Եվրասիա ավագ դպրոց-վարժարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Եվրասիա ավագ դպրոց-վարժարան
Տեսակդպրոց
ԿարգախոսԿրթենք և՛ մարմինը, և՛ հոգին
Հիմնադրված է1997
ՏնօրենՍ. Օհանյան
Երկիր Հայաստան
ՏեղագրությունԵրևան
Հասցեք. Երևան, 0014, Ազատության 24/2
Կայքcollege.eiu.am

Եվրասիա ավագ դպրոց-վարժարան, մասնագիտացված վարժարան Հայաստանի Երևան քաղաքում։

Հանրակրթական ծրագրով ավագ դպրոցը բացվել է 1997 թվականին՝ Եվրասիա միջազգային համալսարանի հարևանությամբ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Եվրասիա ավագ դպրոց-վարժարանը հիմնադրվել է 1997 թվականին[1]։ Կրթօջախի դասավանդման մեթոդիկայի հիմքում ընկած է դասականի և նորարարականի զուգակցումը։

Վարժարան կարող են ընդունվել 9-րդ դասարանների աշակերտները։ Շրջանավարտներն ստանում են պետական ատեստատ։

Ավագ դպրոցի գլխավոր առանձնահատկությունը այն է, որ սովորողները կարող են ստանալ նաև մասնագիտական հոսքային գիտելիքներ (իրավագիտություն, տնտեսագիտություն, բիզնես և կառավարում, լեզվաբանություն և այլն)։

Դպրոցի տնօրինությունը կազմակերպում է նաև «Եվրասիա» ամառային դպրոցի՝ հանրապետությունում «Քայլ առաջ» ծրագրի շրջանակներում, որը նպաստում է նոր ընդունված աշակերտների ուսուցման մոտիվացմանը, նոր հմտությունների զարգացմանը ու առաջադիմության բարձրացմանը։

Ներկայումս դպրոցում գործող ծրագիրը համապատասխանում է միջազգային բակալավրիատի ծրագրին ներկայացվող պահանջներին, և շրջանավարտը կարող է մասնակցել եվրոպական համալսարանների ընդունելության մրցույթին։

Ավագ դպրոցը նաև հանրակրթական ծրագրերի շրջականերում կազմակերպում է ուսուցում արտասահմանյան երկրներում, ինչպիսիք են օրինակ Լեհաստանը, Հունաստանը (Սալոնիկի Արիստոտելի համալսարան), Մեծ Բրիտանիան, Լիտվան և այլն։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հոսքեր և ենթահոսքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Դպրոցում գործում է հոսքային կրթություն[2]։

Տնտեսագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Միջազգային տնտեսական հարաբերություններ
  • Հաշվապահական հաշվառում և ֆինանսներ
  • Մարքեթինգ և բիզնես

Տնտեսագիտական հոսքում սովորող Վարժարանի սաները միաժամանակ մասնակցում են Բիզնես դպրոցի պարապմունքներին։

Աշակերտները ծանոթանում են բիզնեսի կազմակերպման հիմունքներին, զարգացնում են ձեռնարկատիրական հմտություններ, սովորում են վաստակել, պլանավորել ծախսերը, կատարել ներդրումներ, խնայել և զբաղվել բարեգործությամբ։

Ծրագրի ընթացքում աշակերտները հանդիպում են հաջողակ գործարարների հետ և ծանոթանում նրանց փորձին։

Իրավագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Եվրասիա վարժարանում գործում է իրավաբանական կլինիկա։ Իրավագիտություն հոսքի աշակերտները կարող են զարգացնել իրենց տեսական գիտելիքները՝ հաճախորդներին իրավաբանական խորհրդատվություն տալու միջոցով։

Կլինիկայի շրջանակներում վարժարանի սաներն այցելում են ՀՀ արդարադատություն իրականացնող մարմիններ (դատարաններ) և իրավապահ մարմիններ (ոստիկանություն, քննչական բաժանմունք)։

Լեզվաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Անգլերեն լեզու և գրականություն
  • Ֆրանսերեն լեզու և գրականություն
  • Իսպաներեն լեզու և գրականություն

Ավագ դպրոցի աշակերտները խորացված կերպով ուսումնասիրում են անգլերեն լեզուն, դրան զուգահեռ սովորելով նաև ռուսերեն, ինչպես նաև ընտրովի կերպով ֆրանսերեն և իսպաներեն լեզուները։

Ֆիզիկա-մաթեմատիկակա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծրագրի շրջանակներում աշակերտները ծանոթանում են տեղեկատվական ծրագրերի մշակմանը, դրանց կիրառման սկզբունքներին, զարգացման միտումներին։

Բժշկա-կենսաբանական[խմբագրել | խմբագրել կոդը]

Մանկավարժական անձնակազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սուրեն Օհանջանյան - տնօրեն Աշխարհագրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր[3]
  • Արփի Ասատրյան - փոխտնօրեն
  • Արմինե Գրիգորյան - մեթոդիստ
  • Աղավնի Պարլադյան - Հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի
  • Նաիրա Մուրադյան - Ինֆորմատիկայի ուսուցչուհի
  • Նոնա Խոջոյան - կենսաբանության և քիմիայի ուսուցչուհի
  • Հովսեփ Մարտիրոսյան - Հանրահաշվի և երկրաչափության ուսուցիչ
  • Սյուզաննա Նահապետյան - Հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի
  • Ալլա Ռուդենկոց - Ռուսաց լեզվի ուսուցչուհի
  • Իննեսա Գևորգյան - Անգլերենի ուսուցչուհի
  • Մարգարիտ Սեդրակյան - Ֆրանսերենի ուսուցչուհի
  • Մարինա Ղազարյան - Հոգեբանության ուսուցչուհի
  • Ալեքսան Արևշատյան - Ֆիզկուլտուրայի ուսուցիչ
  • Արթուր Եղիկյան - Հայոց և համաշխարհային պատմության ուսուցիչ
  • Լաուրա Ավետիսյան - Ֆիզիկայի ուսուցչուհի

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Մեր մասին | Եվրասիա վարժարան». www.college.eiu.am. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 14-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 19-ին.
  2. «Հոսքեր, ենթահոսքեր | Եվրասիա վարժարան». www.college.eiu.am. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 15-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 19-ին.
  3. «Մեր թիմը | Եվրասիա վարժարան». www.college.eiu.am. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 14-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 19-ին.