Բիթլիս (նահանգ)
| Երկիր | |
| Կարգավիճակ | նահանգ |
| Մտնում է | Արևելյան Անատոլիա տարածաշրջան |
| Վարչկենտրոն | Բիթլիս (Բաղեշ) |
| Խոշորագույն քաղաք | Բիթլիս (Բաղեշ) |
| Հիմնական լեզուներ | քրդերեն, թուրքերեն |
| Բնակչություն (2000) | 388 678 |
| Տարածք | 8 413 կմ² |
| Հեռախոսային կոդ | 434 |
| Ավտոմոբիլային կոդ | 13 |
| Վիքիպահեստում | |
| Պաշտոնական կայք | |
Բիթլիս (թուրքերեն՝ Bitlis), նահանգ է ներկայիս Թուրքիայի Հանրապետության արևելյան մասում, պատմական Արևմտյան Հայաստանում, Մեծ Հայքի Աղձնիք նահանգում։
Բովանդակություն |
Պատմություն [խմբագրել]
Իբրև առանձին վարչական միավոր ձևավորվել է 16–րդ դարի սկզբում որպես հյուքյումեթություն (իշխանություն), որի մեջ մտնում էին Սասունը, Մուշը, Խիզանը, Խնուսը, Խլաթը, Արծկեն։ Կենտրոնը Բիթլիսն էր, որ կոչվում էր նաև Բաղեշ։ Որպես նահանգ ձևավորվել է 1875 թ։ Նահանգն ուներ չորս գավառ՝ Բիթլիսի, Մուշի, Սղերդի և Գենջի։ Այդ գավառների 19 գավառակները միասին ունեին 2110 գյուղ և երեք քաղաք՝ Բիթլիս, Սղերդ, Մուշ։ Բիթլիսի նահանգի բնակչության հիմնական զբաղմունքը երկրագործությունը, այգեգործությունը և լեռնային շրջաններում, անասնապահությունն էին։ 19-րդ դարի վերջերին և 20-րդ դարի սկզբներին զարգանում էին նաև առևտուրը և արհեստները։ Առաջ էին եկել մանուֆակտուրային բնույթի փոքրիկ ֆաբրիկաներ և գործարաններ, Եղեռնի նախօրեին նահանգի հայության թիվը հասնում Էր մոտ 200 հազ-ի, որից միայն 56 հազ փրկվեց կոտորածից։ Սրանք Էլ մասամբ բռնի մահմեդականացվեցին, մասամբ էլ գաղթեցին տարբեր երկրներ։
Աշխարհագրություն [խմբագրել]
Տարածվում էր Վանա լճի արևմտյան եզերքներից մինչև Տավրոս և Բյուրակնյան լեռները և մինչև Տիգրիս գետը։ Մեծ մասով համապատասխանում էր պատմական Աղձնիք և Տուրուբերան աշխարհներին։ Ընդհանուր տարածությունը 27,3 հազ կմ² էր, որից մոտ 10 տոկոսը՝ մշակելի հողատարածություններ։ Նահանգը արևմուտքիս արևելք ուղղությամբ Տավրոսի լեռնաշղթայով բաժանվում էր նաև հր մասերի։ Հյուսիսային մասը, որ ընկած է Տավրոսի լեռնաշղթայի և Բյուրակնյան լեռնաշղթաների միջև, կազմում է Արածանիի հարթ հովիտը և իր մեջ է առնում Մշո և Մանազկերտի դաշտերը։ Այստեղով հոսում Է Արածանին, որի մեջ թափվում են նահանգի այս շրջանը ոռոգող Մանազկերտի, Խնուսի, Մեղրագետ գետերը։ Նահանգի հարավային մասը, որ ընդգրկում է Տավրոսի և Տիգրիսի միջև ընկած շրջանը լեռնային է, այստեղ են ձգվում Սասնա լեռները և Տավրոսի մի քանի այլ ճյուղավորումներ։
Բնակչություն [խմբագրել]
1878—1879 թթ նահանգի բնակչությունը մոտ 400 հազ էր, որոնցից 250 հազ՝ հայեր։ 19-րդ դարի վերջերին ուներ 382 հազ բնակիչ, որից հայեր՝ 180 հազ, թուրքեր՝ 40 հազ., չերքեզներ՝ 10 հազ., քրդեր՝ 77 հազ., ղզլբաշներ՝ 5 հազ., ասորիներ՝ 15 հազ., եզիդիներ՝ 5 հազ. և այլն։
Տես նաև [խմբագրել]
|
|
||
|---|---|---|
| Էգեյան երկրամաս | Աֆիոնկարահիսար • Այդըն • Դենիզլի • Իզմիր • Քյութահիա • Մանիսա • Մուղլա • Ուշաք | |
| Սևծովյան երկրամաս | Ամասյա • Արդվին • Բարտին • Բայբուրթ • Բոլու • Չորում • Դյուզջե • Գիրեսուն • Գյումյուշխանե • Կարաբյուկ • Կաստամոնու • Օրդու • Ռիզե • Սամսուն • Սինոպ • Թոկաթ • Տրապիզոն • Զոնգուլդակ | |
| Կենտրոնական Անատոլիա | Ակսարայ • Անկարա • Չանքըրը • Էսքիշեհիր • Քարաման • Կայսերի • Քըրըքքալեյ • Քըրշեհիր • Կոնիա • Նևշեհիր • Նիղդե • Սիվաս • Յոզգատ | |
| Արևելյան Անատոլիա | Աղրի • Արդահան • Բինգյոլ • Բիթլիս • Էլյազիղ • Էրզինջան • Էրզրում • Հակյարի • Իգդիր • Կարս • Մալաթիա • Մուշ • Թունջելի • Վան | |
| Մարմարածովյան երկրամաս | Բալըքեսիր • Բիլեջիկ • Բուրսա • Չանաքկալե • Էդիրնե • Ստամբուլ • Քըրքլարելի • Կոջաելի • Սակարյա • Թեքիրդաղ • Յալովա | |
| Միջերկրածովյան երկրամաս | Ադանա • Անթալիա • Բուրդուր • Հաթայ • Ըսպարտա • Կահրամանմարաշ • Մերսին • Օսմանիե | |
| Հարավ-Արևելյան Անատոլիա | Ադըյաման • Բաթման • Դիարբեքիր • Գազիանթեփ • Քիլիս • Մարդին • Շանլըուրֆա • Շըրնաք • Սիիրթ | |