Դիմա Խաթիբ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դիմա Խաթիբ
արաբ․՝ ديمة الخطيب‎‎
Դիմանկար
Ծնվել էհուլիսի 14, 1971(1971-07-14) (52 տարեկան)
ԾննդավայրԴամասկոս, Սիրիա
Քաղաքացիություն Սիրիա
ԿրթությունԺնևի համալսարան
Մասնագիտությունլրագրող, բանաստեղծուհի, գրող և թարգմանչուհի
 Dima Khatib Վիքիպահեստում

Դիմա Խաթիբ (արաբ․՝ ديمة الخطيب‎‎, հուլիսի 14, 1971(1971-07-14), Դամասկոս, Սիրիա[1]), պաղեստինցի լրագրող, բանաստեղծ, գրող և թարգմանիչ։ Նա AJ+-ի գործադիր տնօրենն է[2], որը Սան Ֆրանցիսկոյի (ԱՄՆ) Al Jazeera Media Network-ի կողմից թողարկված անգլերենով, արաբերենով և իսպաներենով թվային լրատվական ծառայություն է։ Ներկայումս նա «Ալ Ջազիրա» խմբի միակ կին գործադիր տնօրենն է և Արաբական զանգվածային լրատվական միջոցների մի քանի կին առաջնորդներից մեկն է[3]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դիման ծնվել է Դամասկոսում՝ սիրիացի մոր և պաղեստինցի հոր ընտանիքում[4]։ Խաթիբը խոսում է ութ լեզուներով (արաբերեն, անգլերեն, ֆրանսերեն, իսպաներեն, պորտուգալերեն, իտալերեն, չինարեն, գերմաներեն)։ Նա «Ալ Ջազիրա»-յին միացել էր դեռ 1997 թվականին՝ որպես հեռարձակվող լրագրության կրտսեր պրակտիկանտ, որպեսզի Չինաստանում դառնար պրոդյուսեր և թղթակից։ Մինչ վերջին տարիներին ինտերնետային լրագրության անցնելը ղեկավարել է Լատինական Ամերիկայի բյուրոն[5][6]։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Դիման համարվում է Սոցիալական մեդիայում ամենաազդեցիկ արաբներից մեկը[7]։ Նա մեծ ուշադրություն է գրավել Արաբական հեղափոխությունների ժամանակ իր Twitter-ի հաշվի միջոցով վերջին իրադարձությունների վերաբերյալ հաճախակի թարմացումների և մեկնաբանությունների տրամադրման համար[8][9][10]։ Այսօր նա իր սոցիալական ալիքներում, այդ թվում նաև սոցցանցերում, ԶԼՄ-ներում, պոեզիայում, Պաղիստինում և այլուր զբաղվում է ամենատարբեր հարցերով[11]։

Դիման ճանաչում ձեռք բերեց Իրաքի պատերազմի ժամանակ, երբ նա Ալ Ջազիայի արաբական ալիքի համար Դոհայում աշխատում էր որպես լուրերի ուղիղ միացման պրոդյուսեր։ Նա հարցազրույց է տրամադրել CNN-ի խմբագիրներ Լարի Քինգին և Վոլֆ Բլիցերին[12], որը ցուցադրվել է 2004 թվականին Ալ Ջազիրայի մասին նկարահանած «Control Room» վավերագրական ֆիլմում, որը լուսաբանում էր նաև 2003 թվականի Իրաքի ներխուժումը[13]։

Լատինական Ամերիկայում նրա հանձնարարության ժամանակ նա բացառիկ և գաղտնի կապ է ունեցել Վենեսուելայի վերջին նախագահ Ուգո Չավեսի հետ[14][15] և կարողացել է հարցազրույցներ վերցնել Բոլիվիայի նախագահ Էվո Մորալեսից և Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվայից։ Ամբողջ Հարավային և Կենտրոնական Ամերիկայից զեկուցնելով՝ նա արաբական աշխարհին տվել է աննախադեպ պատկերացում հեռավոր մայրցամաքում տեղի ունեցող իրադարձությունների մասին։ Կարակասից նա այնպիսի նորություններ է հաղորդել, ինպիսիք են Չավեսի՝ Իսրայելա-լիբանանյան կոնֆլիկտում Իսրայելին խստորեն դատապարտելու լուրը[16], որից մի քանի տարի անց Չավեսը դադարեցրել է հարաբերությունները Իսրայելի հետ։ Նա նաև մերժել է Կադդաֆիի՝ Վենեսուելա փախչելու պնդումը[17]։

Դիման նաև արաբերենով բանաստեղծությունների ժողովածու են հրատարակել՝ «Փախստականի սեր» (արաբ․՝ لاجئة حب‎‎) վերնագրով[18]։ Դիման Արաբական հեղափոխությունների մասին պատմող իսպաներեն գրքի համահեղինակ է։

2013-2015 թվականներին Դուբայի ամերիկյան համալսարանում (ԴԱՀ) լրագրություն է դասավանդել և ելույթներ է ունեցել ամբողջ աշխարհով։ Նա պարբերական պոեզիայի ասմունքի միջոցառումներ է կազմակերպում Պարսից ծոցի տարածաշրջանի բոլոր քաղաքներում, ինչպես նաև Եվրոպայում և Հյուսիսային ու Լատինական Ամերիկայում[19]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Arab TV Gets a New Slant: Newscasts Without Censorship». The New York Times. 1999 թ․ հուլիսի 4.
  2. > (չաշխատող հղում)
  3. https://www.youtube.com/watch?v=d7jnu7fWQrI
  4. http://www.dimakhatib.blogspot.com/
  5. «Dima Khatib | Off the Strip for free thinkers and adventurers». Sandraoffthestrip.com. 2011 թ․ փետրվարի 18. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 12-ին.
  6. Ralph D. Berenger, ed. (2004). Global Media Go to War: Role of News and Entertainment Media During the 2003 Iraq War. Marquette Books. էջ 66. ISBN 978-0-922993-10-9.
  7. «Wamda». www.wamda.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունվարի 22-ին.
  8. Mackey, Robert (2011 թ․ հունվարի 14). «Arab Bloggers Cheer on Tunisia's Revolution». The New York Times.
  9. Owen, Paul; Weaver, Matthew (2011 թ․ հունվարի 17). «Tunisia crisis: live updates». The Guardian. London.
  10. https://www.youtube.com/watch?v=3lzeTVJe7MI
  11. https://www.youtube.com/watch?v=XHPLSz7nv0E
  12. «CNN.com». CNN.
  13. Shiv Malik (2005 թ․ հունվարի 24). «Broadcast and be damned». London: The Independent. Արխիվացված է օրիգինալից 2005 թ․ մարտի 6-ին. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 7-ին.
  14. https://www.youtube.com/watch?v=qyZyunfbCxw
  15. https://www.youtube.com/watch?v=CNnQpCPv68c
  16. «Archived copy». Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ սեպտեմբերի 5-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 15-ին.{{cite web}}: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link)
  17. «Libya protests spread and intensify | World News». Axisoflogic.com. 2011 թ․ փետրվարի 22. Վերցված է 2011 թ․ ապրիլի 12-ին.
  18. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունվարի 26-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 15-ին.
  19. https://www.youtube.com/watch?v=dhSqtDiWRec

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դիմա Խաթիբ» հոդվածին։