Արցախի նախագահական ընտրություններ (2023)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Արցախի նախագահական ընտրություններ (2023), չճանաչված Արցախի Հանրապետությունում 2023 թվականի սեպտեմբերի 9-ին տեղի ունեցած արտահերթ անուղղակի նախագահական ընտրություններ[1]։ Արցախի Ազգային ժողովի նախագահը կատարել է նախագահի պարտականությունները մինչև ընտրությունները[2]։ Միակ թեկնածուն՝ Սամվել Շահրամանյանը, ընտրվել է ներկա 23 պատգամավորներից 22 կողմ, 1 դեմ ձայներով[3][4]։ Մի քանի երկրներ և միջազգային կազմակերպություններ, այդ թվում՝ Եվրոպայի խորհուրդը և Եվրամիությունը, ընտրությունները համարել են անօրինական[5][6]։

Նախապատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բախվելով բողոքի ակցիաներին՝ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը 2023 թվականի օգոստոսի 29-ին հայտարարել է, որ դիտարկում է հրաժարականի և Արցախի աշխարհազորայինում ծառայության անցնելու հնարավորությունը[7]։ Օգոստոսի 31-ին Արայիկ Հարությունյանը պետական նախարար Գուրգեն Ներսիսյանի հետ հայտարարեց Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնից իր հրաժարականի մասին[8]։ Հրաժարականից առաջ Արայիկ Հարությունյանն իր վերջին հրամանագրով անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Շահրամանյանին նշանակել է պետական նախարար՝ նրան օժտելով լայն լիազորություններով[9]։ Նա հրաժարականի դիմումը պաշտոնապես ներկայացրել է Արցախի խորհրդարան սեպտեմբերի 1-ին[10]։

Թեկնածուներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արցախի Հանրապետության նախագահի թեկնածուի առաջադրման վերջնաժամկետը 2023 թվականի սեպտեմբերի 7-ն էր[9]։

2023 թվականի սեպտեմբերի 6-ին հայտնի դարձավ, որ խորհրդարանական ընդդիմադիր երեք խմբակցությունները (Արդարություն, Հայ Յեղափոխական Դաշնակցություն և Արցախի ժողովրդավարական կուսակցություն) նախագահի թեկնածու են առաջադրել պետնախարար Սամվել Շահրամանյանին[2]։ Ավելի ուշ Շահրամանյանի թեկնածությունը պաշտպանել է խորհրդարանի ամենամեծ՝ «Ազատ հայրենիք-հենք» խմբակցությունը[11]։

«Միասնական հայրենիք» կուսակցության առաջնորդ Սամվել Բաբայանը հայտարարել է, որ մասնակցելու է Ազգային ժողովի նիստին՝ նախագահական ընտրությունների օրակարգով, բայց չի քվեարկելու թեկնածուի օգտին[2]։ Նրանք նախատեսել էին նախագահական ընտրությունների օրը ցույց անցկացնել մայրաքաղաք Ստեփանակերտում[11]։ Ավելի ուշ «Միասնական հայրենիք» խմբակցությունն առաջադրեց իր առաջնորդ Սամվել Բաբայանին, սակայն նրա թեկնածությունը մերժվեց, քանի որ նա չէր ներկայացրել Արցախի քաղաքացիության մասին տեղեկանք և վերջին տասը տարիներին մշտապես բնակվել էր երկրում[12]։

Սամվել Շահրամանյան[խմբագրել | խմբագրել կոդը]

Սամվել Շահրամանյանը, տարբեր տեղեկություններով, Արցախի նախկին նախագահ Բակո Սահակյանի մտերիմ զինակիցն է։ Երբ վերջինս նախագահ էր, Շահրամանյանը Արցախի Ազգային անվտանգության ծառայության տնօրենն էր[11]։

Միջազգային արձագանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Միջազգային կազմակերպություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  •  Եվրոպայի խորհուրդ: Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը Twitter-ում գրառում է կատարել, որում Ստեփանակերտում տեղի ունեցած այսպես կոչված «նախագահական ընտրությունները» անվանել է «օրինական հիմքեր չունեցող»։ Նա նաև ընդգծել է, որ «տարածաշրջանում հումանիտար իրավիճակը և միջազգային ստանդարտների պահպանումը առանցքային են»[13][14]։
  • Եվրամիություն Եվրամիություն: Եվրամիության մամուլի քարտուղար Նաբիլա Մասրալին հանդես է եկել հայտարարությամբ, որում ասվում է, որ Եվրամիությունը «չի ճանաչում սահմանադրական և իրավական շրջանակները», որոնց շրջանակներում Արցախում տեղի են ունեցել այսպես կոչված «նախագահական ընտրություններ»[15]։ ԵՄ-ն նաև գտնում է, որ Արցախի հայերի համար չափազանց կարևոր է միավորվել փաստացի ղեկավարության շուրջ, որը պատրաստ է և ձգտում է մասնակցել Բաքվի հետ արդյունքին միտված բանակցություններին։ ԵՄ-ն պարտավորություն է ստանձնել աջակցել այդ գործընթացին[15][16]։
