Բրոնցիա Քոլլեր-Պինել

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բրոնցիա Քոլլեր-Պինել
գերմ.՝ Broncia Koller-Pinell
Ծնվել էփետրվարի 25, 1863(1863-02-25)[1] կամ մարտի 2, 1863(1863-03-02)[2]
ԾննդավայրՍանոկ, Լեհաստան[2]
Վախճանվել էապրիլի 26, 1934(1934-04-26)[1] (71 տարեկան)
Մահվան վայրՕբերվալտերսդորֆ, Բադեն, Ստորին Ավստրիա, Ավստրիա
Քաղաքացիություն Ավստրիա
Մասնագիտություննկարչուհի
Ոճէքսպրեսիոնիզմ
Ժանրդիմապատկեր
ՈւսուցիչAlois Delug?
ԱմուսինHugo Koller?
ԶավակներRupert Koller? և Silvia Koller?
 Broncia Koller-Pinell Վիքիպահեստում

Բրոնցիա Քոլլեր-Պինել (Broncia Koller-Pinell, փետրվարի 25, 1863(1863-02-25)[1] կամ մարտի 2, 1863(1863-03-02)[2], Սանոկ, Լեհաստան[2] - ապրիլի 26, 1934(1934-04-26)[1], Օբերվալտերսդորֆ, Բադեն, Ստորին Ավստրիա, Ավստրիա), ավստրիացի էքսպրեսիոնիստ նկարչուհի, ով վարպետացել էր դիմանկարի ու նատյուրմորտի ժանրերում

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բրոնցիան ծնվել է 1863 թվականի փետրվարի 25-ին, հրեական ընտանիքում, Սանոկ քաղաքում, որ ներկայումս գտնվում է Լեհաստանի կազմում։ Հայրը՝ Սաուլ Պինելեսը (1834, Տիսմենիստիա – 1903, Վիեննա) ռազմական ամրություններ նախագծող ճարտարապետ էր[3]։ 1870 թվականին նրանց ընտանիքը տեղափոխվել է Վիեննա՝ մանուֆակտուրային բիզնես ձեռնարկելու (այստեղ ընտանիքի անդամները իրենց ազգանունը Պինելիսից դարձրել են Պինել)։ Բրոնցիան գեղարվեստի մասնավոր դասեր է առել Ալոիս Դելյուգից[4]։ 1885 թվականին կազմակերպվել է նրա նկարչական աշխատանքների առաջին ցուցահանդեսը։ Հաջորդած հինգ տարիներին աղջիկը շարունակել է հմտանալ ու խորանալ կերպարվեստի նրբությունների մեջ՝ ուսանելով Մյունխենի նկարիչների ընկերակցության Damenakademie-ում՝ Լյուդվիգ ֆոն Հերտերիխի ղեկավարությամբ[3], որից հետո իր գործերի ցուցահանդեսներն է կազմակերպել Վիեննայի Կյունստլերհաուսում, Մյունխենում, Լայպցիգում[4]։

1896 թվականին, ծնողների կամքին հակառակ, ամուսնացել է ֆիզիկոս Հուգո Քոլլերի հետ, ով կաթոլիկ էր։ Նրանց զավակները մեծացել ու դաստիարակվել են որպես քրիստոնյաներ, բայց Բրոնցիան դավանափոխ չի եղել[3]։ Նորակազմ ընտանիքն սկզբում ապրելէ Զալցբուրգում, ապա՝ Նյուրնբերգում, իսկ 1902 թվականին եկել են Վիեննա։ Դրանից կարճ ժամանակ անց Բրոնցիան անդամագրվել է Վիեննայի սեցեսիոնին[4]։ 1904 թվականին նա՝ որպես ժառանգություն, մի տուն է ստացել Օբերվալտերսդորֆում, և ընտանիքով տեղափոխվել են այնտեղ, իսկ դրանից որոշ ժամանակ անց էլ նկարչուհին սալոն է հիմնադրել[5], որտեղ հաճախակի հյուրընկալվել են ճանաչված արվեստագետներ Էգոն Շիլեն, Անտոն Ֆայստաուերը, Ալբերտ Պարիս Գյուտերսլոհը և ուրիշներ։

Նրա որդին՝ Ռուպերտը (1896–1976), որ դիրիժոր էր դարձել, մի կարճ ժամանակամիջոց ամուսնացած է եղել ավստրիացի քանդակագործուհի Աննա Մալերի հետ, իսկ դուստրը՝ Սիլվիան, նախընտրել է գնալ մոր ոտնահետքերով և նույնպես նկարչուհի է դարձել։

Բրոնցիա Քոլլեր-Պինելի՝ որպես արվեստագետի, ձևավորման վրա նկատելի ազդեցություն է գործել անվանի նկարիչ Գուստավ Կլիմտի արվեստը։

Հատընտիր նկարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Die Malerin Broncia Koller 1863–1934. Exhibition catalog, Niederösterreichisches Landesmuseum, Vienna (1980)
  • Tobias G. Natter: Broncia Koller Pinell. Eine Malerin im Glanz der Wiener Jahrhundertwende. Exhibition catalog. Jüdisches Museum, Vienna (1993)
  • Boris Manner: Broncia Koller-Pinell 1863–1934. Brandstätter, Vienna (2006) 3-902510-88-9

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բրոնցիա Քոլլեր-Պինել» հոդվածին։