Արշակ Սարգսյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Սարգսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Արշակ Սարգսյան | |
---|---|
Ի ծնե | Արշակ Արարատի Սարգսյան |
Ծնվել է | դեկտեմբերի 26, 1981 (42 տարեկան) |
Ծննդավայր | Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Ազգություն | հայ |
Քաղաքացիություն | Հայաստան |
Կրթություն | Հենրիկ Իգիթյանի անվան Գեղագիտության ազգային կենտրոն և Կիպրոսի արվեստի քոլեջ |
Մասնագիտություն | նկարիչ |
Հայր | Արարատ Սարգսյան |
Arshak Sarkissian Վիքիպահեստում |
Արշակ Արարատի Սարգսյան (դեկտեմբերի 26, 1981, Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ նկարիչ, քանդակագործ, դիզայներ։
Նկարիչ Արարատ Սարգսյանի որդին։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Արշակ Սարգսյանը ծնվել է Գյումրիում 1981 թվականին։ 1988 երկրաշարժից հետո տեղափոխվել է Երևան։ Սովորել է Գեղագիտության ազգային կենտրոնում, 2001-2002 թվականներին՝ Կիպրոսի գեղարվեստի քոլեջում։
Արշակ Սարգսյանն իր աշխատանքներում միաձուլում է իրականն ու ֆանտաստիկը, մարդկայինն ու անմարդկայինը, մշակութայինն ու վայրենին։ Ստեղծում է գծանկարները, քանդակներ, ձևավորում հագուստներ։
Ցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]
1999 թվականից մասնակցում է ցուցահանդեսների Հայաստանում և արտերկրում։
Անհատական ցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1999 Գեղագիտության ազգային կենտրոն, Երևան, Հայաստան
- 2000 Opus 39, Նիկոսիա, Կիպրոս[1]
- 2004 Opus 39, Նիկոսիա, Կիպրոս
- 2005 Ակադեմիա պատկերասրահ, Երևան, Հայաստան
- 2009 Albemarle պատկերասրահ, Լոնդոն, ՄԹ[2][3]
- 2010 Mildberry պատկերասրահ, Մոսկվա, Ռուսաստան
- 2010 Gavriel պատկերասրահ,Բրեմեն, Գերմանիա
- 2011 Opus 39, Նիկոսիա, Կիպրոս
- 2012 Անտիկյան ցուցասրահ, Երևան, Հայաստան[4][5]
- 2016 AS Galerija, Լյուբլյանա, Սլովենիա
- 2016 «Օպերա Սուիթ» հյուրանոց, Երևան[6]
Խմբակային ցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1997 Zircular 5, Երևանի ժամանակակից արվեստի թանգարան, Հայաստան
- 1998 «Վերցրու այն», ՆՓԱԿ, Երևան, Հայաստան
- 1998 1st Gyumri International Biennial, Armenia
- 1999 “Mind Fanatics”, ՆՓԱԿ, Երևան, Հայաստան
- 2000 ՆՓԱԿ, Վիրտուալ արվեստ, Երևան, Հայաստան
- 2000 2-րդ միջազգային բիենալե, Գյումրի, Հայաստան
- 2002 Morphi ցուցասրահ, Լիմասոլ, Կիպրոս
- 2005 Edwar’s Fine Arts պատկերասրահ, Սան Ֆրանցիսկո, ԱՄՆ
- 2005 5-րդ միջազգային բիենալե, Գյումրի, Հայաստան
- 2006 Marie Pavgas պատկերասրահ, Arsheville, Հյուսիսային Կարոլինա, ԱՄՆ
- 2007 Harvest ցուցասրահ. Կալիֆոռնիա, ԱՄՆ
- 2008 ՆՓԱԿ, Երևան, Հայաստան
- 2013 Charlie Smith ցուցասրահ, Լոնդոն, ՄԹ
Մեջբերումներ Արշակ Սարգսյանից[խմբագրել | խմբագրել կոդը]
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
-
«Խելահեղության շաբաթ», կտավ/յուղաներկ, 200x300 սմ, 2003
-
«Սուր ձայն», կտավ/յուղաներկ, 80x110 սմ, 2003
-
Leigh, կտավ/յուղաներկ, 150x200 սմ, 2003
-
«Տոնահանդես», կտավ/յուղաներկ, 170x240 սմ, 2006
-
«Կոպիտ վայելք», 55x75 սմ,2012
-
«Պապիկ», 55x75 սմ, 2000
-
«Կամք», թուղթ,75x100 սմ, 2009
-
Costume, 172x160x30cm mixed fabricսմ, 2011
-
«Ծեր պարողը», բրոնզ, 42x26x14 սմ, 2010
-
"Pig Brusher" բրոնզ, 31x23x30սմ, 2010
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Խելահեղության շաբաթ
- ↑ ՄԹ ողջունում է գյումրեցի նկարչին
- ↑ Արշակ Սարգսյանի անհատական ցուցահանդեսը Լոնդոնի Albemarle ցուցասրահում, 2009
- ↑ Ֆիգուրատիվ պատկերներ Անտիկյան ցուցասրահում
- ↑ Իրականն ու ֆանտաստիկը, մարդկայինն ու անմարդկայինը, մշակութայինն ու վայրենին` Արշակ Սարգսյանի աշխատանքներում
- ↑ ««Օպերա Սուիթ» հյուրանոցում տեղի ունեցավ նկարիչ Արշակ Սարգսյանի ցուցահանդեսը - EL.am». EL.am (ամերիկյան անգլերեն). 2016 թ․ հոկտեմբերի 29. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 31-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 29-ին.