  • Իսլամական համագործակցության կազմակերպություն։ Իսլամական համագործակցության կազմակերպության (ԻՀԿ) գլխավոր քարտուղարությունը հայտարարություն է տարածել, որում ընտրությունները դատապարտել է որպես «միջազգային իրավունքի կոպիտ խախտում»։ Հայտարարության մեջ նշվում է, որ ԻՀԿ-ն «չի ճանաչում այդ անօրինական ընտրությունները, որոնք Ադրբեջանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության խախտում են»։ ԻՀԿ-ն նաև կոչ է արել «ՄԱԿ-ին և միջազգային հանրությանը չճանաչել այս ընտրությունները»[17][18]։
  • Թյուրքական պետությունների կազմակերպություն։ Թյուրքական պետությունների կազմակերպության գլխավոր քարտուղարն իր «խորը մտահոգությունն» է հայտնել այսպես կոչված «նախագահական ընտրությունների» կապակցությամբ, որոնք ըստ կազմակերպության կազմակերպվել են 2023 թվականի սեպտեմբերի 9-ին Ադրբեջանի Հանրապետության Ղարաբաղյան շրջանում Հայաստանի կողմից ստեղծված անօրինական ռեժիմի կողմից[19][20][21]։

Երկրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ադրբեջան Ադրբեջան: Ադրբեջանի ԱԳՆ-ն ընտրություններն անվանել է «Ադրբեջանի Հանրապետության Սահմանադրության, օրենքների, ինչպես նաև միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների կոպիտ խախտում»[12][22]։
  • Վրաստան Վրաստան: Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում «իր աջակցությունն է հայտնել Ադրբեջանի Հանրապետության ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը» և հավելել, որ «չի ճանաչում Ղարաբաղում անցկացված այսպես կոչված նախագահական ընտրությունները»[23][24]։
  • Հունգարիա Հունգարիա: Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարարության մամուլի քարտուղար Մատե Պաչոլայը հայտարարել է, որ «Հունգարիան հանդես է գալիս Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը հարգելու օգտին, ուստի մենք համարում ենք, այսպես կոչված, Լեռնային Ղարաբաղի նախագահական ընտրությունները ոչ լեգիտիմ և կոչ ենք անում հակամարտության խաղաղ կարգավորմանը որքան հնարավոր է շուտ»[25][26][27]։
  • Ղազախստան Ղազախստան: «Լեռնային Ղարաբաղի շուրջ վերջին իրադարձությունների կապակցությամբ Ղազախստանի Հանրապետությունը վերահաստատում է իր վճռական աջակցությունը Ադրբեջանի Հանրապետության ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը նրա միջազգայնորեն ճանաչված սահմաններում և հանդես է գալիս բոլոր հարցերի կարգավորման օգտին քաղաքական և դիվանագիտական միջոցներով՝ ՄԱԿ-ի կանոնադրությանը և միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներին ու նորմերին համապատասխան։ Ղազախստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը պաշտոնական հայտարարություն է տարածել Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի վերաբերյալ»[28]։
  • Մոլդովա Մոլդովա: Մոլդովայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել, որում հայտարարել է, որ «իրենք չեն ճանաչում Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում անցկացված այսպես կոչված «նախագահական ընտրությունները», և որ ընտրությունները հակասում են միջազգային իրավունքի հիմնարար նորմերին և սկզբունքներին»[29]։
  • Պակիստան Պակիստան: Պակիստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել, որում ընտրություններն անվանել է «անօրինական կերպով հաստատված ռեժիմ», «իրավաբանորեն և բարոյապես դատապարտելի» և «ՄԱԿ-ի կանոնադրության և համընդհանուր ճանաչված միջազգային իրավունքի սկզբունքների լուրջ խախտում»[30][31][32]։
  • Ռումինիա Ռումինիա: Ռումինիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ Ռումինիան չի ճանաչում այսպես կոչված նախագահական ընտրությունները Ղարաբաղյան տարածաշրջանում և «կրկին հայտարարում է իր լիակատար աջակցությունը Ադրբեջանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը նրա միջազգայնորեն ճանաչված սահմաններում և հանդես է գալիս Լեռնային Ղարաբաղում բոլոր հարցերի քաղաքական կարգավորման օգտին՝ միջազգային իրավունքի սկզբունքներին համապատասխան»[33][34]։
  • Թուրքիա Թուրքիա: Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը դատապարտել է ընտրությունները և դրանք անվանել «միջազգային իրավունքի կոպիտ խախտում» և «Ադրբեջանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության խախտում»[35][36]։
