Վարձակալում
| Այս հոդվածը տեղեկատվական աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք օգնել նախագծին՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով այդ աղբյուրներին հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
|
|
Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը։ |
Վարձակալումը (անգլերեն՝ leasing, լիզինգ) իրենից ներկայացնում է գույքի ձեռքբերում և վարձակալման պայմանագրով նախատեսված որոշակի վճարի դիմաց, որոշակի պայմաններով և ժամկետով վերջինիս փոխանցում ֆիզիկական կամ իրավաբանական անձանց` լիզինգը ստացողի կողմից գույքի գնման իրավունքով։ Վարձակալումը տեսականորեն համարվում է վարկին շատ մոտ ներդրման ձև, քանի որ համապատասխանում է ժամկետայնության, վերադարձելիության և հատուցման սկզբունքներին, սակայն իրավաբանական լիզինգը վարկի տրամադրում չի կարող համարվել։ Կարելի է համարել, որ լիզինգը ապահովված գործարք է, քանի որ վարձատուին թույլ է տալիս փոքրացնել ակտիվային գործառնությունների ռիսկը, պայմանագրի ընթացքում նա շարունակում է մնալ լիզինգի առարկայի սեփականատերը և վարձակալի կողմից պարտավորությունները չկատարելու դեպքում կարող է այն իրացնել։ Ներդրումների ֆինանսավորման այս ձևը գրավիչ է նաև վարձակալի համար, քանի որ այն թույլ է տալիս ազատվել լիզինգի առարկայի միանվագ գնման անհրաժեշտությունից, խուսափել հիմնական միջոցների բարոյական մաշվածության արագացման հետ կապված կորուստներից։ Ֆինանսական վարձակալության (լիզինգի) պայմանագրով վարձատուն պայմանավորվում է վարձակալի նշված գույքը սեփականության իրավունքով ձեռք բերել վարձակալի կողմից որոշված վաճառողից և վճարի դիմաց հանձնել վարձակալի ժամանակավոր տիրապետմանը։ Այս դեպքում վարձատուն պատասխանատվություն չի կրում վարձակալության առարկայի և վաճառողի ընտրության համար։ Ֆինանսական վարձակալության առարկա կարող է լինել ցանկացած չսպառվող գույք, ինչպես նաև պայմանագրով կարող է նախատեսվել, որ վարձակալության ժամկետը լրանալուց հետո կամ մինչև դրա լրանալը վարձակալած գույքն անցնում է վարձակալի սեփականությանը` նրա կողմից պայմանագրով պայմանավորված ամբողջ գումարը վճարելու պայմանով։
Վարձակալման պատմություն [խմբագրել]
Լիզինգային կազմակերպությունները առաջացել են 1950-ական թվականներին և մինչ օրս բավականին մեծ տարածում ունեն զարգացած երկրներում: Հենց ինքը` լիզինգը, առաջացել է անգլերեն «lease» բառից, որն էլ հենց նշանակում է "վարձակալություն": Վարձակալական հարաբերությունները մարդկանց մեջ ծագել են դեռևս մ.թ.ա. երկրորդ հազարամյակում` հին շումերական պետությունում: Վարձակալության առարկա են հանդիսացել ոչ միայն գյուղատնտեսական մշակման գործիքները, այլև փյունիկեցիների մոտ վարձով են տրվել նաև նավեր իրենց համապատասխան անձնակազմերի հետ միասին: Միջնադարում բավական տարածված է եղել զրահների և սաղավարտների վարձակալությունը, իսկ ժամանակակից լիզինգի պատմությունը սկսում է «լիզինգի հայր» Զոլի Ֆրենկից (1940-ականներ): Նա ավտոմեքենա վաճառող էր Չիկագոյում և որոշել էր վարձակալությամբ տրամադրել ոչ թե մեկ մեքենա, այլ իր ունեցած ողջ ավտոմոբիլային պարկը: Դրանից մի քանի տասնամյակ հետո ֆինասական վարձակալությունը չափազանց տարածված էր ամբողջ աշխարհում, իսկ զարգացած երկրներում այն կազմում էր տնտեսության մեջ իրական ներդրումների 30-40%-ը:
Վարձակալումը Հայաստանում [խմբագրել]
Հայաստանի Հանրապետությունում լիզինգի տարածմանը ներկայումս զգալիորեն խոչընդոտում է վերջինիս ավելացված արժեքի հարկով հարկումը: