Դավիդ Յանովսկի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դավիդ Յանովսկի
Պետություն(ներ) Լեհաստան և  Ֆրանսիա
Ծննդյան ամսաթիվմայիսի 25 (հունիսի 6), 1868
ԾննդավայրVawkavysk, Գրոդնոյի նահանգ, Վիլնայի գլխավոր նահանգապետարան, Ռուսական կայսրություն
Մահվան ամսաթիվհունվարի 15, 1927(1927-01-15) (58 տարեկան)
Մահվան վայրԵր
365chessDawid_Markelowicz_Janowski
Chesstempo համար241048
ICCF համար241048
 Dawid Janowski Վիքիպահեստում

Դավիդ Յանովսկի (ռուս.՝ Дави́д Марке́лович Яно́вский, մայիսի 25 (հունիսի 6), 1868, Vawkavysk, Գրոդնոյի նահանգ, Վիլնայի գլխավոր նահանգապետարան, Ռուսական կայսրություն - հունվարի 15, 1927(1927-01-15), Եր), հրեական ծագմամբ ռուս (հետագայում՝ ֆրանսիացի, ամերիկացի) շախմատիստ, աշխարհի առաջնության հավակնորդ, շախմատի տեսաբան, պրակտիկանտ և լրագրող։ Մի քանի սկզբնախաղի տարբերակներ կրում են նրա անունը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դավիդ Յանովսկին ծնվել է 1868 թվականին, Մարկել Խայմովիչ Յանովսկու (1831-?) և Հանա Յանովսկայայի (1834-?) ընտանիքում[1]։ Ավագ եղբայրը՝ Խայմ Յանովսկին (1853-1935), նույնպես շախմատիստ է եղել, ղեկավարել է Լոձի սիրողական շախմատի ընկերությունը[2]։

Դավիդ Յանովսկին ապրել է Ռուսաստանում, Ֆրանսիայում, ԱՄՆ-ում։ Մինչ Առաջին համաշխարհային պատերազմի սկսվելը նա հանդես է եկել որպես Ռուսաստանի ներկայացուցիչ։ Եղել է Վիեննայի (1896թ.), Մոնտե Կառլոյի (1901թ.), Փարիզի (1902թ.) խոշոր միջազգային մրցաշարերի և բազմաթիվ մրցախաղերի հաղթող։ 1910 թվականին աշխարհի առաջնության խաղ է անցկացրել Էմանուել Լասկերի հետ։ Արժեքավոր ներդրում է ունեցել սկզբնախաղերի տեսության զարգացման գործում։

Դավիդ Յանովսկին լուրջ կրթություն չի ստացել, սակայն վարժ տիրապետել է ռուսերենին, ֆրանսերենին, գերմաներենին, լեհերենին և անգլերենին։ 23 տարեկանում նա ժամանել է Փարիզ, որտեղ արագ տպավորել է փարիզցի շախմատիստներին սուր ու վառ խաղով։

Դե լյա Ռեժանս սրճարանում նա մասնակցել է մրցաշարի և գրավել առաջին տեղը։ 1898-1906 թվականներին նա մասնակցել է գրեթե բոլոր մրցաշարերին։ Նրա խաղը մեծ տպավորություն է թողել մրցակիցների վրա։ Նա հաղթել է աշխարհի մի շարք առաջատար շախմատիստների։ 1896 թվականի հուլիսի 31-ին Նյուրնբերգի մրցաշարում նա հաղթել է աշխարհի չեմպիոն Էմանուել Լասկերին և դարձել աշխարհի չեմպիոն Միխայիլ Չիգորինի խորհրդանշական ակումբի անդամ։ 1909 թվականի մայիսին նա կարճ խաղ է խաղացել աշխարհի չեմպիոնի հետ, որի մրցանակային ֆոնդը ապահովել է շախմատի բարերար Լեո Նարդուսը։ Հանդիպումն ավարտվել է 2-2 հաշվով։ Աշխարհի չեմպիոնի նկատմամբ այդ երկու հաղթանակները Յանովսկու անունը դասեցին Հարի Փիլսբերիի խորհրդանշական ակումբի գրանցամատյանում[3]։