  • Ուկրաինա Ուկրաինա: Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել, որով դատապարտում է այսպես կոչված նախագահական ընտրությունների անցկացումը, որոնք տեղի են ունեցել սեպտեմբերի 9-ին Ղարաբաղի տարածքում։ Նրանք հավելել են, որ ընտրությունները «հակասում են միջազգային իրավունքի նորմերին ու սկզբունքներին, իսկ դրանց արդյունքներն անվավեր են»[37][38]։
  • Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ: ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը հայտարարել է. «ինչպես մենք նախկինում ասել ենք, մենք չենք ճանաչում Լեռնային Ղարաբաղը որպես անկախ և ինքնիշխան պետություն, և այդ պատճառով մենք չենք ճանաչում այն, այսպես կոչված, նախագահական ընտրությունների արդյունքները, որոնք հայտարարվել են վերջին մի քանի օրերի ընթացքում»[39][40]։
  • Միացյալ Թագավորություն Միացյալ Թագավորություն: Ադրբեջանում Մեծ Բրիտանիայի դեսպանը Twitter-ում ադրբեջաներեն գրառում է կատարել՝ հայտարարելով, որ «Միացյալ Թագավորությունը (Մեծ Բրիտանիա) չի ճանաչում Ղարաբաղում անցկացված այսպես կոչված նախագահական ընտրությունները»։ Նա նաև ընդգծել է Մեծ Բրիտանիայի աջակցությունը «Ադրբեջանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը՝ ընդգծելով միջազգային իրավունքի սկզբունքների և նորմերի կարևորությունը»[41][42]։
  • Ուզբեկստան Ուզբեկստան: Ուզբեկստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ Ուզբեկստանը «պաշտպանում է բարեկամ Ադրբեջանի Հանրապետության ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը», «դատապարտում է նրա ներքին գործերին ցանկացած միջամտություն և չի ճանաչում այսպես կոչված նախագահական ընտրությունները»[43][44][45]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Artsakh presidential elections will be held on September 9. The name of the only candidate is known». arka.am (անգլերեն). 2023 թ․ սեպտեմբերի 8. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ սեպտեմբերի 8-ին. Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 8-ին.
  2. 2,0 2,1 2,2 Anna (2023 թ․ սեպտեմբերի 6). «Three opposition factions of Artsakh nominate Samvel Shahramanyan as a presidential candidate». Alphanews (ամերիկյան անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2023 թ․ սեպտեմբերի 6-ին. Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 7-ին.
  3. «Artsakh parliament elects Samvel Shahramanyan as president». Arka. 2023 թ․ սեպտեմբերի 9. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ սեպտեմբերի 9-ին. Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 9-ին.
  4. «Սամվել Շահրամանյանն ընտրվել է ԱՀ նախագահ». Arka. 2023 թ․ սեպտեմբերի 9. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ սեպտեմբերի 9-ին. Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 9-ին.
  5. «Nagorno-Karabakh routes reopen in Lachin corridor deal, say Azeri and Armenian sides». The Guardian. 2023 թ․ սեպտեմբերի 10. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ սեպտեմբերի 10-ին. Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 11-ին. «Both Ukraine and Turkey condemned the election, and expressed support for Azerbaijan's claim to Karabakh. The EU said it did not recognise the election, but that Karabakh residents should "consolidate around the de facto leadership" in talks with Armenia.»
  6. «World community does not recognise "elections" held by Karabakh separatists» (անգլերեն). Turan News Agency. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ սեպտեմբերի 11-ին. Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 11-ին.
  7. «BREAKING: Nagorno-Karabakh President mulls resigning and joining militia». Armenpress. 2023 թ․ օգոստոսի 29. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ օգոստոսի 31-ին. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 31-ին.
  8. Avetisyan, Ani (2023 թ․ օգոստոսի 31). «Arayik Harutyunyan resigns as president of Nagorno-Karabakh». OC Media. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ օգոստոսի 31-ին. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 31-ին.
