պենե» էսկադրային ականակիր (D 560)

Ռազմածովային նավատորմ[խմբագրել | խմբագրել կոդը]

2006 թվականի դրությամբ՝ Իտալիայի ռազմածովային նավատորմի կազմում եղել են 56 ռազմային նավեր։ 2009 թվականի դրությամբ՝ Ռազմածովային նավատորմում եղել են 6 սուզանավեր, 2 թեթև ավիակիրներ, 2 էսկադրային ականակիրներ, 14 ֆրեգատներ, 8 կորվետներ, 3 դեսանտա-ուղղաթիռային նավեր[17][18]։

Բանգլադեշի կառավարությունը 2015 թվականի մարտի 4-ին հաստատել է երկրի նոր կազմավորված առափնյա պահպանության համար իտալական նավատորմի կազմից Minerva տիպի չորս կորվետերի ձեռքբերումը, ընդ որում գնման արժեքը կազմել է 105 մլն եվրո։ Նավերը Բանգլադեշին փոխանցվել են 2016 և 2017 թվականներին[19][20]։

Պաշտոնյաների դրոշներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռազմածովային ուժերի գլխավոր հրամանատար Ռազմածովային նավատորմի գլխավոր շտաբի պետ Նավատորմի ծովակալ Ծովակալ
Փոխծովակալ Դերծովակալ 1-ին կարգի կապիտան 2-րդ կարգի կապիտան
Ավագ

Հատուկ դրոշներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Իտալիայի ռազմածովային ուժերի մարտական դրոշ
դիմային կողմ[21]
Իտալիայի ռազմածովային ուժերի մարտական դրոշ
հակառակ կողմ

Տարբերանշաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծովակալներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կատեգորիաներ Ծովակալներ[22]
Ուսադիր
Ձեռքի նշան
Իտալական անվանում Ammiraglio Ammiraglio di Squadra Ammiraglio di Squadra Ammiraglio di Divisione Contrammiraglio
Անվանում Ծովակալ Փոխծովակալ Փոխծովակալ Դիրծովակալ չկա

Սպաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կատեգորիաներ Ավագ սպաներ[23] Կրտսեր սպաներ[24]
Ուսադիր
Ձեռքի նշան
Իտալական անվանում Capitano di vascello Capitano di fregata Capitano di corvetta Tenente di vascello Sottotenente di vascello Guardiamarina Aspirante guardiamarina¹
Անվանում 1-ին կարգի կապիտան 2-րդ կարգի կապիտան 3-րդ կարգի կապիտան Կապիտան-լեյտենանտ Լեյտենանտ Կրտսեր լեյտենանտ չկա

Ենթասպաներ և ավագներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կատեգորիաներ[25] Ենթասպաներ Ավագներ
Ուսադիր չկա չկա չկա
Ձեռքի նշան
Իտալական անվանում Luogotenente Primo maresciallo Capo di prima classe Capo di seconda classe Capo di terza classe Secondo capo scelto Secondo capo Sergente
Անվանում Ավագ միչման Ավագ միչման Ավագ միչման Միչման Միչման Նավային գլխավոր ավագ Գլխավոր ավագ Առաջին հոդվածի ավագ

Ավագներ և նավաստիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կատեգորիաներ Նավաստիներ[26]
Ձեռքի նշան չկա
Իտալական անվանում Sottocapo di prima classe scelto Sottocapo di prima classe Sottocapo di seconda classe Sottocapo di terza classe Sottocapo Comune di prima classe Comune di seconda classe
Անվանում Երկրորդ հոդվածի ավագ Երկրորդ հոդվածի ավագ Երկրորդ հոդվածի ավագ Երկրորդ հոդվածի ավագ Ավագ նավաստի Նավաստի Նավաստի

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Capo di Stato Maggiore
  2. «Napoli, cambio al vertice del Comando Logistico della Marina». informazionimarittime.it. Վերցված է 2018 թ․ մայիսի 14-ին.
  3. «Il Comandante - Marina Militare». marina.difesa.it. Վերցված է 2018 թ․ մայիսի 14-ին.
  4. «Il Comandante - Marina Militare». marina.difesa.it. Վերցված է 2018 թ․ մայիսի 14-ին.
  5. Todd, Daniel; Lindberg, Michael (1996 թ․ մայիսի 14). «Navies and Shipbuilding Industries: The Strained Symbiosis». Greenwood Publishing Group. Վերցված է 2018 թ․ մայիսի 14-ին – via Google Books.
  6. Till, Geoffrey (2004 թ․ օգոստոսի 2). Seapower: A Guide for the Twenty-First Century. London: Routledge. էջեր 113–120. ISBN 9781135756789. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 15-ին.
  7. Coffey, Joseph I. (1989). The Atlantic Alliance and the Middle East. United States: University of Pittsburgh Press. էջ 89. ISBN 9780822911548. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 30-ին.
  8. «Comandante del Comando Marittimo Sud - Marina Militare». marina.difesa.it. Վերցված է 2018 թ․ մայիսի 14-ին.
  9. «Marina Militare, cambio al vertice Le foto». tarantobuonasera.it. Վերցված է 2018 թ․ մայիսի 14-ին.(չաշխատող հղում)
  10. Боевой путь Советского Военно-Морского Флота / ред. д. ист. н. А. В. Басов. — 4-е изд., испр. и доп. — М.: Воениздат, 1988. — С. 116.
  11. «Linee di indirizzo strategico 2019-2034» (PDF). Marina Militare. Stato Maggiore della Marina. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 11-ին.
  12. «Naval Program 2014 - Marina Militare». marina.difesa.it. Վերցված է 2018 թ․ մայիսի 14-ին.
  13. «European Multi Mission Frigates - Marina Militare». marina.difesa.it. Վերցված է 2018 թ․ մայիսի 14-ին.
  14. «Pinotti: «L'Italia avrà altri due sommergibili» - The Medi Telegraph». themeditelegraph.com. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մարտի 16-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 14-ին.
  15. «Organizzazione». Italian Navy. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 1-ին.
  16. «Organization Chart of the Italian Navy» (PDF). Italian Navy. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 15-ին.
  17. «Cambio Comando supporto logistico Marina - Sardegna». ansa.it. 2016 թ․ հուլիսի 29. Վերցված է 2018 թ․ մայիսի 14-ին.
  18. «Ammiraglio Comandante - Marina Militare». marina.difesa.it. Վերցված է 2018 թ․ մայիսի 14-ին.
  19. Бангладеш покупает четыре итальянских корвета типа Minerva
  20. «Coast Guard – Port Authorities». Italian Navy. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 6-ին.
  21. «The Fleet - Marina Militare». marina.difesa.it. Վերցված է 2018 թ․ մայիսի 14-ին.
  22. Ufficiali Ammiragli
  23. Ufficiali Superiori
  24. Ufficiali Inferiori
  25. Sottufficiali — Marescialli
  26. Graduati e comuni

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Дмитриев В. Состояние и перспективы развития ВМС Италии // Зарубежное военное обозрение : журнал. — 2006. — № 9. — С. 53—62.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իտալիայի ռազմածովային ուժեր» հոդվածին։