Տպավորված իր մրցաշարային հաջողություններով և աշխարհի չեմպիոնի հետ մի քանի հաջող խաղերով, Յանովսկին համարձակվել է ևս երկու անգամ նրան մարտահրավեր նետել հանդիպման, սակայն այդ անգամ ուժերը եղել են անհավասար։ Լասկերը երկու անգամ վստահ հաղթանակ է տարել՝ 1909 թվականին 8-2 հաշվով, 1910 թվականին՝ 9½-1½ հաշվով։ Իմաստուն պրակտիկանտ և խորը հոգեբան Լասկերը միտումնավոր ձանձրալի դիրքեր է ստեղծել և թույլ չի տվել Յանովսկուն զարգացնել իր երևակայությունը առավելագույն ներուժով։

«Յանովսկին հիանալի շախմատիստ էր, բայց միջին մարզիկ և թույլ հոգեբան»,- մի առիթով ասել է Լասկերը նրա մասին։ Ըստ ժամանակակիցների հուշերի՝ հայտնի է նաև Յանովսկու կիրքը մոլախաղերի նկատմամբ։ Նա մոլուցքով խաղաթղթեր էր խաղում՝ բրիջ կամ պոկեր։ 1901 թվականին նա տանուլ է տվել իր առաջին մրցանակը Մոնտե Կառլոյի կազինոյում։ Յանովսկին միշտ խաղացել է հարձակվողական ոճով, նույնիսկ երբ դրա կարիքը չի եղել։ Հենց դրա պատճառով էլ նա շատ խաղեր տանուլ է տվել։

1914 թվականին Մանհեյմի մրցաշարից հետո Յանովսկին տեղափոխվել է Ամերիկա, որտեղ ապրեց 10 տարի։ Այնտեղ նա սկզբում երրորդ ուժեղագույն խաղացողն էր (Խոսե Ռաուլ Կապաբլանկայից և Ֆրենկ Մարշալից հետո), բայց աստիճանաբար երիտասարդ վարպետները սկսել են նրան գերազանցել։

Նյու Յորքի կլիման անբարենպաստ է եղել նրա առողջության համար։ Յանովսկին հիվանդության հետևանքով ստիպված է եղել վերադառնալ Ֆրանսիա, որտեղ ապրել է ևս 2 տարի։

Դավիդ Յանովսկին մահացել է 1927 թվականի հունվարի 15-ին, Եր քաղաքում, որտեղ նա ժամանել է մրցաշարին մասնակցելու համար։