  9. 9,0 9,1 «Four factions of Nagorno-Karabakh Parliament nominated Samvel Shahramanian as presidential candidate». www.1lurer.am (անգլերեն). 2023 թ․ սեպտեմբերի 6. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ սեպտեմբերի 8-ին. Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 7-ին.
  10. «Արցախի նախագահը հրաժարականի դիմումը ներկայացրեց ԱԺ» [The President of Artsakh presented his resignation to the National Assembly]. Azatutyun. 2023 թ․ սեպտեմբերի 1. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ սեպտեմբերի 1-ին. Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 1-ին.
  11. 11,0 11,1 11,2 «Minister of State Samvel Shahramanyan is presidential candidate of 4 of 5 forces in Karabakh legislature». news.am (անգլերեն). 2023 թ․ սեպտեմբերի 7. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ սեպտեմբերի 6-ին. Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 7-ին.
  12. 12,0 12,1 «Самвел Шахраманян избран президентом Нагорного Карабаха». Радио Свобода (ռուսերեն). 2023 թ․ սեպտեմբերի 9. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ սեպտեմբերի 10-ին. Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 9-ին.
  13. Burić, Marija Pejčinović [@MarijaPBuric] (September 10, 2023). «So-called 'presidential elections' in Khankendi/Stepanakert have no legal ground. Humanitarian situation in the region & respect for international standards is key. @CoE calls on all sides to de-escalate tensions, engage in a dialogue, restore peace. @CoE ready to support» (Թվիթ). Վերցված է 10 September 2023-ին – via Թվիթթեր.
  14. «CoE doesn't recognise so-called "elections" in Nagorno-Karabakh region of Azerbaijan». Report News Agency (անգլերեն). 2020 թ․ հունիսի 21. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ օգոստոսի 18-ին. Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 11-ին.
  15. 15,0 15,1 «Azerbaijan: Statement by the spokesperson on the so-called elections in the former Nagorno Karabakh Autonomous Oblast». European External Action Service. 2023 թ․ սեպտեմբերի 9. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ սեպտեմբերի 11-ին. Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 9-ին. «In view of the so-called 'presidential elections' in Khankendi/Stepanakert on 9 September 2023, the European Union reiterates that it does not recognise the constitutional and legal framework within which they have been held.»
  16. «EU doesn't recognize Nagorno-Karabakh election but attaches importance to consolidation around de facto leadership». armenpress.am (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2023 թ․ սեպտեմբերի 11-ին. Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 11-ին.
  17. «OIC General Secretariat urges the international community not to recognize the so-called elections held in the territories of Karabakh Region of Azerbaijan». Organisation of Islamic Cooperation. 2023 թ․ սեպտեմբերի 9. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ սեպտեմբերի 11-ին. Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 9-ին.
  18. «OIC does not recognise the so-called "elections" in Azerbaijan's Karabakh» (անգլերեն). Azerbaijani Press Agency. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ սեպտեմբերի 11-ին. Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 11-ին.
  19. «Statement by the Secretary General of the Organization of Turkic States on so-called "presidential elections" organized by the illegal regime in the territory of the Republic of Azerbaijan». 2023 թ․ սեպտեմբերի 9. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ սեպտեմբերի 11-ին. Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 9-ին.
  20. Merkit, Fetih Altay (2023 թ․ սեպտեմբերի 9). «OTS condemns so-called "Presidential Elections" in Karabakh». TuraNews. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ սեպտեմբերի 11-ին. Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 11-ին.
  21. «Turkic Council condemns so-called "elections" in occupied Nagorno-Karabakh region». Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 11-ին.(չաշխատող հղում)
  22. «Separatist parliament in Azerbaijan's breakaway Nagorno-Karabakh region elects new president». ABC News (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2023 թ․ սեպտեմբերի 10-ին. Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 11-ին.
  23. «STATEMENT BY THE MINISTRY OF FOREIGN AFFAIRS». Georgian Ministry of Foreign Affairs. 2023 թ․ սեպտեմբերի 10. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ սեպտեմբերի 11-ին. Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 10-ին.
  24. Petrova, Maria. «Georgia does not recognize so-called "elections" in Karabakh» (ռուսերեն). Vestikavkaza. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ սեպտեմբերի 11-ին. Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 11-ին.
  25. «Magyarország kiáll Azerbajdzsán területi integritásának tiszteletben tartása mellett». Hungarian Government (անգլերեն). 2023 թ․ սեպտեմբերի 11. Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 12-ին.
  26. «Hungarian Ministry of Foreign Affairs and Trade: So-called "presidential elections" in Karabakh are illegitimate». Azerbaijan State News Agency. Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 12-ին.
