Եկեղեցիների Համաշխարհային Խորհուրդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Եկեղեցիների Համաշխարհային Խորհուրդ (ԵՀԽ)
World Council of Churches
Կարգախոս Ամբողջ աշխարհում, 349 եկեղեցիներ որոնման են միասնություն, տարածված և քրիստոնեական ծառայություն
Հիմնադրված 1948 թ. օգոստոսի 23
Տիպ քրիստոնեական եկեղեցիների ՀԿ
Շտաբակայան Շվեյցարիա Ժնև, Շվեյցարիա
Կոորդինատներ 46° 13′ 47″ N 6° 07′ 42″ E
Պաշտ. լեզու(ներ) անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն, իսպաներեն և ռուսերեն
Նախագահ Olav Fykse Tveit
Կայք oikoumene.org/en/

Եկեղեցիների Համաշխարհային Խորհուրդ, էկումենյան միջազգային կազմակերպություն է, որը հիմնադրվել է 1948թ․-ի օգոստոսի 23-ին Ամստերդամում։ Նրա կազմի մեջ են մտնում 350 քրիստոնեական եկեղեցիներ ավելի քան 100 երկրներից։ Եկեղեցիների Համաշխարհային Խորհուրդը ներկայացնում է մոտ 400մլն քրիստոնյա համայնք։

ԵՀԽ-ի աշխատանքը ֆինանսավորվում է անդամ երկեղեցիների, եկեղեցիների հետ կապված կազմակերպությունների, հիմնադրամների և անհատների նվիրաբերությունների միջոցով։ Այն եկամուտներ է ստանում նաև ներդրումներից, Էկումենիկ ինստիտուտի դասընթացների համար տրվող վճարներից, Ժնևի Էկումենիկ կենտրոնում վարձակալության տրված տարածքներից և հրատարակությունների վաճառքից։ Հայ Առաքելական Եկեղեցին ԵՀԽ-ին միացել է 1962թ․-ին, ինչը միանշանակ չի ընդունվում հայերի կողմից։ Հարավային Կորեայի Բուսան քաղաքում անցկացվող Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի 10-րդ համաժողովի նոյեմբերի 4-ի նիստին համաժողովի պատվիրակների միաձայն քվեարկությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ Ոսկեհատցին ընտրվեց Եկեղեցիների Համաշխարային Խորհրդի նախագահ՝ առաջիկա ութ տարիների համար։

Արտաքին հղումներ[խմբագրել]