Մարզական արդյունքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Քաղաք Մրցույթի անվանումը + = Վայր
1891 Փարիզ Խաղ Ս․ Զիտտենֆելդի հետ 3 1 1
1892 Փարիզ «Ռեժանս» սրճարանի առաջնություն 17 4 1 2[4]
Փարիզ Խաղ Ս․ Զիտտենֆելդի հետ 5 7 5
1893 Փարիզ Խաղ Ս․ Զիտտենֆելդի հետ 2 2 2 [5]
1894 Լայպցիգ Գերմանիայի շախմատի միության 9-րդ համագումար 10 6 1 6-7
1895 Փարիզ Խաղ Ժ․ Միզեսի հետ 6 6 2
Հասթինգս Միջազգային մրցաշար (Գաստինգս 1895) 7 9 5 12-14
1896 Փարիզ «Ռեժանս» սրճարանի առաջնություն (Ֆրանսիայի առաջնություն) 10 1 2 1
Նյուրնբերգ Միջազգային մրցաշար (Նյուրնբերգ 1896) 10 5 3 5
Բուդապեշտ Միջազգային մրցաշար (Բուդապեշտ 1896) 6 4 2 4-5
Վիեննա 5-րդ միջազգային մրցաշար 3 1 1 1
Վիեննա Խաղ Շ․ Ա․ Վինավերի հետ 5 2 0
Վիեննա Խաղ Կ․ Շլեխտերի հետ 2 2 3
1897 Բեռլին Միջազգային մրցաշար (Բեռլին 1897) 8 3 7 4
Բեռլին Խաղ Կ․ Ա․ Վալբրոդտոմի հետ 4 2 2
1898 Վիեննա Միջազգային մրցաշար (Վիեննա 1898) 22 7 7 3
Քյոլն Գերմանիայի շախմատի միության 11-րդ համագումար 7 7 1 9
1898 / 1899 Նյու Յորք Խաղ Ջ․ Շովալտերի հետ 7 2 4
1899 Նյու Յորք Խաղ Ֆ․ Մարշալլի հետ 3 1 0
Նյու Յորք Խաղ Ս․ Լիպշյուտցի հետ 3 1 1
Նյու Յորք Խաղ Ջ․ Շովալտերի հետ 2 4 0
Նյու Յորք Խաղ Ջ․ Շովալտերի հետ 2 4 1
Լոնդոն Միջազգային մրցաշար (Լոնդոն 1899) 17 7 4 2-4
1900 Փարիզ Միջազգային մրցաշար (Փարիզ 1900) 9 7 0 10-11
Մյունխեն Գերմանիայի շախմատի միության 12-րդ համագումար 6 6 3 7-10
1901 Մոսկվա Համառուսական մրցաշար 12 2 3 3
Մոնտե Կառլո 1-ին միջազգային մրցաշար 10 2 3 1
1902 Վիեննա Վիեննայի շախմատային ակումբի կրկնակի շրջանային մրցաշար 3 2 3 1-2
Մոնտե Կառլո 2-րդ միջազգային մրցաշար 14 4 4 3
Կառլսբադ Խաղ Կ․ Շլեխտերի հետ 1 6 3
Հաննովեր Գերմանիայի շախմատի միության 13-րդ համագումար 11 1 5 1
Փարիզ Մրցաշար (սեպտեմբեր) 3 0 3 1
Փարիզ Մրցաշար (հոկտեմբեր) 3 1 3 1-2
1903 Փարիզ Խաղ Ժ․ Տաուբենգաուզի հետ 5 1 4
1904 Քեմբրիջ Սփրինգս Միջազգային մրցաշար (Քեմբրիջ Սփրինգս 1904) 10 3 2 2-3
«Պրետորիա» շոգենավում Թեմատիկ խաղ Գ.Մարկոյի հետ 4 2 0
1905 Փարիզ Խաղ Ֆ․ Մարշալլի հետ 5 8 4
Փարիզ Խաղ Ժ․ Տաուբենգաուզի հետ 4 0 1
Բարմեն Միջազգային մրցաշար 9 3 3 1-2
1906 Օստենդե Միջազգային մրցաշար (Օստենդե 1906) 15 5 6 2-3
Նյուրնբերգ Գերմանիայի շախմատի միության 15-րդ համագումար 3 11 2 16-17
1907 Օստենդե Միջազգային մրցաշար (չեմպիոնների մրցաշար) 9 6 5 3-4
Կառլսբադ 1-ին միջազգային մրցաշար 8 11 1 15
1908 Սյուրեն Խաղ Ֆ․ Մարշալլի հետ 5 2 3
Պրահա 1-ին միջազգային մրցաշար 9 7 3 10
1909 Սյուրեն Խաղ Էմ․ Լասկերի հետ 2 2 0
Փարիզ Խաղ Էմ․ Լասկերի հետ 1 7 2
1910 Բեռլին Աշխարհի առաջնության հանդիպում Էմ․ Լասկերի հետ 0 8 3
1911 Սան Սեբաստիան Միջազգային մրցաշար (Սան Սեբաստիան 1911) 4 6 4 11-12
1912 Բիարից Խաղ Ֆ․ Մարշալլի հետ 2 6 2
1913 Նյու Յորք Միջազգային մրցաշար (Նյու Յորք 1913) 7 2 4 4
Հավանա Միջազգային մրցաշար (Հավաննա 1913) 7 3 4 3[6]
Սխեվենինգեն Միջազգային մրցաշար (Սխեվենինգեն 1913) 10 1 2 2
1914 Սանկտ Պետերբուրգ Միջազգային մրցաշար (նախնական փուլ) 2 5 3 9-10
Մանհայմ Գերմանիայի շախմատի միության 19-րդ համագումար 5 3 3 7[7]
1916 Նյու Յորք Ի․ Ռաիսի հուշահամալիր 8 3 6 2
Նյու Յորք Խաղ Չ․ Յաֆֆեի հետ 5 4 4
Նյու Յորք Խաղ Ֆ․ Մարշալլի հետ 1 4 3
Լեկսինգտոն Խաղ Ջ․ Շովալտերի հետ 7 2 2
1917/1918 Նյու Յորք Խաղ Չ․ Յաֆֆեի հետ 10 4 4
1918 Նյու Յորք Խաղ Օ․ Հայեսի հետ 5 7 10
Նյու Յորք Երկշրջանային մրցաշար 3 7 2 5
1921 Ատլանտիկ Սիթի Ամերիկյան շախմատային միության 8-րդ համագումար 7 1 3 1
1922 Նյու Յորք Ամերիկյան վարպետների մրցաշար 1 2 2 3-6
1923 Լեիկ Հոպատկոնգ Ամերիկյան շախմատային միության 9-րդ համագումար 8 1 4 3
1924 Նյու Յորք Միջազգային մրցաշար (Նյու Յորք 1924) 3 13 4 11
1925 Մարիանսկե Լազնե Միջազգային մրցաշար (Մարիանսկե Լազնե 1925) 3 7 5 13-14
1925 / 1926 Հասթինգս Միջազգային մրցաշար 1 4 4 7
1926 Եր Միջազգային մրցաշար 7 2 0 2
Զեմմերինգ Միջազգային մրցաշար 7 7 3 10
Գենտ Միջազգային մրցաշար 3 4 3 3-5[8]
Ընդամենը։ 464 306 212