  27. Ismukhan, Tasnem (2023 թ․ սեպտեմբերի 11). «Hungary considers so-called "presidential elections" in Azerbaijan's Karabakh illegitimate – MFA». Turkic World (անգլերեն). Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 12-ին.
  28. «Kazakhstan supports sovereignty and territorial integrity of the Republic of Azerbaijan - MFA». Kazinform. 2023 թ․ սեպտեմբերի 12.
  29. «Moldova does not recognize so-called "presidential elections" from Nagorno-Karabakh region». Moldpres. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ սեպտեմբերի 11-ին. Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 9-ին.
  30. «Response to Media Queries». Pakistani Ministry of Foreign Affairs. 2023 թ․ սեպտեմբերի 10. Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 10-ին.
  31. «Pakistan calls elections in Karabakh illegal» (անգլերեն). Dawn. 2023 թ․ սեպտեմբերի 11. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ սեպտեմբերի 11-ին. Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 11-ին.
  32. «Pakistan says Karabakh sovereign territory of Azerbaijan, opposes 'so-called election' in region» (անգլերեն). Arab News. 2023 թ․ սեպտեմբերի 10. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ սեպտեմբերի 11-ին. Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 11-ին.
  33. «MAE nu recunoaște așa-zisele „alegeri prezidențiale" din regiunea Karabah». Romania Ministry of Foreign Affairs (ռումիներեն). Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 11-ին.
  34. «Romanian MFA does not recognize so-called "presidential elections" held in Azerbaijan's Karabakh» (անգլերեն). Trend News Agency. 2023 թ․ սեպտեմբերի 11. Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 11-ին.
  35. «No: 218, 9 September 2023, Press Release Regarding the So-Called Elections Held in the Territories of Karabakh Region of Azerbaijan Under the Control of Illegal Armenian Forces». Turkish Ministry of Foreign Affairs. 2023 թ․ սեպտեմբերի 9. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ սեպտեմբերի 11-ին. Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 9-ին.
  36. «Erdogan Says Will Speak With Armenian PM On Karabakh Election». Barron's. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ սեպտեմբերի 11-ին. Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 11-ին.
  37. «Заява МЗС України щодо невизнання так званих «президентських виборів» на території Карабаху, Азербайджан». Ukrainian Ministry of Foreign Affairs (ուկրաիներեն). 2023 թ․ սեպտեմբերի 9. Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 9-ին.
  38. «Україна не визнає так званих "виборів президента" на території Карабаху». РБК-Украина (ուկրաիներեն). Արխիվացված օրիգինալից 2023 թ․ սեպտեմբերի 10-ին. Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 11-ին.
  39. Department of State Daily Press Briefing – September 11, 2023 ՅուԹյուբում
  40. «US doesn't recognize so-called "presidential elections" in Karabakh – State Department» (անգլերեն). Trend News Agency. 2023 թ․ սեպտեմբերի 11. Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 11-ին.
  41. Auld, Fergus [@FergusAuldFCDO] (September 10, 2023). «🇬🇧Böyük Britaniya sentyabrın 9-da Qarabağda keçirilən qondarma "prezident seçkiləri"ni tanımır. Biz beynəlxalq hüququn prinsip və normalarının əhəmiyyətini vurğulayaraq, Azərbaycanın suverenliyini və ərazi bütövlüyünü dəstəkləyirik» [🇬🇧 Great Britain does not recognize the so-called "presidential elections" held in Karabakh on September 9. We support the sovereignty and territorial integrity of Azerbaijan, emphasizing the importance of the principles and norms of international law.] (Թվիթ) (ադրբեջաներեն). Վերցված է 10 September 2023-ին – via Թվիթթեր.
  42. «Envoy: UK does not recognize so-called 'elections' in Azerbaijan's Karabakh region». Report News Agency (անգլերեն). 2023 թ․ սեպտեմբերի 10. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ սեպտեմբերի 11-ին. Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 11-ին.
  43. «Statement by the Ministry of Foreign Affairs of the Republic of Uzbekistan». Uzbekistan Ministry of Foreign Affairs. 2023 թ․ սեպտեմբերի 11. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ սեպտեմբերի 11-ին. Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 11-ին.
  44. «'Uzbekistan does not recognize elections in Nagorno-Karabakh,' – Foreign Ministry». daryo.uz (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2023 թ․ սեպտեմբերի 11-ին. Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 11-ին.
  45. «Uzbekistan does not recognize so-called "presidential elections" held in Azerbaijan's Karabakh – MFA» (անգլերեն). Trend News Agency. 2023 թ․ սեպտեմբերի 11. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ սեպտեմբերի 11-ին. Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 11-ին.