Գույքի ապահովագրություն
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գույքի ապահովագրություն, շարժական և անշարժ գույքի ապահովագրությունը կորստից, վնասվելուց կամ ոչնչացվելուց։ Հիմնականում այսպիսի ապահովագրության առարկան են հանդիսանում թանկարժեք իրեր, արտադրական սարքավորումներ, շենքեր, շինություններ և այլն։ Տարբեր ապահովագրական ընկերություններ առաջարկում են ինչպես ընդհանուր գույքային ապահովագրություններ, այնպես էլ մասնավոր պատահարների դեպքում գործող (հրդեհ, տարերային աղետ, գողությունից և այլ ռիսկեր)։
Բացառություններ [խմբագրել]
Սովորաբար ապահովագրողը չի փոխհտուցում վնասը, եթե դա հետևանք է.
- պատերազմի, քաղաքացիական պատերազմի,
- միջուկային բնույթի աղետի,
- պահոցներում գտնվող իրարի վնասվելը՝ ջերմաստիճանի փոփոխման հետևանքով,
- էլեկտրական սարքերի դեպքում՝ գերլարված գործարկամ հետևանքով։
Հետաքրքիր փաստեր [խմբագրել]
- 2001 թ. սեպտեմբերի 11-ի կործանված Երկվորյակ աշտարակների համար որպես ապահովագրական փոխհատուցում հատկացվել է $4,5 միլիարդ։