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Шахматная еврейская энциклопедия / И. А. Бердичевский. — М.: «Russian Chess House», 2016. — С. 314—316. — 320 с. — 1500 экз. — ISBN 978-5-94693-503-6.
  • Шахматы: энциклопедический словарь / гл. ред. А. Е. Карпов. — М.: Советская энциклопедия, 1990. — С. 518—519. — 621 с. — 100 000 экз. — ISBN 5-85270-005-3.
  • Воронков С. Б., Плисецкий Д. Г. Давид Яновский. — Москва: Физкультура и спорт, 1987. — 415, [1] с. — (Выдающиеся шахматисты мира).
  • Романов И. З. Талант и характер. // «64 — Шахматное обозрение». — 1982. — № 5. — С. 21.
  • Шахматный словарь / гл. ред. Л. Я. Абрамов; сост. Г. М. Гейлер. — М.: Физкультура и спорт, 1964. — С. 401—402. — 120 000 экз.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ревизские сказки по Волковыску доступны на сайте еврейской генеалогии JewishGen.org.
  2. «Ф. И. Дуз-Хотимирский «Воспоминания»». Արխիվացված օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 16-ին. Վերցված է 2014 թ․ մայիսի 26-ին.
  3. «Клуб Михаила Чигорина — В символический Клуб Михаила Чигорина объединены шахматисты всего мира, хотя бы один раз побеждавшие чемпионов мира по шахматам». Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մարտի 11-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 1-ին.
  4. Победил А. Гётц.
  5. Матч был прерван из-за болезни Зиттенфельда (проблемы с глазами) и не возобновлялся.
  6. 8 участников играли в 2 круга
  7. Турнир прерван после 11-го тура в связи с началом войны. Призы распределены в соответствии с текущим положением участников
  8. 6 участников играли в 2 круга

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]